TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC
Admin

Admin

International experts agree with PMI’s research on IQOS

17:26 01.08.2018

There is growing support for the fact that alternatives to cigarettes that don’t burn have the potential to be much less harmful for smokers who switch. 21st century technology is making these products a reality. PMI’s research is in line with international standards and guidance from the FDA. We have published over 35 peer-review scientific […]

̰
Մասիսի քաղաքապետի անազատության մեջ գտնվելը իրենից ներկայացնում է ապօրինի, եթե չասեմ, նաև քաղաքական հալածանք. պաշտպաններ

17:22 01.08.2018

Մասիսի քաղաքապետի պաշտպանները հայտարարություն են տարածել Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշման վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանքի տակ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը պաշտպանության կողմի համար անսպասելի էր: Խնդիրն այն է, որ Դավիթին մեղսագրվում է երկու դեպք՝ զանգվածային անկարգություններ Էրեբունի փողոցում և խուլիգանություն Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում: Առաջին դրվագով նույն Վերաքննիչ […]

̰
ԸՕ-ի՝ ՏԻՄ ընտրություններին վերաբերող հատվածում փորձագետների միջև կան տարաձայնություններ

17:21 01.08.2018

«Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպությունն այսօր նախաձեռնել էր փորձագիտական քննարկում Ընտրական օրենսգրքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հատվածը քննարկելու համար: Խնդիրն այն է, որ Ընտրական օրենսդրության բարեփոխումների կառավարական հանձնաժողովում վերջերս տեղի ունեցած փորձագիտական քննարկումների ժամանակ ՏԻՄ ընտրություններին վերաբերող հատվածում մասնագիտական կարծիքները էականորեն տարբերվել են: Հենց այդ պատճառով էլ փորձագետները որոշել էին կրկին հանդիպել ու քննարկել մոտեցումներն […]

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը ներկայացվել է դատարան

17:15 01.08.2018

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկող փաստաբանների դիմումը մուտք է եղել դատարան: Այս մասին Panorama.am-ին հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Դիմումին կից ներկայացվել են նաև ԱԺ մոտ չորս տասնյակ պատգամավորների երաշխավորությունը՝ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ: «Պատգամավորների ստորագրություններն ուղարկվում են դատախազին՝ որպես ֆորմալ գործընթաց, դատավորին դա ներկայացվել […]

̰
Ծեծկռտուք Երևանում. կասկածյալը պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդին է

17:12 01.08.2018

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 30-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Վարաժյանից, որը հայտնել է, որ Կիևյան փողոցի 1-ին նրբանցում իր հետ վիճաբանել է մի քաղաքացի, որը ձեռքերով ու ոտքերով հարվածել է իր մարմնի […]

̰
Տխրահռչակ դատավորին կոչ ենք անում սթափվել և գիտակցել կամայական ապօրինի որոշումների պատասխանատվությունը

16:57 01.08.2018

«Սասնա ծռեր»-ը և «Հիմնադիր խորհրդարան»-ը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: «Այսօր՝ 01.08.2018թ.-ին, «Սասնա ծռեր»-ից Վարուժան Ավետիսյանի ու մյուսների առանձնացված խմբի գործով դատական նիստը կրկին անգամ հետաձգվեց: Արդեն շուրջ մեկ ամիս է դատավորը տարբեր ձևական ընթացակարգերի պահպանման անվան տակ հետաձգում է դատավարությունը, և խափանման միջոցների փոփոխության չի անդրադառնում, ինչի արդյունքում «Սասնա ծռեր»-ը ապօրինաբար շարունակում են մնալ […]

̰
Նախարարությունը պատասխանել է «Հյուսիս-հարավ»-ի վերաբերյալ ՀՅԴ բյուրոյի մտահոգությանը

16:50 01.08.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատասխանել է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի բաց նամակին: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», լինելով ՀՀ խոշորագույն ռազմավարական ծրագրերից մեկը, ՀՀ ղեկավարության և հանրությանուշադրության կենտրոնում է: Ցանկացած մասնագիտական և փորձագիտական ուսումնասիրություն ծրագրի պատասխանատուների կողմից խրախուսվում է»,- հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: «ՀՀ […]

̰
Մոսկվայում շոգ եղանակի պատճառով հայտարարվել է անվտանգության նարնջագույն մակարդակ

16:35 01.08.2018

Ռուսաստանի հիդրոմեդ կենտրոնը Մոսկվայի և Մերձմոսկովյան տարածքում անվտանգության  վերջին՝ նարնջագույն  մակարդակ է հայտարարել, տեղեկացնում է  INTERFAX.RU-ն: Ըստ կանխատեսումների՝ Մոսկվայում այսօր սպասվում է մինչև 30 աստիճան տաքություն:  

̰
Ինչպե՞ս է որոշվել Սևանա լճի համար առավելագույն նիշ սահմանել 1906 մետրը

16:27 01.08.2018

Այսօր Սևանա լճին նվիրված քննարկման ժամանակ  անդրադարձել են նաև այն հարցին, թե ինչպես է որոշվել, որ Սևանա լճի նորմալ էկոհամակարգի համար անհրաժեշտ է, որ ջրի մակարդակը 1906 մետր կազմի: «Իրականում լճաբանության ինստիտուտի տեսությունը ցույց էր տալիս 1910 մ: 1910-ն այն նիշն էր, որն անհրաժեշտ էր նորմալ լիճ ունենալու համար: Այդ դեպքում հատակին սառը շերտ է […]

̰
«SOS Սևան»-ը դարձյալ արշավ է սկսում

16:05 01.08.2018

Մի քանի բնապահպանական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ այսօր քննարկում են հրավիրել՝ ասելով, որ «SOS Սևան» նախաձեռնությունը արշավ է սկսում լճի փրկության համար: «Հիմա սկսում ենք «SOS Սևան» արշավ,  մենք պատրաստվում ենք գնալ Սևանի բոլոր համայնքները, նաև պատրաստվում ենք գնալ Արմավիրի մարզ, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում Արմավիրի մարզում, մարդիկ երբ բողոքում են, երբ հավելյալ ջուրը ստանում […]

̰
Հորդորել եմ հետամուտ լինել խնդրի լուծմանը. Դիանա Գասպարյանը՝ Էջմիածնի դպրոցներից մեկից ստացված ահազանգի մասին

15:59 01.08.2018

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Էջմիածնի դպրոցներից մեկում անկարգությունների մասին տեղեկություններին: «Հարգելի՛ համաքաղաքացիներ, Էջմիածնի քաղաքապետարանն այսօր ստացել է մի քանի ահազանգ այն մասին, որ թիվ 4 հանրակրթական դպրոցում ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ դիմումների ընդունման գործընթացը սկսվել է գիշերվա 1-ից, ինչը բնակիչների մոտ առաջացրել է մտահոգություն: Նախ և […]

̰
ՀՀ ՊՆ-ում մշակում են զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգը և սկզբունքները

15:57 01.08.2018

Հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում հանդիպում է անցկացրել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվականից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով և այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաև ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները: Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն […]

̰
Կանխատեսվել է համաճարակից մեկ միլիարդ մարդու մահ

15:50 01.08.2018

Ջոն Հոփքինսի առողջապահության անվտանգության կենտրոնի հետազոտողները մշակել են վիրուսի հետևանքով առաջացած պանդեմիայի սցենար: Պարզվել է, որ նման համաճարակի զարգացման դեպքում ընդամենը 2 տարվա ընթացքում աշխարհում կմահանա 150 մարդ, իսկ համապատասխան պատվաստանյութ չգտնելու դեպքում ՝ անգամ մեկ միլարդ, գրում է Science Alert-ը: Սցենարի համաձայն՝ մոտ մեկ ամսվա ընթացքում կգրանցվեր 50 մահ: Ըստ կանխատեսումների՝ համաճարակը կտարածվեր Գերմանիայում […]

̰
Դատարանը բավարարել է նաև Անահիտ Ֆարմանյանի հայցը

15:35 01.08.2018

Այսօր Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին իր պաշտոնում վերականգնելու հայցի քննությունը: Անահիտ Ֆարմանյանը դատարանում վիճարկում է Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանը, որով նա ազատվել է պրոռեկտորի պաշտոնից: Իսկ հրամանի հիմքում այն էր, որ Անահիտ Ֆարմանյանի մասնագիտությանն ու պարտականություններին համապատասխան աշխատանք բուհում այլևս չկա։ […]

̰
Փաշինյանը շարժվում է իմ հետքերով. Միխեիլ Սաակաշվիլի

15:29 01.08.2018

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի նոր կառավարությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց բարեփոխումներում շարժվում են իր հետքերով և կրկնում են իր հաջողությունները: Այս մասին տեղեկացնում է Ռեգնում գործակալությունը: «Հայաստանում երիտասարդությունը խորությամբ ուսումնասիրում է վրացական ռեֆորմների մասին իմ գիրքը և այնտեղից շատ բան ընդօրինակում, այդ թվում կրկնում են իմ հաջողությունները և փորձում […]

̰
Սկսած օգոստոսի 1-ից մարդկությունը կապրի մոլորակի «հաշվին»

15:21 01.08.2018

Ըստ Ռուսաստանի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)՝  մարդիկ արդեն ամբողջությամբ սպառել են 2018 թվականին մոլորակի կողմից հատկացված ռեսուրսների պաշարը: Ամեն անգամ էկոլոգիական «պարտքի» օրերը ավելանում են ըստ հատուկ ուսումնասիրությունների, որոնց հիմքում ընկած են բիոլոգիական ռեսուրսների օգտագործումը և ջերմոցային գազերի արտանետումները: Եթե 2000-ականների սկզբին այդ օրը գալիս էր հոկտեմբերին, ապա տարեցտարի այն վրա է հասնում ավելի […]

̰
Մասիսի քաղաքապետի եղբոր նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվեց թույլատրելի. փաստաբան

15:13 01.08.2018

«Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվեց թույլատրելի: Մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվեց մասնակիորեն»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Համբարձումյանի փաստաբան Զորայր Հարությունյանը: ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 7-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի […]

̰
«Ալեքս Հոլդինգ»-ին առաջադրված 5․2 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՊԵԿ

15:06 01.08.2018

«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին առաջադրված 5․2 միլիարդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր […]

̰
Ավստրալիայում «խուճապահար» կենգուրուն հայտնվել է բնակելի տանը

15:04 01.08.2018

BBC-ին հաղորդում է, որ Ավստրալիայում կենգուրուն կոտրել է բնակիչներից մեկի տան պատուհանը և ներս մտել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին: Ենթադրվում է, որ կենդանին վախեցել է մեքենաներից կամ շների հաչոցից և փորձել ապահով վայր գտնել: Անծանոթ վայրում գտնվելը նրան սթրեսի է ենթարկել: Տան տերերը նրան փակել են լոգասենյակում և շտապ կանչել կենդանիների պաշտպաններին: Տան […]

̰
ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար

14:51 01.08.2018

ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ցուցակը դեռ վերջնական չէ, ստորագրահավաքը շարունակվում է: «Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում […]

̰
Եթե Սևանը ճահճանա, Հայաստանի բոլոր ջրերը թունավոր կդառնան. Կարինե Դանիելյան

14:43 01.08.2018

Սևանա լիճի խնդիրների շուրջ ծավալվող քննարկման ժամանակ այսօր «Հանուն կայուն մարդկային զարգացման ասացիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն այսպիսի համոզմունք է հայտնել. «Լճի այսօրվա վիճակը պատահականություն չի, ես դա ընկալում եմ որպես լճի ճիչ, օգնության կարիքի ճիչ: Կհիշեք՝ տարիներ շարունակ մենք ասել ենք՝ եթե շարունակենք լճին էսպես վերաբերվել, լճի փոխարեն մենք ճահիճ կունենանք: Եվ մենք այդ ջուրն […]

̰
Հուլիս-օգոստոս ամիսներին առհասարակ կարող է տեղումներ չլինեն. մասնագետ

14:27 01.08.2018

Հուլիս-օգոստոս ամիսներին տարեցտարի տեղումները կրճատվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագրի տեխնիկական առաջադրամի ղեկավար Վարդան Մելիքյանը: Մասնագետի խոսքերով՝ եղանակային փոփոխությունները կապված են գլոբալ տաքացման հետ: «Կա տենդենց, որ հուլիսին ու օգոստոսին  առհասարակ կարող է տեղումներ չլինեն: Գարնանը շատանում են տեղումները, դրանք բերում են հեղեղումների, […]

̰
Կաթողիկոսը խախտել է կրոնական ուխտը. Գևորգ Յազըճյան

14:15 01.08.2018

«Կաթողիկոսը պետք է հրաժարական տա, որովհետև նա խախտել է կրոնական իր ուխտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պատմաբան Գևորգ Յազըճյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կորյուն աբեղա Առաքելյանը, որ օրերս կարգալույծ էր հռչակվել Մայր Աթոռի կողմից: Չնայած դրան, նախկին հոգևորականը շարունակում է ներկայանալ որպես աբեղա։ «Նոր Հայաստան, նոր […]

̰
Transparency International-ը բացահայտում է Ադրբեջանի կողմից կաշառված Մեծ Բրիտանիայի պատգամավորներին

14:08 01.08.2018

Transparency International–ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղն իշխանություններին կոչ է արել մանրամասն հետաքննել պատգամավորների քայլերը, սահմանափակել պատգամավորների ուղևորությունները օտար երկրներ, որոնք լոբբինգի դիմաց կաշառում են պատգամավորներին: Կազմակերպությունը իշխանություններին կոչ է արել արգելել պատգամավորների վճարովի ծառայությունները օտար երկրներին: Theguardian.com-ի փոխանցմամբ, պատճառն այն է, որ բրիտանացի պատգամավորների Ադրբեջան այցերը կազմակերպելու համար ծախսվել են հազարավոր դոլարներ: Կազմակերպությունը հատկապես ուշադրություն է […]

̰
Լավրովի հայտարարությունը պատահական չէր և ներկայացնում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը. ՀՀՇ ներկայացուցիչ

13:48 01.08.2018

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀՇ ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանը անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների և ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ դիտարկում է գրել՝ նշելով, որ դա պատահական չէր և ներկայացնում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը: «Դա տարօրինակ է այն իրողության մեջ, երբ խոսքը գնում է ընդամենը քրեական հանցագործությունների բացահայտումների մասին: Այդպիսի հայտարարություն կարող էր […]

̰
«Կույրերի միավորման» անդամները պահանջել են կազմակերպության նախագահի հրաժարականը

13:35 01.08.2018

Այսօր Իսահակյանի արձանի հարևանությամբ բողոքի ակցիա է իրականացվել «Կույրերի միավորման» անդամների կողմից: Տեսողական խնդիրներ ունեցող մի շարք անձինք նշել են, որ պահանջում են լուծարել վարչության կազմն ու միավորման նախագահ Աբել Հակոբյանի հրաժարականը: Նրանց խոսքերով՝ արտահերթ համագումար պետք է նշանակվի վարչության նոր կազմ ընտրելու համար: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդել են, որ միավորումը թալանվում է, տարբեր քաղաքներում […]

̰
Բողոքի ակցիա ի պաշտպանություն Մասիսի քաղաքապետի

13:29 01.08.2018

Երևանում՝ Վերաքննիչ դատարանի առջևում, բողոքի ակցիա է ի պաշտպանություն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «ազատություն Դավիթին», «Դավո ջան, մենք քեզ հետ ենք», «արդարություն», «Մեր Դավիթին մեզ տվեք»: Հիշեցնենք՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը հուլիսի 7-ին կալանավորվել են՝ ապրիլի հակակառավարական ցույցերի ժամանակ բողոքի ակցիաների մասնակիցների վրա խուլիգանական հարձակումների մեղադրանքով:

̰
Աբովյանում բռնկված հրդեհի հետևանքները՝ լուսանկարներով

13:17 01.08.2018

Աբովյանի ջերմոցներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է: Ներկայացնում ենք լուսանկարներ: SHANTNEWS.am-ը հետևում է իրադարձություններին, դեպքի վայրից այլ մանրամասներն՝ առաջիկայում:

̰
Սևանա լիճն ահավոր ծանր վիճակում է. Ինգա Զարաֆյան

13:04 01.08.2018

Այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել «S.O.S. Սևան» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչներն ասել են, թե դարձյալ ստիպված են կառավարությանը դիմել՝ հիշեցնելով, որ Սևանա լիճը մեծ վտանգի առջև է: Բավական ժամանակ է, ինչ Սևանա լիճը «ծաղկել է»: Ջրի աղտոտվածությունը պայմանավորված է մի քանի գործոններով` ջրի մակարդակն ու ձնկապաշարն է էականորեն նվազել, կենցաղային թափոններն են լճում ավելացել, իսկ կենսաբանական, […]

̰
Ոստիկանությունը պարզել է մեքենայով շների քարշ տվող անձին

12:59 01.08.2018

Հուլիսի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Այգուտ ճանապարհով անհայտ անձը, առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տալիս։ Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութում երևացող անձը Այգուտ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Դավիթ Լազարյանն է, իսկ առանց պետհամարանիշի «Նիվա»-ն պատկանում է իրեն, վարել […]

̰
BACK_TO_TOP