TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC
Admin

Admin

Քոչարյանը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում զենք գտնելու մասին

21:26 16.08.2018

«Մարտի 2-ին և՛ ՊՆ-ն, և՛ մեր անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որևէ բախում չի ունեցել ցուցարարների հետ, ես այդ ամբողջ գիշերը եղել եմ նախագահականում։ Այն փաստը, որ բանակի որևէ զինծառայող վնասվածք չի ստացել, խոսում է այն մասին, որ բախում չի եղել», – այս մասին քիչ առաջ «Երկիր Մեդիա»-ի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ […]

̰
Արտակարգ դրություն չհայտարարելը այսօր կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից․ Քոչարյան

21:21 16.08.2018

«Դատարկ ցուցմունքներ են, որևէ էական բան չկա, ես ուղղակի չեմ կարող խոսել, վաղը, մյուս օրը ինձ մեղադրելու են, որ ես հարցազրույցի ժամանակ նախաքննական գաղտնիք եմ բացահայտել, եթե ասում են, որ ես փետրվարի 29-ին հարցազրույց եմ տվել, որտեղ ասել եմ, որ երկու ելք կա այս վիճակից՝ հանրահավաքները Թատերական հրապարակում իրենցով մարվելու են, կամ ոստիկանությունը պետք է […]

̰
Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով Ռումինիայի` մահացած ճանաչված քաղաքացին, պարզվում է, ողջ է

21:20 16.08.2018

Ռումինիայի քաղաքացիներից մեկը, որը մահացած էր ճանաչվել Ջենովայում օգոստոսի 14-ին ավտոճանապարհային կամրջի փլուզման հետևանքով, պարզվում է, ողջ է և հիվանդանոցում է։ Այդ մասին հայտնել է Ռումինիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, գրում է РИА «Новости»-ն։ «Տվյալների վերստուգման արդյունքում, այդ թվում՝ զոհերի բարեկամների օգնությամբ, պարզվել է, որ օգոստոսի 14-ին մահացած ճանաչված Ռումինիայի քաղաքացին ողջ է։ Նա հոսպիտալացվել է […]

̰
Փաստաբանների թիմը ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չէր թողել․ Քոչարյան

21:16 16.08.2018

«Փաստաբանների թիմը, որին նաև ակտիվորեն ես էի մասնակցում, ուղղակի ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չէր թողել այդ մեղադրանքից, սակայն այն դեպքը չէ, որ ասես՝ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է կամ ուժեղ, ամբողջը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների, եզրակացությունների վրա, ցավոք, չեմ կարող կոնկրետ խոսել գործի մասին, կա, այսպես կոչված, «նախաքննական գաղտնիք». որևէ […]

̰
Չկա «շատերը», կա ագրեսիվ փոքրամասնություն

21:12 16.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրեր առաջ նախատեսված, բայց չկայացած ասուլիսից հետո հարցազրույց է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը: Հարցին՝ ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ շատերն իր ձերբակալումը ողջունեցին, նա պատասխանեց, որ չի ընդունում «շատերը» որակումը. կա ագրեսիվ փոքրամասնություն, որը կարող է տպավորություն թողնել «շատերը» որակելու համար, այն է՝ հեղափոխական ակտիվիստները, այն մարդիկ, ովքեր տարիներ […]

̰
Թուրքիայում կրկին Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել

21:10 16.08.2018

Թուրքիայի Էլյազըղ նահանգում ձերբակալվել է Գերմանիայի` ազգությամբ քուրդ քաղաքացի, հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը։ Նշվում է, որ ձերբակալվածն արդեն կալանավորվել է, նրան մեղադրում են ահաբեկչական կազմակերպություններին սատարող քարոզչություն իրականացնելու համար։ Ըստ աղբյուրի՝ մեղադրանքը կապված է Իլհամի Ա․-ի՝ իշխանության դեմ կոշտ քննադատությունների ու քրդական շարժման հանդեպ համակրանք դրսևորելու հետ։ Հայտնի է, որ 1992-ից ի վեր Գերմանիայի Համբուրգ […]

̰
Փառքը թմրանյութի նման է. Մադոննայի կյանքի կանոնները

21:00 16.08.2018

Այսօր փոփ երաժշտության թագուհին՝ Մադոննան, նշում է իր 60-ամյակը։ Նրա երգերին ծանոթ են ամբողջ աշխարհում, և յուրաքանչյուր նոր երգ կամ տեսահոլովակ բուռն արձագանքի է արժանանում։ Մադոննան և իր երգերը շատ հաճախ նաև համաշխարհային սկանդալի կիզակետում են հայտնվում, քանի որ երգչուհին երբեք չի վախեցել իր ստեղծագործություններում անդրադառնալ ամենաաղմկոտ թեմաներին և հասարակության մեջ ինչ-որ կերպ անտեսված խնդիրներին։ […]

̰
Ավստրալիայի հարավ-արևելքում 80-ից ավելի անտառային հրդեհներ են մոլեգնում

20:50 16.08.2018

Շուրջ 650 մարդ և ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արևելքի Նոր Հարավային Ուելս նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում: Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ նահանգի տարածքում գրանցվել է 81 հրդեհ, որոնցից 38-ն առայժմ չի հաջողվել տեղայնացնել: As of midday today there are 81 bush & […]

̰
Ո՞վ է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ճգնաժամի պատճառ դարձած հոգևորականի հայ փաստաբանը

20:40 16.08.2018

Վերջին օրերին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական լարվածության և «առևտրային պատերազմի» պատճառ դարձած ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի փաստաբանն ազգությամբ հայ Ստեփան (Իսմայիլ) Ջեմ Հալավուրթն է: Թուրքիայում միսիոներական առաքելություն իրականացնող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը 2016 թվականի դեկտեմբերի 9-ին թուրքական դատարանի որոշմամբ լրտեսության մեղադրանքով կալանավորվել էր: Նա մեղադրվում է «Հիզմեթ» կրոնական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլլա Գյուլենի հետ […]

̰
Իսպանիայի առաջնության խաղերը կանցկացվեն Հյուսիսային Ամերիկայում և Կանադայում

20:40 16.08.2018

Իսպանական ֆուտբոլը Հյուսիսային Ամերիկայում տարածելու նպատակով Լա Լիգան անսովոր պայմանագիր է կնքել Relevent գործակալության հետ առաջիկա 15 տարիների համար, գրում է vesti.ru-ն: Իսպանական Լա Լիգայի որոշ հանդիպումներ այսուհետ կանցկացվեն Կանադայում և ԱՄՆ-ում՝ իսպանական ֆուտբոլն այդ տարածաշրջանում տարածելու համար։ Կողմերն արդեն կնքել են 15 տարվա պայմանագիր և չի բացառվում, որ հենց այս մրցաշրջանից սկսած՝ տեղի ունենան […]

̰
Արետա Ֆրանկլինի կյանքն ու կարիերան (ֆոտոշարք)

20:30 16.08.2018

ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում, 76 տարեկանում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը: Կյանքի ընթացքում նա ստացել է 18 «Գրեմմի» մրցանակ, իսկ «Rolling Stone» ամսագիրը 2008 թ.-ին նրան կոչել էր պատմության հզորագույն երգչուհի: Արետա Ֆրանկլինը մեծացել է Դեթրոյթում, քահանայի ընտանիքում։ Քույրերի հետ երգել է եկեղեցական երգչախմբում։ Արդեն 14 տարեկանում ձայնագրվել են նրա վոկալային առաջին ստեղծագործությունները։   Նրա երգերը հայտնվել են աղյուսակներում և […]

̰
Նա բեմի համար էր ծնվել․․․ Այսօր Էլվինա Մակարյանի տարեդարձն է

20:00 16.08.2018

«1950-ին եմ ծնվել՝ օգոստոսի 16-ին, առյուծ եմ հորոսկոպով, վագր՝ տարով, Նապոլեոնի ծնունդից մեկ օր անց եմ ծնվել, նա ամսի 15-ին է ծնվել, էդքան էլ հեռու չի… երկուսս էլ մի բոյի…»,- ասել է Էլվինա Մակարյանը իր հարցազրույցներից մեկում: Այսօր ջազ երգչուհու ծննդյան օրն է։ 12 տարեկանից սկսել է իր երաժշտական կարիերան և երիտասարդ հասակում նվաճել ամենահայտնի բեմերը, […]

̰
ԱՄՆ-ն մտադիր է Լեհաստանում ռազմաբազա հիմնել

19:33 16.08.2018

ԱՄՆ-ն մտադիր է Լեհաստանում ռազմաբազա հիմնել, տեղեկացնում է Radio Poland-ը: Նշվում է, որ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում: «Կա մեծ հավանականություն, որ Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմաբազա կկառուցվի»,- հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը: Նշվում է, որ ռազմաբազան լինելու է մշտական: Նախարարը նշել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են, բայց որևէ  հստակ ժամկետ դեռևս չկա: ԶԼՄ-ների […]

̰
Մահացել է աշխարհահռչակ երգչուհի Արետա Ֆրանկլինը

19:13 16.08.2018

ԱՄՆ-ի Դետրոիդ քաղաքում, 76 տարեկանում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը, տեղեկացնում է Associated Press-ը: Երգչուհին մի քանի տարի քաղցկեղի դեմ է պայքարել: Նախորդ տարվա փետրվարին նա հայտարարել էր, որ ավարտում է կարիերան: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին օրերին ընտանիքը չի հեռացել Ֆրանկլինի անկողնու մոտից: Երգչուհին վերջին անգամ հանրությանն էր ներկայացել 2017-ի նոյեմբերին: Կյանքի ընթացքում նա ստացել է […]

̰
Արարատի մարզպետը սպառնացել է աշխատանքից ազատել քաղաքացիներին դիտմամբ ջուր չտրամադրող մարդուն

18:52 16.08.2018

Այսօր՝ ժամը 15։00֊ին, Արարատի մարզի մեկ տասնյակից ավելի համայնքների բնակիչներ ոռոգման ջրի խնդրով բողոքի ցույց են իրականացրել Արարատի մարզպետարանի շենքի դիմաց: «Ժողովրդավարական Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Հենրիկ Ավագյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասաց, որ Արարատի մարզպետը ընդունել է ակցիայի մոտ 20 ակտիվիստի և լսել նրանց պահանջը: «Բոլորի ներկայությամբ մարզպետը խոստացավ, որ կհեռացնի աշխատանքից  քաղաքացիներին դիտավորությամբ ջուր […]

̰
Վաղը Երևանի մի շարք փողոցներում կարգելվի երթևեկությունն ու ավտոմեքենաների կայանումը

18:50 16.08.2018

Օգոստոսի 17-ին կարգելվի երթևեկությունը և ավտոմեքենաների կայանումը Երևանի մի շարք փողոցներում, հայտնում է ՀՀ ոստիկանությունը: «Հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև երեկոյան 22:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը. Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ Նալբանդյան փողոցում՝ Սախարովի […]

̰
«ՌԻԱ Նովոստին» անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան

18:00 16.08.2018

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա կապակցությամբ, որում անդրադարձել է վարչապետի՝ անցած 100 օրերի ընթացքում վարած ներքին և արտաքին քաղաքականությանը՝ այն բնութագրելով «զգուշավոր»: «Փորձագետները նշում են, որ Փաշինյանը, դառնալով վարչապետ, իրականացնում է բավականին զգուշավոր քաղաքականություն: Դա վերաբերում է և՛ բնակչության բարեկեցության բարձրացմանը, և՛ օլիգարխների դեմ պայքարին, […]

̰
Հայկ Ալումյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանում ունեցած ելույթից մի հատված

17:40 16.08.2018

Դատարանը, նախքան կալանավորման հիմքերին անդրադառնալը, նախ անդրադառնում է պայմաններին, եթե պայմաններն առկա են, նոր անդրադառնում է հիմքերին: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով՝ ՀՔԾ-ն առանց բացատրելու ասում է՝ դատարանն ապօրինություն է արել, ինչն, ըստ փաստաբանի, մարդկանց զգացմունքների վրա խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է: Ալումյանն անդրադարձավ […]

̰
Համարեք, որ վերադարձել եմ, ի՞նչ եք իրար խառնվել. Ռոբերտ Քոչարյանը նոր հարցազրույց է տվել

17:14 16.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տապալված ասուլիսից հետո երկրորդ հարցազրույցն է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը: Հրապարակվել է հարցազրույցի անոնսը: Հարցազրույցում երկրորդ նախագահի արտահայտած մտքերից մի քանիսը՝ ստորև. «Համարեք, որ վերադարձել եմ, ի՞նչ եք իրար խառնվել, ինչո՞ւ են խանգարում, այլ կարծիք մենք այս երկրում պետք է չունենա՞նք», «Իրենք ադեկվատ ձևով չեն գնահատում այն, ինչ կատարվում է […]

̰
Այս ծրագիրը մթնոլորտ է փոխելու ամբողջ հանրապետությունով մեկ. մշակույթի նախարարը՝ կրթության և գիտության հետ համատեղ մեկնարկող ծրագրի մասին

16:40 16.08.2018

Մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունները համատեղ մեկնարկում են «Քո արվեստը՝ դպրոցում» դրամաշնորհային ծրագիրը: Մրցույթը հաղթահարած 50 արվեստագետից յուրաքանչյուրին նախատեսվում է տրամադրել 1 մլն. դրամ դրամաշնորհ: Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարել են մշակույթի ու կրթության և գիտության նախարարները: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշել է, որ դրամաշնորհ ստացած  յուրաքանչյուր արվեստագետ իր ծրագիրն իրականացնելու է […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

16:33 16.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է պաշտոնական Մոսկվան, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշակի արդիական հարցեր, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների, մասնավորապես, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերը:

̰
Վանեցյանի օրոք պետբյուջե վերականգնվել է 8-9 անգամ ավելի շատ գումար, քան 2017 թ.

16:23 16.08.2018

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքի՝ 2008 թ. մարտի 1-ին կիրառված լինելու հարցով փորձաքննություն է իրականացվում: Օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ փորձաքննությունը բավական երկար է տևում, որովհետև դա համակարգչային գործողություն չէ, այլ ֆիզիկապես պետք է վերցնեն ամեն պարկուճ, զենքից կրակոց արձակեն, ուսումնասիրեն: Լրագրողները […]

̰
Դիմորդների թիվը՝ ըստ բուհերի. «Հայբուսակն» ունի ընդամենը 1 դիմորդ

16:16 16.08.2018

Գնահատման և թեստավորման կենտրոնը SHANTNEWS.AM-ին տվյալներ է տրամադրել 2018 թ. հայտագրված և ընդունված դիմորդների թվի մասին` ըստ բուհերի: Տվյալների համաձայն՝ այս տարի հայտագրվել է 5456 դիմորդ, որից ընդունվել է 4616-ը: Ըստ դիմորդների քանակի՝ առաջին տեղում ԵՊՀ-ն է՝ 1496 դիմորդ, 2 րդ տեղում է ՀԱՊՀ-ն՝ 476 դիմորդ, 3-րդ տեղում ԵՊԲՀ-ն՝ 418 դիմորդ: Աղյուսակն ամփոփում է «Հայբուսակը», […]

̰
Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն

15:57 16.08.2018

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավորապես կանջատվեն: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգի աշխատանքը նախ մասամբ կսահմանափակվի, իսկ […]

̰
Նոր շունչ եմ ուզում ու նոր կյանք հին երկրիս համար հուսահատ. վարչապետի մեջբերումը՝ «Իմ քայլը» երգից

15:55 16.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Իմ քայլը» երգի մի քառատող, դրան կից՝ թավշյա հեղափոխության շրջանի մասին պատմող տեսանյութ, որտեղ ինքն արտասանում է այդ երգի տողերը: Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է հետևյալ տողերը. «Նոր շունչ եմ ուզում ու նոր կյանք Հին երկրիս համար հուսահատ, Ու դարձնել պիտ նրան կարենանք Երջանիկ ու հզոր, ու ազատ»: […]

̰
Հնարավոր է՝ վերանշանակվեմ. նախկին դատավոր Պարգև Օհանյանը դիմել է նախագահին

15:45 16.08.2018

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը փորձելու է վերականգնվել իր նախկին պաշտոնում: Օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Օհանյանը նշեց, որ ինքը դիմել է ՀՀ նախագահին, բայց կարծես թե այս ձեռնարկը փոքր-ինչ անհեռանկար ընթացքի մեջ է. այն վերահասցեագրվել է դատական դեպարտամենտ, պատճենը ուղարկվել է ԲԴԽ: «Հնարավոր է՝ նոր ցուցակ պետք է կազմվի, հնարավոր է՝ որոշ հիմքերով ոչ թե վերականգնվեմ, […]

̰
1 ուսումնական տարվա ընթացքում աշակերտները հնարավորություն կունենան անվճար այցելել 3 մշակութային հաստատություն

15:40 16.08.2018

1 ուսումնական տարվա ընթացքում 1-12-րդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան անվճար այցելել 3 մշակութային հաստատություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը․ «Կարևոր ենք համարում աբոնեմենտային համակարգի վերագործարկումը, թերևս 30 տարի անց ամբողջ հանրապետության տարածքով մեկ, որովհետև, կարծում ենք, որ մեր քաղաքականության, և թե կրթության և գիտության նախարարության քաղաքականության մեջ […]

̰
Անձը չի կարող լինել անպատժելի, ով ուզում է լինի. Պարգև Օհանյան

15:20 16.08.2018

Անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմում-բողոքը բավարարելու որոշմանը: Ասվածն ավելի լավ հասկանալու համար Օհանյանն առաջարկեց տրամաբանել. դեռ 1995 թ․ Սահմանադրության մեջ անձեռնմխելիության մասին խոսք չկար, դա ավելացվեց 2005 թ. և նույնությամբ պահպանվեց 2015 թ., […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ազդեցություն ունեցե՞լ է դատարանի վրա. ՀՔԾ պետի արձագանքը

14:40 16.08.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշմանը, նշեց մտահոգիչ հանգամանքները: Առաջինը, ըստ Խաչատրյանի, այն է, որ որոշումը կայացվել է բացարկման ենթակա դատավորի կողմից, երկրորդը՝ այն, որ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից: ՀՔԾ պետը նշեց, որ Վերաքննիչ դատարանը պետք […]

̰
Հաջորդ տարի կրթության բյուջեն ավելանալու է. ԿԳ նախարար

14:34 16.08.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել են մի շարք խնդիրների: Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով պիլոտային ծրագրերի բյուջեի իրականացմանը, նշեց, որ հաջորդ տարի կրթության բյուջեն բավականին մեծանալու է: «Հաճելիորեն կզարմանաք, քանի որ հաջորդ տարի հատուկ ուշադրություն կդարձվի կրթության բյուջեին»,- ասաց նախարարը:  

̰
BACK_TO_TOP