TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+26.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետը կհամագործակցի Մյուլլերի գրասենյակի հետ դատական երկրորդ գործից խուսափելու համար

11:34 14.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի պետ Փոլ Մանաֆորտը սկսել է բանակցել ընտրական գործընթացում ռուսական միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակի հետ՝ իր մեղքն ընդունելու համար: Այդ մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները և «Ռոյթերս» գործակալությունը: Դա արվում է դատական երկրորդ գործից խուսափելու համար: Հաղորդվում է՝ այդ գործարքի և դրա պայմանների մասին կհայտնեն այսօր, դատարանում: […]

̰
Մեկ զոհ, տասնյակ վիրավորներ. գազի արտահոսքի պատճառով Մասսաչուսեթսում 70 պայթյուն է տեղի ունեցել

10:15 14.09.2018

Գազի արտահոսքի պատճառով ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգում տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել: Մեկ մարդ մահացել է: Կան վիրավորներ: Գազի խոշոր արտահոսքը պայթյունների է հանգեցրել Մասսաչուսեթսի հիմնանակում երեք քաղաքներում՝ Լորենսում, Անդովերում և Հյուսիսային Անդովերում: Ընդհանուր հաշվով մոտ 70 պայթյուն է որոտացել: Լորենսում նախնական տվյալներով՝ մահացել է 1, վիրավորվել 13 մարդ: Մահացածը 18-ամյա Լեոնել Ռոբսոնն է: Նա մեքենայում […]

̰
Սնոուդենի բացահայտած գաղտնալսումների վերաբերյալ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ընդդեմ Մեծ Բրիտանիայի

16:15 13.09.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության և ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի սկանդալային բացահայտումներին առնչվող վճիռ: Այն ուղղված է Մեծ Բրիտանիայի դեմ: Վճռում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից զանգվածային վերահսկողությունը խախտում է մարդու իրավունքները, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը: Այս գործը Եվրոպական դատարան է ներկայացվել մի […]

̰
Ընտրություններում օտարերկրյա միջամտությունը կանխելու համար Թրամփը պատժամիջոցներ սահմանող հրամանագիր է ստորագրել

11:02 13.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով պետք է միակողմանի պատժամիջոցներ սահմանվի օտարերկրյա կազմակերպությունների և անձանց նկատմամբ, ովքեր կմիջամտեն ԱՄՆ ընտրություններին: Այդ մասին հայտնել է Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նրա խոսքով՝ սա ևս մեկ փորձ է՝ կանխելու արտաքին միջամտությունն ԱՄՆ ընտրություններին: Դոնալդ Թրամփն ավելացրել է խստագույն միջոցառումները, որոնք երբևէ սահմանվել են […]

̰
Պուտինը մասնակցել է Հեռավոր Արևելքում անցկացվող զորավարժություններին

10:19 13.09.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է երկրի պատմության մեջ Բրեժնևի ժամանակներից ի վեր անցկացվող ամենամեծ զորավարժություններին: Դրանք անցկացվում են Տրանս- Բայկալ շրջանում: Զորավարժություններին մասնակցում է մոտ 300 հազար զինվորական, մոտ 1000 միավոր ավիատեխնիկա, 36 հազար զրահապատ մեքենա, մոտ 80 նավ և այլ տեխնիկա: Դրանց կմասնակցեն նաև Չինաստանի ժողովրդական բանակի մոտ 3000 զինծառայողներ: Սրան զուգահեռ Ռուսաստանը […]

̰
Սիրիական Իդլիբը՝ ՌԴ-Իրան-Թուրքիա հանդիպման օրակարգում

16:48 07.09.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հարցով Թեհրանում հանդիպում է անցկացվում Աստանայի ձևաչափով: Իրանի մայրաքաղաքում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նապագահ Հասան Ռոհանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ոչ միայն եռակողմ, այլև երկկողմ հանդիպումներ կունենան: Գործնականում խոշոր գործողությունների մասին խոսվում է արդեն երկու շաբաթ, սակայն […]

̰
Ուոթերգեյթի ուրվականը. Washington Post-ն ու The New York Times-ն ընդդեմ Թրամփի

21:00 06.09.2018

The New York Times-ի տեղեկատվության գաղտնի աղբյուրը «Ես Թրամփի վարչակազմում գոյություն ունեցող դիմադրության մաս եմ կազմում»: Այս վերնագրով էսսեն հրապարակվել է «Նյու Յորք Թայմզ»-ի սեպտեմբերի 5-ի համարում: Դրա հեղինակը Սպիտակ տանն աշխատող բարձրաստիճան պաշտոնյա է, որի անունը չի հրապարակվում: Հեղինակավոր պարբերականն այդ հրապարակման առաջաբանում նշում է, որ պետական պաշտոնյայի անունը չեն հրապարակում անվտանգության նկատառումներով: Այս […]

̰
Ատոմ Ջանջուղազյանը բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար

20:52 01.09.2018

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար։ Նախարարը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը՝ համարելով այն հզոր զենք նպատակին հասնելու ճանապարհին։ «Երազեք, երազանքներն օգնում են ուղի հարթել։ Ձեր առջև նպատակներ դրեք և հասեք դրանց։ Ձեզ հնարավորություն էր տրված լավ ուսում […]

̰
Միջերկրական ծովում ՌԴ-ն ռազմածովային ու օդատիեզերական ուժերի համատեղ զորավարժություն է անցկացնելու

12:12 31.08.2018

Սեպտեմբերի մեկից Ռուսաստանն սկսում է ռազմածովային և օդատիեզերական ուժերի համատեղ զորավարժություն, որն անցկացվելու է Միջերկրական ծովում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Կորոլյովը: Նա հայտնել է, որ ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի 26 ռազմանավ՝ ներառյալ երկու սուզանավ, նաև 34 օդանավ ու ուղղաթիռ: Նա նաև նշել է, որ հրետանային ու հրթիռային միջոցներ կներկայացվեն: […]

̰
3D պրինտերի շնորհիվ կույր զույգը կարողացել է «տեսնել» իրենց դեռ չծնված երեխային

12:04 31.08.2018

3D պրինտերի շնորհիվ արգենտինացի կույր ծնողները կարողացել են, այսպես ասած, տեսնել իրենց դեռ չծնված երեխայի դեմքը: Մարիո Պելիզերիի գլխավորությամբ բժշկների թիմը հետևյալն է արել՝ նրանք երեխայի դեմքի սոնոգրաֆիկ պատկերը տպել են 3D պրինտերով, որից հետո ապագա ծնողները կարողացել են շոշափել այն՝ հնարավորություն ունենալով պատկերացում կազմել դեռ չծնված երեխայի դեմքի մասին: Դա արվել է կնոջ՝ 18 ամսական […]

̰
Առնո Բաբաջյանյանի որդին՝ Կոբզոնի մասին

16:05 30.08.2018

Հանրահայտ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ ի հիշատակ Իոսիֆ Կոբզոնի: Նա նաև լուսանկարներ է հրապարակել: Դրանից մեկում երևում են Կոբզոնը և Առնո Բաբաջանյանը, մյուս երկու լուսանկարներում Կոբզոնն ու Արա Բաբաջանյանը միասին են նկարված: Լուսանկարներին ուղեկցող գրառման մեջ Արա Բաբաջանյանը մեծատառերով գրել. «Կյանքից հեռացավ մեծ մարդ, մեծ քաղաքացի, […]

̰
Renault ընկերության նոր՝ C սեգմենտի քրոսսովերի համաշխարհային պրեմիերան

12:49 30.08.2018

Renault ընկերությունը ներկայացրել է իր նոր մոդելը: C սեգմենտի քրոսսովերի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայում: Այդ մասին հաղորդում է «Շանթ» ՀԸ «Ավտոշքերթ» ծրագրի հեղինակ Երվանդ Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում: https://www.facebook.com/autoshkert/posts/2102151283168966?__xts__[0]=68.ARCtK0fR5Lg47-oxU4K5nUFsuQYKcBxprBWC41KeqYeelPSmihp53A6v2LO5qm1QRn6uWHhzAaqvzVijLNp3MkOTlS8PXI27LoSFNIVMqnkCtnA5e_rlgTiUIXlWjvF5VDf9zgo&__tn__=-R

̰
Միջադեպ իսրայելցի զինվորականների և լրագրողների միջև

21:15 29.08.2018

Միջադեպ իսրայելցի զինվորականների և լրագրողների միջև: Կադրերը հրապարակել է «Ամերիկայի ձայնը» ուղեկցող հետևյալ գրառմամբ՝ «Իսրայելական բանակի բռնի գործողությունները լրագրողների հանդեպ»: https://www.facebook.com/amerikayidzayn/videos/1196789500471916/

̰
«Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմայով երկու նամականիշ է մարվել

21:04 29.08.2018

«Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային նվիրված երկու նամականիշների մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը, Հնդկաստանի փոստի ֆիլատելիայի գծով փոխտնօրեն Շրի Աբհինավ Պրատապ Սինքխը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Առաջին […]

̰
Ռոբերտ Նազարյանը մեկնաբանել է կաշառք ստանալու մասին մեղադրանքները

21:00 25.08.2018

Ռոբերտ Նազարյանը, ում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում լիազարությունները ավարտվել են հուլիսի 26-ին, մեկնաբանել է կաշառք ստանալու մասին մեղադրանքները: Նա մասնավորապես նշել է. «Եթե փորձի փոխանակումը կաշառք է համարվում, կարելի է ամեն ինչ կաշառքի վերածել։ Նա այդ մասին ասել է «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ոստիկանության հայտարարությունը ՀԾԿՀ նախկին նախագահի և յոթ անդամների կողմից […]

̰
Սյունիքի մարզում է ՀՀ առողջապահության նախարարը

20:49 25.08.2018

Երկօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այսօր նա Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ շրջել է Մեղրի, Քաջարան եւ Կապան համայնքներում:  Այդ մասին տեղկացնում է Սյունիքի մարզպետարանը:  Ըստ տարածած հաղորդագրության՝ նախարարը նախ եղել է Մեղրու բժշկական կենտրոնում, որը նորակառույց է եւ լիովին կահավորված, բայց այստեղ դեռևս ջեռուցման խնդիր կա, քանի որ բնական […]

̰
Նիկոլ Փաշինյանը Արցախում է

20:28 25.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում է: Այդ մասին տեսանյութը ստորև: https://www.facebook.com/RealArtsakh/videos/2102785896717242/

̰
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը մարզային խորհրդակցություններ է անցկացնում

20:06 25.08.2018

Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները՝ յուրաքանչյուր օր մասնակից դարձնելով տվյալ մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, ուսուցիչների։ Այս մասին գրված է Կրթության ու գիտության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:  Ըստ այդմ՝ օգոստոսի 25-ին, օրվա առաջին կեսին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանում, որտեղ ներկայացրել է 2018-2019 ուսումնական […]

̰
Google-ը միացրել է ինքնաոչնչացող նամակների ֆունկցիան Gmail-ի բոլոր օգտատերերի համար

17:06 25.08.2018

Google-ը միացրել է ինքնաոչնչացող նամակների ֆունկցիան Gmail-ի բոլոր օգտատերերի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:  Ըստ գործակալության՝ այժմ Gmail-ով էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելիս օգտատերերը կարող են ժամանակահտված նշել, թե երբ պետք է այն ջնջվի ստացողի էլ. փոստից։ Ժամանակահատվածը կարելի է ընտրել 1 օրից մինչև 5 տարի։ Google-ը նաև առաջարկել է օգտատերերին ֆունկցիա, […]

̰
Հրազդանում բացվել է Արցախի և Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը

16:29 25.08.2018

Հրազդանում այսօր տեղի է ունեցել Արցախյան հերոսամարտում և Հայրենական Մեծ պատերազմում  զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա է եղել կառավարական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ: Ներկա են եղել նաև ԱԺ պատգամավորներ, մշակութային և հասարակական գործիչներ։  

̰
Ռուս ֆերմերը 500 կգ-անոց դդում է աճեցրել

20:46 23.08.2018

Ռուս ֆերմեր Անդրեյ Գուսևը 500 կգ կշռող դդում է աճեցրել, ինչը ռեկորդ է համարվում: Ստարոխոդկինո գյուղում ապրող ֆերմերի դուստրը՝ Ալինան, դդմին անվանում է տվել՝ Դուսյա: Գուսևի համար նման հսկա դդում աճեցնելու դրդապատճառ է դարձել այն, որ մի ամերիկացի 400 կգ-անոց դդում է աճեցրել: Տղամարդն էլ որոշել է գերազանցել ռեկորդը:

̰
Ժնևում հանդիպում են Ջոն Բոլթոնն ու Նիկոլայ Պատրուշևը

16:11 23.08.2018

Ժնևում է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը, որտեղ այսօր հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում տեղակայված պետական ամառանոցում գումարել է անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավումը խոչընդոտող հարցեր: Նա նշել է, որ ռուս-ամերիկյան […]

̰
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ремдизель» ընկերության գլխավոր տնօրենի հետ

10:32 22.08.2018

«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն երեկ հանդիպել է նաև «Ремдизель» ընկերության գլխավոր տնօրեն Ֆայիզ Խաֆիզովի հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական նշանակության տարատեսակ բեռնատար մեքենաների ձեռքբերման, նորոգման և կատարելագործման հեռանկարները։ https://www.facebook.com/arcrun/posts/1888038114565121?__xts__[0]=68.ARCcGt2cV5Aie1fskrcEOYR7xKXR6QwpOICs_9ZXZaV-KCDFvA5gf5O2qcihmm-Ysjno5r32kSg9WqGy5_pcJ8VKmilDQHKCyBj2v3eJYpXBDWbk2BkyL-FVN4rh77lzOCIH6ofLbjuO&__tn__=-R

̰
«Արմիա-2018». թռիչքներ է իրականացնում ռուսական ռազմական ավիացիան

15:32 21.08.2018

«Կուբինկա» օդանավակայանում ավիացիայի ցուցադրական թռիչքներ են տեղի ունենում: Դրանք տեղի են ունենում «Արմիա-2018» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում: https://www.facebook.com/RTRussian/videos/vb.240228462761886/839860182870497/?type=2&theater Հիշեցնենք, որ Մոսկվայում մեկնարկել է «Արմիա 2018» ռազմատեխնիկական միջազգային ֆորումը: Գլխավոր միջոցառումները տեղի կունենան «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում, «Կուբինկա» օդանավակայանում և «Ալաբինո» զորավարժարանում: Նախատեսվում է առաջատար տեխնոլոգիաների ու զենքերի ցուցադրություն: Ֆորումին մասնակցում է զենքի ու զինամթերքի արտադրության ռուսական […]

̰
«Կալաշնիկով»-ի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն սկսելու պայմանագիր է ստորագրվել

12:44 21.08.2018

Այսoր «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում «Կալաշնիկով»-ի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

̰
«Վարչապետն անուններ չտվեց, որ ասեմ՝ անմեղության կանխավարկած խախտեց». Հայկ Ալումյան

20:49 18.08.2018

«Այն, որ ասեց՝ բոլոր ոճրագործները պետք է նստեն ամբաստանյալի աթոռին, լիարժեք համամիտ եմ՝ լավ է ասված»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի մեկի գործի առնչությամբ երեկվա հայտարարությանը, թե բոլոր մարդասպաններն ու ոճրագործները պետք է «նստեն», ասել է Մարտի մեկի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Ինչ վերաբերում […]

̰
Այդ հողերը ազատագրելու և պահելու գործում ավելի մեծ ներդրում ունեցող չի եղել, քան Սերժ Սարգսյանը. Միհրան Պողոսյան

20:15 18.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում հողեր հանձնել-չհանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Նա մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չգիտեմ, թե հողերը ազատագրելու և պահելու գործում ի՞նչ ներդրում ունի Փաշինյան Նիկոլը, բայց աշխարհն էլ փուլ գա, միևնույնն է` փաստը մնում է փաստ, որ այդ հողերը ազատագրելու […]

̰
«Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող». Էդվարդ Նալբանդյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

19:48 18.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ […]

̰
Բայց կարեւորը ոչ թե վարչապետն է, այլ ժողովուրդը, Քաղաքացին. Նիկոլ Փաշինյան

18:10 18.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է երեկվա հանրավահավաքում հնարծ նոր երգը՝ ուղեկցող երկտողով. «Բայց կարեւորը ոչ թե վարչապետն է, այլ ժողովուրդը, Քաղաքացին»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2133669880286729?__xts__[0]=68.ARCffHUGxxxBpBiYv9bhdHC3UFB3LMkI9V1RoMr3y7bUKNu0C2KG_t6M8Kr2qrED3CqiizN9IBvPBkj1maKIPcHbhKxNl7McyBZB0oGqyjd4HwYWbUVQEcRmcj-CukeL75qEkhDwDIaO&__tn__=-R

̰
Մենաշնորհ մենք չենք ունեցել. մոտ 20 ընկերություն բանան է ներմուծել, վառելիքը բերում էին 16-17 ընկերություն. Ռոբերտ Քոչարյան

21:58 16.08.2018

Անդրադառնալով մոնոպոլիաների խնդրին՝ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Համենայն դեպս՝ մոնոպոլիզացման այսպիսի աստիճան չի եղել, վառելիքը բերում էին 16-17 ընկերություն, գազը, հոսանքը բնական մենաշնորհ է: Չես կարող այլ բան անել, բայց այլ ոլորտներում որևէ մեկը մենաշնորհային իրավունք չի ունեցել, եթե խոսքը տնտեսության մեջ վերջին տարիներին մենաշնորհի ձևավորման մասին է` թող քանդեն, ով […]

̰
BACK_TO_TOP