TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC
Admin

Admin

Քրեական գործերը պաշտոնանկության հետ որևէ կապ չունեն. ՇՊՀ նախկին ռեկտոր

17:24 31.07.2018

Շիրակի պետական համալսարանից հեռացված, իսկ վերջերս վերականգնված աշխատակից Գագիկ Համբարյանը տեղեկություններ է տարածել, որ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ երկու քրեական գործ է հարուցված։ Այս կապակցությամբ ShantNews.am-ը զրուցեց նախկին ռեկտորի հետ։ Մինասյանը հաստատեց քրգործերի մասին տեղեկությունները, բայց հերքեց այն պնդումը, թե դրանք իր դեմ են։ Նրա խոսքերով՝ մի քանի հոդվածներով քրեական գործեր կան հարուցված, […]

̰
Բացահայտվել է պետությանը 148 մլն դրամի վնաս պատճառելու դեպք

17:23 31.07.2018

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ուսումնասիրվել ՀՀ կառավարության որոշումներով 2012-2016թթ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության […]

̰
Սննդի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնելու «Երևան սիթի»-ների ցանցում

17:17 31.07.2018

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի առջև այլևս փակ դռներ չեն լինելու: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ազատ են լինելու ցանկացած պահի ստուգումներ իրականացնելու հայտնի մարդկանց սննդի օբյեկտներում: Նա նշեց, որ կառավարության մոտեցումն այս հարցին քաջ հայտնի է բոլորին: «Շուտով ստուգումներ ենք անցկացնելու «Երևան սիթի»-ների […]

̰
Հայրիկյանը սահմանադրական բարեփոխումներ է պահանջում

16:52 31.07.2018

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է Մարտի 1-ի գործով վկայություն տալ: Նա նաև կողմ է, որ նույն գործով հարցաքննության կանչվի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Առաջին նախագահին կարող են հարցաքննության կանչել, ես էլ կարող եմ վկայություն տալ, որովհետև այդ օրերին շատ ակտիվ եմ եղել: Չեմ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի […]

̰
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի նվազումը հանգեցրել է ոռոգման խնդիրների

16:51 31.07.2018

Արարատյան արտեզյան ավազանից տարեկան միջին ջրառը հորատանցքերով 1984թ. դրությամբ կազմել էր միջինը 34.7 խմ/վրկ կամ 1մլրդ 94 մլն խմ/տարի, որն էլ իրավասու պետական մարմնի կողմից անսահմանափակ ժամանակահատվածի համար սահմանվել էր որպես օգտագործման՝ թույլատրելի միջին տարեկան ջրաքանակ: Սա պայմանավորված էր նրանով, որ այս ջրաքանակի օգտագործման դեպքում չի խախտվում Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշիռը: Այս […]

̰
20-ամյա երիտասարդը «Վագա» ռեստորանից կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց

16:35 31.07.2018

Կոտայքի մարզում հուլիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր, ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ քաղաքացին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Հայրիկյանը քաղաքական վենդետա չի համարում

16:13 31.07.2018

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ճիշտ չի համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը: Որպես նախկին քաղբանտարկյալ՝ նա հիվանդագին է նայում նման երևույթներին ու կարծում է, որ քանի դեռ չկա դատարանի որոշում, նման քայլի գնալը տեղին չէ: «20 տարի բռնադատվել եմ, ներառյալ բռնի արտաքսումը և հետո արդարացվել: Ոչ թե կալանավորվել եմ, այլ 4 անգամ դատվել, մի […]

̰
Աֆղանստանում ուղևորներով ավտոբուսը պայթել է ականի վրա

15:55 31.07.2018

Աֆղանստանի արևմուտքում ավտոբուսի պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել, ևս 40-ը՝ հոսպիտալացվել, հաղորդում է «Սինխուա»-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 31-ին՝ երկրի Ֆարախ համայնքում։ Տեղական աղբյուրները հաղորդել են, որ ականը գտնվել է մայթեզրին:  

̰
Լիբանանից Սիրիա 2 շաբաթում ավելի քան 3 հազար փախստական է վերադարձել

15:26 31.07.2018

Երեք հազարից ավելի փախստականներ են Լիբանանից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք վերադարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում, ասված է ՌԴ պաշտպանության նախարարության Փախստականների ընդունման, բաշխման և տեղավորման կենտրոնի տեղեկագրում: «Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից Լիբանանից ժամանել են 3 հազար 826 փախստական, այդ թվում՝ «Զեմրանի»-ի անցակետով՝ 2 հազար 846 մարդ և ինքնուրույն «Ջեյդեթ-Յաբուս» չսարքավորված անցակետով՝ 980 մարդ, Հորդանանի […]

̰
Յուրի Խաչատուրովի վերաբերյալ վճիռ կայացնելիս դատարանը հաշվի է առել մեր պատասխանը. Տիգրան Բալայան

15:10 31.07.2018

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անձեռնմխելիության հարցին: Նա ասաց, որ իր ձեռքի տակ է այդ հարցի վերաբերյալ ԱԳՆ պատասխանը դատարանին: Դատարանը դիմել է արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու համար, թե Յուրի Խաչատուրովն արդյո՞ք անձեռնմխելիություն ունի: «Ես չեմ կարող հրապարակել պատասխանի բովանդակությունը, որովհետև համոզված չեմ՝ արդյո՞ք դատավարական […]

̰
2018-ի 6 ամիսների ընթացքում ՀՀ արտահանումն աճել է 20%-ով

15:00 31.07.2018

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին 2017 թվականին հունվար-հունիսի նկատմամբ Հայաստանի արտահանումն աճել է 20․8%-ով, հայտնում է panarmenian.net-ը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա վեց ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 33․9%-ով: Հունվար-հունիսին աճել է նաև առևտրի շրջանառությունը 9%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 3․7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 5․5%-ով, և շինարարության ծավալը՝ 13․5%-ով:

̰
Տոնոյանը Կասպրշիկին ներկայացրել է իրավիճակը շփման գծում ու Նախիջևանի հատվածում

14:57 31.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Արցախյան հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակն ու իրադրությունը շփման գծում, հայ-ադրբեջանական պետական սահմանին, նաև՝ նախիջևանյան հատվածում: Քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

̰
«Փյունիկ»-«Տոբոլ» խաղին ՖԱՖ-ը միասնական երթով կուղևորվի մարզադաշտ

14:44 31.07.2018

Երկրպագուների ՖԱՖ շարժումը Երևանի «Փյունիկ»-ի ու ղազախական «Տոբոլ»-ի միջև Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ Երևանի «Հանրապետական» մարզադաշտ է ուղևորվելու երկրպագուների միասնական երթով, գրված է շարժման հայտարարությունում։ «ՖԱՖ-ը երևանյան խաղերին կաջակցի հայկական ակումբներին՝ պատմական արդյունքի հասնելու համար։ «Փյունիկ»-«Տոբոլ» խաղին ՖԱՖ-ը կլինի արևելյան տրիբունայում։ Հուլիսի 31-ին՝ ժամը 18։00-ից, հավաքվում ենք Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ։ […]

̰
Մոսկվայում իրենց հորը սպանած 3 հայ քույրերի նկատմամբ մեղադրանքը խստացվել է

14:42 31.07.2018

Քննությունը խստացրել է մոսկվաբնակ 3 հայ քույրերի մեղադրանքը, որոնք սպանել են իրենց հորը, տեղեկացնում է РИА Новости-ն: «Համաձայն դատարան ներկայացված նյութերի՝ նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով, այն է՝ խմբակային կատարված սպանությունը»,- ասել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովան: Մինչ այդ, Օստանկինոյի դատարանը 72 ժամով երկարաձգել էր Քրիստինա, Մարինա և Անգելինա Խաչատուրյաններին […]

̰
Եթե Ադրբեջանին զենքի մատակարարումներն օրինական են, դրանք սահմանափակելու որևէ իրավական մեխանիզմ չկա. ՀՀ ԱԳՆ

14:35 31.07.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բարձրաձայնում է Սլովակիայի՝ Ադրբեջանին ապօրինաբար զենք մատակարարելու հարցի մասին, իսկ նույն կերպ վարվո՞ւմ են արդյոք Բելառուսի ու ՌԴ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցն ուղղվեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին: Հարցին՝ ի՞նչ է փոխվել նախորդ իշխանությունների քաղաքականության համեմատ, նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետն անձամբ անդրադարձել է […]

̰
Փաշինյան-Ալիև հանդիպումը պետք է ունենա բովանդակություն. Տիգրան Բալայան

14:27 31.07.2018

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանը: Նա հիշեցրեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հարցազրույցներից մեկում վերահաստատեց պատրաստակամությունը՝ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Այստեղ պետք է ելնել իրողությունից, որ հանդիպումն ինքնանպատակ չէ, այն պետք է ունենա բովանդակություն. դա կարող է լինել պայմանավորվածությունների ձեռքբերում կամ […]

̰
WhatsApp-ով խմբային զանգերը հասանելի են նաև Հայաստանում

14:20 31.07.2018

Օրական WhatsApp մեսենջերի օգտատերերն իրար հետ խոսում են ավելի քան 2 միլիարդ րոպե։ Այդ պատճառով համակարգի պատասխանատուները որոշել են հավելվածի մեջ ավելացնել նաև խմբային զանգերի հնարավորությունը։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։ ShantNews.am-ը փորձարկեց այդ հնարավորությունը, և հաստատում է, որ խմբային զանգերի տարբերակն աշխատում է նաև Հայաստանի օգտատերերի համար։ Խմբային զանգ կատարելու համար, ինչպես […]

̰
Չեմ կարծում՝ այն իրավիճակում ենք, որ ՌԴ-ի հետ անանուն աղբյուրների մակարդակով շփվենք. Բալայան

14:17 31.07.2018

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելու շուրջ Ռուսաստանից դիվանագիտական աղբյուրի միջոցով հնչող դժգոհություններին: Նա հայտնեց, որ Հայաստանը պնդելու է՝ այն գործընթացը, որ ՀՀ ԱԳՆ-ն առաջարկել է սկսել, տեղի ունենա ՀԱՊԿ կանոնադրության և համաձայնագրի տառին ու ոգուն համապատասխան: «Այս պահին ինտենսիվ քննարկումներ են ընթանում, բացահայտել, թե […]

̰
Արդարադատության նախարարությունն արձագանքել է ՔԿՀ-ներում դիտորդական խմբի հայտարարություններին

14:14 31.07.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները հանդես էին եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարությանը, որը հանդես է եկել պարզաբանմամբ: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. 1. «Որևէ ՔԿՀ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ սանհանգույցները իսկական պատուհաս են»- շեշտել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը: Այս հարցի […]

̰
Առաջին դեպքը չէ, երբ Արդարադատության նախարարությունը փորձում է գրաքննության ենթարկել. դիտորդական խումբ

14:00 31.07.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն արձագանքել է արդարադատության նախարարության հայտարարությանը, ըստ որի, դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյնաը խախտել է խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու կարգը: Խմբի հայտարարությունում մասնավորապես ասվում է. «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսունետև՝ խմբի) անդամ Զարուհի Հովհաննիսյանը, սույն […]

̰
Հայաստանի և Իտալիայի նախագահները մասնակցեցին Մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի բացմանը

13:57 31.07.2018

Հայաստանի և Իտալիայի նախագահներն այսօր մասնակցել են Ազգային պատկերասրահում Մշակութային ժառանգության պահպանման կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի բացմանը: Կենտրոնն իր աշխատանքները կիրականացնի Բոլոնիայի համալսարանի հետ համատեղ, իսկ առաջին աշխատանքները կսկսվեն աշնանը: Կենտրոնում կներգրավվեն հայ և իտալացի մասնագետները՝ կատարելագործելով հմտություններն ուսումնասիրությունների, հետազոտությունների և վերականգնման գործում: Կողմերի համոզմամբ՝ կենտրոնը կդառնա նոր խթան հայ-իտալական հարաբերությունների զարգացման համար:

̰
Խորհրդարանում Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չեն ստացել

13:53 31.07.2018

Հայաստանի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի կողմից մանդատը վայր դնելու դիմում այս պահին ԱԺ աշխատակազմում չեն ստացել։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ լրատվության բաժնի պետ Կնյազ Սարոյանը։ Նրա խոսքերով՝ դիմում ստանալուց անմիջապես հետո իրենք, արարողակարգի համաձայն, տեղեկացնելու են այդ մասին։ Մինչ այս, տարբեր լրատվամիջոցներ՝ իրենց աղբյուրներին հղումով հայտնում են, որ Վարդան Բոստանջյանը […]

̰
24 կազմակերպություն հայտ է ներկայացրել Հայաստանից դուրս ուղևորափոխադրումներ կատարելու համար

13:46 31.07.2018

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն այսօր ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ է անցկացրել: Երթուղիների ուղղություններն են` Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իրան։ Մրցույթին հայտ է ներկայացրել 24 կազմակերպություն։ Ըստ նախարարության աշխատակիցների՝ սա արվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրը լուծելու, վթարների թիվը hնարավորինս նվազեցնելու համար: «Եթե կհիշեք, կառավարության դիմաց հունիսի […]

̰
Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ հանդիպեն

13:31 31.07.2018

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չի բացառում, որ սեպտեմբերին կարող է տեղի ունենալ Թրամփ-Փաշինյան հանդիպումը: Հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու մտադրություն կա, այժմ դրա շուրջ ընթանում են քննարկումներ: «Արդեն մենք կարող ենք հաստատել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: Մենք […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին վերջնական պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ

13:11 31.07.2018

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման վերաբերյալ վերջնական հստակ պայմանավորվածություն չկա: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նա հաստատեց, որ Բրյուսելում նման հարց քննարկվել է, դրանից հետո համանախագահների կողմից եղել է առաջարկություն՝ հանդիպում կազմակերպելու, սակայն այս պահի դրությամբ վերջնական պայմանավորվածություն ժամկետների և վայրի վերաբերյալ չկա: «Եթե լինի, ինչպես […]

̰
Կներկայացվեն ծրագրեր, որ մեր եվրոպացի գործընկերները կարողանան նպաստել Հայաստանի զարգացմանը. Տիգրան Բալայան

13:05 31.07.2018

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ հայտարարել էր, որ 110 մլն եվրո չօգտագործված գումար կա, որ դեռ սպասում է՝ Հայաստանում այդ գումարով ծրագրեր իրականացվեն: Հայտարարությանն անդրադառնալով՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց՝ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվելու «Ավելին ավելիի դիմաց» ձևաչափից: […]

̰
Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիան՝ ԿԽՄԿ ներկայացուցիչներին թույլ չտալով այցելել Կարեն Ղազարյանին. ՀՀ ԱԳՆ

13:02 31.07.2018

Չպարզված հանգամանքներում արդեն երկու շաբաթից ավելի Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի ճակատագրից ոչ մի տեղեկություն չկա: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Վերջինս ընդգծեց՝ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածը, մինչ օրս չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել […]

̰
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ևս 6 ռուսական ընկերությունների նկատմամբ

12:54 31.07.2018

Եվրոպական միությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ցուցակը, հաղորդում է Известия-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցակը համալրել է ևս 6 ռուսական ընկերություն: Պատժամիջոցները կապված են Ղրիմը Ռուսաստանին միացնելու որոշման հետ: Պատժամիջոցների շրջանակն ընդլայնելու հիմնական պատճառ է հանդիսացել Ղրիմի կամրջի կառուցումը: Ղրիմի կամուրջը, որը միացրել է Կրասնոդարի շրջանը և Ղրիմը, համարվում է Եվրոպայում և Ռուսաստանում ամենաերկարը. դրա երկարությունը […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցով ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ. Տիգրան Բալայան

12:49 31.07.2018

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված որոշ քննարկումների: Նա հիշեցրեց ՀՀ ԱԳՆ առաջարկը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելու վերաբերյալ, ապա նշեց. «Մեր քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին: Հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին՝ սկսելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի […]

̰
ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին

12:43 31.07.2018

Հայաստանի նախկին և ներկա իշխանությունները միշտ են հայտարարել, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այսօր հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այս առումով որևէ բան չի փոխվել, այլ է հարցը, որ թուրքական քաղաքականության մեջ ևս ոչինչ չի փոխվել, և նրանք շարունակում են նույն ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: «Թուրքիայի նախագահը […]

̰
BACK_TO_TOP