13:09 17.07.2018
«Եթե գործիչը հայտնի է, մեծ է հավանականությունը, որ կուսակցությունը կներգրավի այդ մարդուն իր ցուցակում, և այդ կուսակցությունը կընտրվի,- նման կարծիք է արտահայտել ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի բարեփոխման քննարկման ժամանակ: ԱԺ աշխատանքային խումբը քննարկում է ընտրակարգի մասին հարցը: Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ընտրական համակարգի մի քանի մոդել: «Փակ համամասնական ցուցակը չի պարունակում մաթեմատիկական […]
15:44 16.07.2018
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումները կառավարությունում ընթանում են քաղաքական արտախորհրդարանական ուժերի հետ: ՀՀ վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ թե՛ կառավարության հանձնաժողովը, թե՛ խորհրդարանական ուժերը համամիտ են պարզ համամասնական ընտրակարգին, որը պրոֆեսիոնալ բառապաշարով կոչվում է փակ համամասնական ընտրակարգ: «Ընտրողը միայն քվեարկում է քաղաքական ուժի համար: Հաջորդ հարցը կանանց քվոտաների ավելացումն է, […]
13:30 16.07.2018
«Նախորդ ընտրություների ժամանակ տեղադրված շուրջ 1500 տեսախցիկները չեն եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեկշռում: Դրանք եղել են կառավարության հաշվեկշռում և ընտրություներից հետո բաշխվել են տարբեր գերատեսչությունների ու պետական կառույցների միջև»,- ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Նա նշել է, որ տեսախցիկները պետական կառույցների պահեստներից հանելը ու վերատեղադրելը […]
12:11 16.07.2018
Ընտրական օրենսգրքի հայեցակարգի շուրջ լսումներն այսօր շարունակվել են կառավարությունում: ՀՀ կառավարությանն առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ այսօր հանդիպում են դիտորդական առաքելության ու հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների հետ, ովքեր նախկինում եղել են այդպիսի առաքելության անդամներ: Մինչ այժմ եղել են քննարկումներ ազգային փոքրամասնությունների, հաշմանդամների ու կանանց հարցերով զբաղվող կազմակերպություների հետ: Քննարկման մասնակիցներից մեկը […]
19:33 14.07.2018
Քաղաքական ուժերի պայքարը ընտրական գործընթացներում՝ մասնավորապես ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ ծավալվելու է հիմնականում բաց և փակ ընտարցուցակների շուրջ, – խոսելով ԸՕ բարեփոխումների մասին, կարծիք է հայտնել քաղաքագետ Կարեն Քոչարյանը: Նրա ծոսքով, այն կուսակցությունները, որոնք միշտ կողմ են եղել մեծամասնական կամ ռեյտինգային ընտրակարգին, փորձում են հիմա պայքարել բաց ցուցակների համար: Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը համաձայնության են […]
17:45 14.07.2018
«Իշխանությունը հիմա զբաղված է հակակոռուպցիոն և նախընտրական գործընթացներով: Տնտեսական բաղադրիչն առայժմ բացակայում է՝ չկան տնտեսական զարգացման ծրագիր ու հաջորդական քայլեր»,- խոսելով Հայաստնում տեղի ունեցած հեղափոխության ու դրան հաջորդած քաղաքական իրավիճակի մասին՝ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Հասարակությունը սպասում է տնտեսական տեղաշարժերի, բայց առայժմ միայն կոռուպցիոն սկանդալային բացահայտումներ են կատարվում: «Եթե այսօր լինեն ընտրություններ, Փաշինյանը 75-80 […]
14:58 13.07.2018
«Ես ինքս միշտ եղել եմ ռեյտինգայինի ջատագով, ինքս ընտրվել եմ ռեյտինգային ընտրակարգով, բայց հարկավոր է հաշվի առնել իրողություններ, որոնք կան կոնկրետ ժամանակի և կոնկրետ տարածության մեջ: Խոսքը հայաստանյան իրողությունների մասին է, որոնք ոչ թե քաղաքական ուժի, այլ անձով պայմանավորված ընտրությունների բերեցին շատ դեպքերում»,- խոսելով ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող քննարկումների մասին` ասել է ՀՀ առաջին […]
14:45 13.07.2018
«Հանրությունը տեսավ, որ կանայք կարող են խելացի մտքեր արտահայտել»,- խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ՝ այսօր ասել է ՀՀ վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխման աշխատանքայինն հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը: Աժ աշխատանքային խումբը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանն էլ հակադարձեց, թե հանրությունը տեսավ, «որ տղամարդիկ ոչ միշտ են կարողանում հոդաբաշխ մտքեր ձևակերպել»: Նշենք, որ հուլիսի սկզբից ԱԺ-ում ընթանում են ԸՕ […]
13:00 13.07.2018
«ԱԺ-ում նախորդ նիստից հետո մեր հանձնաժողովը ևս նիստ արեց, և այն հարցերում, որ չկար դիրքորոշում, հիմա արդեն ունենք: Չենք քննարկել ՏԻՄ ընտրություններին վերաբերող կարգավորումները, քրեական օրենսդրության և բողոքարկումների հետ կապված կարգավորումները: Այժմ մենք դիրքորոշում ունենք կոալիցիաների կազմման մասին: Մենք առաջարկում ենք հանել կոալիցիոն ուժերի միավորման քանակական սահմանափակումները»,- առաջարկեց ՀՀ վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նախագահ […]
19:34 12.07.2018
Ովքե՞ր կարող են պատասխանատվության առջև կանգնել, եթե Մարտի 1- ի գործը վերաբացվի: Հնարավո՞ր է՝ հարցաքննվեն նախկին նախագահները, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողները հարցրել են Մարտի 1-ի գործով ժամանակավոր փաստահավաք հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին: Նիկոյանն ասել է, թե դատաիրավական համակարգի խնդիրն է՝ ո՞ւմ հարցաքննել: Նա […]
16:35 12.07.2018
«Մենք մեր խնդիրը լուծել ենք: Խորհրդարանական 4 ուժերը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց ֆունդամենտալ առաջարկները ներկայացրել են, և մենք առաջարկել ենք, որ երկու ֆորմատները համատեղվեն, բայց կարծես թե կառավարության հանձնախմբի համար դա ընդունելի չէ: Այս փուլում ես չեմ տեսնում, թե ինչ պիտի անի խորհրդարանական ֆորմատը: Վաղն առաջարկելու եմ, որ խորհրդարանական ձևաչափը պաուզա վերցնի: Համենայնդեպս, երկու նախագիծ […]
16:10 12.07.2018
«Ես իմ դերակատարումն ունեցել եմ երկրապահում մինչև 2004 թվականը: Երկրապահը գնաց իր ճանապարհով՝ ես դուրս եկա, որովհետև էնտեղ անհնար էր բան ուղղել: Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, ովքեր պաշտոնավազքի մեջ են մտել, մենք պիտի երկրապահը վերականգնենք մեր պատվի, մեր զոհված ընկերների համար: Ես ինձ չեմ տեսնում ԵԿՄ նախագահի պաշտոնում, ես իմ դերակատարւմն արդեն ունեցել […]
17:13 11.07.2018
«Մեր նպատակն ի սկզբանե եղել է այն, որ համախոհությամբ հասնենք մի միասնական տարբերակի»,- այսօր ասել է Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումների մասին: Հիշեցնենք՝ Ազգային ժողովի 4 խմբակցությունները ստեղծել են աշխատանքային խումբ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, իր հերթին էլ կառավարությունն է ստեղծել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա աշխատող կառավարական հանձնաժողով: […]
16:18 30.06.2018
«Մեր երկրի ներսում աննախադեպ հնարավորություն է ստեղծվել կազմակերպել արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ և «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» այս օրվանից պատրաստվում ենք այդ ընտրություններին: Մենք առաջիկա օրերին կմասնակցենք ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումներին, արդեն ունենք ներկայացուցիչ և մասնակցության ձևաչափն էլ առաջիկայում կորոշենք»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նա […]
16:00 30.06.2018
Վերջերս հաճախ էր շրջանառվում «Հայաստանի էլեկտրական ցանցերը» «Տաշիր գրուպից» վերցնելու մասին հարցը: Այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում էներգետիկայի բնագավառի մասնագետների հետ կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկումից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ այդպիսի հարց չի քննարկվում: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ՀԷՑ-ի կողմից կառավարման աշխատանքները նախարարի համար գոհացուցիչ են, Արթուր Գրիգորյանն ասաց. «ՀԷՑ-ի […]
15:48 30.06.2018
ՌԴ Պերմի շրջանի Կունգուր քաղաքի իշխանությունները բացատրել են, թե ինչ է նշանակում վճարումներ կատարել անձրևաջրերի համար: Փոխքաղաքապետ Անդրեյ Դրեմինն ասում է՝ այդպիսի բան չկա: Նշում է, որ խոսքը «ընդհանուր բնակարանային կարիքների» մասին է: «Ընդհանուր բնակարանային կարիքներ» ասվածը շատ հարաբերական է՝ ներառում է ամեն ինչ՝ վնասվել է ջրի խողովակը, ջրի արտահոսք կա, անհամապատասխանություններ ընդհանուր և ներտնային […]
16:24 29.06.2018
«Երկրապահին պետք է, որ տղաների սոցիալական վիճակն ավելի բարձր դասեն, զբաղվեն տղաների սոցիալական խնդիրներով, վերականգնեն նրանց բարձր անունը: Շատ մարդիկ աչքներս են կոխում պատերազմը. ես կասեմ՝ ոչ մի երկրապահ զագս չի ընկել պատերազմի հետ: Գնացիր, եկար, թքե՞ն հոգուդ խորքի մեջ: Տե՛ր եղեք, վերականգնե՛ք այդ տղաներին, նոր օգտագործեք հաջորդ քայլի համար: Երկրապահ կամավորական միությունը պետք է […]
15:30 29.06.2018
ԵԿՄ-ի շուրջ վերջին սկանդալային իրադարձություններին են անդրադարձել միության որոշ անդամներ: ԵԿՄ «Արաբո» հատուկ ջոկատի հետախուզության հրամանատար Մկրտիչ Թադևոսյանի կարծիքով՝ կառույցը պետք է ղեկավարի «մաքուր մարդ»: Խոսելով շրջանառվող թեկնածուների մասին՝ նա ասել է. «Արամ Սարգսյանից ի՞նչ երկրապահի նախագահ: Ես էդ ընտանիքի մասին ոչինչ չեմ ուզում ասել, նա իմ բարձուքում է: Բայց Արամ Սարգսյանն էլ է ասում՝ […]
14:24 29.06.2018
«Ափսոս, որ մեր օրենսգիրքը գնդակահարության հոդված չունի, թե չէ բոլոր նրանց, ովքեր ուզում են դառնալ ԵԿՄ նախագահ, պետք է գնդակահարել: Իբր մի հոգին քիչ էր, հիմա էլ յոթ-ութ հոգով են ուզում դառնալ նախագահ ու ուտել, որ մեկը մեկին չկարողանա կառավարել: Մաքուր մարդը պիտի լինի ԵԿՄ ղեկավար: Դղյակներ էին ստեղծել, պաշտոններն էին տրվում: Ի՞նչ են արել երկրապահների ու ազատամարտիկների համար: Ինչ արել […]
13:48 29.06.2018
«Երկրապահները երդվել էին, որ քաղաքականության մեջ չեն ներգրավվելու, սակայն ղեկավարը տարավ դեպի կուսակցականություն: ԵԿՄ-ն ուռճացավ: ԵԿՄ անդամների հորքուր-մորքուրները պետպատվերի տակ բուժումներ էին ստանում: Ազատամարտիկների բարեկամները անդամագրվում էին ԵԿՄ-ին, որ անվճար բուժում ստանային: ԵԿՄ լուծարման մասին խոսում են մարդիկ, ովքեր չեն զբաղվել այդ կառույցով: ԵԿՄ ամբողջ գործունեությունը եղել է ազգային, չի մոռացվել զոհվածը, բայց վերջին տարիներին […]
11:50 29.06.2018
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ում, որտեղ գրել է, որ իր համար շոկային էր «Հայոց արծիվներ»-ի տեղեկացված անդամներից մեկից իմանալը, որ այդ կառույցին ու Խաչիկ Ասրյանին երկար ժամանակ ֆինանսավորել է կամ որ ավելի ճշմարիտ է ասել՝ նրանք առատաբար ծախսել են ռուսական բանտում սպանված Լևոն Հայրապետյանի փողերը: «Եթե հայտնված տեղեկատվությունը ճիշտ է (իսկ ես […]
17:33 28.06.2018
Հենց նոր դատական նիստի դահլիճից ազատ արձակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով ևս մեկ ամբաստանյալ՝ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը: Նրա խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդել էր պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ մոտ մեկ ժամ առաջ: Պաշտպանը դատարանին նախ միջնորդել էր որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին՝ նշելով, որ ամբաստանյալը փող չունի գրավի գումար մուծելու համար: Հետո […]
17:09 28.06.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն և մասնակցել քաղաքի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Բակո Սահակյանը երկու ազատամարտիկի պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, հինգ ազատամարտիկի՝ «Մարտական ծառայություն» մեդալով: Նախագահ Սահակյանը կարևորել է Մարտակերտի ազատագրումը ռազմաքաղաքական և բարոյական տեսանկյուններից՝ հավելելով, որ քաղաքի […]
15:33 28.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան- Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որպեսզի որոշում կայացնի ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը, կոնկրետ Լյուդվիգ Ավետիսյանը, միջնորդել էր ազատել նրան կալանքից և որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը: Ամբաստանյալի համար […]
14:29 28.06.2018
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս: SHAMSHYAN.com-ի հրապարակված տեսանյութում երևում է, որ ոստիկանապետը կանգնեցնում է մեքենան, դուրս գալիս, մոտենում վարորդին և ստիպում վերցնել իր նետած աղբը:
19:54 27.06.2018
«Երբ ես խոր հացադուլի մեջ էի, Նոր տարուց հետո պառկած գիրք էի կարդում, մեկ էլ տեսնեմ՝ մեկը դուռը թակում է: Պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանն է: Ինձ համար շատ հետաքրիքր էր, թե կգտնվի պետության մեջ մի պատգամավոր, մի մտավորական, որպեսզի գա, տեսնի՝ մեռնում եմ, թե սաղ եմ մնալու: Ես գնալու էի մեռնելու, բայց իմ հույսն արթնացավ, որ […]
19:46 27.06.2018
«Խնդրում եմ, դատարանը մի՛ քաղաքականացրեք: Արդարադատություն կայացնելու համար արդարացի մոտեցումներ են պետք, այսօր, երբ երկրի ճակատագիրը որոշում է ժողովուրդը, և ունենք ընտրված վարչապետ, մենք գնալու ենք նրա հետ միասին: Մեր ամբողջ պայքարը եղել է, որ ունենաք ժողովրդի ընտրյալ, ինչին տասնամյակներ շարունակ ականատես չենք եղել»,- այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ ասել է ամբաստանյալ Պավլիկ […]
15:44 27.06.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է: Մեսրոպ Մակյանի նախագահությամբ դատարանը հետազոտել է քրեական գործի ապացույց ռադիոկապի խոսակցություններն ու տեսաձայնագրությունները: Հետազոտվող ապացույցներից պարզ է դառնում, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին ռադիոկապով շփվել են զինված խմբի անդամներն ու գնդի տարածքը շրջապատած ոստիկանները: Խոսակցություններից մեկն ուշագրավ է. Միայնակ գայլ […]
17:38 25.06.2018
Երևանի ընդհանուր իրավսության դատարանի Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատարանը Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ բավարարեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը: Հիշենենք` ամբաստանյալի համար երաշխավորել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը: Պետական մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ: Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ […]
17:06 25.06.2018
«Ես բառ չունեմ բնորոշելու, թե ինչ երևույթ է դա, ես չեմ պատկերացնում, թե դրանից վատ բան կարող է լինել: Երևի մեր լեզվաբանները բառ կհնարեն էդ երևույթի մասին, մենք էլ կասենք »,- կարծում է ԵԿՄ Սևանի ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանը՝ խոսելով ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ սկանդալային խուզարկության արդյունքների մասին: Երկրապահ Սամվել Գևորգյանի կարծիքով՝ […]