TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+15.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

«Սերգեյ Գալոյանը գործակալ է». Սեֆիլյանի գործով պաշտպանը՝ վկաներից  մեկի մասին

16:14 19.01.2018

Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննության ընթացքում փորձագետի հարցաքննությունն ավարտվեց։ Ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան  Կարեն Հակոբյանը միջնորդեց  անթույլատրելի ճանաչել մի քանի ապացույցներ, մասնավորապես ամբաստանյալ Հրայր Թոփչանի խուզարկության, տեղազննության, փորձագիտական եզրակացության,  նախաքննության փուլում կասկածյալների առերեսման արձանագրությունները։ Դատարանը միջնորդության մի մասը մերժեց, մյուս մասի լուծումը  հետաձգեց վերջնական դատական ակտով ներկայացնելու համար, նաև նշեց, որ բոլոր ապացույցների գնահատման իրավասությունը […]

̰
Սեֆիլյանի դատավարությանը փորձագետ էր ներկայացել

11:35 19.01.2018

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում արտագնա դատական նիստով շարունակվել է Ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործի քննությունը։ Դատարանն այսօր հրավիրել է դատաձգաբանական փորձագետի, ումից ակնկալում է լսել պարզաբանումներ արդեն հրապարակված իրեղեն  ապացույցների՝ ինքնաձիգների և փամփուշտների  վերաբերյալ։ Հիշեցնենք՝ այդ միջնորդությունը դատարանին ներկայացրել էին պաշտպանները։ Նրանք նախորդ նիստին նաև միջնորդել էին գործի նախաքննությունն իրականացրած հետաքննիչին հրավիրել […]

̰
Լնդերի հիվանդությունը՝ քաղցկեղի պատճառ

20:30 18.01.2018

Հելսինկիի համալսարանի գիտնականները պարզել են, որ լնդախտ առաջացնող բակտերիաները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման պատճառ կարող են դառնալ:

̰
Կրթությունը, առողջապահությունը ,պետական եկամուտների հավաքագրումը, ոստիկանությունը հակակառուպցիոն պայքարի թիրախներ

17:09 18.01.2018

Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ներկայացրեց որոշման նախագիծ , որն ընդգրկում է 2015 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմվարության 3 տարվա՝մինչև 2018 թվականը միջոցառումների ծրագիրը: Դրա համաձայն կրթական, առողջապահական, պետեկամուտների հավաքագրման և ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայություն մատուցելու ոլորտները համարվում են թիրախային:

̰
Կառավարությունը մերժեց ընտրացուցակների վերաբերյալ պատգամավորների առաջարկը

14:21 18.01.2018

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ընտրական ցուցակների մասին մի քանի պատգամավորների առաջարկը՝ զերծ մնալ տարածքային ցուցակներից

̰
Նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների համար արտոնությունը կառավարությունը մերժեց

13:27 18.01.2018

ՀՀ աշխատանքի և սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը։Խոսքը նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողի պահանջով մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ն սահմանելու մասին է:

̰
Բազմազավակ ընտանիքների խնդիրը՝  կառավարության նիստում

12:46 18.01.2018

Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկել է փոփոխություններ կատարել «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և մի շարք այլ օրենքներում:

̰
Հեռական կհասնի 8 տարվա. նոր փոփոխություն կլինի բարձրագույն կրթության ոլորտում

12:00 18.01.2018

Կառավարության նիստում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այսօր ներկայացրել է բարձրագույն կրթության նոր հայեցակարգ, որը, նախարարի վստահեցմամբ, լուրջ նորամուծություններ է նախատեսում, և կրթական որակը մոտեցնելու է եվրոպական չափանիշներին։

̰
Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարության ոլորտի վարչարարությունը

11:09 18.01.2018

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է օրենսդրական մեխանիզմներ մշակել կուտակված պարտքերը, գույքահարկն ու ապառքները վճարելու համար, նաև նոր էջից սկսել, որպեսզի այլևս պարտքեր չկուտակվեն։ Հաջորդ հանձնարարականը շինարարության հետ կապված վարչարարության պարզեցման մասին էր։ Վարչապետն ասել է, որ ակնկալվում է այս տարի շինարարության աճ, և պետք է հասկանալ , թե ինչն է խոչընդոտում դրան։

̰
Արմեն Բիլյանին այլ տեղ տեղափոխելու միջնորդություն է ներկայացվել

12:57 17.01.2018

Պպծ գնդի գրավման գործով դատական նիստին ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը կրկին միջնորդել է դատարանին իր պաշտպանյալին տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն գերբնակեցված է և կեցության բավարար պայմաններ չկան։ Պետական մեղադրող Արամ Արամյանը նշել է, որ միջնորդութունն անհիմն է և ենթակա է մերժման։ «Միջնորդությանը դատարանը կանդրադառնա դատական նիստի ավարտին»,- […]

̰
Դատական նիստի ընդմիջման ընթացքում բժշկական ստուգման են ենթարկվել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները

12:04 17.01.2018

Դատական նիստի ընդմիջման ընթացքում բժշկական ստուգման են ենթարկվել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները: Ընդմիջումից հետո գործով դատավորը հրապարակել է բժշկական եզարկացությունները: Ավելի վաղ SHANTNEWS-ին Արայիկ խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը հայտնել էր, որ նա դատական նիստին ներկայացել է բարձր ջերմությամբ։ Նրա խոսքով՝ որ Խանդոյանին հետվիրահատական շրջանում այցելել է միայն Միպ գրասենյակի ներկայացուցիչը։ Ընդմիջումից հետո դատարանը քննելու է Արայիկ […]

̰
Հանրային պաշտպանները կարող են գործել միայն ամբաստանյալների համաձայնությամբ. հանրային պաշտպանների տեսակետը

11:13 17.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ հանրային պաշտպանները նշել են, որ թեև Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադրում է անձի պաշտպանությունը, սակայն Սահմանադրության 67 հոդվածը նախատեսում է, որ պաշտպանություն իրականացնելու համար պետք է լինի անձի համաձայնությունը։ Տվյալ դեպքում դատարանն իրավասու չէ իրենց նշանակել, քանի որ ամբաստանյալները չեն տվել իրենց համաձայնությունը։ Հանրային պաշտպանները նշել են, որ կբողոքարկեն դատարանի […]

̰
Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը և մյուսները հրաժարվել են հանրային պաշտպաններից

11:04 17.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության դատավոր Մակյանի նախագահությամբ իրականացվող գործով անցնող բոլոր ամբաստանյալները հրաժարվում են հանրային պաշհպաններից։ SHANTNEWS -ն ավելի վաղ հայտնել էր, որ դատավոր Պետրոս Մակյանն դատարանի դահլիճ էր հրավիրել սանկցիայի ենթարկված բոլոր ամբաստանյալներին՝ ճշտելու նրանց դիրքորոշումը հանրային պաշտպաններ ներգրավելու մասին։ 

̰
Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների գործը քննող դատավորը դահլիճ է հրավիրել սանկցիայի ենթարկված բոլոր ամբաստանյալներին

10:57 17.01.2018

Դատավոր Պետրոս Մակյանն դատարանի դահլիճ է հրավիրել սանկցիայի ենթարկված բոլոր ամբաստանյալներին՝ ճշտելու նրանց դիրքորոշոււմը հանրային պաշտպաններ ներգրավելու մասին։ Բանն այն է, որ նախորդ նիստում բոլոր ամբաստանյալները, ի նշան հացադուլ անող իրենց ընկերների աջակցության, բոյկոտել էին նիստը և լքել դահլիճը։ Նրանք հրաժարվել էին իրենց պաշտպամնեից։ Դատարանը մտադիր է հանրային պաշտպաններ ներգրավել։ Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը հրաժարվել է […]

̰
Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Վարուժան Ավետիսյանը բերվեցին դատարան

10:17 17.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը բերվել են դատարանի դահլիճ: Դահլիճում գտնվող նրանց հարազատները նրանց դիմավորել են ծափերով եւ բացականչյուններով: Դատարանն անցավ դատաքննության շարունակմանը: 

̰
10 հազար ֆունտ սթեռլինգ տուգանք՝ հիվանդների լյարդի վրա տվյալներ դաջելու համար

21:01 16.01.2018

Բրիտանացի վիրաբույժ Սայմոն Բրեմելը հիվանդների լյարդի վրա իր տվյլաները դաջելու համար տուգանվել է 10 հազար ֆունտ ստեռլինգով: Նա ընդունել է իր մեղքը և խուսափել բանտային պատժից:

̰
Բիթքոինն արժեզրկվում է, պատրաստ եղեք կորցնել ամեն ինչ. Սթիվեն Մեյջոր

16:06 16.01.2018

Ներդրողները պետք է պատրաստ լինեն կորցնել իրենց գումարները, այն ամենը, ինչ ներդրել են բիթքոինով, Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է արժեթղթերի շուկայի վերահսկողության եվրոպական բաժանմունքի ղեկավար Սթիվեն Մեյջորը:

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով նիստն այսօր էլ տապալվեց

16:02 16.01.2018

ՊՊԾ գնդի գրավման 11 ամբաստանյալների գործով դատական նիստը ընդմիջումից հետո վերսկսվել է առանց պաշտպանների։ Պետական մեղադրող Արթուր Չախոյանը միջնորդել է սանկցիա կիրառել պաշտպանների նկատմամբ,ովքեր անհասկանալի հիմնավորմամբ չէին ներկայացել դատական նիստին: Պետական մեղադրողը նշել է, որ դատական նիստերը հաճախ սկսվում են 5-10 րոպե ուշացումով, սակայն դա հիմք չէ , որպեսզի փաստաբանը , ով, ի դեպ, դատարանում էր նիստից առաջ,չմտնի դահլիճ: Դատավոր Արթուր Օհանյանը, սակայն, կրկին հնարավորություն է տվել պաշտպաններին ներկայանալ և նորից ընդմիջում հայտարարել մինչև ժամը 14 00-ը։ Ընդմիջումից հետո դատավորը որոշել է դիմել հանրային պաշտպանի գրասենյակ, և այլ պաշտպաններ ներգրավել գործում:

̰
Արայիկ Խանդոյանին վիրահատել են

14:10 16.01.2018

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ Արայիկ Խանդոյանին վիրահատել են:

̰
Կատրին Դենյովը ներողություն է խնդրել սեռական ոտնձգությունների զոհերից

19:34 15.01.2018

Դերասանուհին խոստովանել է, որ «հեռուն է գնացել»: Նա ասել է, որ ներողություն է խնդրում, եթե վիրավորել է այդ «նողկալի գործողությունների» զոհերի զգացումները:

̰
Կովկասյան տարածաշրջանում կա լուրջ առաջընթաց՝ կապված սովի ու թերսնման խնդրի հետ. Շենգեն Ֆան

13:53 15.01.2018

Չինաստանում, Հայաստանում, Եմենում, Եթովպիայում և աշխարհի բոլոր պետություններում բնակվող մարդիկ ունեն լիարժեք սնվելու խնդիր:

̰
Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 9 տոկոսը թերսնված է

13:22 15.01.2018

Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նա ասաց, որ բացի թերսնուցման խնդրից՝ կա նաև թաքնված թերսնուցում կոչվող երեևույթը:

̰
6 քայլ՝ Հայաստանում սովը վերացնելու համար

11:39 15.01.2018

Կայուն զարգացում 2030 օրակարգի շրջանակում պարենի միջազգային կազմակերպությունն ընդունել է սովը վերացելու, պարենային ապահովության և սնուցման վիճակի բարելավման, գյուղատնտեսության խթանման հիմնական թիրախները:

̰
ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրի նախագիծը պատրաստ է

10:46 13.01.2018

Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը:

̰
Աջ ղեկով մեքենաների  տերերը կրկին բողոքել են

18:50 12.01.2018

Կառավարության մոտ այսօր կրկին հավաքվել էին աջ ղեկով մեքենաների հաշվառման և գրանցման սահմանափակումների դեմ բողոքողները:

̰
«9 հազար զինծառայողներ բուժօգնություն կստանան նոր համալիրում». Լևոն Մկրտչյան

15:28 11.01.2018

Կառավարությունն այսօրվա նիստում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկով հաստատեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից 1711 քառակուսի մետր տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ին հանձնելու առաջարկը:

Մոտ 9 հազար զինծառայող կա Հայաստանում, ովքեր զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում են ստացել: Նրանք կենտրոնում վերականգնողական անվճար բժշկական օգնություն կստանան։

ՀԿ-ն իր միջոցներով ներդրումներ կկատարի, ամբողջովին կվերանորոգի այդ մասնաշենքը, կներդնի անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ։

Ինչպես գրված է որոշման նախագծում՝ նախատեսվում է կենտրոնում բժշկական օգնություն և վճարովի հիմունքներով սպասարկում տրամադրել նաև այլ հիվանդներին, որից գոյացած հասույթը ևս կտրամադրվի զինհաշմանդամների կարիքների բավարարմանը:

Հասարակական կազմակերպությունը նախատեսում է վերապատրաստումներ իրականացնել մարզային բուժաշխատողների համար, որպեսզի հետագայում հնարավոր լինի մարզերում ևս իրականացնել վերականգնողական կենտրոնների ստեղծման ծրագիր:

Լևոն Մկրտչյանը նշեց նաև, որ նախնական փուլում նախատեսվում է ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում:

̰
Չթույլատրված հրավառությունների համար Երևանում կսահմանվի 1 մլն տուգանք

11:51 11.01.2018

Կառավարության հունվարի 11-ի նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է երկու նախագիծ։

̰
Կառավարության նիստում հաստատվել է  աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման սահմանափակումը

11:03 11.01.2018

Կառավարության այս տարվա առաջին նիստը վարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Տրանսպորտի, կապի և ՏՏ Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նախագիծ, որով ապրիլի մեկից արգելվում է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը և հաշվառումը։

̰
«Սասնա ծռերի» գործով դատաքննությունը ընդմիջումից հետո

13:06 10.01.2018

Ընդմիջումն ավարտվեց, բայց ՊՊԾ գնդի 11 անդամների գործով դատական նիստը նիստը դեռ չի սկսվել։ Ամբաստանյալների աջակիցները եկել են մի քանի փոքր պաստառներով։

̰
Հացադուլ հայտարարած ամբաստանյալի առողջական վիճակը նիստի ժամանակ վատացավ

11:45 10.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի անդամների դատաքննության ժամանակ փաստաբան Արմինե Ֆանյանը կրկին բարձրաձայնել է իր պաշտպանյալ Արմեն Բիլյանի առողջական վիճակի մասին: Ամբաստանյալը հիշեցնենք, դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ է և պահանջում է իրեն Նուբարաշեն ՔԿՀ ից տեղափոխել Արմավիր քրեակատարողական հիմնարկ, քանի որ իրեն պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում: Փաստաբանը տեղեկացրել է, որ ստացել է 2 գրություն՝ մեկում […]

̰
BACK_TO_TOP