10:35 20.07.2018
Դարձյալ ամերիկյան ընտրությունների մասին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, թե ինքը վստահ է, որ ՌԴ-ն կփորձի միջամտել ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների ընտրություններին: Այս մասին նա ասել է FoxNews-ին տված հարցազրույցում: «Ես խորապես համոզված եմ, որ Ռուսաստանը կփորձի խաթարել արևմտյան ժողովրդավարությունը 2018-ին, 2019-ին և դեռ շատ երկար ժամանակ: Մենք ղեկավարում ենք ամերիկյան կառավարությունը, և […]
10:23 20.07.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Դոնբասի կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնել: Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք ներկա են եղել դեսպանների հետ Պուտինի հանդիպմանը: Ըստ լրատվամիջոցի՝ քվեարկությունը պետք է տեղի ունենա միջազգային հանրության հովանու ներքո: Հելսինկիում երկու առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում այդ […]
10:10 20.07.2018
Ղազախստանում հաջողությամբ փորձարկել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացված հրթիռներից մեկը: Փորձարկումը տեղի է ունեցել ռուսական օդատիեզերական ուժերին պատկանող Սարի-Շագան ռազմադաշտում: Պատասխանատուները նշել են, որ արդիականացված հրթիռը սահմանված ժամկետում կատարել է մարտական խնդիրը և խոցել բոլոր թիրախները: Հրթիռի թռիչքի արագությունը վայրկյանում 4 կմ է: Ռուսական պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, որ նկատի առնելով խնդիրների բարդությունը, որ կարող […]
12:52 19.07.2018
ԱՄՆ-ի կոնգրեսը պահանջում է հարցաքննել Թրամփի և Պուտինի զրույցի թարգմանչուհուն: Կոնգրեսականները կարծում են, որ միայն այդ մարդը կարող է օգնել ամերիկացիներին՝ հասկանալու, թե անձնական շփման ժամանակ ինչ են խոսել Թրամփն ու Պուտինը: Այդ առաջարկն արել են Նյու Հեմփշիր նահանգի դեմոկրատ սենատոր Ջին Շահինը և ներկայացուցիչների պալատի անդամ Բիլ Պասկրելը: Ջին Շահինն այդ մասին գրել է […]
12:21 19.07.2018
Բրիտանական ոստիկանությունը պարզել է ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորողների ինքնությունը: Այդ մասին հայտնել է «Press assosiation» գործակալությունը: Սակայն անուններ չեն հրապարակվում: Նրանց ինքնությունը հնարավոր է եղել պարզել Սոլսբերիում եղած տեսահսկման խցիկների միջոցով: Ըստ գործակալության աղբյուրի՝ նրանք Մեծ Բրիտանիա են եկել թունավորումն իրականացնելուց կարճ ժամանակ առաջ: Տեղեկատվության համադրումների և վերլուծության հիման վրա […]
11:45 19.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նոր անդամ Մոնտենոգրոն կարող է դաշինքին ներքաշել Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Նա այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում: Հարցազրուցի ժամանակ Թրամփը Մոնտենեգրոյի բնակիչներին մեղադրել է ագրեսիվության մեջ: Նրա խոսքով՝ Մոնտենեգրոն փոքրիկ երկիր է՝ «ագրեսիվ ժողովրդով»: «Նրանք կարող են զայրանալ, և ահա քեզ պատրաստ է Երրորդ […]
11:27 19.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարելի է անձնապես պատասխանատու համարել ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության համար: «Այո՛, քանի որ նա է ղեկավարում երկիրը: Դա նույնն է, որ ես՝ ինքս, ինձ պատասխանատու եմ համարում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում: Այնպես որ, որպես երկրի առաջնորդ՝ Դուք էլ կարող էիք Ձեզ […]
21:01 18.07.2018
Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ ամփոփվել են վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագիծ կատարված այցելությունները, առաջնագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: https://www.facebook.com/photo.php?fbid=1846992932032883&set=a.119440614788132.16684.100001665835935&type=3&theater
11:17 18.07.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ին զանգվածային լրատվամիջոցների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպում են այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու շինտեղամասեր, ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին, ստանալու շինարարության հետ կապված հետաքրքրող բոլոր […]
10:52 07.07.2018
Savoir-vivre. այս արտահայտությունը ֆրանսերեն հնչողությամբ կլինի այսպես՝ «սավուաղ վիվղը»: Բառացի թարգմանությամբ այն նշանակում է գիտենալ, թե ինչպես ապրել: Սահմանումային ձևակերպմամբ Savoir-vivre-ը քաղաքավարի լինելու, լավ շարժուձև ու արժեքներ ունենալու ու գնահատելու, էթիկետին ու հասարակության մեջ ընդունված նորմերին համապատասխան ապրելու կարողությունն է: Սա, սակայն, զուտ արտահայտություն չէ, այլ ֆրանսիական հասարակական ընկալման մեջ կյանքի ամեն վայրկյանը վայելելու ու […]
21:33 04.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի խնդրին անձամբ տեղում կծանոթանա: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նա, մասնավորապես, գրել է . «Վաղը մեկնում եմ Սյունիք։ Քաղաքացիների հետ հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։ Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»։
20:50 04.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին: Վարչապետը բարձր է գնահատել հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է առևտրատնտեսական կապերի ամրապնդմամբ, հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ: Գործադիրի ղեկավարը շեշտել է, […]
18:34 04.07.2018
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել, չի յուրացրել, հիմնադրամի անվամբ բացված վարկային գծի բանկային քարտից կատարել են վճարումներ, այդ թվում՝ Ա. Վարդանյանի անձնական կարիքների համար, որոնք սահմանված ժամկետում իր իսկ միջոցներից վերադարձվել են հիմնադրամի բանկային հաշվին, ու ոչ հիմա, այլ հենց […]
10:56 03.07.2018
Թաիլանդում ողջ-առողջ են գտել քարանձավում կորած բոլոր 12 դեռահասներին: Նրանք կորած էին համարվում արդեն 9 օր: Խոսքը դեռահասների ֆուտբոլային թիմի մասին է։ Դեռահասներն իրենց մարզչի հետ միասին անհետացել էին քարանձավում: Նրանց առաջինը հայտնաբերել են բրիտանացի երեք դայվերներ: Նրանցից մեկի մոտ տեսախցիկ է եղել, որով նկարահանել են իրենց հանդիպման պահը: Դրանից հետո փրկարարական խումբը երկու տարբերակ […]
13:22 30.06.2018
էստոնիայում ԱՄՆ դեսպանը Ջեյմս Մելավիլը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ անհամաձայնության պատճառով հրաժարական է տալիս: Պատճառը Թրամփի՝ եվրոպական դաշնակիցների հետ ԱՄՆ նախագահի հայտարարություններն են: Այդ մասին գրել է Foreign Policy ամսագիրը: «Նախագահի համար ասել, որ ԵՄ-ն ստեղծվել է, որ շահույթ ստանա ԱՄՆ-ից և հարվածի մեր գանձարանը, իսկ ՆԱՏՕ-ն նորից վատն է, ինչպես ՆԱՖՏԱՆ, ոչ […]
15:51 29.06.2018
Մերիլենդում Capital gazette թերթի խմբագրությունում տեղի ունեցած զինված հարձակումից հրաշքով փրկված աշխատողներից մեկը թվիթերյան էջում գրառում է կատարել՝ պատմելով հարձակման ու իր ապրումների մասին: Նա թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Չկա ավելի սարսափելի բան, քան լսել, թե ինչպես են կրակում մարդկանց վրա, երբ դու սեղանի տակ նստած ես, և հետո լսել, թե ինչպես է հրաձիգը […]
12:25 29.06.2018
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգ Նավալնին, այսօր ազատ է արձակվել: Նա 3․5 տարվա ազատազրկման էր դատապարտվել «Իվ Ռոշե»-ի գործով»: Ավելի վաղ՝ Ալեքսեյ Նավալնին Ինտագրամի իր էջում գրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անօրինական է ճանաչել եղբոր դատավճիռը, իսկ ամբողջ գործը՝ կեղծ: Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին ռուսաստանյան դատարանը Օլեգ Նավալնիին մեղավոր էր ճանաչել […]
12:20 29.06.2018
Մոսկվան դեմ է արտահայտվել Քիմիական զենքի արգելման կազմակերպության սահմանած նոր մեխանիզմներին: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով` դրանք անօրինական են: Խոսքն այն մեխանիզմների մասին է, համաձայն որոնց՝ պետք է բացահայտվեն քիմիական հարձակումների համար պատասխանատու անձինք: Նոր մեխանիզմները ընդունվել են հունիսի 27-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում մեծամասնության քվեով: Նման քննարկում ծավալելու և որոշում կայացնելու անհրաժեշտություն առաջացավ […]
12:20 29.06.2018
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ու իր տարածաշրջանային դաշնակիցները պետք է ուժեղ պաշտպանական դիրքորոշում որդեգրեն Հյուսիսային Կորեայի հարցում: Նա այդ մասին ասել է Ճապոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ Ճապոնիան ԱՄՆ-ի համար մնում է տարածաշրջանային կայունության անկյունաքարը: Նա այս հավաստիացումն արել է՝ ի պատասխան Ճապոնիայի այն մտավախության, որ Թրամփի՝ […]
16:26 28.06.2018
ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը մանրամասներ է հայտնել Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին: Նրա խոսքերով՝ նախագահները կքննարկեն ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: Նախկինում նման քննարկում եղել է, և նրանք նորից կքննարկեն: Ընդհանուր առմամբ կքննարկվեն նաև Ուկրաինային և Սիրիային վերաբերող հարցեր: Փոխնախագահը, սակայն, խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք անհնար է համարում Ռուսաստանի վերադարձը Մեծ […]
21:00 27.06.2018
ՄԻԵԴ վճիռներն ընդգրկված են Հայաստանի իրավական տեղեկատվական միասնական փնտրողական համակարգում՝ բոլոր նորմատիվ իրակական ակտերի, Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների որոշումների հետ միասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ կարճ ժամանակում ձեռնարկված աշխատանքների արդյունքում հնարավոր դարձավ ևս մեկ հարթակի միջոցով հասանելի դարձնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված […]
14:56 23.06.2018
ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ամերիկյան ուղղաթիռների՝ Ադրբեջանին հնարավոր վաճառքի մասին մտահոգությունը հայտնել է հայ- ամերիկյան բարեկամության խմբին: Նա մասնավորապես գրել է. «Ես իմ մտահոգությունն եմ հայտնում հրապարակված այն հաղորդագրությունների առնչությամբ, ըստ որոնց հունիսի 26-ին կայանալիք ռազմական շքերթի ժամանակ ադրբեջանական զինուժը պետք է ցուցադրի ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ: Այս տեղեկատվությունը բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ […]
11:41 23.06.2018
Բրեքզիթի պատճառով ավտոմոբիլային BMW և ֆրանսիական Airbus ավիաընկերությունները սպառնում են հեռանալ Մեծ Բրիտանիայից: Նրանք սպառնում են դուրս հանել բիզնեսը, եթե մոտակա ժամանակում Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ համաձայնության չգա դուրս գալու պայմանների շուրջ: Ընկերությունները պատրաստ են սպասել մինչև ամառվա վերջ: Հայտնի է, որ BMW-ի բրիտանական մասնաճյուղում աշխատում է 8000 մարդ, իսկ Airbus-ում՝ 14.000:
18:25 22.06.2018
Վենեսուելայի անվտանգության ուժերը հարյուրավոր կամայական սպանություններ են կատարել հանցավորության դեմ պայքարի պատրվակով։ Հաղորդել է BBC-ին։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մարմինն ասում է՝ կան հավաստի տեղեկություններ, որ անվտանգության ուժերը ներխուժում են աղքատ թաղամասեր և սպանում երիտասարդ տղամարդկանց։ Մի շարք մարդիկ էլ սպանվել են հակակառավարական բողոքի ակցիաների ժամանակ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ղեկավար Զեիդ Ռաադ Հուսեինը ասել է, որ […]
18:16 22.06.2018
Իրանը, հնարավոր է, դուրս գա Համատեղ գործողությունների ծրագրից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արագչին՝ նշելով, որ Իրանի համբերության բաժակը արդեն լցվել է, և մոտակա շաբաթների ընթացքում Իրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից։ Հաղորդում է TASS լրատվական գործակալությունը։ Արագչին նաև ասել է, որ «եվրոպացիների հետ բանակցությունների հեռանկարը մնում է անորոշ» և հավելել, որ […]
18:10 22.06.2018
«Ընթացիկ տարվա մարտի վերջին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո՝ վերջին 2 ամսում, Եգիպտոսի իշխանությունները շուրջ 1 տասնյակ որոշումներ են ընդունել՝ մի շարք ապրանքատեսակների և ծառայություններւ արժեքներն ավելացնելու վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում Եգիպտոսին վերաբերող իրավիճակին է անդրադարձել արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա կանխատեսմամբ՝ Եգիպտոսում իրավիճակի սրացում է հնարավոր: Ըստ արաբագետի՝ մետրոյով երթևեկության արժեքն աճել է 250%-ով, խմելու ջրի […]
17:56 22.06.2018
Մինսկում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ԱլԳ անդամ պետությունների արտգործնախարարների լիագումար նիստի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդես եկավ ելույթով, որում, կարևորելով ԱլԳ շրջանակներում ներգրավվածությունը, ընդգծեց, որ այն շարունակում է արդյունավետ հարթակ հանդիսանալ համագործակցության ոգին առաջ մղելու համար: «Մենք կշարունակենք հաստատակամ քայլեր ձեռնարկել մեր […]
15:04 22.06.2018
Այսօրվանից ուժի մեջ են մտնում ամերիկյան որոշ ապրանքների նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները: Դա կատարվում է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերի: Ընդամենը որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ն բարձր մաքսատուրքեր սահմանեց պողպատի և ալյումինի համար: Այժմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները վերաբերելու են ԱՄՆ-ին: