12:45 01.08.2018
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբրգական ավտովթար է տեղի ունեցլ Արմավիրի մարզում։ Ժամը 02։50- սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Խաչատուր Նալբանդյանը իր վարած Opel մակնիշի համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե դարպասին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդ Խ. Նալբանդյանը, նրա […]
12:37 01.08.2018
Օգոստոսի 2-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Այս մասին Արցախի ԱԳՆ-ն՝ նշելով, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։ […]
12:23 01.08.2018
Մեքսիկայում ինքնաթիռ է վթարվել, 98 մարդ հոսպիտալացվել է, հաղորդում են տեղական աղբյուրները: Aeromexico ավիաընկերության ինքնաթիռը վթարվել է թռիչքից անմիջապես հետո: Նշվում է, որ թռիչքի ժամանակ ուժեղ անձրև է տեղացել. օդաչուները ցանկացել են օդանավակայան վերադառնալ, սակայն ինքնաթիռն անկառավարելի է դարձել: Մեքսիկայի տրանսպորտի և կապի նախարար Խերարդո Լուիս Էսպարզան իր թվիթերյան էջում դեպքի մասին գրառում է կատարել: […]
11:53 01.08.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի 1-ին նիստի 100-րդ տարեդարձի կապակցությամբ. «ՀՀ, Արցախի և Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, հարյուր տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը, Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը: Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնունդ առած և դժվարին օրեր ապրող նորանկախ երկրում այդ պատմական […]
11:11 01.08.2018
Պարզվել են էլեկտրական մեքենաների համար լավագույն ինֆրոկառուցվածք ունեցող քաղաքները, հաղորդում է Energy Live News-ը: Վարկանիշային ցուցակը կազմվել է Spotahome ընկերության աշխատակիցների կողմից: Առաջին տեղը զբաղեցրել է Լոնդոնը. քաղաքը մասնագետների կողմից 10 բալ է ստացել: Լոնդոնին հաջորդել է Ամստերդամը, Ռոտերդամը. Բեռլինը և Համբուրգը: Թոփ տասնյակում են եղել նաև Օսլոն, Նյու Յորքը. Լիսաբոնը, Մյունխենը և Բարսելոնան: Ընդհանուր առմամբ՝ մասնագետների […]
01:00 01.08.2018
«ԻՆՖՈՐՄ-UA»-ն մեկտեղել է մի շարք պատճառներ, թե ինչու պետք է ամենօրյա սննդակարգի մեջ ձմերուկ ներառել: Առաջին հերթին այն պատճառով, որ ձմերուկը հանդիսանում է ցածր կալորիականությամբ մթերք: 100գ ձմերուկի սննդային արժեքը կազմում է ընդամենը 38 Կկալ: Դիետոլոգները խորհուրդ են տալիս սննդակարգում ձմերուկ ներառել, հատկապես, եթե փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ձմերուկի 3-4 կտորը բավարար է հագենալու համար, […]
00:29 01.08.2018
Երբևէ փորձե՞լ եք, ասենք, աղի կարամելով ու ածուխով պաղպաղակ: Ո՞չ: Իսկ կարո՞ղ եք հիշել, թե քանի տեսակի պաղպաղակի անուն գիտեք ու թե դրանցից քանիսն եք փորձել: Եթե այս ընթացքում կարողացաք միայն մի քանի տեսակի պաղպաղակ հիշել, ապա առաջարկում ենք այդ համեղ ցուցակին ավելացնել ևս մի քանի անվանում, իսկ որոշ մարդիկ էլ կարող են չափել իրենց […]
22:00 31.07.2018
Օգոստոս ամսվա վարկանշային աղյուսակում Լևոն Արոնյանը 13-րդ տեղում է: Հայ գրոսմայստերը նահանջել է մեկ հորիզոնականով, գրում է chess.am-ը: ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանշային ցանկը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը վերադարձել է «2800-ի ակումբ», հավաքելով ռեյտինգային 2801 միավոր, այս ցուցանիշը երկրորդն է աշխարհում: Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որի վարկանիշը […]
21:50 31.07.2018
NASA-ն անհնար է համարել Իլոն Մասկի՝ Մարսը նվաճելու առաջարկը. անգամ Մարսի ողջ մակերեսը ատոմային սարքավորումներով ապահովելուց հետո դա հնարավոր չի լինի, գրում է Nature Astronomy-ն: Մասկի առաջարկով կարելի էր Մարսից Երկիր մոլորակ ածխաթթու գազ «գողանալ»: Նշվում է, որ ջուրը տաք վիճակում պահելը հնարավոր էր դարձել օդի խտացման շնորհիվ, ըստ էության, պետք է առաջանար այսպիսի ջերմոցային արդյունք, որը […]
21:26 31.07.2018
Եվրոպական միությունը ներդրումային նախագիծ է մշակել ու ներկայացրել, որի համաձայն՝ օգնություն է ցույց տալու Իսպանիայի և Հունաստանի փոքր ու միջին ձեռնարկություններին։ Այս նախագիծը ստացել է նաև Ռազմավարական ներդրումների եվրոպական հիմնադրամի աջակցությունը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։ «Եվրոպական ներդրումային բանկը երկու համաձայնագիր Է ստորագրել Հունաստանում ու Իսպանիայում միջին ու փոքր ձեռնարկություններին 700 միլիոն եվրո ընդհանուր […]
20:48 31.07.2018
Օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված թռչնամիսը հայտնվել է մանրածախ առևտրի ոլորտում: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրությունը կավարտվի առաջիկա օրերի ընթացքում և կլինի հայտարարություն: «Մենք վերահսկողական գործունեություն ենք իրականացնում՝ պարզելու համար, թե որտեղի՞ց և ինչպե՞ս է միսը հայտնվել վաճառասեղանին կամ իրացման […]
20:40 31.07.2018
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնին նշանակումից հետո Գեորգի Ավետիսյանի առաջին հրամաններից մեկը եղել է շրջայց կատարել պաղպաղակի շուկայում, մանկական զվարճանքի կենտրոններում, որ հասկանան սննդի անվտանգության մակարդակը: Հուլիսի 31-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավետիսյանը նշեց, որ այդ շրջայցի ընթացքում հնարավոր չէ տուգանում, կասեցում, սակայն ամեն դեպքում խնդիրներն արձանագրվում են, խոսում են տնտեսվարողի հետ, փորձում լուծում տալ […]
19:55 31.07.2018
Բելգիայի Վերվյե քաղաքի ֆուտբոլի դաշտում տղամարդը պայթեցրել է իրեն, հաղորդում է RTBF-ը: Ըստ նախնական տվյալների՝ նա եղել է 50-60 տարեկան տղամարդ, բացի նրանից, այլ զոհեր չկան: Քննիչները կարծում են, որ սա ինքնասպանություն է, ոչ թե ահաբեկչություն, քանի որ տղամարդը միայնակ է եղել: https://twitter.com/HLN_BE/status/1024221645941092353
19:45 31.07.2018
Իտալիայի նախագահի դուստր Լաուրա Մատարելլան այսօր այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, որտեղ նկարչի թոռնուհին՝ թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը ներկայացրել է նկարչի կենսագրությունն ու ծանոթացրել Սարյանի տարբեր շրջանների գործերին: Լաուրա Մատարելլան Հայաստանի նախագահի կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է նաև Սերգեյ Փարաջանովի թանգարան: Տնօրեն Զավեն Սարգսյանը ներկայացրել է մեծանուն կինոռեժիսորի կյանքն ու ստեղծագործական ուղին: Թանգարանային շրջայցից […]
19:42 31.07.2018
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հուլիսի 31-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերի խնդրանքով անդրադարձավ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին մամուլի հրապարակումներին ու ֆեյսբուքյան քննարկումներին: «Մարդիկ ընկնում են բառերի հետևից. եթե հետևել եք, կտեսնեք, որ տվյալ հոդվածը եղավ զուտ լրագրողի անձնական հետազոտությունների, անձնական մոտեցման պատճառով, քննադատությունների մեջ որևէ անձնավորված քննադատություն չի եղել: Մենք Փաշինյանի […]
19:38 31.07.2018
Հուլիսի 23-ից 27-ը Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսում անցկացվեցին ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ: Հրամանատարական հավաքների նպատակը սպաների մասնագիտական կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելն էր, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում որոշումների ընդունման ինքնուրույնությունը զարգացնելը, ղեկավարման և մարտական պատրաստության լավագույն փորձի տարածումը: Հավաքների ավարտին առավել աչքի ընկած սպաները խրախուսվեցին:
19:26 31.07.2018
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարվել է ևս մեկ փոփոխություն, որն ընդունվել է խիստ գաղտնի պայմաններում: Հայտարարությում մասնավորապես ասված է. «Մեզ համար անհայտ օրենսդրական փոփոխությունը հայտնաբերվեց շատ պատահական։ Երբ օրերս ծանոթանում էինք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարած թվային հեռարձակման մասնավոր ցանցի՝ մուլտիպլեքսի լիցենզավորման մրցույթի պայմաններին, […]
19:08 31.07.2018
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, որն իրականացնում է երկարաժամկետ նախագծեր Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար և այդ նպատակով արդեն ներդրել է ավելի քանի 585 միլիոն ԱՄՆ դոլար, ստեղծելով Հայաստանում շուրջ 1500 աշխատատեղ, հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը վերափոխիչ ազդեցություն կարող է ունենալ Գյումրիի բնակիչների և քաղաքի ընդհանուր զարգացման համար։ IDeA հիմնադրամը Հայաստանի զարգացման իր ռազմավարության […]
18:57 31.07.2018
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հուլիսի 31-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ սպանդանոցների հարցին: Նա նշեց, որ ամբողջ հանրապետությունում խնդիր կա, քանի որ դեռ բակային մորթը՝ առանց սպանդանոցների, շարունակվում է: Պատճառը, ըստ Ավետիսյանի, այն է, որ մսի սպառման ծավալները դեռ վերջնական չեն գնահատել, հստակ չէ՝ ինչ ծավալի միս է սպառվում, ինչ հնարավորություններ ունեն առկա […]
18:48 31.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Արարատյան ավտոկայան» ՍՊ ընկերության ներկայիս և նախկին տնօրեններին՝ առանձնապես խոշոր չափերով առերևույթ հափշտակություն կատարելու համար, հաղորդում են ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ն, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած լիցենզիայի համաձայն, […]
18:40 31.07.2018
Բելառուսի նախագահն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն է ունեցել այն բանից հետո, երբ նրան վերագրվել է կաթված։ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Մինսկի նահանգապետին ու հետաքրքրվել բերքահավաքի աշխատանքներով, տեղեկացնում է բելառուսական Belta գործակալությունը։ Լուկաշենկոյի՝ կաթվածի ենթարկվելու մասին տեղեկությունները տարածվել էին երեկ երեկոյան։ Բելառուսի նախագահի խոսնակն անմիջապես հերքել էր դրանք ու հայտնել, որ Լուկաշենկոն իրեն լավ է զգում։ […]
18:36 31.07.2018
ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ոչ մի օգնության հայցով չի դիմել ՀԱՊԿ ղեկավարությանը՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործի համատեքստում օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Փոխքարտուղարը տեղեկացրել է, որ իրենք շփվում են ծառայողական հարցերով, ինչպես նաև խոսում են քրեական գործի մասին, սակայն օգնության մասին որևէ խնդրանք մինչ […]
18:34 31.07.2018
Twitter սոցիալական ցանցի ադմինիստրատորները սկսել են արգելափակել SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի անունը գրող օգտատերերի էջերը: Մասկի անունը մուտքագրելիս նշվում է, որ տվյալ սոցիալական էջից թվիթերյան կանոններին հակասող գործողություն է իրականացվում, և էջը արգելափակվում է: Արգելափակվելուց հետո միայն հեռախոսահամարի հատուկ ծածկագրով է հնարավոր լինում վերականգնել էջը:
18:16 31.07.2018
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջերս արված հրապարակմանն այն մասին, որ «Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը ծածկված է եղել կրկնապիտակով: Հարցին՝ արդյո՞ք սա զինվորի բաժին արտադրանքի յուրացման հերթական դեպքն է, նա հիշեցրեց, որ դա հայտնաբերել և ներկայացրել են իրենք, սակայն ներկայացրել են միայն ուսումնասիրության գործընթացի ավարտից հետո: «Տարայի վրա գրված է «Լոբով ճաշ», […]
18:15 31.07.2018
Այսօր Ազատանում տեղի է ունեցել արևային ֆոտովոլտային կայան կառուցելու ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը։ Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության և Ազատան գյուղի ֆինանսավորմամբ: Փոխհամաձայնության փաստաթուղթ են ստորագրել Ճապոնայի դեսպանն ու «Եվրասիա» կազմակերպության նախագահը: 70 կիլովատտ հզորությամբ կայանը նախատեսվում է կառուցել գյուղի բարձրադիր հատվածում: Ուսումնասիրություններ են արել ու պարզել՝ այդ տարածքում արևն օրական […]
18:07 31.07.2018
ՀՀ արդարադատության նախարարությունը, կարևորելով բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]
17:58 31.07.2018
«Դեղնակտուցներ կան, որ երեկ են մտել ասպարեզ, նրանք, երբ Նիկոլ Փաշինյանը քայլում էր և մենք էլ իր հետ էինք քայլում, ծիծաղում էին, այսօր դրանք փրփրակալած բերաններով Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում»,- արձագանքելով համացանցում ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանի հասցեին վիրավորական արտահայտություններ ու մեկնաբանություններ գրող օգտատերերին՝ նշել է ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 30-ին, […]
17:55 31.07.2018
Չինաստանի հարավարևելյան Ցզյանսի նահանգի իշխանություններն սկսել են միջոցներ ձեռնարկել «միայն դիակիզում» քաղաքականության տարածման համար: Դա հողային ռեսուրսները պահպանելու նպատակ ունի: Տեղացիներից բռնագրավում են պատրաստի դագաղները և արգելում թաղման ավանդական արարողակարգերը: Այս մասին գրում է South China Morning Post-ը: Շատ քաղաքների իշխանություններ հողային պաշարների պահպանման նպատակով «միայն դիակիզում» քաղաքականության իրագործման վերջնական ժամկետ են սահմանել արդեն այս տարվա սեպտեմբերը: […]
17:41 31.07.2018
Իրանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վիրավորական են համարել, տեղեկացնում է РИА Новости-ն: Իրանի խորհրդարանի մամուլի խոսնակ Ալի Մոտախարին ասել է, որ նման բանակցությունները վիրավորական կլինեն երկրի համար: «Այժմ բանակցելու համար լավագույն ժամանակը չէ, քանի որ այս պահին դա հավասար կլինի ստորացման»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ եթե ամերիկյան կողմը դուրս չգար միջուկային համաձայնագրից […]