11:06 08.05.2019
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավի՝ «Շերեմետևո» օդանավակայան վերադարձի պատճառը եղել է ռադիոկապի և օդանավի ավտոմատ կառավարման համակարգի խափանումը: Այդ մասին պարզ է դարձել օդանավի օդաչուների և կարգավարների խոսակցությունից:
Օդաչուներից մեկը հայտնել է, որ կայծակնահարումից հետո օդանավի վնասը գնահատել է լուրջ, բայց ոչ կրիտիկական: Եվ կարգավարներին Pan-Pan ազդանշան է ուղարկվել, ինչը նշանակում է, որ օդանավի համար սպառնալիք կա, սակայն անհապաղ օգնության անհրաժեշտություն չկա:
Դրանից հետո, օդանավի հրամանատարը նոր հաղորդագրություն է ուղարկել և խնդրել վերադառնալ՝ ասելով, որ ռադիոկապը կորել է, օդանավը կայծակից այրվում է: Կարգավարը թույլ է տվել վերադառնալ: Բայց օդանավի հրամանատարը նոր հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ օդանավի ավտոմատ կառավարման համակարգը չի գործում:
Ի վերջո, վայրէջք կատարելով`օդանավի անձնակազմն օգնություն է խնդրել, բայց թռիչքուղուն հասնելուն պես հրդեհ է սկսվել: Հրդեհը մարվել է բռնկումից 18 րոպե անց:
Հիշեցնենք, որ օդանավի հրդեհի հետևանքով մահացել է 41 մարդ: 10 անձինք լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...