14:51 24.07.2018
ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ խորհրդարանում հուլիսի 24-ին կազմակերպված քննարկման ժամանակ արձագանքեց ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկին՝ նշելով, որ նրա բարի ցանկությունն ու մտադրությունը կիսելով հանդերձ՝ լավատեսությունը չի կիսում: Ըստ Սեյրանյանի՝ ցանկացած մեխանիզմ արհեստականորեն, այդ թվում՝ օրենքի ուժով պարտադրելու պարագայում չի կարող հավակնել, դառնալ որակյալ: Նրա խոսքերով՝ եթե բանավեճեր չլինեն, ապա Հարությունյանի առաջարկը, այն է՝ ընտրություններին մասնակցելիս ցանկացած ուժի կառավարության կազմը հրապարակելը ոչինչ չի տալու:
Պատգամավորի համոզմամբ՝ որպեսզի բանավեճը կայանա, բավարար չէ նախարարի թեկնածու լինել կամ բանավեճը ներկայացնող հեռուստաընկերություն և հեռուստադիտող, բանավեճի արդյունավետությունը էապես կախված է վերլուծական և մասնագիտական հանրույթի որակից ու հանրային կարծիքի վրա նրա ազդեցությունից. եթե, օրինակ՝ առողջապահության նախարարի մի թեկնածուն ասում է, որ իր պաշտոնավարման դեպքում բոլոր վիրահատությունները դառնալու են անվճար, մյուսը հասկանում է, որ դա հնարավոր չէ, միևնույն է, որակյալ վերլուծության բացակայության պարագայում առաջինը դառնում է խիստ ցանկալի թեկնածու:
Սեյրանյանը նշեց՝ եթե որակյալ բանավեճ չկազմակերպվի, այն դառնալու է շոու, որով հանրությունը մեկ կամ երկու օր կհետաքրքրվի ու վերջ: Դրանից բացի, ըստ պատգամավորի, մի նախարարի շուրջ կարող են այնպիսի էֆեկտ առաջացնել, որ անգամ այնպիսի մարդիկ կարող են ձայն տան, որ կուսակցության ծրագրի հետ համաձայն չեն:
«Եթե մենք որակյալ բանավեճ չենք կազմակերպելու, իսկ ես դրանում համոզված եմ, այդ կուլտուրան չկա, եթե չկա վերլուծական հանրություն, ապա մնալու է հետևյալը՝ կամերայի առաջ ով ավելի լավ ներկայացրեց իր թեզերը՝ բովանդակության հետ կապ չունենալով: Մի երկրում, որտեղ ամեն առավոտ արթնանում է 3 մլն մշակույթի, պաշտպանության նախարար, վարչապետ, ովքեր նույն տրամադրությամբ քնում են, արանքում էլ հանգամանքների բերումով աշխատում է ուսուցիչ կամ վարսավիր կամ երթուղայինի վարորդ, այդ հանրության մոտ նման մշակույթ ներդնելը շատ դժվար է լինելու»,- ասաց նա:
Հարությունյանը պատասխանեց՝ հռետորական հարց ուղղելով, թե նախընտրական մրցապայքարը արդյո՞ք միայն շոու չէ, երբեմն նույնիսկ ոչ կոնկրետ, ոչ առարկայական՝ ցանկությունների, խոստումների կույտ, որ Աստված գիտի՝ վաղը կկատարվի, թե ոչ: Այս առաջարկը, սակայն, ըստ պատգամավորի՝ հնարավորություն է տալիս գոնե կոնկրետություն մտցնել:
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...