Հայաստանը հեղափոխությունից հետո՝ սպասելիքներն ու նոր մարտահրավերները․ քննարկում Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

Հայաստանը հեղափոխությունից հետո՝ սպասելիքներն ու նոր մարտահրավերները․ քննարկում Գյումրիում

21:45 23.07.2018

Հետհեղափոխական կրքերն ու սպասումները նոր իշխանություններից. ի՞նչ է սպասում հասարակությանը, ե՞րբ և ի՞նչ ժամկետներում կարող է իշխանությունը արդարացնել ժողովրդի սպասելիքները։ Հեղափոխությունից հետո մարդիկ սպասում են կտրուկ փոփոխությունների ու կյանքի որակի բարելավման: Այս թեմաների շուրջ այսօր Գյումրիում «Հայաստանը հեղափոխությունից հետո. նոր կառավարություն, նոր արժեքներ, նոր մարտահրավերներ» խորագրով քննարկում էր կազմակերպել «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը:

Քննարկումների շարքը կազմակերպությունն սկսել է Գյումրիից, քանի որ հեղափոխական տրամադրություններն ու սկիզբը հենց Գյումրիում են դրվել: Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրել են, թե ինչ է կատարվում Հայաստանում հեղափոխությունից հետո և առաջնային ինչ խնդիրներ են առանձնացրել իշխանությունները:

«Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Ղարիբ Հարությունյանն ու «Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը կարծում են, որ հեղափոխությունից հետո սոցցանցերում ու մեդիա դաշտում դժվար է տարբերել փաստը կարծիքից, ֆեյքերն ու իրականությունը։

«Կա մի կողմից հակահեղափոխական շարժումը և մյուս կողմից, եթե նույնիսկ առաջ գա, օրինակ ներկա իշխանություններին կուզեք կոչեք ընդդիմադիր հայացքներ կամ մոտեցումներ արտահայտողներ, սա նույնպես նույնացվում է հակահեղափոխական շարժման հետ, այսինքն թացը խառնվել է չորի հետ»,- նշել է Ղարիբ Հարությունյանը։

Բանախոսների շարքում էր նաև Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը, ով կարծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը արժեհամակարգի փոփոխությունն  է։

«Շիրակի մարզում խնդիրները բազմազան են, նախ առաջին հերթին պետք է տանել աշխատանքներ կրթության և առողջապահության ոլորտներում, որովհետև սա ուղղակիորեն կապված է բնակչի հետ և որտեղ կարևորագույն մի խնդիր է լուծվելու ՝ մարդու արժեհամակարգը, այսինքն այն արժեհամակարգը, որը դարձավ հեղափոխության հիմքերից մեկը»,-ասել է Սոֆյա Հովսեփյանը։

Հետհեղափոխական շրջանի կարևորագույն խնդիրներից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն առանձնացնում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

«Ենթադրում եմ, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո պիտի ՏԻՄ ընտրություններ լինեն, իմ ակնկալիքները շատ մեծ են, էս սիստեմը, որը ներմուծվեց հապճեպ Գյումրի, Երևան և Վանաձոր՝ ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության շատ անհաջող է, որը փորձը ցույց տվեց, որ սա հանգեցնում է ճգնաժամի, և՛ Գյումրիում, և՛ Երևանում տեսնում եք ինչ վիճակ է»,- ասել է Լևոն Բարսեղյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

22:10 12.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

Գազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...

SHANTNEWS

22:00 12.08.2025

SHANTNEWS

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

21:54 12.08.2025

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

21:45 12.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

21:29 12.08.2025

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

21:19 12.08.2025

Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

Ուկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...

BACK_TO_TOP