20:27 20.08.2018
Օգոստոսի 18-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում դանակահարություն էր կատարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Դեպքից րոպեներ անց մի տղամարդ ոստիկանության Չարբախի բաժանմունք է մտել և հայտնել, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն ծեծել են: Վերնաշապիկն ու դեմքն արյունոտ են եղել, ճակատին՝ քերծվածքներ: Ոստիկանները շտապօգնություն են կանչել, տուժողը […]
20:21 20.08.2018
Օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներն ու ղեկավար կազմը: Օրակարգային հարցերի քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է իր հրամաններով կատարված մի շարք կադրային փոփոխություններ: Մասնավորապես, երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի […]
20:14 20.08.2018
ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Նշված խնդիրը պարզաբանելու նպատակով զինվորական հոսպիտալ են […]
20:07 20.08.2018
Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Արիպովը Տաշքենդում ավտովթարի է ենթարկվել, թեթև վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Վարչապետը աշխատանքի է վերադարձել»,- նշված է կայքում: Ուզբեկական տեղական լրատվականներից մեկը փոխանցել է, որ վարչապետը եղել է իր ծառայողական մեքենայում և թեթև հարված է եղել: Պատահարից հետո նրան միանգամից տեղափոխել են հիվանդանոց, […]
19:51 20.08.2018
Իսպանական Կասետաս քաղաքում երեք մարդ տուժել է, երբ ավտոմեքենան կորցրել է կառավարումը և մխրճվել ամբոխի մեջ: Վարորդը դեպքի վայրից հեռացել է, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Aragon TV-ն հաղորդում է, որ վթարից հետո կինը և տղամարդը դուրս են եկել մեքենայից և փախել դեպքի վայրից: Ավելի ուշ Heraldo de Aragón հանդեսի փոխանցմամբ՝ ավտոմեքենայի վարորդին և ուղևորին իրավապահները […]
19:37 20.08.2018
Ռուս-հնդկական բանակցություններում Ռուսաստանը զիջումների է գնացել Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ների (զենիթահրթիռային համակարգեր) վերջնական գնի հարցում։ Որոշումը պայմանավորված է Հնդկաստանի՝ Ռուսաստանի մարտավարական գործընկերը լինելով, սակայն զիջումը ի վնաս Ռուսաստանի չէ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Razm.info-ն, հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։ Նրա խոսքերով՝ Ս-400-ների մատակարարումները կարող են մեկնարկել 2020 թվականին, եթե մինչև […]
19:30 20.08.2018
Հայկական սպառազինության նորագույն մշակումների, զենքի արտահանման հեռանկարային ուղղությունների և սեփական բանակին մատակարարումների ոլորտում վերջին երկու տարում զգալի փոփոխություններ են եղել։ Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի աշխատանքները հունիսի վերջից ղեկավարում է Ավետիք Քերոբյանը, որ մինչ այդ պաշտպանության փոխնախարարի օգնականն էր։ ShantNews.am-ն այս բոլոր թեմաներով խոսել է պաշտոնյայի հետ։ – Պաշտպանության բանակի հրամանատարը վերջերս լրագրողներին տեղեկացրել է, որ […]
19:23 20.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկության հետ: «Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված […]
19:23 20.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանն անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս չի ներկայացրել իր վերջնական դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ լրատվության բաժնից: ՄԻՊ հայտարարության մեջ նշված է, որ Պաշտպանի աշխատակազմում այս պահին համապարփակ ուսումնասիրություն է իրականացվում թեմայի վերաբերյալ։ «Միաժամանակ պետք է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում մշտապես բարձրացվել են մարդու իրավունքների լրջագույն խախտումները։ Հիմնարար […]
19:19 20.08.2018
Ռոք երաժիշտ Մերլին Մենսոնն ուշագնաց է եղել Հյուսթոնում տեղի ունեցած համերգի ժամանակ, տեղեկացնում է NME պորտալը: Նշվում է, որ երգիչը ուշագնաց է եղել Sweet Dreams երգի քավերը կատարելիս, նրա հետ ելույթ է ունեցել Ռոբ Զոմբին, որը համերգի ընթացքում հաստատել է, որ երգիչը իրեն լավ չի զգում: Աղբյուրի փոխանցմամբ՝ հավանական է, որ երաժիշտը ջերմային հարված ստացած լինի: […]
19:11 20.08.2018
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ղազախական կողմի նախաձեռնությամբ հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Թիմուր Ուրազաևին: «Քննարկեցինք ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը՝ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարում: Ընդգծեցի մեր երկու երկրների […]
19:05 20.08.2018
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում է անցկացրել համակարգի շուրջ 500 աշխատակիցների հետ՝ թիրախավորելով երեք հիմնական նկատառումներ։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվականը: Կոմիտեի ղեկավարը նախ ամփոփել է անցած 7 ամիսների հարկային եկամուտների մասով համախառն մուտքերը, ապա ներկայացրել է պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորման ռազմավարությունը և բիզնեսի հանդեպ ՊԵԿ-ի սկզբունքային մոտեցումները: Ամփոփելով […]
18:49 20.08.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 18.45-ի սահմաններում, «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 22.5 կմ-ին` Աշտարակ քաղաքի կամրջի վրա, բախվել է երկաթյա արգելապատնեշին, վարորդը՝ 1993թ. ծնված Արմեն Առուշանյանը տեղում մահացել է, իսկ 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր:
18:42 20.08.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ «Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 18-ին՝ ժամը 15.20-ին, «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գևորգ Թ.-ն: Վերջինս 2014թ. հունվարի 29-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության […]
18:36 20.08.2018
Իրաքում ընկել է ԱՄՆ զինված ուժերի 60 Blackhawk ռազմական ուղղաթիռը, վիրավորվել են մի քանի ամերիկացի զինծառայողներ: Այս մասին հայտնում է Newsweek-ը: Նշվում է, որ ուղղաթիռը վերադարձել է հերթական տարածքում կատարված հետախուզությունից: Ամերիկացի գնդապետ Շոն Ռայանը հաստատել է ուղղաթիռի կործանվելը, սակայն պատճառների և տուժածների վիճակի մասին հավելյալ տեղեկատվություն դեռևս չի տրամադրել: Նախնական վարկածով՝ ուղղաթիռը ընկել է մեխանիկական […]
18:30 20.08.2018
Brexit-ի հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև բանակցությունների նոր փուլը կկայանա օգոստոսի 21-22-ին՝ Բրյուսելում, տեղեկացնում է The Daily Mail-ը: Աղբյուրի համաձայն՝ օգոստոսի 21-ին կողմերը կքննարկեն ապագա հարաբերությունները Brexit-ից հետո, իսկ օգոստոսի 22-ին նրանք վերստին կփորձեն վերացնել գոյություն ունեցող հակասությունները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը բյուջեից հատկացրել է […]
18:27 20.08.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի հայրենակիցներ ուշադրությամբ հետևել եմ ՀՀ կառավարության 100 օրերի գործունեությանը և, որպես խորհրդարանի ղեկավար, գործընկերոջիցս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ակնկալել եմ տեսնել ծրագիր` ուղղված երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և, իհարկե, ժողովրդավարության էլ ավելի ամրապնդմանը: 100 օրը գուցե […]
18:21 20.08.2018
Ընտրակաշառք վերցնելը կդառնա քրեորեն պատժելի արարք: Այս մասին տեղեկանում ենք E-draft տեղեկատվական համակարգից: Հանրային քննարկման են դրվում «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը: […]
18:11 20.08.2018
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացրել Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Այս մասին տեղեկացնում են կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագծով նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ […]
18:10 20.08.2018
Ղազախստանը երեք ամսով արգելք է սահմանել երկաթուղով բենզինի ներկրկման վրա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի էներգետիկայի նախարարության տարածած հայտարարությանը: Էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևի համանուն որոշման նախագիծը հրապարակել են նախարարության պաշտոնական կայքում: Որոշումը ուժի մեջ կմտնի օգոստոսի 25-ից: Ավելի վաղ հանրապետության էներգետիկայի նախարարը հայտարարություն էր արել, որ ժամանակավոր արգելքը միջոց է, որով […]
18:05 20.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, տեղեկացնում է ԱԱԾ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Ողջունելով դեսպանին՝ տնօրենը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն: Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորել է […]
17:45 20.08.2018
Մոսկվայում դատարանը որոշել է մերժել հորը դաժանաբար սպանած 3 քույրերից Քրիստինե Խաչատուրյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը, տեղեկացնում է РИА Новости-ն: Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, դատարանը օրինական էր ճանաչել Անգելինա Խաչատուրյանին կալանավորելու որոշումը: Նշվում է, որ աղջկա՝ անչափահաս լինելու հանգամանքը հաշվի առնելով դատարանը փակ դռների հետևում է քննել գործը: Այսպիսով` 3 քույրերը մնացել են կալանքի տակ: Ավելի […]
17:40 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին կուսակցությունից: Երևանի ավագանու ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և Հայ իրավաբանական միության համահիմնադիր Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին […]
17:18 20.08.2018
Թուրքիայում ակտիվիստները որպես ԱՄՆ-ի խորհրդանիշ ընտրել են տեխնիկան և ոչնչացնում են այն: Այդ ամենը նրանք նկարահանել են: Տեսանյութը հայտնվել է YouTube-ում: Տեսանյութի հետին պլանում երևում է Թուրքիայի ազգային դրոշը, իսկ ակտիվիստները, ձեռքերը վերև պարզած, լսում են ներկայացուցիչներից մեկին, իսկ հետո տղամարդը կոտրում է սմարթֆոնը՝ վանկարկելով կարգախոսներ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան որոշել է դադարեցնել […]
17:11 20.08.2018
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի բնապահպանության և հնագիտության մասնագետ Միքայել Թևոսյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ինստիտուտի գիտաշխատող, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը այցելել են Տրանշ-2՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարևանությամբ գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոց, հաղորդում է «Արմենպրես»-ը: Միքայել Թևոսյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության […]
17:05 20.08.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 603 դեպք, որից 368-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 273 հրդեհ, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 86 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների […]
16:54 20.08.2018
Նոր կառավարության գործունեության առաջին 100 օրն ամփոփող հանրահավաքի կազմակերպման և իրականացման համար պետական բյուջեից գումար չի հատկացվել: Այս մասին փոխանցում է PanARMENIAN.Net-ը, որին տեղեկացրել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած բազմամարդ հանրահավաքը՝ նվիրված նոր կառավարության գործունեության 100 օրվան: Փաշինյանն ամփոփել է […]
16:50 20.08.2018
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր նշվել է Շինարարի մասնագիտական տոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, շինարարներ: «Հայ շինարար-վարպետների միտքը պատմության ընթացքում կերտել է զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կենսական […]
16:43 20.08.2018
Խաչատուրյան քույրերի փաստաբանները հայտարարել են, որ աղջիկները ընդունել են իրենց մեղքը և ծավալուն ցուցմունք են տվել, տեղեկացնում է РИА Новости-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ քույրերի պաշտպաններն ասել են, որ նրանց ներկայացրած ցուցմունքը կարելի է խոստովանություն համարել: «Հիմա նրանք տալիս են ավելի ծավալուն ցուցմունք՝ աղջիկների ծննդյան պահից սկսած»,- ասել է Մարիա Խաչատուրյանի փաստաբանը: Մարիա Խաչատուրյանի փաստաբանը նշել է, […]
16:42 20.08.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում: Արա Բաբլոյանի խոսքերով` այս առումով չափազանց կարևոր է ապահովել Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում […]