Փաշինյանը ցանկանում է ոչ թե ցրել ՀՀԿ-ն, այլ դա ապահովել օրինական դաշտում` իշխանությունն ստանալով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+8.23 oC

Փաշինյանը ցանկանում է ոչ թե ցրել ՀՀԿ-ն, այլ դա ապահովել օրինական դաշտում` իշխանությունն ստանալով

20:55 23.07.2018

Ինձ համար դժվար է պատկերացնել, որ «Ծիրանը» («Երկիր Ծիրանի» կուսակցություն-խմբ.) շատ ավելի ձայն կհավաքի, քան փաշինյանականները», – այսօր լրագրողներին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի ընտրություններին: Ըստ քաղաքագետի՝ այն աջակցությունը, որն այսօր ունի նոր իշխանությունը, չունի և ոչ մեկ: Ալեքսանդր Իսկանդարյանն ուշադրություն է  հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀԿ-ի պարագայում հիմա  այսպիսի իրավիճակ է՝  կուսակցությունը չկա,  կա միայն խմբակցություն:

«Ի վերջո, ապրիլի վերջին ու մայիսին կատարվածը ցույց տվեց, որ հանրապետականի և ոչ մի մեխանիզմ չաշխատեց՝ թաղային հեղինակություն, թաղի տղաներ, գործարարներ, հանրապետական կոմիտեներ, գյուղապետեր. այս մեխանիզմներից ոչ մեկը չաշխատեց: Գործնականում նրանք կոլապսի մեջ են: Այն ուժը, որ ունեն հանրապետականները հիմա օրենքի ուժն է՝ այն, որ խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն են: Նրանց թիկունքում օրենքն է, որը Փաշինյանը ցանկանում է  ոչ թե ցրել, այլ դա ապահովել օրինական դաշտում՝ իշխանությունն ստանալով: Իսկ ուժը, որը  իրավապահ մարմիններից է, դատական համակարգից,  փողոցից, ՀՀԿ-ն չունի ընդհնարապես, եթե ունենար, քաղաքապետը հրաժարական չէր տա: ՀՀԿ-ի՝ ընտրութունների անցկացման  գործիքները սովորաբար եղել են տեղական իշխանությունները և բիզնեսը: Այս կապն արդեն քանդվում է, իսկ տեղական իշխանությունը՝ մարզերը,  կամաց-կամաց անցնում է այլ մարդկանց: Երևանը երկրի մեկ երրորդն է, նկատի ունեմ՝ Երևանի ընտրությունը վճռորոշ է, ունի համազգային նշանակություն, իշխանության փոխանցում կլինի: Ես լուրջ չեմ վերաբերվում այն ենթադրությանը, որ այնտեղ կարող են հայտնվել ինչ-որ մարդիկ, ովքեր նոր իշխանությունից չեն: Ես չեմ կարծում, որ շատ լուրջ է խոսել հանրապետականների, «ծիրանի» («Երկիր Ծիրանի» կուսակցություն-խմբ.) մասին: Իշխանությունը կանցնի այն մարդկանց, ովքեր իշխանության են եկել, թե ինչ ֆորմատով, չգիտեմ, ինչպես նրանք կորոշեն:

Հարցին ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ քաղաքապետարանում, Իսկանդարյանը պատասխանել է.

«Ես չեմ գուշակում սուրճի մրուրով: Ծառուկյանը, ենթադրում եմ, կլինի, նրանք կոալիցիայում են: Իսկ դաշնակցության պարագայում պետք է ասեմ, որ հնարավորությունն ու հավանականությունը տարբեր բաներ են: Նոր իշխանությանը նույնիսկ  դժվար է որևէ կերպ անվանել՝ չկա այն քաղաքական ուժը, որի անունով հնարավոր է անվանել: Բայց այսօրվա իշխանությունը  տիրապետում է  այն բոլոր հնավարորություններին, որով հնարավոր է բոլոր քաղաքական հարթակները վերցնել: Կարծում եմ, որ այս ընտրությունների ժամանակ այս իշխանությունը լուրջ խոչընդոտներ չի ունենա»,- հավելել է Իսկանդարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

23:57 15.05.2025

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

23:54 15.05.2025

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

BACK_TO_TOP