TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.62 oC
Admin

Admin

ՀՀ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ

17:46 06.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև չվճարվող արձակուրդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահն իր արձակուրդը կանցկացնի արտերկրում:

̰
ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները

17:31 06.08.2018

ԱՄՆ-ն վերականգնում է լայնածավալ պատժամիջոցներն Իրանի դեմ, որոնք դադարեցրել էր Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համապարփակ պլանի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը հայտնում է, որ գործարքի համաձայն՝ պատժամիջոցները պետք է վերականգնվեին այն ժամանակ, երբ Իրանը կխախտեր նախապես կնքված պայմանավորվածությունները: Խախտում չէր եղել, ԱՄՆ-ն միակողմանի հայտարարել էր այդ մասին, որոշմանը, սակայն, պայմանագրի որևէ […]

̰
ԿԱՀ-ում սպանված լրագրողների մարմինները տեղափոխել են Մոսկվա

16:45 06.08.2018

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանված ռուս 3 լրագրողների մարմիններն օգոստոսի 5-ին տեղափոխել են Մոսկվա: Այս մասին հայտնում է BBC-ն: Սպանված լրագրողների մարմինները Մոսկվա են տեղափոխել Air France  ավիաընկերության ինքնաթիռով: Աղբյուրը փոխանցում է, որ Ջեմալի մահվան մասին փաստող վկայականը ճանապարհին կորել է, և նրա հարազատները չեն կարողանում նրա մարմինը հողին հանձնել։ ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, […]

̰
Վաչագան Ղազարյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել

16:36 06.08.2018

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին 03.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի տանկիստներն անցել են տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչ փուլ

16:24 06.08.2018

Հայաստանի տանկիստներն անցել են Մոսկվայում անցկացվող տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչ փուլ։ Մասնակից 22 պետություններից այս փուլ են անցել նաև Ռուսաստանը, Վենեսուելան և Մոնղոլիան, որոնց հետ կմրցեն հայկական անձնակազմերը։ Կիսաեզրափակիչ են անցել նաև ադրբեջանցիները։ Նրանք, սակայն, չեն մրցի հայկական անձնակազմերի հետ, քանի որ վիճակահանությամբ հայտնվել են կիսաեզրափակչի մյուս խմբում՝ Իրանի, Չինաստանի ու Ղրղզստանի հետ։ Տանկիստներն այս մրցույթում […]

̰
Չինաստանը հաջողությամբ փորձարկել է առաջին բեռնատար թռչող սարքը

16:16 06.08.2018

Չինաստանը հաջողությամբ փորձարկել է առաջին բեռնատար «Սինկու 2» թռչող սարքը, հաղորդում է  Global Times-ը: Նշվում է, որ փորձարկումը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Սարքը օդում 10 րոպե է գտնվել, այն 30 կմ բարձրության վրա որոշակի գործողություններ է արել և հանձնարարված տեղում վայրէջք կատարել: Աղբյուրի փոխանցմամբ՝ սարքը կատարելագործելու վրա մասնագետները աշխատել են 3 տարի: Սարքը՝ իր բարձր […]

̰
Բրիտանիայի պաշտպանական բյուջեն ռուսական սպառնալիքների պատճառով սկսել է աճել

16:04 06.08.2018

Բրիտանիայի կառավարությունը թեև համարում է երկրի՝ ԵՄ-ից առանց համաձայնության դուրս գալու որոշումը քիչ  հավանական, բայց, անկախ այդ բանից, ուժեղացնում է դրա նախապատրաստությունը, հաղորդում է Guradian-ը: Նշվում է, որ Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեն առաջարկում է, որ երկրի ռազմական բյուջեն ռուսական սպառնալիքների պատճառով աճի 2-3% ով՝ դառնալով տարեկան 20 միլիարդ: Երկրի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Թերեզա Մեյը […]

̰
31 տարի անց հայտնաբերվել է Վիլլեմ դե Կունինգի՝ գողացված կտավը

15:49 06.08.2018

Նախորդ տարվա օգոստոսին արիզոնացի մահացած մի զույգի ունեցվածքի մեջ հայտնաբերվել է նաև Վիլլեմ դե Կունինգի՝ 31 տարի առաջ գողացված՝ 100 մլն դոլար արժողությամբ կտավը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ոստիկանությունը մինչ օրս չէր կարողանում գտնել կտավը գողացողներին, սակայն ամեն ինչ կարծես թե վկայում է այն մասին, որ կտավը գողացել են հենց իրենք՝ տանտերերը: 1985 […]

̰
Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն

15:34 06.08.2018

Օգոստոսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: […]

̰
Պետք է սկսել Հայաստանում առկա քաղբանտարկյալների արդարացման գործընթաց. դիմում Նիկոլ Փաշինյանին

15:28 06.08.2018

Մի շարք իրավապաշտպաններ ու լրագրողական կազմակերպություններ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով ուշադրությունից դուրս չթողնել Շանթ Հարությունյանի և ընդհանրապես՝ քաղբանտարկյալների արդարացման գործը: Դիմումում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Թավշյա հեղափոխության ընթացքում, ապա հեղափոխությունից հետո Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, արդարադատության բացակայությունը, […]

̰
Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետի մոտ քննարկվել են ոռոգման շրջանի խնդիրները

15:16 06.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում […]

̰
ԱՄՆ-ում սովահար երեխաների են հայտնաբերել

14:39 06.08.2018

ԱՄՆ Նյու Մեխիկո նահանգի ոստիկանությունն անապատում տեղակայված անօրինական ճամբար է հայտնաբերել, որտեղ 11 սովահար երեխաներ են եղել: Այս մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ ճամբարում հայտնաբերված երեխաները 1-15 տարեկան են եղել: Նրանք կոշիկներ չեն ունեցել ու հագնված են եղել ցնցոտիներով: Նրանց հետ այնտեղ եղել են նաև 3 կանայք: Ըստ աղբյուրի՝ նրանց զինված երկու տղամարդիկ […]

̰
Իմ և Մնացականյանի նպատակն արդյունք գրանցելն է. Մամեդյարով

14:12 06.08.2018

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը RIA Novosti-ին տված հարցազրույցում նշել է, որ Բրյուսելում անցկացված հանդիպումը դարձել է իր և Հայաստանի իր նոր գործընկերոջ առաջին բովանդակալից շփումը: «Մեր նպատակն արդյունք գրանցելն է, և մենք պատրաստ ենք այս ուղղությամբ սուբստանտիվ երկխոսությունն ակտիվորեն շարունակել: Այդ հանդիպումների վայրերն ու ամսաթվերը զուտ տեխնիկական պահեր են, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք […]

̰
Դեն Բիլզերյանը բացել է մարիխուանայի արտադրության իր սեփական ապրանքանիշը

13:23 06.08.2018

Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում նա մի աղջկա հետ է և մակագրել է հետևյալ կերպ: «Արի ինձ հետ, ես կքանդեմ կյանքդ, բայց՝ զվարճալի կլինի»,- լուսանկարի ներքո գրել է հայ միլիոնատերը:   Բիլզերյանը բացել է մարիխուանայի արտադրության իր սեփական ապրանքանիշը, ու նրա արտադրանքը հայտնվել է ԱՄՆ բոլոր այն նահանգներում, որտեղ դրա […]

̰
Պորտուգալիայում բռնկվել է 20 անտառային հրդեհ

13:06 06.08.2018

Պորտուգալիայում բռնկվել է 20 անտառային հրդեհ, և դրանցից միայն 5-ն է հաջողվել մարել, տեղեկացնում է РИА Новости-ն: Նշվում է, որ հրդեհի դեմ պայքարում է 1300 հրշեջ, 14 ուղղաթիռ և ինքնաթիռ, նաև՝ ցամաքային տեխնիկա: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենից բարդ իրավիճակը Մոնշիկի շրջանում է, որտեղից տարհանվել է ավելի քան 100 տեղացի: Այնտեղ կրակի դեմ պայքարում է 800 հրշեջ:

̰
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը միացել է համասեռամոլների դեմ պայքարին

12:50 06.08.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով պայքարել համասեռամոլների և աղանդավորների դեմ: «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին»,- գրել է պատգամավորը:

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ Հայկ Ալումյանն այսօր բողոք է ներկայացնելու դատարան

12:22 06.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամը՝ փաստաբան Հայկ Ալումյանը, այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայկ Ալումյանը: Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրենք ինտենսիվ աշխատում են, քանի որ կան բաներ, որոնց մասին ասվել է, […]

̰
Ջավախքցի Լարիսան երազում էր Փաշինյանի հետ նկարվել, պարզվեց` նրա տանն է ապրելու

11:37 06.08.2018

Լարիսա Ղարսլյանը Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մինչ օրս երազում էր վարչապետի հետ լուսանկար ունենալու մասին, նրանց տանն ապրելու մասին նույնիսկ ենթադրել չէր կարող: Օգոստոսի 9-ից նա 10 օրով կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը: Jnews.ge-ն խոսել է Լարիսա Ղարսլյանի հետ: 18-ամյա աղջնակը, լսելով «Քայլ դեպի տուն» ծրագրի մասին, որոշել է անպայման մասնակցել, սակայն մինչև այսօր տեղյակ […]

̰
Նարգիլե ծխելն անվտանգ չէ. գիտնականներ

23:45 04.08.2018

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ նարգիլե ծխելուց առողջությանը հասցրած վնասը հավասարազոր է սովորական ծխախոտ ծխելուն: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են համալսարանի կայքում: Գիտնականները 48 կամավորների մասնակցությամբ փորձեր են անցկացրել։ Նրանց առաջարկվել է 30 րոպե նարգիլե  ծխել: Մասնագետները ծխելուց առաջ և հետո չափել են սրտի զարկերը, զարկերակային ճնշումը, արյան մեջ նիկոտինի մակարդակը։ Արդյունքում գիտնականները պարզել […]

̰
Ֆրանսիական ՊՍԺ-ն կրկին բարձունքում է

21:59 04.08.2018

Փարիզի ՊՍԺ-ն ֆուտբոլի Ֆրանսիայի 8-ակի սուպերգավաթակիր դարձավ, հայտվում է sport.news.am-ը: Չինաստանի Շենչժեն քաղաքի Shenzhen Universiade Sports Centre ստադիոնում կայացած սուպերգավաթի խաղում Ֆրանսիական ակումբը 4:0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան, իսկ բրազիլացի հարձակվող Նեյմարը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին: ՊՍԺ-ի դարպասը պաշտպանում էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխված իտալացի 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի […]

̰
Ինչպես և որտեղ են ճաշում աշխարհի առաջատար գրասենյակներում

21:54 04.08.2018

Արդի աշխարհում առաջատար կազմակերպությունների սրճարաններն ու ճաշարանները կարող են մրցակցել աշխարհի լավագույն ռեստորանների հետ: Տարբերությունը մեկն է. դրանք անվճար են, իհարկե, միայն աշխատակիցների համար: Հաջողակ այդ կազմակերպությունները վաղուց են հասկացել, որ աշխատանքի արդյունավետություն տանող ճանապարհն անցնում է աշխատակցի ստամոքսի միջով: AdMe.ru-ն առանձնացրել է աշխարհի խոշորագույն գրասենյակների ճաշացանկերը: Google Google-ի կենտրոնական գրասենյակը Նյու Յորքում է: Այստեղ աշխատակիցներին […]

̰
Եվգենի Պետրոսյանը կնոջ դեմ պատասխան դատական հայց է ներկայացրել

21:40 04.08.2018

Հումորիստ Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը հայտարարել է, որ իր պաշտպանյանը պատասխան հայց է ներկայացրել ընդդեմ իր կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի՝ առաջարկելով գույքը հավասարապես բաժանել, հաղորդում է РИА «Новости-ն: «Նախ՝ խնդրում ենք չեղյալ համարել ամուսնությունը: Ստեպանենկոյի հայցը ճիշտ չի ձևակերպված. փաստաթղթում նա խնդրել է ամուսնալուծվել և բաժանել գույքը, բայց նկարագրողական մասում չափից շատ է խոսում սեփականության […]

̰
Մանկապարտեզից մեկուկես տարեկան երեխայի «փախուստը» արձանագրել են անվտանգության տեսախցիկները

21:32 04.08.2018

Վոլոգդայում մեկուկես տարեկան երեխան լքել է մասնավոր մանկապարտեզը, իսկ դայակները նրա բացակայությունը չեն էլ նկատել, հաղորդում է «Вологда.рф» պորտալը: «Փախուստի» տեսանյութը հայտվել է YouTube- ում: Անվտանգության տեսախցիկները արձանգրել են, թե ինչպես է միայն տակդիրը հագին երեխան դուրս գալիս մուտքից և շրջում բակի երթևեկելի մասում: Ըստ պորտալի, առանց մեծահասակների փոքր երեխայի վրա ուշադրություն դարձրել է կողմնակի […]

̰
Հանրային լողափերում և հանգստյան գոտիներում կստեղծվեն ջրափրկարարական հենակետեր

21:12 04.08.2018

Հայաստանի Արտակարգ Իրավիճակիների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքերին: Նախարար Ռոստոմյանի առաջին կանգառը ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության N30 հատուկ ջրափրկարարական ջոկատն էր, որտեղ գերատեսչության ղեկավարին ներկայացվեցին ջոկատի […]

̰
Անձնագրային վարչությունը դադարեցրել է Գյումրիի տնակային հասցեներում գրանցում կատարել

20:51 04.08.2018

Հասցեն կա, տնակը գոյություն չունի կամ ընդհակառակը, այսինքն՝ տնակներում բնակվողները բնակարան ստանալուց հետո վաճառել են տնակները: Երբեմն նոր սեփականատերերն էլ գրանցվել են տվյալ հասցեներում ու ստացվում է այնպես, որ չեն կարողանում տարբերակել, թե ով ինչպես է հայտնվել տնակում և ում է հարկավոր փոխհատուցում տրամադրել: Այս մասին հայտարարել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր […]

̰
ՌԴ ՊՆ-ից պարզաբանել են, թե ինչ են ԱՄՆ զինվորականների հետ քննարկել փակ կապով

20:12 04.08.2018

ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետի հետ Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը փակ կապուղիով քննարկել է Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը։ Մասնավորապես Մոսկվայից ամերիկյան գործընկերներին բացատրել են, թե ինչ են պատրաստվում անել ԱՄՆ զինվորականների վերահսկած տարածքում գտնվող Ռուքբան ճամբարում ապաստանած փախստականների անվտանգությունն ապահովելու և բնակավայրեր վերադարձնելու համար։ «Առաջարկվել է նաև համակարգել աշխատանքները մարդասիրական ականազերծման ոլորտում, […]

̰
Գյումրիում 2950 տնակ կա. «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն

20:00 04.08.2018

Գյումրիում քանի՞ տնակ կա ու ինչպե՞ս ազատվել ժամանակավոր կացարաններից: Այս և մի շարք այլ հարցերի է «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի եթերում պատասխանել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը: Հիշեցնենք, որ երկու տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը 29 սոցիալական բնակարան է գնել ու հանձնել տնակներում ապրող գյումրեցիներին: Բնակիչներին հնարավորություն չի տրվում սեփականաշնորհել բնակարանները՝ վաճառքից խուսափելու […]

̰
Սինգապուրն առաջարկում է մշակել կիբերանվտանգության միջազգային կոնվենցիա

19:47 04.08.2018

Կիբերանվտանգության տիրույթում երկրների աշխատանքը կարգավորելու և համակարգելու համար Սինգապուրի արտաքին գործերի նախարարն առաջարկել է ընդունել կիբերանվտանգության ապահովման միջազգային կոնվենցիա, ինչպիսիք ՄԱԿ-ի հովանու ներքո գործում են այլ ոլորտներում։ Նախարարը նշել է, որ իրենք շահագրգռված չեն առանձին երկրների հետ նմանատիպ բովանդակությամբ առանձին համաձայնագրեր ստորագրել, փոխարենն ուզում են միջազգային նման փաստաթուղթ ստեղծել։ Այս որոշումը ծագել է Սինգապուրի էլեկտրոնային […]

̰
Լիլիթ Մակունցն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

19:22 04.08.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը երեկ՝ օգոստոսի 3-ին, աշխատանքային այցով մեկնել են Գեղարքունիքի մարզ: Նրանք նախ՝ այցելել են Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարան: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մշակույթի նախարարության աջակցությամբ օգոստոսի 11-12-ը Սևան երաժշտական փառատոնի իրակացմանը, ինչպես նաև թեյարան-արվետանոցի կողմից իրականացվող այլ ծրագրերին ու նախաձեռնություններին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի […]

̰
Ինքնաշեն ատրճանակով սպառնացել էր ոստիկաններին. ՀՀ Ոստիկանություն

19:10 04.08.2018

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 18.10-ին, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանը ահազանգել է բաժին, որ օգոստոսի 2-ին Արարատի բաժնում գրանցված դեպքով այցելել է Վիրաբ Պ.-ի բնակարան՝ բացատրություն վերցնելու։ Սակայն վերջինս իր ներկայությամբ հանել է ինքնաշեն ատրճանակը և կրակել տան պատին: Մեկնել է օպերատիվ խումբ։ Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և ագրեսիվ վարքագիծ դրսևորելու համար […]

̰
BACK_TO_TOP