17:01 17.10.2018
«Վարչապետի հրաժարականին հաջորդող 8-րդ օրը ԱԺ-ն փորձելու է վարչապետ ընտրել: Ըստ նախատեսված պլանի` չի ընտրելու, 7-րդ օրը, եթե թեկնածու չի առաջադրվում, պետք է հավաքվեն ու արձանագրեն, որ չի առաջադրվել: Ենթադրում եմ, որ ամեն անգամ ԱԺ-ն հավաքվելու է, 7 օր անց կրկին թեկնածու չառաջադրելու դեպքում ԱԺ-ն լուծարվում է: 30-45 օրվա ընթացքում նշանակվում են արտահերթ ընտրություններ: Խոսքը, […]
14:09 17.10.2018
Թուրքիայի կենտրոնական մասում՝ Մարաշից Կայսերի ուղևորվող ավտոբուսը շրջվել է: 7 մարդ է զոհվել, 24-ը վնասվածքներ է ստացել: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի գիշերը՝ Մեմետ Բեթ շրջանում, հաղորդում է Haber Turk գործակալությունը: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Վթարի պատճառները ճշտվում են:
11:46 17.10.2018
«Զինվորի սնունդը և հագուստն ապրիլյան պատերազմի ժամանակ տարվել են Արցախ, հետո բերվել են այն վայր, որը եղել է Երկրապահ կամավորական միության պահեստը: Ցույց տրված կադրերից պարզ է, որ այդտեղ եղել են նաև բազմաթիվ մեքենաներ: Տարածքը սեփականության իրավունքով Մանվել Գրիգորյանինն է, սակայն այդտեղ կան տարբեր կազմակերպություններ: Մանվել Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում և օր առաջ ուզում է, […]
14:27 16.10.2018
«Ես վստահ եմ, որ «դավադրություն» տեղի չի ունենա, որովհետև վերջին ժամանակներում «դավադրություններն» իրենց հետևանքներով զերծ կպահեն մեր գործընկերներին: Ժամանակագրական տվյալներից ելնելով հնարավոր է, որ այսօր կառավարությունում վարչապետի հայտարարությունն այն մասին, թե երեկոյան կարևոր հայտարարություն ունի, վերաբերելու է հենց հրաժարականին»,- լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում այսօր ասել է պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Դեկտեմբերին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական […]
12:48 16.10.2018
Հայաստանում Եվրամիության պատվիրակությունն անցկացնում է «Մշակութային ժառանգությունը Հայաստանում. մարտահրավերներ ու պարտականություններ» խորագրով երկօրյա համաժողովը: Նպատակը մշակութային ժառանգության եվրոպական տարվա հիմնահարցերի բարձրաձայնումն է: Այդ խնդիրների մասին ժամանակակից արվեստի լեզվով խոսում են նաև աշխարհի տարբեր երկրներից Հայաստան եկած արվեստագետները, ովքեր մասնակցում են ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսին: «Հայաստանը բազմադարյա մշակութային ժառանգություն ունի, որը կարող է նպաստել զբոսաշրջության […]
11:34 16.10.2018
Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն ասաց, որ իր հրաժարականի տեքստում կա այն հարցի պատասխանը, թե ինչու ընդունեց մարզպետ նշանակվելու առաջարկը: «Հայրենիքը որտեղ կկանչի, ես նոր Հայաստանի կողմնակից եմ, ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի»,- ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետը: Լրագրողների այն հիշեցմանը, թե նա երկար […]
20:17 15.10.2018
Շուտով միլիոնատերերը կտեղափոխվեն բնակվելու լողացող կղզիներում: Նախագիծն սկսել են մշակել ավստրիական Migaloo Private Submarines ընկերության մասնագետները: Նրանք արդեն կառուցել են հարուստների համար հատուկ ստորջրյա նավ: Նորույթը նման է լինելու նավթային հարթակի՝ կղզու մի մասը ջրի տակ է լինելու, մյուս մասը՝ ջրի մակերեսին: Կղզու վրա նաև նախատեսված են լողավազան, պարահրապարակ, ծովափ, և իրական ջունգլիներ: Ծովի մակերևույթից […]
19:23 15.10.2018
Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը: Մարզչին բազմաթիվ հարցեր են ուղղվել Հայաստանի հավաքականի վերջին պարտության մասին: «Դաժան և ցավալի պարտություն էր»,- նշել է մարզիչը և հույս հայտնել, որ վաղը Մակեդոնիայի ազգային հավաքականի հետ Հայաստանի հավաքականը պատվով կխաղա: Գյուլբուդաղյանցը նաև ասել է, որ անհրաժեշտ է այնպիսի ֆուտբոլիստների հրավիրել […]
19:15 15.10.2018
«Հայաստան-Ջիբրալթար ֆուտբոլային խաղը շատ խորը մասնագիտական վերլուծության է ենթարկվել»,- լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Նրա խոսքերով՝ առաջիկայում կներկայացվի երկարաժամկետ ծրագիր մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար: «Անհրաժեշտ է պատրաստել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, որոնցից գլխավոր մարզիչը կկարողանա ընտրություն կատարել»,- ասել է Վանեցյանը: Նրա կարծիքով՝ այդ երկարաժամկետ ծրագրի առաջին պտուղները հնարավոր կլինի տեսնել […]
19:07 15.10.2018
«Տուժողների տեսանկյունից, իհարկե, թե՛ համաներումը, թե՛ վաղաժամկետ ազատումը ցանկալի չեն, որովհետև ամենափոքր հանցագործության դեպքում էլ մեր հասարակության մեջ տուժողը մահապատիժ է ցանկանում մեղավորին: Փաստորեն տուժողի մասին մտածելիս պետությունը վրեժ է լուծում հանցագործից և դրանով իր պարտքը կատարած համարում: Տուժողը բավարարված է, մինչդեռ հանցագործություն կատարողը գուցե ընտանիքի միակ կերակրողն էր, բայց կարծես պետությունը դրա մասին չի […]
18:53 15.10.2018
«Համաներումը բավականին լայն է լինելու, ենթադրում եմ` կկիրառվի մեծ թվով մարդկանց վրա: Բնույթով լինելու է թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ: Ընդհանուր ասելով՝ նկատի ունեմ կոնկրետ Քրեական օրենսգրքի որոշակի ծանրության հոդվածները, իսկ հատուկը՝ քաղաքական բնույթի հանցագործությունները»,- խոսելով համաներման մասին՝ ասել է փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նա նշել է, որ դեռ հստակ չէ, թե կոնկրետ որ հոդվածների վրա կտարածվի […]
16:06 15.10.2018
«Առնվազն տարակուսելի է, թե ինչու այս համաներումը բաց չի քննարկվել, ու եթե նախագիծը մայիսից պատրաստ էր, ինչու է վերջերս համաներում հայտարարվել»,- տարակուսել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով հայտարարված համաներման մասին: «Ճիշտ կլիներ՝ քննարկվեր համաներման տեքստը, ի վերջո, խոսվում է քաղաքացիական հասարակության մասին, բանավեճեր լինեին, ոչ թե փաստի առջև մեզ կանգնեցնեին»,- ասել է Ավետիք Իշխանյանը: Նրա […]
15:49 15.10.2018
«Հայաստանի դատարաններն արդար չեն գործել, բանտերում եղել են, մեղմ ասած, վատ պայմաններ, գերբեռնվածություն, քաղաքական բանտարկյալներ ու այդ ամենից Հայաստանի իշխանությունները միշտ լուծում են գտել համաներմամբ: Քաղաքակիրթ աշխարհում համաներումն անիմաստ է, որովհետև պատժից հետո հստակ գործում է վաղաժամկետ ազատման մեխանիզմը: Եթե այս տեսանկյունից նայենք համաներմանը, ապա այն միշտ պետք է, հիմա էլ է պետք»,- խոսելով համաներման […]
15:38 15.10.2018
Բարսելոնի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 18 մարդ է տուժել, հաղորդում է քաղաքային ծառայության թվիթերյան էջը: Բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Երկուսի վիճակը ծանր է: Հրդեհի մեղավորը, ըստ նախնական տվյալների, Կոլումբիայի մի քաղաքացի է, որը վիճել է եղբոր հետ և հրկիզել տունը: Տղամարդը ձերբակալված է:
15:03 15.10.2018
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդում ձերբակալել է թմրամիջոցների առևտրով զբաղվող հանցավոր խմբի ղեկավարի: Նա դեռ մայիսից թաքնվել է ոստիկանությունից, երբ իրավապահները լայնամասշտաբ օպերացիա են իրականացրել Կանարյան կղզիներում: Այդ ժամանակ 43 մարդ էր ձերբակալվել, առգրավել էր 150 կիլոգրամ կոկաին և 1.5 տոննա հաշիշ: Հանցավոր խմբի ղեկավարը ձերբակալվել է մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: Ոստիկանության տվյալներով՝ նա մտադիր էր փախչել […]
14:24 15.10.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին, ովքեր հայտարարել են, որ փոքրիկի են սպասում: Այս մասին գրված է Թերեզա Մեյի թվիթերյան էջում: «Ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք»,- գրել է վարչապետը: My warmest congratulations to the Duke and Duchess of Sussex on the happy news they are expecting a […]
13:59 15.10.2018
Պորտուգալիայից Իսպանիա հասած «Լեսլի» փոթորիկը զգալի ավերածություններ է իրականացրել իր ճանապարհին: Հաղորդվում է 27 տուժածի մասին: Մոտ 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է Miami Herald-ը: Մարդիկ վնասվածքներ են ստացել հիմնականում ծառերի ընկնելու և ապակիների կոտրվելու պատճառով: Փոթորիկն ուղեկցվում է հորդառատ անձրևներով: Storm surge as #HurricaneLeslie brushed #Madeira Island this morning. These […]
13:21 15.10.2018
Ուղեբեռների և ուղևորների տեղաշարժն ապահովելու համար Սիրիա-Հորդանան սահմանին բացվել է «Նասիբ» մաքսակետը: Այս մասին հաղորդում է An-Nashra պորտալը: Այն տեղակայված է Դերվա քաղաքից 15 կմ հարավ: Ահաբեկիչներն այն զավթել էին 2015 թվականին: Այս տարվա հուլիսի 6-ին քաղաքը կրկին անցել է սիրիական բանակի հսկողության տակ: Մինչ 2011 թվականին սիրիական ճգնաժամի հասունանալը, ուղևորների և բեռների տեղաշարժը կատարվում […]
12:53 15.10.2018
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի հրավերով Հայաստան է ժամանել Նիդերլանդների թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը՝ Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ: Երկօրյա այցի առաջին օրը նախատեսված են հանդիպումներ Վճռաբեկ դատարանի, Վարչական և Վարչական վերաքննիչ դատարանների ու Բարձրագույն դատական խորհրդի դատավորների հետ: Այս հանդիպումը Բարձրագույն դատական խորհրդի առաջին միջազգային հանդիպումն է,նշել է խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Գագիկ […]
22:08 13.10.2018
Թեթև շարժիչով ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ԱՄՆ Տեխաս նահանգի Միդլենդ քաղաքում: Այն ընկել է ClayDesta առևտրային կենտրոնի մոտակայքում կայանված մեքենայի վրա։ Ինքնաթիռում այդ պահին երկու մարդ է եղել, որոնք թեթև վնասվածքներ են ստացել։ Մեքենայում մարդ չի եղել: Քաղաքային ոստիկանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկություն է տարածել, որ միջադեպը կատարվել է առավոտյան։
19:54 13.10.2018
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել սիրիական Հաջին քաղաքում իրականացված ավիահարվածի ժամանակ: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությանը: Ռմբակոծության են ենթարկվել Դեյր էր Զորից 110 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի որոշ շրջաններ: Հաղորդվում է զոհերի ու տուժածների մասին, որոնց թիվը չի հստակեցվում: Նշվում է, որ սա արգելված զինամթերքի կիրառմամբ առաջին հարվածը չէր Հաջինում: […]
16:52 13.10.2018
Երևանի Օղակաձև զբոսայգում այսօր՝ հոկտեմբերի 13-ին, բացվել է ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ և ժողովրդագետ, Ռուսաստանի գեղարվեստի արքայական ակադեմիայի անդամ Տարաս Շևչենկոյի արձանը: Բացմանը մասնակցել են Հայաստանում Ուկրանիայի համայնքի ներկայացուցիչները, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ:
19:22 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17 -րդ գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջին տիկիններն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ շարունակել են շրջագայությունը Երևանով, ծանոթացել մշակութային կյանքին: Հիշեցնենք՝ երեկ Աննա Հակոբյանն ու Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնն այցելել էին Մատենադարան՝ մասնակցելու հայ-ֆրանսիական ցուցասրահի բացմանը: Այսօր նրանք այցելել են Երվանդ Քոչարի թանգարան, ժամանակակից արվեստի «Գաֆէսճեան» թանգարան, որի ցուցասրահի առաջին […]
00:54 11.10.2018
Ցածր ինտելեկտով կենդանիները չեն գնահատում իրական գեղեցկությունը և ընտրում են տգեղ որձերի։ Ձկների օրինակով գիտնականները պարզել են, որ ցածր ինտելեկտով կենդանիները չեն գնահատում իրական գեղեցկությունը, հետևաբար՝ գեղեցկությունը գնահատելու համար ինտելեկտ է պետք, գրում է Nature Ecology & Evolution ամսագիրը: Գիտնականներին սկզբում թվացել է, թե բոլոր էգերը պետք է անպայման ընտրեն գեղեցիկ որձերի, սակայն նրանք սխալվել են: Գուպպիների […]
17:30 10.10.2018
Վերջին շաբաթվա ընթացքում 100-ից ավելի ապօրինի ջրօգտագործող է հայտնաբերել Ջրային պետական կոմիտեն «Վեոլիա ջուր» ընկերության և հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի հետ: Նշված երեք կառույցները համատեղ նախաձեռնել են ուսումնասիրություններ՝ ապօրինի ջրօգտագործողներին հայտնաբերելու ուղղությամբ: 15 աշխատանքային խումբ է ստեղծվել մայրաքաղաքում և մարզերում ապօրինի ջրօգտագործողներին հայտնաբերելու նպատակով: Այսօր Ջրային պետական կոմիտեի ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները այցելել […]
13:04 10.10.2018
Ձեռնարկատեր, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հայտարարել է, որ իր ընկերության ստեղծած Virgin Galactic տիեզերանավը մի քանի շաբաթ անց դուրս կգա բաց տիեզերք: «Մենք տիեզերքում կլինենք ոչ թե մի քանի ամսից, այլ մի քանի շաբաթ անց»,- ասել է նախագծի հեղինակը CNBC-ի հետ զրույցում: Ռիչարդ Բրենսոնը նաև ասել է, որ մարդկանց կտեղափոխեն տիեզերք առաջին թռիչքից կարճ ժամանակ անց: Սըր […]
12:54 10.10.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր տևեց մի քանի րոպե: Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալներից մեկի՝ «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի մահվան պաճառով ամբաստանյալները չեն ներկայացել դատական նիստին: Նախագահող դատավորը հետաձգեց նիստը մի քանի ժամով: Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և հայտնել, որ Արայիկ Խանդոյանը մահացել է […]
01:09 10.10.2018
Նիկոլա Տեսլան իր էլեկտրական մեքենան անվանել է ամենաանվտանգն աշխարհում: Մեքենայի վարորդն ու ուղևորները վթարների միայն 6 տոկոսի դեպքում են վնասվածքներ ստանում: Տեսլան հայտարարում է, որ դա ամենաանվտանգ մեքենան է աշխարհում: Նա ներկայացնում է երթևեկության անվտանգության կառավաման ԱՄՆ Ազգային կենտրոնի տվյալները, ըստ որոնց՝ էլեկտրական մեքենան այլ մեքենաների համեմատ, վթարի դեպքում ունի վնասվելու ամենացածր հավանականությունը: Կենտրոնի մասնագետներն […]
23:47 09.10.2018
Կենտրոնական Ամերիկայի Սալվադոր , Նիկարագուա, Հոնդուրաս Հանրապետություններում մոլեգնող «Մայքլ» փոթորկի ուժգնությունը հասել է 150 կմ/ժ արագության: Մեկ տասնյակից ավելի զոհ կա, հաղորդում է Razón թերթը: Իշխանությունները հայտարարել են մի կորած փոքրիկի մասին, որին քշել է Գվատեմալա գետը: Այժմ փոթորիկը հասել է Կուբա և շարժվում է դեպի Ֆլորիդա: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ փոթորիկն ուժգնանալու միտում ունի:
20:51 09.10.2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը, արդարադատությունը և համագործակցությունը վիճակագրության բնագավառում: Միջոցառումների կատարման […]