13:25 07.08.2018
«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ընդունել խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը: Գագիկ Ծառուկյանն այս մասին հայտարարել է այսօր հրավիրած նիստում խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք՝ Գևորգ Պետրոսյանն իր անհամաձայնությունն էր հայտնել Նաիրա Զոհրաբյանին Երևանի քաղաքապետի պաշտոնին առաջադրելու հարցում, որից հետո հայտարարել էր, որ պատրաստ է վայր դնել մանդատը, եթե Գագիկ Ծառուկյանը […]
13:17 07.08.2018
Շուտով կառավարության դատին կներկայացվի նախագիծ, որով առաջարկվում է դատավորներին տրամադրել հաշվեցուցակային (տաբելային) զենք ու պաշտպանական միջոցներ։ Նախագծի համաձայն՝ զենքի տրամադրման հարցերով զբաղվելու է ոստիկանությունը։ Ոստիկանության պետին հանձնարարվելու է մեկամսյա ժամկետում որոշել դատավորներին տրամադրվող զենքի՝ տեսակը, մոդելը, փամփուշտների քանակը, ինչպես նաև պաշտպանության հատուկ միջոցների տեսակները։ «Դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության […]
13:01 07.08.2018
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասնում է 1148 քառ․ մետրի: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Հրդեհները մոլեգնում են արդեն մի քանի շաբաթ: Բնության տարերքի ճարակ են դարձել 75 բնակելի շենք, գրեթե նույնքան այլ շենք-շինություններ: Կրակը շարունակում է մեծ սպառնալիք ներկայացնել մեծաթիվ կառույցների համար: Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհի միայն 30 տոկոսը: Կալիֆոռնիայում նմանատիպ հրդեհ […]
12:51 07.08.2018
Հայաստանյան մի քանի ասոցիացիաներ և հիմնադրամներ հիմնում են «Երևանի հանրություն» նախաձեռնությունը, որը նպատակ ունի Երևանի ավագանիում ներգրավել պրոֆեսիոնալների, և որպեսզի ապագա ավագանին համախմբի հանրությանը այս մասին հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Երևանում տասնամյակների կուտակված խնդիրներին լուծում տալու և երևանցիների կյանքը՝ հարմարավետ, անվտանգ և երջանիկ դարձնելու համար պարտադիր ենք համարում մեր քաղաքի ավագանիում ներգրավել […]
12:46 07.08.2018
Ռուս-վրացական պատերազմի մեկնարկի 10-ամյակի առիթով տված մեկնաբանության մեջ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ հուսով է՝ ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հետևություններ կանեն Թբիլիսիում, ինչպես նաև ոչ միայն Կովկասի, այլև աշխարհի բոլոր մայրաքաղաքներում։ Փոխնախարարի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ Փոխնախարարը հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցածը միջազգային մասշտաբի իրադարձություն է, որը ցույց […]
12:37 07.08.2018
«Հայաստանի կույրերի միավորման» ղեկավարության դեմ բողոքի ակցիա իրականացնողները երեկ գիշերել են ՀԿՄ գրասենյակի շենքում՝ անլույս պայմաններում, քանի որ այն դահլիճը, որտեղ մնացել էին, հոսանքազրկված էր՝ անհայտ է՝ ինչ պատճառներով, որի մասին նախապես չէին զգուշացվել։ Այս մասին հայտնել է ակցիայի մասնակիցներից Սիփան Ասատրյանը: Նա նշել է, որ իրենց հետ ամեն ինչ լավ է. ամբողջ գիշեր աշխատելով՝ […]
12:33 07.08.2018
ԱՄՆ 27-ամյա քաղաքացի Էվերիտ Ահարոն Ջեյմսոնը, որը 2017 թվականի Սուրբծննդյան տոներին Սան Ֆրանցիսկոյում ահաբեկչություն էր նախապատրաստել, դատապարտվել է 15 տարի ազատազրկման, տեղեկացնում է ТАСС-ը: Նշվում է, որ բանտից ազատվելուց հետո նրան կհետևեն ողջ կյանքի ընթացքում: Նրան մեղադրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ:
12:29 07.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով եղել են Վրաստանում: Այցի նպատակն էր խորացնել երկկողմ գործակցությունը և փոխանակվել առողջապահության ոլորտի փորձով, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Այցի շրջանակում Արսեն Թորոսյանը հանդիպել է Բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիդ Սերգեենկոյի և նրա առաջին տեղակալ […]
12:17 07.08.2018
Օգոստոսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Գ.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը, որի արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4,6 գրամ քաշով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Հայտնաբերված […]
12:11 07.08.2018
Արարատի մարզի Ջրաշեն գյուղի Գ․Հաջոյան փողոցում սնուցող ջրագիծը փոխվել է: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Պատճառը ստանդարտ է հնամաշ ջրամատակարարման համակարգ ունեցող բնակավայրերի համար. մետաղական խողովակաշարը քայքայված էր և հաճախակի վթարների պատճառով առաջացնում էր ջրամատակարարման ընդհատումներ։ Խնդրի կարգավորման նպատակով «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի և համայնքապետարանի համատեղ ուժերով այստեղ կառուցվել է 360 մետր նոր […]
12:03 07.08.2018
Վերջին շրջանում Հայաստանում կատարվող իրադարձությունները և ուժային կենտրոնների միջև հարաբերությունների սրումն ազդում է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում Երևանի ազդեցության վրա։ Այս մասին իր հոդվածում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական կողմի նախկին համանախագահ, 1992-1996 թվականներին Արցախյան կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը։ Նրա խոսքերով`Ադրբեջանում թեև կա փող, բայց կա դրա անհավասար բաշխում, ինչի պատճառով […]
11:42 07.08.2018
ՊԵԿ համակարգում շարունակում են բացահայտել նախկին իշխանությունների օրոք արտոնյալ պայմաններում տնտեսական գործունեություն իրականացրած ընկերությունների կողմից հարկերի պակաս հաշվարկման և վճարման դեպքերը: ՊԵԿ լրատվականից տեղեկացնում են, որ հերթական դեպքը վերաբերում է «Դևիդ Տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Գրիգոր Բալյանի կողմից ղեկավարած «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊ ընկերությանը, որը հանդիսացել է այսպես կոչված «Կարգո» ընկերություն և սահմանված որոշակի գումարների […]
11:40 07.08.2018
Անսպասելի բարձր ջերմաստիճանը փոփոխություններ է առաջացրել շվեյցարական զինված ուժերի բոլոր գործողություններում։ Այսուհետ Շվեյցարիայում տանկերը կվարեն, կտեղափոխեն միայն գիշերային ժամերին, քանի որ ցերեկն այդ ծանր մեքենաների տեղաշարժը կարող է վնասել շոգից փափկած ասֆալտը։ Դրանից բացի, զինծառայողների ու ստորաբաժանումների երթերը նույնպես կկատարվեն օրվա հով ժամերին՝ մարդկային կորուստներից խուսափելու համար։ Բանակի ձիերն ընդհանրապես չեն ներգրավվի շոգ ժամերին անցկացվող […]
11:30 07.08.2018
Ամերիկացի երգչուհի Փինքը Սիդնեյում աղեստամոքային վիրուսային ինֆեկցիայի պատճառով հիվանդանոց է ընկել, տեղեկացնում է Associated Press-ը: Նշվում է, որ հիվանդության պատճառով երգչուհին հետաձգել է Սիդնեյում կայանալիք համերգը: Երգչուհին օգոստոսի 3-ին արդեն հետաձգել էր Beautiful Trauma համաշխարահային հյուրախաղերի շրջանակում առաջին համերգը, ջրազրկմամբ հոսպիտալացվել է, սակայն կարճ ժամանակ անց դուրս գրվել: Երգչուհու գործակալը հայտարարել է, որ Փինքն առնվազն մեկ […]
21:38 06.08.2018
ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնին պատկանող ավտոկայանատեղիի վրա, հաղորդում է KGO-TV-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը Կալիֆոռնիայում: ԶԼՄ-ների տեղեկություններով 5 զոհ կա, որոնք գտնվել են ինքնաթիռում: Ինքնաթիռն ընկնելիս վնասել է ավտոկայանատեղիում կանգնած մեքենաներից մեկը, բայց մեքենայում ոչ ոք չի եղել: Դեռևս հայտնի չէ ինքնաթիռի կործանման պատճառը:
21:30 06.08.2018
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով արձագանքում է Հայաստանում ստեղծված իրադրության ու 37 թվի միջև համեմատականներ անցկացնողներին: «Սիրելի ՖԲ ընկերներ: Այս օրերի թեժ քննարկումներին ինչ կարծիք ուզում եք հայտնեք: Մի բան անթույլատրելի է: Չփորձեք համեմատել հրաշքով սկսած առողջացումն ու ինքնամաքրումը 37 թվի հետ: Մի՛ նսեմացրեք թավշյա հեղափոխության ձեռքբերումները: Մի մոռացեք, որ […]
21:16 06.08.2018
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ է մշակել, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի կայքը: «Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների եւ ազատությունների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է: Այս ոլորտին առնչվող ցանկացած խնդիր գտնվում է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո:Հաշվի առնելով նշված հանգամանքը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակել է […]
21:04 06.08.2018
Թուրքիայի և Հունաստանի միջև կրկին լարվածություն է առաջացրել այն բանից հետո, երբ Հունաստանի արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսը հրաժարվել է արտահանձնել Թուրքիայում ահաբեկիչ համարվող Թուրգութ Քայային: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Հույն նախարարը առկախել է Հունաստանի բարձրագույն դատարանի այն որոշումը, ըստ որի Թուրքիայում արգելված «Կոմունիստական կուսակցության» (TKP) անդամ Թուրգութ Քայան, որը ներկայումս գտնվում է Հունաստանում, պետք […]
20:59 06.08.2018
ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությունը հրադադարին համաձայնություն է տվել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Նշվում է, որ հրադադարի ռեժիմին անցնելու ճանապարհին առաջին քայլը կլինի այն, որ Գազայի հատվածում զինյալները կդադարեցնեն Իսրայելի ուղղությամբ հրկիզող խառնուրդներ պարունակող օդապարուկներ և գնդեր նետել: Իսրայելն իր հերթին համաձայնել է հանել Գազայի հատվածում վերջերս ներդրված սահմանափակումները: Այս համաձայնության մասին իրազեկվել են պաղեստինյան վարչակազմի […]
20:30 06.08.2018
Մակեդոնիայի 3 տասնյակ կուսակցություններ և շարժումներ սեպտեմբերի 30-ին նշանակված երկրի վերանվանման հարցով հանրաքվեի բոյկոտի արշավ են սկսել, տեղեկացնում է Makfax գործակալությունը: Նշվում է, որ Հունաստանի և Նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիայի ԱԳ նախարարներ Նիկոս Կոտզիասը և Նիկոլա Դիմիտրովը հունիսին համաձայնագիր էին ստորագրել երկրի նոր սահմանադրական անվանման մասին՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Անվանման շուրջ Հունաստանի և Մակեդոնիայի միջեւ […]
20:17 06.08.2018
Գերմանական «Mercedes-Benz» ավտոընկերությունը փորձարկել է իր առաջին՝ EQC սերիական քրոսովերը: Նախնական ծրագրերով՝ այն հանրության դատին կներկայացվի սեպտեմբերին: Փորձարկման տեսանյութը հրապարակվել է ընկերության Youtube-յան պաշտոնական էջում: Այս մասին հայտնում է autonews.ru-ն: Նշվում է, որ ընկերության ինժեներները նախագծել են մեքենայի՝ ավելի քան 200 նախատիպ, որոնք նախատեսվում է փորձարկել աշխարհի ամենատարբեր լանդշաֆտային գոտիներում: Մեքենան կմրցի այնպիսի մոդելների հետ, […]
19:51 06.08.2018
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել՝ ամերիկյան իր այցի շրջանակներում անցկացված հերթական խոշոր միջոցառումից: «Այս անգամ բաց ու անկեղծ երկխոսություն ունեցա Բոստոնի հայ համայնքի շուրջ 200 ներկայացուցիչների հետ։ Այս հատվածում հիմնականում խոսում եմ հեղափոխության մասին, մինչդեռ մեր տեսլականի՝ հայրենադարձության, հայակերտման, Հայաստան-Սփյուռք գործակցության թեմաներին անդրադարձել եմ ավելի քան երկու ժամ […]
19:33 06.08.2018
«Օրինակ՝ միայն Կոտայքում մինչ այսօր մենք արձանագրել ենք 100-ից ավելի հնավայրեր, որոնց մի մասը հուշարձանների ցուցակներում ընդհանրապես չկային և բոլորովին նոր հայտնաբերված հուշարձաններ են»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները, որոնք ամերիկացի և իտալացի գործընկերների հետ միասին Հայաստանում իրականացնում են մի շարք ծրագրեր: Հնագիտության և ազգագրության […]
19:16 06.08.2018
Իտալիայի Բոլոնիա քաղաքի օդանավակայանի դիմաց պայթյուն է որոտացել, հաղորդում է НТВ հեռուստաընկերությունը: Ականատեսները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանին հարակից մայրուղու վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարվել է պայթյունավտանգ իրեր տեղափոխող բեռնատարը: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ 20 մարդ է տուժել:
19:09 06.08.2018
Օգոստոսի 6-ին՝ ժամը 5-ն անց 45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում դիակ կա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Դեպքի վայր մեկնած ոստիկանության, նաև այլ իրավապահ կառույցների ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել է։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային […]
18:54 06.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Պորտա Չելի միջազգային ցուցասրահի և արվեստի ակադեմիայի տնօրեն Անիելլո Էրտիկոյին: Տեղեկացնում է նախարարության լրատվական բաժինը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը Պորտա Չելի միջազգային ցուցասրահի և արվեստի ակադեմիայի տնօրեն Անիելլո Էրտիկոն նշել է, որ ցանկանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնել երկարատև մշակութային ծրագիր, որի շրջանակում փոխադարձ այցերի […]
18:35 06.08.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։ Դեսպանությունից նաև հայտնում են, որ «Վերին Լարսի» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։
18:28 06.08.2018
Հերթական քարաթափման դեպքն է գրանցվել Մարմաշենի վանքում։ Գերխոնավացման պատճառով վանական համալիրում արդեն քարաթափվում է ոչ միայն եկեղեցու դրսի արտաքին պատերի քարերը, այլև ներսում են քարերը պոկվում: Վանքի գմբեթի հատվածից մեծ ու փոքր քարեր են պոկվել : Հիշեցնենք, որ մեր նկարահանման խումբը ընդամենը մի քանի օր առաջ էր եղել վանական համալիրում, երբ հերթական քարաթափման դեպքն էր […]
18:16 06.08.2018
«Վերին Լարս»-ի անցակետ ժամանած Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի սահմանապահ և մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների (առաջնահերթ՝ երեխաներով ուղևորների և մեծահասակների) անցակետով բացթողնումն արագացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: Ներկայումս անցակետում գոյացած հերթը զգալիորեն նվազել է։
17:49 06.08.2018
Շաբաթ երեկոյան Ախալքալաքից Ռուսթավի ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել, տեղեկացնում է Sputnik-ը: Պատահարի հետևանքով զոհվել է 1992-ին ծնված մի տղամարդ, ևս 11 մարդ տեղափոխվել է այդ տարածքում գտնվող բուժհաստատություններ: Նշվում է, որ տուժածներից 4 անչափահաս արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ևս 3 տուժած գտնվում են ծանր վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: SHANTNEWS.AM-ը կապ հաստատեց ԱԳՆ […]