20:22 01.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Մասնավորապես բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության և կաշառակերության 7-ական դեպք, յուրացման կամ վատնման 6, անձնական ունեցվածքի գողության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանային գողության, պաշտոնատար […]
20:09 01.08.2018
Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության հարցերի կցորդ Ֆրեդերիկ Ռեյն Բոլդը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարաբերությունները հաջողությամբ իրացվում են […]
19:59 01.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության կողմից 2018թ. հուլիսի 18-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ըստ քննչական ենթակայության այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։ Նույն օրն այն վարույթ է ընդունվել և ձեռնարկվել անհետաձգելի քննչական […]
19:54 01.08.2018
Հունաստանում դեպքի վայրում կալանավորվել է մի տղամարդ, որը կասկածվում է Աթենքի Մարաթոն շրջանում հրկիզումներ կատարելու մեջ, հաղորդում է երկրի հրշեջ ծառայությունը: Ըստ հրշեջ ծառայության՝ 35-ամյա հույնը կարող է մեղավոր լինել հուլիսի 26-ից 31-ը Մարաթոնի քաղաքապետարանի մոտ բռնկված հինգ հրդեհների համար, որոնց պատճառով վիրավորվել էր 190, զոհվել 90 մարդ: «Հունաստանի ոստիկանությունը հրդեհային անվտանգության ոլորտում հանցավորության դեմ […]
19:51 01.08.2018
Օգոստոսի 1-ին, Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Մեր տունը» ծրագրի շրջանակներում, Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքում Սամսոն և Սաթենիկ Հարությունյանների բազմազավակ ընտանիքը բնակարանամուտ է տոնել, գրում է artsakhpress.am-ը: Առանձնատան բացման արարողությանը գյուղի երեխաները «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին դիմավորել են աղուհացով: Միջոցառմանը հնչել է ԱՀ պետական օրհներգը: Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր […]
19:44 01.08.2018
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ հանրապետության ամենամեծ անտառային ֆոնդերն ունեցող երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առանձին դեպքերում նաև ՀՀ բնապահպանության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների, բնապահպանների կողմից հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 241 դեպք, որոնցից 99-ով հարուցվել է քրեական գործ: Ներկայացնում […]
19:36 01.08.2018
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Բերքանուշ համայնքի ղեկավար Մանվել Հայրապետանը թույլ է տվել չարաշահումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նախնական տվյալներով՝ պաշտոնավարման ընթացքում նա մի քաղաքացու գրանցել է որպես պահակ, ամսական 55 հազար դրամ աշխատավարձով, սակայն քաղաքացին շուրջ […]
19:30 01.08.2018
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվում է հուլիսի 28-ին մեկնարկած «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը: Մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն չափել են ուժերը երեք մրցաձևերում՝ ռազմամարզական «Ատլետ», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» և ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» անվանակարգերում, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: […]
19:23 01.08.2018
Ավարտվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ 2017 թվականի օգոստոսի 21-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի դատախազին: Ըստ հաղորդման՝ […]
19:22 01.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների վարույթում հուլիսի 31-ի դրությամբ քննվում է սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, տալու դեպքերի առթիվ հարուցված 14 քրեական գործ, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների […]
19:16 01.08.2018
Դոնալդ Թրամփը կոչ է արել ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին դադարեցնել Ռուսաստանի կողմից Միացյալ Նահանգների ընտրություններին ենթադրյալ միջամտության հետաքննությունը, որպեսզի Ամերիկան էլ ավելի շատ «չարատավորվի», այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Գլխավոր դատախազը Ջեֆ Սեշնսը պետք է դադարեցնի այս վհուկների որսը հենց հիմա, քանի դեռ դա ավելի շատ ստվեր չի նետել մեր երկրի […]
19:10 01.08.2018
Մոսկվայում հայազգի աղջիկների կողմից դաժանաբար սպանված հոր թաղմանը սկանդալ է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Միքայել Խաչատուրյանի թաղման արարողությունից հետո տղամարդու մտերիմներից մեկը հայտարարել է, որ մահացածի բանկային հաշիվներից անհետացել է ողջ գումարը:Նա չի բացառել, որ աղջիկների կողմից սեփական հորը սպանելու պատճառը նաև կարող էր լինել նրան թալանելու ցանկությունը, սակայն աղբյուրը նշում է, որ հայրը ժամանակ […]
19:07 01.08.2018
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը աշխատանքային այց է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այս մասին տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: «Այցի ընթացքում Մուշեղ սրբազանը Դիանա Գասպարյանին ներկայացրել է Մայր Աթոռի զբոսայգում նախապատրաստվող բարեկարգման աշխատաքների ծրագիրը: Հանդիպման ընթացքում քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը Մուշեղ սրբազանի հետ քննարկել է այգու բարեկարգման հետ կապված մի շարք հարցեր, որոնք […]
19:03 01.08.2018
Օգոստոսի 1-ից այն զբոսաշրջիկների համար, որոնց արգելվում է մուտք գործել Շենգենյան գոտի, կարգելվի նաև մուտքը Բուլղարիա, հաղորդում է «Բուլղարիայի նորություններ» պորտալը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Նման միջոցները ձեռնարկվել են Եվրոպական միության խորհրդի որոշման համաձայն: «ԵՄ խորհրդի որոշումը վերաբերում է Շենգենյան տեղեկատվական համակարգին միացած բոլոր երկրներին: Բուլղարիան այդ երկրներից մեկն է, չնայած այն չի […]
19:00 01.08.2018
Անհայտ անձինք Երրորդ ռայխի դրոշ են բարձրացրել ամերիկյան Լարամի քաղաքի դրոշակաձողի վրա, հաղորդում է Laramie Bumerang թերթը: Ըստ թերթի՝ ամերիկյան դրոշով փոխարինված նացիստական դրոշը ծածանվել է քաղաքի այգիներից մեկում: Ամերիկյան դրոշը անհայտ անձինք նետել են ամառային բեմահարթակի հարևանությամբ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները որոշել են ինքնուրույն հեռացնել Երրորդ ռայխի խորհրդանիշը և կրկին դրոշակաձողին բարձրացնել Ամերիկայի դրոշը: […]
18:49 01.08.2018
Աշոցքի «Սոցիալական ծառայության» տեսուչներից մեկը, որը ևս մեկ այլ տեսուչի հետ կասկածվում էր 2016-2017 թվականների ընթացքում նպաստ տրամադրելու դիմաց քաղաքացիներից գումարներ պահանջելու և ստանալու մեջ, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Նշենք, որ Շիրակի դատախազությունում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Փաստական տվյալներ էին ձեռք բերվել, […]
18:43 01.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
18:40 01.08.2018
Վաղը կայանալիք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովին ներկա կլինի նաև WBA, WBO և WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ համաժողովի ավարտից հետո լրագրողների հարցերին կպատասխանի նաև Կենտիկյանը: «ՀԲՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն գործող նախագահ Արթուր Գևորգյանն է։ Սահմանված ժամկետում և ընդհանրապես Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիան […]
18:31 01.08.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով Յուրի Խաչատուրովին երկրից դուրս գալու թույլտվություն տրամադրել: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: «Քրեադատավարական օրենսգիրքը որևէ պարտավորություն չի սահմանում այն մեղադրյալի համար, ում նկատմամբ իբրև խափանման միջոց է կիրառվել գրավը, առավել ևս չարաշահումների մեղադրանքից խուսափելու […]
18:22 01.08.2018
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է փաստաբանի կողմից խարդախությամբ, կաշառք տալու պատրվակով, խոշոր չափերի գումարի առերևույթ հափշտակության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մ. Հակոբյանը, 2002 թվականից զբաղվելով փաստաբանական գործունեությամբ, 2018թ. մարտին իր հաճախորդին առերևույթ դրդել է առանձնապես խոշոր […]
18:18 01.08.2018
«Հանդիպել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, վիճակը լավ է: Լավ, որքան, որ հնարավոր է այդ իրավիճակում»,-այսօր SHANTNEWS.am-ի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ առանձնահատուկ դրական կամ բացասական բան չի նկատել ՀՀ երկրորդ նախագաhի տրամադրության մեջ: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու […]
18:10 01.08.2018
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով, հաղորդում են ՀՀ դատախազության աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արթիկի տարածաշրջանի 19 բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ […]
18:05 01.08.2018
Գագիկ Համբարյանը վերադառնալու է Շիրակի պետական համալսարան ու աշխատելու է որպես դասախոս, բայց մի քանի օր առաջ տեղեկացել է, որ նորից ներգրավված է մեկ այլ դատական գործում, այս անգամ պատասխանողի կարգավիճակով: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել է անձամբ Գագիկ Համբարյանը: Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հուլիսի 25-ին դատարան է դիմել մեղադրանքով, որ Գագիկ Համբարյանն […]
18:03 01.08.2018
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացնում է, որ 2006թ. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի: «Միայն մասնագիտական նեղ համայնքին է հայտնի, որ Կինոստուդիայի տարածքներից Կինոկենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է Երևանում Տերյան 2 հասցեում գտնվող շենքի 390.0 քմ և Տերյան 3ա հասցեում […]
17:58 01.08.2018
Բաքուն ԵԱՀԿ անդամներին կոչ է արել Երևանից պահանջել զորքերի դուրսբերումը Արցախից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը: «Մենք համառորեն կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և միանշանակ պահանջել Հայաստանից կատարել իր հանձնառությունները Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի և միջազգային մյուս իրավական փաստաթղթերի համաձայն. դադարեցնել Ադրբեջանի դեմ կիրառվող ուժն ու դուրս բերել զորքերը Արցախի […]
17:56 01.08.2018
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Բուլղարիայում ավարտվել է նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ թե՛ մեծահասակների և թե՛ երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են հայ նավամոդելիստերը: Բաբկեն Շահազիզյանը (283,912 կմ/ժ), գրավելով 1-ին տեղը, 3-րդ տարին անընդմեջ պահպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Բ. Շահազիզյանը նաև աշխարհի գործող չեմպիոն է և աշխարհի ռեկորդակիր: Երիտասարդների առաջնությունում նույնպես […]
17:48 01.08.2018
Հուլիսի 31-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանության պետն անդրադարձել է ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն չափազանց բարեկիրթ ու կոռեկտ՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում։ Վալերի […]
17:44 01.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 1-ին այցելել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում ներքին Բազմաբերդում կառուցված խմոցներ, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախարարին ուղեկցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և այլ պատասախանատուներ: Ծրագրի շրջանակում Ներքին Բազմաբերդում կառուցվել […]
17:36 01.08.2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր հյուրընկալվել է ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչատուրյանը, որի հետ նախարար Լևոն Վահրադյանի զրույցն ընթացել է մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի բազմաթիվ ծրագրերի, ինչպես նաև նոր նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: Նախարարը հյուրին տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից մասսայական սպորտի ոլորտում իրականացվող […]
17:32 01.08.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին: Հարց. Պարոն Բալայան, Հայաստանում բուռն արձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Ինչպե՞ս մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները։ Պատասխան. Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ […]