17:56 21.08.2018
Այսօր տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի այսօրվա տնտեսական վիճակի մասին, մասնավորապես հիմնական տնտեսական գործընկերներ Ռուսաստանի և Իրանի հանդեպ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների՝ մեր երկրի տնտեսության վրա թողած կամ սպասվող ազդեցության մասին: Տնտեսագետը նշում է, որ պետք չէ խուճապի մատնվել և կարելի է ասել, որ յուրաքանչյուր աղետ կարող է նաև շանս լինել Հայաստանի Հանրապետության տնտեսության համար: Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր երկրներում, մասնավորապես մեր հարևան երկրներում, արժեզրկումներ են տեղի ունեցել և, մեղմ ասած, այդ երկրներում տնտեսության համար աղետալի վիճակներ են ստեղծել:
«Դրան զուգահեռ հայկական դրամն այժմ շատ նախանձելի դիրքերում է գտնվում, որից մենք դեռ չենք կարողանում դիվիդենտներ քաղել»,- նշել է Մանասերյանը:
Տնտեսագետի պարզաբանմամբ՝ այժմ ապահովված է կայուն ֆինանսական ֆոնը, բանկային համակարգը մրցունակ է և ապահովում է այս ամենը:
«Ընդհանրապես, հետխորհրդային տարածքի համար աննախադեպ է ազգային դրամանիշի նման կայունությունը: Նշեմ, որ շատերը գալիս են ՀՀ-ից դրամավարկային քաղաքականության մանրամասները սովորելու»,- ասել է տնտեսագետը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...