22:32 23.10.2018
Ռուս հայտնի հաղորդավարուհիներ Քսենյա Բորոդինան ու Օլգա Բուզովան մասնակցել են հայտնի գործարար Բորիս Ավագյանի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Ավագյանի կնոջ՝ Յուլյայի ծննդյան օրվան: Միջոցառման վարողը հարցրել է աղջիկներին՝ կարո՞ղ են արդյոք պարել հայկական պարեր: Դրանից հետո հնչել է հայկական պարային երաժշտություն և աղջիկները սկսել են պարել: Յուլյա Ավագյանի ծննդյան արարողությանը , որն, ի դեպ, […]
20:00 23.10.2018
Յութուբյան հայտնի MrBeast վիդեոբլոգերը Sup Dogs սրճարանում երկու բաժակ ջուր է պատվիրել և որպես թեյավճար թողել 10 000 դոլար և մի գրություն: Հաճախորդը նախ ուսումնասիրել է ճաշացանկը, ոչինչ չի պատվիրել ու հեռացել է՝ սեղանին թողնելով կլորիկ գումար և գրություն՝ «Շնորհակալություն ջրի համար»: Կարելի է միայն ենթադրել, թե որքան հարուստ է վիդեոբլոգերը:
19:05 23.10.2018
Կալինինգրադի հասարակական պալատը կազմել է հայտնի մարդկանց անունների ցուցակ, որոնցից ընտրվելու է մեկը «Խրաբրովո» միջազգային օդանավակայանն անվանափոխելու համար: Այդ ցուցակում ընդգրկված է նաև ԽՍՀՄ մարշալ Հավհաննես Բաղրամյանի անունը: Օդանավակայանի անվանափոխությունը տեղի կունենա «Ռուսաստանի մեծ անուններ» ակցիայի շրջանակում: Ի դեպ, «Խրաբրովո» օդանավակայանը, բացի քաղաքացիական ավիացիայի օդանավեր սպասարկելուց, սպասարկում է նաև պաշտպանության նախարարության, ԱԻՆ և Անվտանգության դաշնային […]
17:23 23.10.2018
«ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրն ստորագրվել է մայիսին և, ինչպես և նախատեսված է, այն ուժի մեջ է մտնելու բոլոր 5 երկրների խորհրդարանների վավերացումից հետո»,- ամփոփելով ԵԱՏՄ երրորդ միջազգային համաժողովի երկրորդ օրվա արդյունքներն՝ ասել է ԵԱՏՄ առևտրի կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան: «Բոլոր երկրներում դրանք խորհրդարանի օրակարգում են և, հուսով ենք, մեր պլանները՝ մինչև տարվա վերջ […]
17:04 23.10.2018
Հայաստանում շատ զարգացած է փոքր ու միջին բիզնեսը, այդ փորձը մենք պետք է կարողանանք օգտագործել մեր երկրներում: Բացի դրանից՝ Հայաստանում զարգացած է էլեկտրոնային գրագրությունը: Դա ևս կարևոր առանձնահատկություն է, որը մենք պետք է փորձենք ներդնել մեր երկրներում»,- ամփոփելով ԵԱՏՄ երրորդ համաժողովի երկրորդ օրվա արդյունքներն՝ ասել է ԵԱՏՄ առևտրային կոլեգայի անդամ Վերոնիկա Նիկիշինան: Նա նաև նշել է, […]
15:36 23.10.2018
«Դա ֆորմալ առաջադրում է, մենք չենք քվեարկի, ինչպես «Ելք»-ի մեր գործընկերները, և թույլ կտանք, որ սպասարկվի այն քաղաքական օրակարգը, որ վարչապետն առաջադրվում է երկու անգամ և չի ընտրվում, այնուհետև խորհրդարանը լուծարվում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս նշել է, որ իրենք հավատարիմ կմնան իրենց ստորագրած հուշագրին: «Եթե առաջնորդվենք […]
15:29 23.10.2018
«Երկուշաբթի մենք Ընտրական օրենսգիրքը նորից կտեսնենք օրակարգում, գործընացը սկսված է, փաստաթուղթը քիչ անց կհանձնվի»,- խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ քննարկումների մասին՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության պատգամավոների հետ հնարավոր պայմանավորվածության մասին՝ պատգամավորն ասել է, որ այդ պայմանավորվածություններից տեղյակ չէ, նման բաներով չի զբաղվում ու […]
14:54 23.10.2018
Այսօր` ժամը 18։00-ին, լրանում է ԱԺ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը: Այս առիթով «Ելք» խմբակցությունը նիստ է գումարել և որոշել Նիկոլ Փաշինյանին առաջադրել վարչապետի թեկնածու։ Այդ ճանապարհն ընտրել են իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո, քանի որ խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է, որպեսզի առաջին փուլում թեկնածու առաջադրվի և չընտրվի: Այսպես, վաղը իրավունքի […]
13:50 23.10.2018
Ամերիկացի լուսանկարիչ Մեթյու Դիփելը Կալիֆոռնիայի ազգային պարկում պատահաբար մի սիրահար զույգի է լուսանկարել անդունդի եզրին: Լուսանկարը հրապարակել է ու փորձել գտնել «Թվիթերում» այդ զույգին: Դիփելն իր ընկերոջն էր սպասում Յոսեմիթիի ազգային պարկում, երբ տեսել է, թե ինչպես է տղամարդը առաջարկություն անում իր սիրած աղջկան: Twitter help, idk who these two are but I hope this […]
13:24 23.10.2018
«Ցանկացած մանկական ու մայրական մահացության դեպք իմ ուշադրության կենտրոնում է։ Հոկտեմբերի 20-ին մահացած երեխայի դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, և մենք մասնագիտական և անկողմնակալ աջակցություն ենք ցուցաբերելու իրավապահ մարմիններին այդ ցավալի դեպքի բոլոր մանրամասները պարզելու հարցում։ Ցավակցում եմ մահացած երեխայի ծնողներին և բոլոր հարազատներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ […]
09:12 22.10.2018
Բրիտանական թագավորական ընտանիքը դարավոր ավանդույթներ է ունեցել, որոնք չգրված օրենքների ուժով անշեղորեն պահպանվել են բոլորի կողմից: Մինդեռ այսօր Վինձորյան ընտանիքի որոշ ավանդույթներ խախտվել են: Ահա դրանցից 5-ը, որոնք այլևս չեն համարվում չգրված օրենք: 1. Ինքնագրերը Արքայական ընտանիքի անդամներին արգելվում էր ինքնագիր բաժանել: Ընդունված էր կարծել, որ այդ ստորագրությունները կարող էին պատճենվել ևկեղծվել: Արգելվում էր նաև […]
22:54 20.10.2018
Գեղեցկության չափանիշները փոխվում են, բայց ոչ շատ արագ: Դրա վրա ազդում են թե՜ ԶԼՄ-ները, և թե՜ նորաձևությունն ու ժամանակակից մշակույթը: Մինչդեռ մարդիկ գեղեցկության մասին իրենց պատկերացումները շատ ավելի հաճախ են փոխում՝ անգամ ոչ թե տարիների, այլ ամիսների ընթացքում: Այդ չափանիշները նույնիսկ կարող են պահի ազդեցության տակ փոխվել: Պատճառն այն է, որ անընդհատ փոխվում են մեր […]
16:29 20.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում: Դիմավորման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը: Այնուհետ մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Իր հերթին Լիբանանի նախագահը բարձր է […]
14:14 20.10.2018
Սփյուռքի նախարարությունն և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այն ստորագրել են սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ու ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանը: Այս փաստաթղթով պաշտոնապես հաստատվում է նախարարության և Հայկական վիրտուալ համալսարանի միջև ձևավորված երկարատև համագործակցությունը, որը նպատակ ունի պահպանել հայ ինքնությունը սփյուռքում: Համագործակցությունը շարունակվել է «Քայլ դեպի տուն» ծրագրով, […]
14:01 20.10.2018
Հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց, հայտնում են ՊՆ լրատվական բաժնից: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը […]
17:30 19.10.2018
Ավստալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն անուշադրության պատճառով կորցրել է անձնական կայքը: Նա պարզապես մոռացել է թարմացնել արտոնագիրը, ինչի հետևանքով զրկվել է scottmorrison.com.au կայքից: Իսկ այն մասնագետը, ով 50 դոլարով ձեռք է բերել այդ դոմենը, պատմել է, որ վաղուց այդքան չէր ծիծաղել ընդամենը 50 դոլարով: Այժմ քաղաքական գործչի նախկին կայքում քաղաքական լուրերի փոխարեն հնչում է ամերիկյան Lustra […]
15:18 19.10.2018
«Իսկապես, եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ես չեմ կարծում՝ երկու շաբաթվա ընթացքում բոլոր քաղաքական ուժերը կհրաժարվեն իրենց պարտավորություններից: Դա բավականին լուրջ վարկանիշային կորուստ կլինի: Բացի դրանից՝ այն ռեսուրսը, որ ունի վարչապետը փողոցում, եթե որևէ քաղաքական ուժ փորձի «սյուրպրիզ» անել, լուրջ էմոցիոնալ կատակլիզմ կլինի»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա կարծիքով՝ բոլոր գործողությունները պետք […]
15:09 19.10.2018
«Սասնա ծռեր» կուսակցությունը կարող է դառնալ նոր իշխանությունից «վառվածների» կոլեկտոր՝ հավաքող և գրավող: Նրանք կարող են Նիկոլ Փաշինյանից բոլոր դժգոհներին իրենց շուրջը հավաքել: Ամեն ինչ կախված է համաներումից»,- այս կարծիքն է հայտնել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով՝ դժվար է գնահատական տալ «Սասնա ծռեր»-ին՝ նրանք արդեն դիմել են մի քայլի, որը կրիմինալ է: «Նրանք արյուն են […]
13:14 19.10.2018
«Հանրապետականում հիմա սկսվել է հերթական մասնատման պրոցեսը: Եթե մայիսին դա վերահսկելի էր, և իրենք էին որոշում, թե ովքեր պիտի լինեն այն 10-12 հոգին, որ պիտի քվեարկեին Նիկոլ Փաշինյանի օգտին, հիմա անվերահսկելի է պրոցեսը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ում բավական շատ ազդեցության կենտրոններ կային, կլաններ, որոնք ֆինանսատնտեսական լծակների էին տիրապետում: Հիմա […]
11:55 19.10.2018
ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստրը՝ Ջեննա Բուշ-Հագերն, ասել է, որ Սպիտակ տանն ուրվականներ կան: Այս մասին գրում է Huffington Post պարբերականը: Կնոջ պատմելով՝ մի անգամ գիշերն այն սենյակում, որտեղ քնում էին քրոջ հետ, հնչել է 1920-ական թվականների երաժշտություն: «Ես թռա Բարբարայի անկողինը, և մենք ամբողջ գիշեր չկարողացանք քնել: Մենք երկար խոսում էինք այդ […]
16:14 18.10.2018
«Դե յուրե չի ամրապնդվել, որ Հանրապետական կուսակցության լիդերը հեռացել է, շատերը հեռացել են, հանրային հարթակներում երևում են այն մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, կրիմինալի, կոռուպցիայի հետ կապված չեն եղել, թեև դրանից հասարակական ընկալումը չի փոխվում: Հանրապետականը և ՀՅԴ-ն հույս ունեին, որ եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունենային մայիսին, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կընկներ, ինչը շատ բնական է և […]
16:12 18.10.2018
«ժողովուրդը գնում է ընտրելու երկրի ղեկավար, իսկ դա նշանակում է, որ երկրում պետք է վերականգնել կիսանախագահական համակարգը: Մեր հասարակությունը պատրաստ չէ պառլամենտական երկրի»,- կարծում է քաղաքագետ Կարեն Քոչարյանը: Նա հիշեցնում է, որ խոր արմատներ ունեցող մենթալիտետի համաձայն՝ ժողովուրդը, սկսած ցարից, ցար է ուզեցել տեսնել, գեներալ գուբերնատոր, ցեկայի քարտուղար, նախագահ՝ անձ է ուզեցել տեսնել: Ժողովուրդը չի […]
15:34 18.10.2018
ՀՀ վարչապետը հրաժարական է տվել ոչ թե այն դասական ձևով ու պատճառներով, ինչպես ամբողջ աշխարհում, այլ ուղղակի մեր Սահմանադրություն գրողները չէին պատկերացնում, որ Հայաստանում կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ ժողովուրդն ունենա մեկ կարծիք, և այն ուժը, որը խորհրդարանում կունենա մեծամասնություն, կապրի լրիվ այլ կյանքով: Նման կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության […]
15:22 18.10.2018
Հանրապետականն արդեն ընդդիմություն է, դեկտեմբերին կուսակցության՝ խորհրդարան անցնելու շանսերը շատ քիչ են: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Կարեն Քոչարյանը: «Այլ խնդիր է, որ ընթացքում Հանրապետականը վերաֆորմատավորվի, մաքրվի օլիգարխիկ քրեական տարրերից: Հանրապետականն ունեցել է էլեկտորատ, որը, ի դեպ, էս ընթացքում կորցրել է: Եթե մնա էն գաղափարական հենքի վրա, որ ուներ 1989 թվականին և որի հետ հիմա ոչ […]
22:10 17.10.2018
«Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ժամանակ եղել են բազմաթիվ լավ առաջարկներ, որոնք զուտ ժամկետների առումով անիրագործելի էին, և դրանք մերժվել են, օրինակ՝ մատնահետքերի միասնական շտեմարանի ստեղծումը․ երբ ընտրողը գա տեղամաս, մատը դնի այդ սարքի մեջ, սարքը զգուշացնի, որ այս ընտրողն արդեն մեկ անգամ ընտրել է: Այստեղ մենք գնահատեցինք, որ դրա իմպլեմենտացիան մոտ երկու տարի կտևի»,- ասել է […]
21:37 17.10.2018
«Ընտրաթերթիկի վրա ոչ մի նշում չի արվելու, ընտրախցում գրիչ չի լինելու, դրանով ձերբազատվում ենք սխալ նշում անելու խնդրից»,- ասել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին տված հարցազրույցում: Ընտրողն ընտրում է թուղթը՝ առաջին երեք կուսակցությունների համարները լինելու են քվեաթերթիկում, մյուսները՝ ընտրատեղամասում՝ պաստառի վրա, ասել է Իոաննիսյանը։ «Այս բարեփոխումներով նաև […]
20:09 17.10.2018
Չինաստանի Ցզյասին քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խանութի աշխատակցուհին պատահմամբ ընկել է շնաձկների ակվարիումը: Կինն աշխատանքից ուշանալիս է եղել, երբ վազելով անցել է ապակե կարմրջի վրայով, որի ներքևում լողում էին շնաձկները: Քաղցած գիշատիչներին հենց այդ պահին պատրաստվում էին կերակրել և բացել էին ակվարիումի կափարիչը: Կինը չի նկատել բացվածքը և ընկել է ակվարիումը: Անվտանգության երկու աշխատակիցները նետվել […]
20:00 17.10.2018
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան դադարում է նախանձելի հարսնացու լինել: Նա ամուսնանում է իր մենեջերի՝ Քրիստիան Կարինոյի հետ: Այդ մասին երգչուհին հայտարարել է երեկույթներից մեկի ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել իր փեսացուին՝ Քրիստիանին, հետո նաև հաստատել է տարածված լուրերը, թե նշանված է նրա հետ: Հիշեցնենք՝ զույգը հանդիպում է 2017 թվականի փետրվարից:
19:25 17.10.2018
«Ես իշխանության ներկայացուցիչ չեմ, ես ո՛չ աշխատավարձ եմ ստանում իշխանությունից, ո՛չ էլ որևէ արտոնություն ունեմ, որի համար պարտական լինեմ իշխանությանը»,- ասել է Դանիել Իոաննիսյանը՝ ի պատասխան «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման մեկնաբան Արամ Աբրահամյանի այն հարցի, թե արդյո՞ք շարունակելու է դիտորդական աշխատանքը: «Ես անկախ եմ և հանձնաժողովում էլ եմ եղել անկախ: Մեր հասարակական կազմակերպությունը, ինչպես նախկինում […]
17:46 17.10.2018
«Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով երկու շաբաթ առաջ: Հենց եղավ դրա անգլերեն թարգմանությունը, անմիջապես ուղարկվեց, բայց որևէ երաշխիք չկա, որ նրանց կարծիքը կգա նախքան խորհրդարան ընտրելը: Լավ կլիներ, իհարկե, որ հասներ, այդ կարծիքն արժեքավոր է փորձագիտական առումով, այդուհանդերձ, իրավիճակն այնպիսին է, որ գուցե այն ժամանի ավելի ուշ: Իսկ 6 ամիսը դա այն […]