TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.39 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Ոստիկանության վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել երկու աձի

19:00 24.08.2018

Նախնական տվյալներով՝ լույս օգոստոսի 14-ի գիշերը մի խումբ անձինք հավաքվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի մոտ՝ «Կոմայգի» կոչվող վայրում մի քաղաքացու հետ տեղի ունեցած վիճաբանության մասին բարձրաձայնելու համար: Նշված անձինք աղմկել են, հայհոյանքներ հնչեցրել, ինչի կապակցությամբ հարակից շենքի բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո նրանցից երկուսը վիճաբանել են քաղաքացու հետ […]

̰
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունները մասնակի փոխհատուցել են 186.048.600 մլն վնասը

14:59 24.08.2018

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 26 քրեական գործ: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական  գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Նշենք, որ հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, […]

̰
«Շիրակ» օդանավակայանը կնորոգվի

13:35 24.08.2018

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցն ամբողջովին կվերականգնվի: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 22 000 քառ․ մետր տարածքով կառամատույցը չի նորոգվել 1986 թվականից: Նորոգումից հետո այն կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին և գրավիչ կդառնա նոր ավիաընկերությունների ներգրավվման համար։ Նորոգման համար կծախսվի մոտ 1.5 միլիարդ դրամ: Մինչև 2020 թվականը կնորոգվի 17.000 քառ․ մետր տարածք:

̰
Զինված պայքարի էջը փակված է. «Սասնա ծռերը» կուսակցություն է ստեղծում

13:33 23.08.2018

«Սասնա ծռեր» խմբավորումը ազգին ու պետությանը սպառնացող գոյութենական սպառնալիքի չեզոքացումից հետո, ժողովրդի իշխանության հաստատման պայմաններում հայտարարել է զինված պայքարի էջը փակելու, «Սասնա ծռեր» անվամբ նոր կուսակցություն ստեղծելու և կառավարությանն աջակցելու մասին։ «Կուսակցության ձևավորման ընթացքում զինված խմբի բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո օրինաչափորեն խումբը ընդհանրապես ինքնալուծարվելու է և դադարեցնելու է իր գործունեությունը որպես միավոր»,- այսօր ասուլիսում […]

̰
ՔԿ նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

16:57 20.08.2018

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն  ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Դեսպանը շնորհավորել է Հայկ Գրիգորյանին՝ ՀՀ ՔԿ նախագահի բարդ և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ իրավապահ մարմինների, այդ թվում քննչական կոմիտեների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները։ Կողմերը հավաստել են իրենց […]

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ցանկանում են տեսնել նաև նոր կուսակցություններ. հարցում

14:49 18.08.2018

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը հարցում է անցկացրել Երևանի և մարզերի 18-ից բարձր 1200 քաղաքացիների շրջանում, որպեսզի պարզի, թե ինչպես են  վերաբերվում  խորհրդարանական կուսակցություններին և նրանց մեկ տարուց ավելի աշխատանքին: Ըստ հարցման՝ մասնակիցների մեծ մասը՝ 82%-ը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին նոր կուսակցությունների մասնակցությունն անհրաժեշտություն է, 6%-ը համարում է, որ եղած կուսակցությունները բավական են և նորերի […]

̰
Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է

15:21 16.08.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն անդրադարձել է մամուլում հայտնված հրապարակումներին, այն մասին, որ Խաչատուրովը ՌԴ քաղաքացի է, և ՀՀ ԱԳ նախարարությունը ճշտում է Յուրի Խաչատուրովի քաղաքացիության մասին տեղեկատվությունը։ Միհրան Պողոսյանը հայտնել է, որ Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է։ Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով […]

̰
Պայմանագրային զինծառայողը վրաերթի է ենթարկել Ճամբարակի բնակչուհուն

18:50 15.08.2018

2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը՝ 21.15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ս. Լազարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ Ճամբարակի ՌՈ բաժանմունք և հայտնել, որ իր «Վազ-2107» մակնիշի հաշվառման ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդման փողոցով երթևեկելիս նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, անզգուշությամբ վրաերթի է ենթարկել նույն համայնքի մի բնակչուհու: Զինծառայողը հայտնել է նաև, որ կնոջն անմիջապես […]

̰
ԱՄՆ իշխանությունները վաղուց են ցանկանում տեսնել Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ ամբողջական քննությունը. ԱՄՆ դեսպան

17:41 15.08.2018

ԱՄՆ կառավարությունը վաղուց արդեն ցանկանում է տեսնել 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին ամբողջական և անկողմնակալ քննությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և […]

̰
Հանդիպել են Արայիկ Հարությունյանն ու Սեյեդ Քազեմ Սաջադին

17:35 15.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում, և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար: «Անշուշտ, մենք հավատարիմ ենք մեր պետությունների […]

̰
Նորայր Յոլչյանն ազատվեց ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից

17:20 15.08.2018

ՀՀ   նախագահի հրամանագրով Նորայր Յորչյանն ազատվել է ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Հրամանագրում նշված է՝ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի. Նորայր Յոլչյանին ազատել Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:

̰
Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր

16:40 15.08.2018

2018թ. հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատավարական ղեկավարման ներքո հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, […]

̰
Արմեն Ղևոնդյանը նշանակվեց դեսպան

15:59 15.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով  Արմեն Ղևոնդյանը նշանակվել է  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելառուսում: Հրամանագրում նշված է՝ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ):

̰
Google play-ում կհայտնվեն հայ ծրագրավորողների վճարովի հավելվածները

14:35 15.08.2018

Այսուհետև հայ ծրագրավորողները կարող են իրենց վճարովի հավելվածները տեղադրել ու վաճառել Google play-ում: Մինչ այժմ հայ ծրագրավորողները Google play-ում անվճար հավելվածներ տեղադրելու հնարավորություն ունեին, որոնք հասանելի էին ամբողջ աշխարհում: Սակայն վճարովի հավելված կամ հավելված, որը կարող է պարունակել ներհավելվածային գնումներ (In-app purchase), Հայաստանում բացված ծրագրավորողի հաշիվները (Developer account) տեղադրել չէին կարող, քանի որ Հայաստանը ընդգրկված չէր […]

̰
Դատական նիստի գրաֆիկը փոխվեց

14:05 15.08.2018

ՊՊծ գնդի գրավման գործով դատաքննությանն այսօր չէր ներկայացել ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:  Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը  տեղեկացրեց, որ գրություն է  ստացվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այն մասին, որ  ամբաստանյալը առողջական խնդիրներ ունի և նպատակահարմար չէ  դատական նիստին մասնակցելը:  Նրա շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյան էլ տեղյակ պահեց, որ Պավլիկ Մանուկյանը դեմ չէ, որ  իր բացակայությամբ  քննվեն մյուս ամբաստանյալների […]

̰
ԱՄՆ կոնգրեսականի կոչը Թրամփին

17:10 11.08.2018

ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Թուրքիայից ներմուծվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերի բարձրացման մասին Թրամփի որոշմանը:   Թեդ Լյուն ասել է, որ ինքը համաձայն է նախագահի որոշման հետ: «Թուրքիան ձգտում է ավտորիտարիզմի և գնալով դառնում ավելի հակաամերիկյան: Մեզանից […]

̰
Հովիկ Աբրահամյանի եղբայրը կալանավորվեց

16:13 11.08.2018

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Դատական դեպարտամենտից հայտնել են, որ դատարանը օգոստոսի 11-ին բավարարել է Հատուկ քննչական ծառայության՝  կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

̰
Մանվել Գրիգորյանը դեռ կարձագանքի Քոչարյանի հայտարարությանը. փաստաբան

13:55 11.08.2018

«Ազատության» հետ հարցազրույցում փաստաբան Արսեն Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանը դեռ կարձագանքի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, որ 2008 թվականին այն ժամանակվա ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը փորձել են բանակը ներքաշել քաղաքականության մեջ: Ըստ նրա՝ իր պաշտպանյալը, իհարկե, չուրախացավ Քոչարյանի ձերբակալությունից, բայց նախկին նախագահի հայտարարությունը նույնպես, մեղմ ասած, սիրուն չէր: «Որպես պաշտպանության կողմի […]

̰
Լավ կլիներ՝ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում տար. Էդմոն Մարուքյան

14:06 20.07.2018

«Լավ կլիներ, եթե տիկին Հովհաննիսյանն այստեղ լիներ և պարզաբանում տար, որքան էլ գրառում է արել և ներողություն խնդրել պարոն Իոաննիսյանից: Պետք է զերծ մնալ վիրավորանքներից: Կարծում եմ՝ մեզ աշխատանքային մթնոլորտ է անհրաժեշտ, և նմանօրինակ մոտեցումները պետք է մի կողմ դնել»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ ասաց նիստը վարող Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ […]

̰
Ես հասկանում եմ, որ բոլորին թվում է` Հանրապետականը բոբո է. Դավիթ Հարությունյան

13:42 20.07.2018

«Եթե գիտեք մեկ օրինակ, ես խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել, կհանեմ տեսանկարահանող սարքի նկարահանումները, կհաշվենք՝ ինչքան քվեաթերթիկ կա անտեղ»,-  այսօր կազմակերպված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկուների ժամանակ, պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդմանը, թե անցած ընտրությունների ժամանակ Հանրապետականն ասում էր ընտրողներին՝ ինչ ուզում եք, արեք, մենակ «Բարգավաճ Հայաստան»-ի թերթիկը դուրս բերեք: «Ես հասկանում եմ՝ […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չարաշահումներ եղել են. Արսեն Թորոսյան

19:04 19.07.2018

«Խոսքը 300 միլիոն դրամի հասնող չարաշահումների մասին է»,- խոսելով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված ստուգումների արդյունքների մասին, այսօր կառավարության նիստից հետո ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Խոսքը 2016 թվականի սոցփաթեթների մասին է, երբ մարդիկ պետք է անցնեն կանխարգելիչ բուժզննություն, որի համար պետությունը վճարում է 8000 դրամ, էդ մարդկանց 90 տոկոսը, պլյուս […]

̰
12-ամյա կրթություն ոլորտում առաջիկայում դրական տեղաշարժեր կլինեն. ԿԳ նախարար

17:31 19.07.2018

«Մի ժամանակ, երբ ես համալսարանի դասախոս էի և պիտի աշխատավարձ ստանայի, ինձ կոնկրետ ուղղորդում էին կոնկրետ բանկեր»,- խոսելով ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկության մասին, թե բուհերի ղեկավարներն իրենց աշխատողներին ֆինանսական գործարքներ կատարելիս ուղղորդում են դեպի կոնկրետ բանկեր՝ ասել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Թե ինչով է դա պայմանավորված, նախարարը չի նշել, սակայն հորդորել է լրագրողներին […]

̰
Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քույրը տղա չունի. Դավիթ Անանյան

16:50 19.07.2018

«Այդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չէ այն պարզ պատճառով, որ Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քուրը որդի չունի: Ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն»,- խոսելով Բարգրատաշենի մաքսակետի նորանշանակ պետի՝ Արթուր Գասպարյանի մասին, ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Անանյանն ասել է, որ իրենք ծառայողական քննություն են սկսել՝ պարզելու, թե տվյալ անձը որքանով կապ ունի կոռուպցիոն […]

̰
Պարգևներ անտառային հրդեհների մարման համար

18:47 18.07.2018

Հուլիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ պարգևների հանձնման արարողություն: ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատվոգրերով պարգևատրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի ՄՓՎ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Աշոտ Միրզոյանին, Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ […]

̰
Ո՞վ է սպանել ՊՊԾ գնդի ոստիկանին. անսպասելի հայտարարություն դատարանում

14:21 18.07.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը անսպասելի  հայտարարություն արեց: Նա ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանին սպանել է ոչ  Սմբատ Բարսեղյանը:  Պավլիկ Մանուկյանի խոսքերով՝ պատահական կրակոցը  Էդվարդ Գրիգորյանն է արձակել, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը: «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակից մահացավ, այդ պատահական […]

̰
Մի՞թե ես այդքան վտանգավոր եմ. Սեֆիլյանի և մյուսների գործով անցնող Արթուր Մովսիսյանը հացադուլ է հայտարարել

13:49 18.07.2018

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործով անցնող, սակայն դատաքննությունից անջատված մասով 3 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մովսիսյանն այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ է հայտարարել: Դատապարտյալն իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով այս հայտարարությունն է տարածել. «Ես՝ քաղբանտարկյալ Արթուր Մովսիսյանս, հայտարարում եմ անժամկետ հացադուլ, որով ուզում եմ վարչապետի, նոր կառավարության, ԲԴԽ-ի և հանրության […]

̰
Հայաստանի քաղաքական վեկտորը չի փոխվել, ոչ մի surprise չկա. Էդմոն Մարուքյան

18:36 17.07.2018

«Չգիտեմ, թե Եվրամիության հետ ինչ «action plan» է քննարկվում, քանի որ ես գործադիր իշխանության մեջ չեմ: Խոսքն այն պլանի մասին է, որով Հայաստանը պետք է ֆինանսավորում ստանար և դա ինչ ուղղություններով պետք է ծախսվեր: Ես գիտեմ, որ բոլոր ուղղություններով կա ԵՄ-ի միանշանակ աջակցությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասել է  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր  Էդմոն […]

̰
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցենք. Էդմոն Մարուքյան

16:55 17.07.2018

«Ավագանու ընտրություններին մասնակցելու հարցում դեռևս քննարկում չենք ունեցել, քանի որ դեռ երեկ է եղել չկայացած նիստը: Պետք է սպասել, որ կառավարությունը կրճատի Երևանի ավանագու լիազորությունների ժամկետը: Մինչ այդ կլինեն քննարկումներ և որոշում, թե ինչպես մասնակցենք: Տարբերակները շատ  են: «Ելք»-ը կարելի է պահպանել և գնալ ընտրության դաշինքով, կարելի է  նաև՝ առանձին-առանձին»,-կարծում է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ […]

̰
Արմեն Ռուստամյանի դիտարկումը՝ «պառավոզի» էֆեկտի մասին

15:37 17.07.2018

Աժ-ում այսօր շարունակվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ քննարկումները: ՀՅԴ-ի տեսակետները ներկայացնող Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք կողմ են բաց ցուցակներով համամասնական ընտրություն անցկացնելուն, երբ ընտրողը ոչ միայն ձայն է տալիս այդ կուսակցությանը, այլև որոշում, թե այդ ցուցակից ովքեր կարող են ընտրվել: Նա նշեց, որ այս տարբերակը կարևոր է կուսակցությունների կայացման համար, քանի որ «ներկուսակցական […]

̰
Գուցե նախկին, գուցե չհաջողված գիտնական եմ. Դանիել Իոաննիսյան

15:20 17.07.2018

Խոսելով իրենց նախընտրելի ընտրական մոդելի մասին՝ ՀՀ վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ սովոր է որոշակի եզրահանգումների գալ որոշակի թվային համադրությունների միջոցով: «Գուցե նախկին, գուցե չհաջողված գիտնական եմ»,- ասաց Դանիել Իոաննիսյանը, որը մտադիր էր համադրել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների բաշխված ձայները, սակայն Արփինե Հովհաննիսյանը նրան ընդհատեց և ասաց, որ պետք […]

̰
BACK_TO_TOP