TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+22.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Ուղերձ Ռուսաստանին, որ Ուկրաինան ամբողջությամբ առանձնանում է. Պորոշենկոյի ելույթի շեշտադրումը

11:47 23.11.2018

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ երկրի Սահմանադրության փոփոխությունը, որը միտված է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու Կիևի նպատակն ամրագրելուն, հզոր «ուղերձ» կլինի Ռուսաստանին այն մասին, որ իրենք ամբողջովին առանձնանում են: Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայում, դիմելով պատգամավորներին, Պորոշենկոն ագրեսոր էր անվանել Ռուսաստանին և հայտարարել, թե Ռուսաստանը հնարավորություն չունի արգելափակելու Ուկրաինայի անդամակցությունն արևմտյան երկու կազմակերպություններին: Հիշեցնենք՝ […]

̰
Լոս Անջելեսում հսկայական խցանումներ են գրանցվել

10:48 23.11.2018

Լոս Անջելեսում մի քանի տասնյակ կիլոմետրի հասնող խցանումներ են: Նման իրավիճակ է գրեթե ամեն տարի՝ Գոհաբանության օրը նշելուց հետո, երբ մարդիկ տուն են վերադառնում: Այդ ընթացքում վթարները ևս անխուսափելի են: Ավելանում են շտապօգնության կանչերը, սակայն բուժանձնակազմերի տեղ հասնելը դժվարանում է նույն այդ խցանումների պատճառով: https://www.youtube.com/watch?v=RLc3EnWplqA

̰
Փարիզում վառվել են տոնական լույսերը

10:13 23.11.2018

Փարիզում վառվել են տոնական լույսերը: Այս անգամ կոճակը սեղմելու պատիվը տրվել է հանրահայտ դիզայներ Կարլ Լագերֆիլդին: Նրա կողքին է եղել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Կոճակը սեղմելուց հետո լուսավորվել է հանրահայտ Champs-Élysées-ն: Սովորաբար այս կերպ ամեն տարի Փարիզում սկսվում է Սուրբ Ծննդի ու Ամանորի նախապատրաստության շրջանը: Fashion designer Karl Lagerfeld lights up Paris' Champs-Élysées pic.twitter.com/RUAcKPiumA — […]

̰
«Սև ուրբաթ». սկսվել է ԱՄՆ-ում տոնական աննախադեպ զեղչերի շրջանը

09:44 23.11.2018

ԱՄՆ-ում սկսվեց հանրահայտ «Սև ուրբաթ»-ը: Սա այն օրն է, երբ ԱՄՆ -ում սկսվում է մեծ զեղչերի շրջանը, որով նշանավորվում է Գոհաբանության տոնը: Հենց կեսգիշերին մեծ խանութների դռները բացվել են: Դա է պատճառը, որ ամերիկյան հարյուրավոր քաղաքներում հաճախորդները պարզապես, այսպես ասած, «ռմբակոծել» են խանութները: Մեծ խանութների առջև դեռ ժամեր առաջ կիլոմետրերով հերթ են կանգնել հազարավոր հաճախորդներ […]

̰
Հայաստանի յուրահատուկ «դեսպանը». Հայկական դրամը 25 տարեկան է

13:01 22.11.2018

25 տարի առաջ այս օրը շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության առաջին արժույթը՝ դրամը: 1993թ-ի նոյեմբերի 22-ին՝ հայկական դրամի ներդրմամբ արգելվեց խորհրդային և ռուսական դրամանիշների շրջանառությունը: Քառորդ դար առաջ ներդրվեցին 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, իսկ արդեն մեկ տարի անց՝ 1994-ին՝ 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ […]

̰
ՌԴ-ն Արևմուտքին մեղադրում է շանտաժի մեջ

17:48 21.11.2018

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արևմուտքին մեղադրել է շանտաժի և կաշառելու մեջ, որպեսզի այդ միջոցներով հնարավոր լինի հասնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության իրավասությունների ընդլայնմանը: Այդ մասին նա խոսել է Բելառուսում իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Միջոցը, որով արևմտյան մեր գործընկերները վերաբերվում են այդ խնդրին, ձևը, որով նրանք փոխում են կոնվենցիայի բնույթն […]

̰
Ուկրաինայում հարգել են Եվրամայդանի ակցիաների ժամանակ զոհվածների հիշատակը

16:56 21.11.2018

Ուկրաինայում հարգել են Եվրամայդանի ակցիաների ժամանակ զոհվածների հիշատակը: Հիշատակի արարողությունն անցկացվել է Եվրամայդանի 5-րդ տարելիցի կապակցությամբ: Այնտեղ են հավաքվել զոհերի հարազատներն ու ցույցերի մասնակիցներ: Հայտնի է, որ այդ ցույցերը սկսվեցին 2013-ի նոյեմբերին, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետաձգեց Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կնքելու պլանները՝ այդ պահին նախընտրելով Ռուսաստանի հետ հարաբերությունների չխաթարումը: Դրանից հետո սկսվեցին […]

̰
«ԱՄՆ-ն առաջնային է». Թրամփը պաշտպանել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները

12:55 21.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա կապերը՝ չնայած The Washington Post-ի սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությանը, որի մեջ մեղադրում են երկրի թագաժառանգ արքայազն Մուհամեդ Սալմանին: Այն հարցին, թե ինչո՞ւ է աջակցություն հայտնում Սաուդյան Արաբիային՝ ԱՄՆ հատուկ ծառայություններին սատարելու փոխարեն, նա պատասխանել է. «ԱՄՆ-ն առաջնային է: Սաուդյան Արաբիան ինձ հետ կապ չունի: Ինձ հետ […]

̰
«Հյուրիեթ»-ը մեջբերումներ է հրապարակել սաուդցի լրագրողի սպանության պահը ֆիքսած ձայնագրություններից

12:37 21.11.2018

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը մեջբերումներ է հրապարակել լրագրողի սպանության պահը ֆիքսած ձայնագրություններից՝ առաջին անգամ հատվածներ հրապարակելով հենց Խաշըգջիի խոսքից: Առաջին ձայնագրության համաձայն՝ Խաշըգջիին բռնել են այն պահին, երբ նա մտել է վիզաների բաժանմունք: Դա պայմանականորեն անվանել են Ա բաժին: «Բա՛ց թողեք ձեռքս: Ի՞նչ եք դուք ձեզ թույլ տալիս»,- լսելի է լրագրողի ձայնը: Ձայնագրությունում լսելի են միմյանց […]

̰
65 զոհ, 631 անհետ կորած. Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքը

16:00 16.11.2018

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 65-ի: Անհետ կորած է համարվում 631 մարդ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հատուկ հանդերձավորված մասնագետներն ավերակներում ու այրված մեքենաներում մարդկանց աճյուններ են փնտրել: Կալիֆոռնիայի հարավային հատվածում հրդեհի երկու խոշոր օջախ կա: Դրանք շարունակում են մեծ վտանգ ներկայացնել: Վերջին տվյալներով՝ Փերեդայզ քաղաքն ամբողջությամբ ոչնչացել է: Հրդեհները շարունակվում են արդեն 2 […]

̰
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Խաշըգջիի սպանության հետ կապ ունեցող 17 սաուդցիների նկատմամբ

15:41 16.11.2018

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հետ կապ ունենալու մեջ կասկածվող 17 սաուդցիների նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նաուերթը: «Պետքարտուղարությունը կշարունակի կարևոր փաստեր որոնել: Մենք կխորհրդակցենք Կոնգրեսի հետ և կաշխատենք այլ երկրների հետ՝ պատասխանատվության կանչելու նրանց, ովքեր ներգրավված են սպանության մեջ»,- ասել է Նաուերթը: Պատժամիջոցները պետք է սահմանվեն […]

̰
Բրիտանիան Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվեի չի գնա

10:15 16.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ակնարկել է, որ թույլ չի տալու Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե: Նա ասել է, որ չի վախենում հրաժարականից, Brexit-ի հարցում հաստատակամ է: Հայտարարությունը նա արել է, ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ կանի, եթե առաջիկա օրերին նրան անվստահություն հայտնեն՝ Brexit-ի հարցով տարաձայնությունների հետ կապված: Հիշեցնենք, որ Brexit-ի նախագծին Մեյի կաբինետի նախարարների մի […]

̰
Մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը

17:03 15.11.2018

Կյանքի 74-րդ տարում մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Վահագնի Իսոյանը։ Ալբերտ Իսոյանը ծնվել է Ախալքալաքի Սուլդա գյուղում՝ 1944 թվականին: Սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1970-1991-ին աշխատել է «Գրքերի աշխարհ» թերթում, 1981-ից եղել է գլխավոր խմբագիրը, 2000-2001-ին խմբագրել է «Գրական թերթը»: 1991-ին հիմնել է Հայագիտական բարեգործական ընկերությունը և «Հայագիտակ» հրատարակչությունը: 1997-ին հրատարակել […]

̰
ԱՄՆ-ը Չինաստանին սպառնում է սառը պատերազմով

11:08 14.11.2018

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Չինաստանին սպառնացել է սառը պատերազմով: Այս մասին գրում է The Washington Post-ը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի հետ սառը պատերազմի, այդ թվում՝ տնտեսական ու ռազմական ոլորտներում, եթե Չինաստանը չփոխի իր քաղաքականությունը: Փենսը պնդել է, որ դա Պեկինի համար կլինի վերջին հնարավորությունը՝ թույլ չտալու սառը պատերազմ: Փենսը Չինաստանին մեղադրել է մասնավորապես […]

̰
Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն համաձայնեցրել են Brexit-ի տեքստը

11:06 14.11.2018

Brexit-ի տեքստի համաձայնեցումը զգալի առաջընթաց է բանակցություններում, որոնք շարունակվում են վերջին մի քանի ամիսներին: Բրիտանական կառավարությունում նշել են, որ դա առայժմ տեխնիկական մասն է: Այսօր կկայանա կառավարության հատուկ նիստը, որտեղ վարչապետ Թերեզա Մեյը կհորդորի կաբինետի անդամներին հաստատել տեքստը: Սպասվում է, որ Թերեզա Մեյը կաբինետի անդամներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպում կունենա: Brexit-ի գործընթացը բավական լուրջ մարտահրավերների […]

̰
ԻՊ-ը ձգտում է Աֆղանստանը դարձնել միջազգային ահաբեկչության օրրան. Սերգեյ Լավրով

14:42 09.11.2018

Մոսկվայում տեղի է ունենում Աֆղանստանի հարցով հանդիպում, որին մասնակցում են նաև Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» շարժման կողմնակիցները: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արտաքին հովանավորություն ունեցող «Իսլամական պետություն»-ը ձգտում է Աֆղանստանը դարձնել միջազգային ահաբեկչության օրրան, ուստի, ըստ նրա, աշխարհաքաղաքական խաղերը անընդունելի են նրա համար, որ թույլ չտրվի Աֆղանստանը մրցակցության դաշտ չդառնա արտաքին խաղացողների […]

̰
ԱՄՆ 18 դատախազներ նամակով պահանջել են չմիջամտել «ռուսական դոսիեի»՝ Մյուլլերի հետաքննությանը

14:28 09.11.2018

ԱՄՆ նահանգների 18 գլխավոր դատախազներ նամակ են ուղարկել ԱՄՆ գլխավոր դատախազի պարտականությունները կատարող Մեթյու Ուիթաքերին՝ պահանջելով չմիջամտել ռուսական դոսյեի հարցով Մյուլլերի հետաքննությանը: Նամակում, մասնավորապես, ասված է. «Շատ կարևոր է, որ հատուկ դատախազի հետաքննությունն առաջ ընթանա առանց միջամտության ու կանխակալության: «Ռուսական դոսյեի» վրա ազդեցությունից Ուիթաքերի ինքնաբացարկն անհրաժեշտ է հետաքննության նկատմամբ հասարակության վստահության և ԱՄՆ արդարադատության անկախության […]

̰
Եվրոպայի խորհրդի ղեկավարը խոսել է Ruxit-ի սպառնալիքի մասին

10:40 09.11.2018

Ռուսաստանին դարձյալ սպառնում են զրկել Եվրախորհրդի անդամակցությունից: Խորհդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է այդ մասին և այն անվանել Ruxit՝ բրիտանական exit-ի համաբանությամբ: Կա իրական սպառնալիք, որ «Եվրոպային սպառնում է ոչ միայն Brexit, այլև Ruxit: Յագլանդը հայտարարությունն արել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Ֆինլանդիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ Ֆինլանդիան, որը […]

̰
Փաշինյանին խորհրդարանում օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն. Վիգեն Սարգսյան

10:34 09.11.2018

«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով՝ խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է: «Անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և […]

̰
Հրդեհից գրեթե ամբողջությամբ վերացել է ամերիկյան Փարադայս քաղաքը

10:28 09.11.2018

Անտառային հրդեհները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Կալիֆոռնիայի Փարադայս քաղաքը: Հրդեհը սկսվել է հինգշաբթի երեկոյան: Այրվել են հազարավոր տներ: Ամբողջ քաղաքը կրակի մեջ է: Քաղաքային իշխանությունները հայտարարել են 27 հազար բնակչի տարհանման մասին: Խցանումների պատճառով մարդկանց մի մասը քաղաքից հեռանում է ոտքով: Հայտնի է, որ երկու մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: https://twitter.com/thesunbest/status/1060746453646221312?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1060746453646221312&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2Fworld%2F20181109%2F1532421983.html

̰
ՊՆ մեքենայի վթարի պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ. Դավիթ Տոնոյան

11:31 08.11.2018

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ծառայողական քննություն է ընթանում 4 զինվորի մահվան պատճառ դարձած վթարի առնչությամբ, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։ Այս […]

̰
Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում. Վիգեն Սարգսյան

11:19 08.11.2018

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան նոր գրառում  է արել, որում մասնավորապես հետևյալ շեշտադրումն է արել. «Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած […]

̰
ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին. Վիգեն Սարգսյան

10:29 07.11.2018

«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ կուսակցության անդամ Վիգեն Սարգսյանը: Նա մասնավորապես ասել է, որ ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր […]

̰
ՆԱՏՕ-ն Աֆղանստանում պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ

10:23 07.11.2018

ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն Աֆղանստանում պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Նա երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է, որ իրենք Աֆղանստանում են՝ օգնելու այդ երկրին, բայց նաև հենց իրենց, քանի որ ակնհայտ է, թե որքան վտանգավոր և կործանարար կարող է լինել միջազգային ահաբեկչությունը բոլորի համար: […]

̰
Դեմոկրատներն ավելացրել են տեղերը Ներկայացուցիչների պալատում, կորցրել՝ Սենատում

10:20 07.11.2018

Կոնգրեսում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ավելացրել են տեղերը, սակայն կորցրել են Սենատում: Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ձգտում են մեծամասնություն կազմել, ինչը հնարավորություն կտա հանրապետականների ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններն արգելափակել: Սենատում էլ հանրապետականները կարողացել են պահպանել մեծամասնությունը, ինչը Դոնալդ Թրամփը ցնցող հաջողություն է համարել և շնորհակալություն հայտնել բոլորին: Հիշեցնենք, որ միջանկյալ այս ընտրությունների արդյունքում պետք […]

̰
Քանի դեռ ՀՀ-ում չեն ավարտվել ներքաղաքական գործընթացները, ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակներ չեն դիտարկվի. Լավրով

15:09 02.11.2018

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շփումներն ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունը, բայց միաժամանակ նշել է, որ մինչև Հայաստանի ներքաղաքական բուռն գործընթացների ավարտը,՝ դժվար թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել կոնկրետ տարբերակներ՝ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիարժեքորեն ապահովելու համար: Այս մասին գրել […]

̰
«Մեր զենքերը ռուսականից լավն են». Ջոն Բոլթոն

22:39 25.10.2018

Մինչ հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպումը, Ջոն Բոլթոնը հարցազրուց էր տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր իրավասությունները և շրջանցել ԱՄՆ Ազատության աջակցման ակտի 907-րդ լրացումը, որը սահմանափակում է Ադրբեջանին օգնության տրամադրումը: Արդյո՞ք այն շրջանցելը ուղղակիորեն չի հակասի Հայաստանի շահերին: Բացի դրանից` նաև մեկ այլ հարց է առաջանում` արդյո՞ք […]

̰
«Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ապահովումն է». Ջոն Բոլթոն

22:09 25.10.2018

ԱՄՆ նախագահի ԱԱ հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատասխանել է այն հարցին, թե ով է պատասխանատու հայերի ֆիզիկական անվտանգության համար, եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկներում ԱՄՆ-ից հնչում է հետևյալ առաջարկը՝ տարածքներ խոստումների դիմաց: «Խնդրի լուծումը բարդ է, եթե այն հեշտ լիներ, ապա վաղուց կարգավորված կլիներ: Եվ ես իմ այս այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխության […]

̰
Ովքե՞ր պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և ի՞նչ փաստաթուղթ է լինելու սեղանին

20:44 25.10.2018

Եթե, ի վերջո, բանակցություններ սկսվեն, ապա նախևառաջ ովքե՞ր պետք է նստեն այս սեղանի շուրջ՝ արդյո՞ք Հայաստանից ու Ադրբեջանից բացի նաև Արցախը: Եվ բացի դրանից՝ ի՞նչ փաստաթուղթ պետք է լինի սեղանին, եթե նաև նկատի ունենանք, որ իր կարճ պաշտոնավարման ընթացքում Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ասել էր, որ հիմա սեղանին Կազանի փաստաթուղթը չէ, այլ առաջարկներ են: […]

̰
Brexit-ի հարցում նոր խոչընդոտներ չստեղծել. Նոբելյան մրցանակակիրների նամակը

12:28 24.10.2018

Նոբելյան մրցանակի դափնեկիրները կոչ են արել Լոնդոնին և Բրյուսելին Brexit-ի հարցում նոր խոչընդոտներ չստեղծել: Այդ մասին գրված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ-Յունկերին հասցեագրված նամակում: Այն ստորագրել են Նոբելյան 29 մրցանակակիրներ ու Ֆիլդսովսկյան մրցանակի 4 դափնեկիրներ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին առաջին անգամ հրապարակավ արտահայտվել […]

̰
BACK_TO_TOP