16:44 19.10.2018
Սպիտակ տունը ժամանակավորապես չեղարկել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստեյնը: Դա արված է այն նպատակով, որ Ռոգոզինը կարողանա որոշ հարցեր քննարկելու համար գալ ԱՄՆ: Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նման քայլի է դիմել տիեզերական ոլորտում երկու կողմերի միջև աշխատանքային սերտ կապեր հաստատելու համար: Մինչ այս […]
13:54 19.10.2018
Հայ-ադրբեջանական օպերատիվ կապի պատմությունը հիշեցրեց այն, թե ինչպես էր Հեյդար Ալիևը զանգել Աշոտ Մանուչարյանին և խոսել մորաքույր Լենայի հետ: Ինչպե՞ս էր Հեյդար Ալիևը կրակը դադարեցնելու պայմանավորվածություն ձեռք բերել 90-ականներին ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանի մոր հետ: Գրեթե անեկդոտ դարձած պատմության մանրամասները պատմել է Աշոտ Մանուչարյանը: Սա տեղի է ունեցել 90-ականներին, երբ սահմանային լարումները նվազեցնելու […]
11:46 19.10.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչ տեղի կունենա, եթե միջուկային զենք կիրառվի: Ըստ նրա՝ ինչ -որ մեկի կողմից նման զենքի կիրառման դեպքում իրենք՝ որպես նահատակ, դրախտ կընկնեն, իսկ մյուսները պարզապես կփտեն: Նա այդ մասին խոսել է «Վալդայ» ակումբում ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ միջուկային պատերազմի դեպքում չկա կանխարգելիչ հարված ասվածը: Զենքի նման տեսակները կարող […]
11:15 19.10.2018
Ֆրանսիայում արհեստական ինտելեկտը 12 ժամում 800 էջանոց գիրք է թարգմանել: «Խորը ուսուցում» գիրքը ֆրանսերենից թարգմանվել է անգլերեն: Գիրքը հրատարակվել էր դեռևս 2016-ին: Սովորաբար նման գիրքը թարգմանելու համար մի քանի շաբաթ է պահանջվում: Հիշեցնենք, որ մինչ այս, աշխարհին ներկայացվել է նաև արհեստական ինտելեկտ ունեցող առաջին մարդը՝ Սոֆյան, որը վերջերս Հայաստանում էր:
10:44 19.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Brexit-ի հարցում ԵՄ-ի կողմից քաղաքական փոխզիջում այլևս չի լինելու: Նա այդ մասին ասել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ վերջնական համաձայնության համար անհրաժեշտ բանալին այժմ բրիտանական կողմում է: Դա բրիտանական քաղաքական փոխզիջումն է: Մակրոնը նշել է, որ ԵՄ-ն բոլոր միջոցներն է ձեռնարկում այն դեպքի համար, երբ […]
15:24 17.10.2018
ՌԴ իրավապահ մարմինները Մոսկվայում ձերբակալել են Ղրիմի փոխվարչապետ Վիտալի Նախլուպինին, որը ղեկավարում էր ճանապարհային շինարարության և տարածաշրջանի սոցիալ- տնտեսական զարգացման դաշնային ծրագրի իրականացումը: Ձերբակալության պատճառը պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է: Այժմ հետաքննություն է ընթանում Ղրիմի համապատասխան ծառայությունների մի շարք պաշտոնյաների գործով: 52-ամյա Նախլուպինն այս պաշտոնում էր 2016թ. հունվարից, իսկ մինչ այդ ղեկավարում էր Ղրիմի խորհրդարանի տնտեսական, […]
14:59 17.10.2018
Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 10 մարդ մահացել է: 50 մարդ վիրավորվել է: Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 5 բրիգադ: 20 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պայթյունը տեղի է ունեցել ճաշարանում: Հստակ պատճառը հայտնի չէ, սակայն նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:
15:13 10.10.2018
Չեխական ռադիոն հայտնել է, որ 2014 թ-ին Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը Չեխիայում հետապնդել են նախկին սպային: Այդ մասին տեղեկությունը չեխական լրատվամիջոցը հայտնել է՝ հղում անելով հատուկ ծառայությունների իր աղբյուրին: Ըստ այդ տվյալների՝ ռուս սպաները Չեխիայում եղել են 2014-ի հոկտեմբերին՝ մինչև ամսի 14-ն ընկած ժամանակահատվածը: Սկրիպալը Չեխիա […]
11:40 10.10.2018
Հնդկաստանում երկաթուղային վթարի պատճառով 7 հոգի է մահացել: Տասնյակ մարդիկ վիրավոր են: Հայտնի է դարձել, որ Ուտտար-Փրադեշ նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից: 8 վագոն է դուրս ընկել ռելսերից մոտակա կայարանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա: Գնացքը Նյու Դելիից ուղևորվում էր Մալդա: Առայժմ պարզ չեն դեպքի մանրամասները, սակայն Հնդկաստանում բավական հաճախակի են երկաթուղային նման աղետները, […]
10:58 10.10.2018
ԱՄՆ-ը կոչ է անում Սաուդյան Արաբիային հետաքննել սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացումը: Այդ մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նաուերթը: «Վաշինգտոնն անհանգստացած է լրագրողի անհետացմամբ: Վաշինգտոնի պաշտոնյաները դիվանագիտական իրենց միջոցներով այդ հարցի մասին խոսել են սաուդցի պաշտոնյաների հետ: Մենք կոչ ենք անում Սաուդյան Արաբիայի կառավարությանը մանրամասն և թափանցիկ հետաքննություն անցկացնել»,- ասել է Հիդեր […]
10:12 10.10.2018
2026 թվականի Ձմեռային օլիմպիադայի համար պայքարն արդեն սկսվել է: Օլիմպիական երկիր դառնալու համար պայքարում են Կանադան, Իտալիան ու Շվեդիան: Այդ մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը: Նրա խոսքով՝ մրցակցում են կանադական Քալգարի, իտալական Միլան քաղաքներն ու Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը: Վերջնական ընտրությունը կկատարվի 2019 թվականի հունիսին՝ քվեարկության ժամանակ:
10:00 10.10.2018
ԱՄՆ-ը ՄԱԿ-ում իր դեսպանի պաշտոնում 5 թեկնածություն է դիտարկում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դիտարկվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի թեկնածությունը, սակայն Սպիտակ տունը հերքել է այդ լուրերը: Ավելին՝ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իվանկան լավ թեկնածու է, սակայն չի ուզում, որ իրեն մեղադրեն նեպոտիզմի մեջ: Նա նաև հայտարարել էր, […]
12:01 05.10.2018
Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը, մեկնարկում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով: Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ: Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է լինելու նաև Հայաստանի […]
11:33 05.10.2018
Ֆրանսիան այսօր ազգային հարգանքի տուրք կմատուցի Շառլ Ազնավուրի հիշատակին: Դա տեղի կունենա Փարիզի Ռազմական թանգարանում, որը հայտնի է նաև «Հաշմանդամների պալատ» անունով: «Ազգային հարգանքի տուրքի» արարողությունն ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է: Նման պատվի արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրը կլինի առաջին երգիչը, ում այս արարողակարգով կճանապարհեն դեպի հավերժություն: Ըստ կարգի՝ դագաղը […]
11:28 05.10.2018
ՌԴ Տվերի մարզում խոշոր ավտովթարը 13 մարդու կյանք է խլել: Դա տեղի է ունեցել ավտոբուսի և երթուղային տաքսու բախման հետևանքով: Կա 2 վիրավոր: Տուժածներին տեղափոխելու համար դեպքի վայր է ուղարկվել նաև «Մի-8» ուղղաթիռը և շտապօգնության 6 մեքենա: Դեպքի վայր է մեկնել նաև Տվերի մարզի ղեկավար Իգոր Ռուդենը: Դատախազությունը հետաքննություն է իրականացնում:
11:25 05.10.2018
Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ Սիրիայի հարցով տարածաշրջանային և միջազգային դերակատարների միջև չհասկացվածությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Նա հատկապես հիշատակել է Իդլիբը, որտեղ հնարավոր ճակատամարտը կարող է լինել ամենաաղետալին՝ գերազանցելով Սիրիայում մինչ այդ տեղի ունեցած մարտերը: Բանն այն է, որ մի կողմում 3 մլն բնակչություն է, մյուս կողմում՝ մոտ […]
10:00 05.10.2018
ԱՄՆ հատուկ ծառայությունները հրապարակել են այն 7 ռուսների անունները, ովքեր կասկածվում են տարբեր երկրներում ցանցահենային գործունեություն իրականացնելու մեջ: Այդ երկրների թվում են Մեծ Բրիտանիան, Կանադան, Նիդերլանդները: Իրականում այս ցանցահենները, ըստ ամերիկյան կողմի, ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության անդամներ են: Ամերիկացի վերլուծաբան Մարկ Սիմակովսկին հայտարարել է, որ այս բոլոր մեղադրանքները կապ ունեն նախկինում ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտությունը […]
17:03 03.10.2018
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ժամանակին ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովին ոչ մի խոստում չի տրվել ՆԱՏՕ-ն չընդարձակելու վերաբերյալ: Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության: Սթոլթենբերգի խոսքերով՝ մեծ պետությունները չեն կարող այս հարցում փոքրերի փոխարեն որոշում կայացնել: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն ընդարձակվում է պետությունների ժողովրդավարական […]
18:16 28.09.2018
Թուրքիայի նախագաh Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր ձախողել իր և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ասուլիսը, քանի որ ասուլիսին ներկա է եղել թուրքական ընդդիմադիր «Ջումուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը՝ առանց հարց տալու իրավունքի: Երբ էրդողանը սպառնացել է չմասնակցել ասուլիսին, Դյունդարը հայտարարել է, որ ինքը չի մասնակցի, ուստի ասուլիսում Մերկելը հատուկ անդրադարձել է այդ միջադեպին: «Այն […]
16:32 28.09.2018
Մերկել-Էրդողան մամուլի ասուլիսի ժամանակ մի ակտիվիստ ներխուժել է ասուլիսի սրահ, ընդհատել է Էրդողանի խոսքը, որի պատճառով Էրդողանը դադարեցրել է ելույթը: Ակտիվիստին սրահից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները: Էրդողանը մի պահ կանգ է առել, հայացքներ փոխանակել Անգելա Մերկելի հետ, որից հետո սկսել է ծիծաղել: Ակտիվիստը կրել է շապիկ, որի վրա թուրքերենով գրված է եղել «Ազատություն լրագրողներին»: […]
12:52 21.09.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր «տխրությունն ու ափսոսանքն» է հայտնել ռուսական օդանավի կործանման առնչությամբ: Այդ մասին Նեթանյահուն ասել է իր հեռուստատեսային ուղերձի ժամանակ: Նեթանյահուն նշել է, որ այս ամենում մեղավոր է Իրանը, որը փորձում է Սիրիայի տարածքն օգտագործել Իսրայելի դեմ հարվածներ իրականացնելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ռազմական […]
12:16 21.09.2018
Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի վերաբերյալ անկախ հետաքննություններ իրականացնող Bellingcat օնլայն հրատարակությունը տեղեկություններ է հրապարակել, համաձայն որոնց՝ երկու կասկածյալները հենց այն մարդիկ են, ովքեր ձերբակալվել էին Նիդերլանդներում: Այդ մասին Bellingcat-ին հայտնել է Նիդերլանդների իրավապահ մարմինների իր աղբյուրը: Ավելի վաղ շվեյցարական ու նիդերլանդական թերթերը հայտնել էին, […]
17:44 20.09.2018
Ֆրանսիական Նանտում ապամոնտաժել են ներգաղթյալների ճամբարը: Քաղաքի կենտրոնում գտնվող վրանային ճամբարում ապրում էր շուրջ 500 հոգի: Նրանց ավտոբուսներով հեռացրել են՝ տանելով քաղաքի արվարձաններում գտնվող սպորտային համալիրներ: Դրանք կլինեն ժամանակավոր կացարաններ: Ներգաղթյալների ճամբարը քաղաքի կենտրոնում հայտնվեց գարնանը, երբ տասնյակ ներգաղթյալներ սկսեցին օթևանել քաղաքի սրտում: Ճամբարն ապամոնտաժելու և նրանց հեռացնելու որոշումը կայացրել է դատարանը: Գործողությանը մասնակցել է […]
12:27 20.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանակցությունները շատ կարևոր են, բայց ՄԱԿ-ը չի միջամտի: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը CNN-ի եթերում: «Այն, ինչը մենք չենք պատրաստվում անել, միջամտելն է բանակցություններին կամ զուգահեռ նախաձեռնություններով հանդես գալը»,- հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային […]
11:33 20.09.2018
Իսրայելական ռազմաօդային ուժերի ղեկավար Ամիկամ Նորկինն այսօր մեկնում է Մոսկվա: Հանդիպման առանցքում կլինի Սիրիայում Ռուսաստանի հետախուզական օդանավի կործանման թեման: Մինչ այս հայտնի է դարձել, որ դաշնակից Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն են չկանխամտածված խոցել Իլ-20 ինքնաթիռը: Միաժամանակ ռուսական կողմը մեղադրում է Իսրայելին անխոհեմ գործողություններ իրականացնելու համար, որոնք հանգեցրել են ինքնաթիռի կործանման: Սեպտեմբերի 18-ին Իսրայելը հայտարարել էր, որ […]
10:51 20.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Փհենյանի հետ, որպեսզի մինչև 2021 թ-ի ավարտը Հյուսիսային Կորեան ամբողջությամբ ազատվի միջուկային զենքից: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է անմիջապես սկսել բանակցություններն այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Հարավային և Հյուսիսային Կորեաների ղեկավարների միջև երեկ կայացած հանդիպման ժամանակ: Պոմպեոն Հյուսիսային Կորեայի […]
10:38 20.09.2018
Հունական Այտոլիոկոյում ափերից մեկը հսկա սարդոստայնով է պատվել: Մասնագետները դա համարում են սեզոնային ֆենոմեն: Այդ հսկա սարդոստայնը հյուսում են Տետրագնատա կոչվող սարդերը՝ զուգավորման համար: Այդպիսի սարդոստայնների հյուսմանը նպաստում է շատ տաք եղանակը, որը հանգեցնում է միջատների, այդ թվում սարդերի այս տեսակի կտրուկ աճի: Մասնագետների խոսքով՝ սարդերի այս տեսակները վտանգավոր չեն մարդու համար, վնաս չեն հասցնի նաև […]
15:17 14.09.2018
Անգլիական դատարանը հօգուտ Ուկրաինայի որոշում կայացրեց Յանուկովիչի 3 մլրդ դոլարի «պարտքի» գործով: Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է, այսպես ասած, Յանուկովիչի պարտքը՝ 3 մլրդ դոլար: Բանն այն է, որ 2013-ին, երբ Ուկրաինան պետք է կնքեր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը, Ռուսաստանը խոստացավ 15 մլրդ դոլար վարկ տրամադրել Ուկրաինային՝ անգլիական օրենսդրության համաձայն թողարկված եվրոպական պարտատոմսերի փոխարեն: Այն ժամանակվա նախագահ […]
14:20 14.09.2018
Ռուսաստանին մեղադրում են Սկրիպալների թունավորումը հետաքննող շվեյցարական լաբորատորիայում լրտեսելու մեջ: Այդ մասին գրել են նիդեռլանդական NRC Handelsblad և շվեյցարական Tagesanzeiger թերթերը, որոնք համատեղ հետաքննություն են անցկացրել: Ըստ նրանց տվյալների՝ Նիդեռլանդներում ձերբակալվել է երկու ռուսաստանցի, որոնք կասկածվում են «Սպիեց» կոչվող լաբորատորիայից տվյալներ գողանալու փորձ անելու մեջ: Լրտեսության մեջ կասկածվողները դեռ գարնանն են ձերբակալվել Հաագայում և արտաքսվել Մոսկվա: Ըստ բացահայտված տվյալների՝ […]
13:53 14.09.2018
Սկրիպալների թունավորման պատճառաբանությամբ ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հարցը: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մանիշա Սինգհը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները շատ խիստ կլինեն: «Ռուսաստանը ԱՄՆ-ին հնարավորություն չի տվել տեսչական ստուգումներ իրականացնել քիմիական զենքի ոչնչացման ռուսական օբյեկտներում: Այդ կերպ Կրեմլը երաշխիքներ չի տվել, որ քիմիական զենք ապագայում չի կիրառի, ինչը նոր պատժամիջոցներ չկիրառելու պայման էր»,- […]