15:10 01.11.2018
Ինչո՞ւ կառավարությունը որևէ կերպ գնահատական չտվեց ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը՝ եթե Հայաստանն ուզում է սերտացնել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, պետք է սահմանափակի հարաբերությունները Իրանի հետ: Արդյո՞ք կառավարությունը գնահատական տվել է ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը՝ կապված տարածքների վերադարձի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրել է ՀՅԴ […]
14:58 01.11.2018
«ԱՄՆ նախկին դեսպանը հնչեցրեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է 7 մլրդ դոլարի ներդրում կատարել էներգոհամակարգում: Կան փորձագիտական հաշվարկներ, որ Հայաստանն ունի նման ռեսուրսներ քամու, արևի, գեոթերմալ էներգիա ստանալու համար: Արդյո՞ք կառավարությունը բավարար ջանքեր գործադրում է, որպեսզի այդ ներդրումները ներգրավվեն մեր տնտեսության մեջ»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատարին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Էներգետիկ ոլորտում […]
14:07 01.11.2018
ԱԺ-ում պատգամավորները հարցեր են ուղղում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Առողջապահության ոլորտի առողջացման մասին հարց ուղղեց Մարինա Մարգարյանը. «Հնարավորություն տալո՞ւ ենք նախարարին պայքարել առողջապահության ոլորտի շնաձկների ու տիրող կոռուպցիայի դեմ, թե՞ վերադառնալու ենք հնին»: «Վերադարձ հնին չկա, չի կարող լինել, կառավարության գործելակերպում կարևոր է երկխոսությունը»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը:
18:55 31.10.2018
Իրանի ԱԳՆ է կանչվել Դանիայի դեսպանը՝ պարզաբանելու նախօրեին Դանիայի կառավարության հայտարարությունը Իրանի հատուկ ծառայությունների «հանցավոր» գործունեության մասին, հաղորդում է RIA Novosti գործակալությունը: «Այսօր առավոտյան Թեհրանում Դանիայի դեսպանը հանդիպել է Հյուսիսային Եվրոպայի հարցերով առաջին դեպարտամենտի ղեկավարի հետ, որի ընթացքում դժգոհություն է արտահայտվել որոշ դանիացի քաղաքական գործիչների հապճեպ արձագանքների նկատմամբ, որոնք վերաբերում էին ծագումով իրանցի, Նորվեգիայի քաղաքացիություն […]
15:13 31.10.2018
Հայտնի ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը «Вести.FM» ռադիոյի եթերում Սեմյոն Բաղդասարովին պատմել է Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցելության մասին: «Ես եղել եմ Գանձասարում, ցնցող, անիրական գեղեցկություն է: Կառուցվել է 1238 թվականին: Դա էնպիսի մի տեղ է, ուժի տեղ: Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղն անկրկնելի գեղեցկություն ունի, Շվեյցարիայի հետ համեմատելու չի»,- ասել է Սոլովյովը: Մի առիթով Վլադիմիր Սոլովյովն ասել էր, […]
13:34 31.10.2018
ԱԺ բակում առավոտից հավաքված ցմահ ազատազրկվածների հարազատները հանդիպել են Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ: Նրանք ասել են, որ իրենց տղաներն անմեղ են: Նրանք խնդրել են, որ Սասուն Միքայելյանն իրենց խնդրանք-պահանջները հասցնի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին: Հավաքվածների թվում են նաև «Բանդայի գործով» ամբաստանյալների հարազատները: Հիշեցնենք, որ այդ խմբի անդամների վրա համաներումը չի տարածվելու: Նրանք […]
13:23 31.10.2018
«Մեր Քրեական օրենսգիրքը չի նախատեսում գործերի վերանայում միայն նոր երևան եկած հանգամանքների դեպքում: Հիմա 20 տարի առաջ դատապարտվածին ի՞նչ նոր երևան եկած հանգամանքներ: Եկանք, հասանք լյուստրացիային, անցումային արդարադատությանը, որն էստեղ չի կիրառվում: Էսօրվա դատապարտվածների 80 տոկոսը կա՛մ անմեղ են, կա՛մ պատիժներն անհամաչափ են տրված, 42 ցմահ դատապարտվածներ դատապարտվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, նրանցից 7-ը մահացել […]
12:04 31.10.2018
ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց որպես մահացած ամբաստանյալի շահերի իրավահաջորդ ներգրավել նրա այրուն` Անուշ Խանդոյանին, որպեսզի վերջինս դիրքորոշում արտահայտի՝ շարունակե՞լ դատաքննությունը Խանդոյանի մասով, թե՞ դադարեցնել: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը պահանջեց ներկայացնել Խանդոյանի մահվան վերաբերյալ փաստաթուղթ: Պաշտպանն այդպիսի փաստաթուղթ չուներ: Դատական նիստը կրկին հետաձգվեց, որպեսզի հաջորդ նիստին ներկայանա […]
01:00 31.10.2018
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Amazon կայքի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ընկերության բաժնետոմսերի արժեզրկման հետևանքով վերջին երկու օրվա ընթացքում կորցրել է 19․2 մլրդ դոլար: Amazon-ի արժեթղթերը ուրբաթ օրն արժեզրկվել էին 7․8 տոկոսով, երկուշաբթի ՝ 6․3 տոկոսով: Ներդրողներին հիասթափեցրել է Amazon-ի եռամսյակային հասույթը, որը նախատեսվածից քիչ է եղել: Դրա հետևանքով ընկերությունը 19․2 մլրդ դոլար է կորցրել: Ջեֆ Բեզոսը […]
20:00 30.10.2018
Empire հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2018 թվականի լավագույն ֆիլմերի ցանկը: Առաջատար դիրքում է Ռոբերտ Դաունի-Կրտսերի և Քրիս Համսֆորտի մասնակցությամբ «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմը, որի դրամարկղային հասույթը գերազանցել է 2 մլրդ դոլարը: Այդ ֆիլմը կինոյի պատմության մեջ այն 4 ֆիլմերից է, որը հատել է 2 մլրդ դոլարի հասույթի սահմանը: Երկրորդ հորիզոնականում է «Առաքելությունն անհնարին է. Հետևանքներ» […]
14:14 30.10.2018
«Զուտ ժամանակային առումով ես կարծում եմ, որ երրորդ անգամ Ընտրական օրենսգիրքը չի բերվի ԱԺ»,- կարծում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք ընտրությունների կգնանք գործող օրենսգրքով: Անհասկանալի է, թե ինչու որոշ քաղաքական ուժեր, որոնց կենսական շահերից էր բխում նոր օրենսգրքի ընդունումը, որպեսզի հանվեր ռեյտինգային ընտրակարգը, նվազեցվեր ընտրական շեմը, որովհետև նորով սահմանվում է չորս տոկոս անցողիկ […]
13:00 30.10.2018
«Քանի որ Սահմանադրության մեջ հստակ գրված է քվեարկություն, այսինքն՝ ենթադրվում էր, որ այդուհանդերձ պիտի լինի առաջադրում, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքի և Հանրապետական խմբակցությունից հեռացած մի երկու պատգամավորների հետ, 43 պատգամավորի ստորագրությամբ, որը, գիտեք, շատ ավելին է, քան անհրաժեշտ էր, որոշեց առաջադրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ամսի 1-ին տեղի կունենա քննարկում, ես կարող եմ խոսել բացառապես […]
19:33 29.10.2018
«Չես կարող երբևիցե խոստանալ, որ վաղը կամ մյուս օրը 100 տոկոս մասնակցություն կունենանք, նման դեպքերում սխալ է նման բան ասելը: Մենք հայտարարել ենք, որ կողմ ենք քվեարկելու, էդպես էլ արել ենք»,- խոսելով Ընտրական օրենսգրքի քվեարկության տապալման մասին՝ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը։ Այլ հարց է, թե ինչու չանցավ օրենսգիրքը: Կյուրեղյանն ասել է, […]
13:23 29.10.2018
«Մենք գնում ենք, քվեարկելու ենք կողմ, հիմա ինչ ասես «Ծառուկյան» դաշինքի շուրջ պպտվում է, խնդիրներ կան իրար մեջ, ես Ծառուկյանի հետ խնդիր չունեմ, մենք իրար սիրում, հարգում ենք: Ես ռեյտինգայինին կողմ եմ: Դեմ լինելով (Ընտրական օրենսգրքին-խմբ.) կողմ եմ քվերակելու»,- այսօր ԱԺ-ում ասել է Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներով […]
16:41 27.10.2018
«Մարդիկ սիրում են իրար վախեցնել, կան վախի սենյակներ, ատրակցիոններ և մարդիկ գնում են: Եվ Հելոուինի հիմքն այդ վախն է: Իհարկե, դա տոն չէ, հո չե՞ս կարող ասել՝ վախի տոն է: Սա պարզապես ժամանցային օր է, որտեղ միմյանց վախեցնելու ավանդույթներ են ստեղծել»,- խոսելով հոկտեմբերի 31-ին աշխարհի անգլախոս երկրներում ու վերջին տարիներին նաև Հայաստանում նշվող Հելոուին տոնի […]
16:15 27.10.2018
«Քրիստոնյաների համար Հելոուինը չի կարող տոն լինել, որովհետև դա ո՛չ ազգային է, ո՛չ էլ քրիստոնեական: Ինչքան էլ Արևմուտքը փորձի դրան քրիստոնեական երանգ հաղորդել՝ ասելով, որ դա բոլոր սրբերի տոնն է, այդպես չէ, մենք ունենք հիշատակություն հայտնիների ու անհայտների, որի ժամանակ հիշում են բոլոր սրբերին և անգամ նրանց, ում մարդիկ չեն ճանաչում»,- խոսելով հոկտեմբերի 31-ին աշխարհի […]
17:24 26.10.2018
«Այս պահին քննարկումներն ընթացքում են, դրանք բաժանված են երկու մասի՝ սահմանին գազի գնի նվազեցման և ներքին՝ սահմանից մինչև սպառող սակագինը նվազեցնելու հնարավորությունները: Շատ շուտով, հենց լինեն արդյունքներ, տեղյակ կպահենք»,- խոսելով գազի գնի նվազեցման հնարավորության մասին՝ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր […]
15:36 26.10.2018
Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել քննիչ հանձնաժողովի նիստ՝ աշխատակարգային քննարկմամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Նա հավատացրել է, որ հնարավոր է՝ այդ նիստերը գումարվեն ամենօրյա ռեժիմով, որպեսզի ճիշտ հետևություններ անեն: Կա անձանց շրջանակ, որոնք ենթակա են հրավիրման, բայց յուրաքանչյուր հրավիրվածից հետո պարզ կլինի, թե ում կլսեն հաջորդիվ, ասել […]
13:51 26.10.2018
«Հայաստանում նոր իրականություն է, և արտահերթ խորհրդարանական ընտրություններին նոր Ընտրական օրենսգրքով գնալը պահանջ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: Նա հիշեցրել է, որ իրենք կողմ են համամասնական ընտրակարգին, որին անցումը պետք է կատարվի փուլային տարբերակով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ողջ քաղաքական թիմը համարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցության […]
13:19 26.10.2018
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 26-ի նիստում երկրորդ անգամ հավանություն տվեց: Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց նախագծից հանել այն դրույթը, որով գաղտնազերծվում են ընտրատեղամասերի համարներն ու գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները: «Ունենք հիմնավոր մտավախություն, որ այս տեղեկությունները գաղտնազերծելով՝ հնարավոր […]
12:37 26.10.2018
ԱԺ պետաիրավական հանձնաժողովը քննարկում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս օրենսգիրքն ավելի շատ քաղաքական կոնսենսուսի խնդիր է լուծում, քան իրավական: Նրա համոզմամբ՝ ռեյտինգային ընտրակարգը վատ չէ, հնարավոր է, որ բնակչությունը կոնկրետ անհատի ցանկանում է որպես պատգամավոր ընտրել, բայց նրան ներկայացնող քաղաքական ուժին չի տեսնում խորհրդարանում: Սակայն ռեյիտինգային համակարգը մեզ […]
20:16 25.10.2018
Yerevan.Today լրատվական կայում կատարված խուզարկությունը ապօրինի է: Այս մասին այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ասել է փաստաբան Արմեն ֆերոյանը: Մինչ դատական նիստի մեկնարկը Yerevan.Today-ի փաստաբանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է բողոքի հիմնավորումները: Ֆերոյանն ասել է, որ առգրավվել են այնպիսի նյութեր, որոնք ընդհանրապես կապ չունեն հարուցված քրեական գործի հետ. կայքի խմբագրությունում այն համոզմանն են, որ սա […]
18:12 25.10.2018
Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում կքննարկի համաներման նախագիծը: Եթե Ազգային ժողովն ընդունի այդ նախագիծը, ապա պատժից կազատվեն 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների համար դատապարտված Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և «Արժեքների հեղափոխության» գործով արդեն 5 տարի ազատությունից զրկված Շանթ Հարությունյանը։ Համաներումը կտարածվի նաև 2016թ. ոստիկանության գունդը գրաված զինված խմբի այն անդամների վրա, որոնց արարքները […]
08:34 25.10.2018
Կեմերովոյում համացանցային ամսագրերից մեկը հրապարակել է տարբեր ազգերի այն անունների ցանկը, որոնք կարող են երկակի նշանակություն ունենալ ռուսերենում: Հրապարակման հեղինակ Գյուլնարա Իշմուրզինան գտել է նաև մի քանի հայկական անուններ, որոնք կարող են տարակուսելի լինել ռուսախոսների համար: «Անանիկ, Բաբկեն, Զինավոր, Հայկակ, Ասրատ, Մանդակ, Փանոս , Սասուն, Սիսակ և Վաղինակ »,- նշում է հեղինակը: Նա գտել է […]
00:43 25.10.2018
Մոսկվայի Մեծ Վրացական փողոցում հոկտեմբերի 23-ի երեկոյան բանվորները շինաշխատանքների իրականացման ժամանակ ոսկորներ են հայտնաբերել, այդ մասին հաղորդել էր ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Յուլյա Իվանովան: Նրա փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Իրավապահ մամիններից РИА Новости գործակալությանը հաջողվել է ճշտել, որ հայտնաբերվածը մարդկային ոսկորներ են: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այդ այգում մարդու ոսկորներ հայտնաբերվում են ոչ […]
23:01 24.10.2018
Ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունը շարունակում է մնալ միջազգային ամենաքննարկվող թեմաներից մեկը: Այն առայժմ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունը կատարողները չէին կարող դա իրականացնել առանց ԱՄՆ իշխանության օժանդակության, այս մասին հաղորդում է Ռոհանիի մամուլի ծառայությունը: Ռոհանին կոչ է անում Թուրքիային անկողմնակալ […]
15:28 24.10.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: ԱԻՆ […]
13:38 24.10.2018
Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը երկշաբաթյա ընդմիջումից հետո այսօր սկսվեց մի քանի րոպե ուշացումով: Դատավորը տեղեկացրեց, որ պատճառն ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի ուշանալն էր: Նիստը սկսվելուն պես Մեսրոպ Մակյանը զգուշացրեց ամբաստանյալին, որ հաջորդ անգամ այդ ուշացումը կդիտվի որպես գործի քննությանը խոչընդոտող հանգամանք և կունենա համապատասխան հետևանքներ: Հիշեցնենք՝ բոլոր ամբաստանյալները, բացի Սմբատ Բարսեղյանից և […]
23:55 23.10.2018
Բեռլինը սպասում է, որ Էր Ռիադը պարզաբանի Ջամալ Խաշըգջիի մահվան հանգամանքները: Բանն այն է, որ Սաուդյան Արաբիան գերմանական զենքի ներկրման ծավալներով երկրորդ պետությունն է: «Գերմանիան կդադարեցի զենքի արտահանումը դեպի Սաուդյան Արաբիա, քանի դեռ Էր Ռիադը չի պարզաբանել, թե ինչ «հրեշավոր» պայմաններում է մահացել Ջամալ Խաշըգջին»,- ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Զենքի մատակարարամման դադարեցումը պետք […]
23:38 23.10.2018
ՌԴ հոկեյի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական եռակի չեմպիոն Վլադիսլավ Տրետյակն իր մարզահագուստը, որի վրա նաև ստորագրել է, հանել է աճուրդի: Վերնազգեստի վաճառքից ստացված գումարը ուղղվելու է ազգությամբ հայ, հոկեիստ, «Սիբիր» թիմի խաղացող Սամվել Մնացյանի բուժմանը: Վերջինիս մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Մարզահագուստի մեկնարկային գինը 100 հազար ռուբլի է: