15:00 25.01.2018
Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանի անունն ամենաքննարկվողն է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստի ժամանակ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ քննարկում էր այդ հանրային պաշտպանին նաև ամբաստանյալ Արմեն Լամբարյանի շահերի պաշտպանության համար քրեական գործում ներգրավելու հարցը:
14:25 25.01.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստն այսօր ընդմիջումից հետո հետաձգելու փաստաբանների ջանքերը անցան ապարդյուն:
13:19 25.01.2018
Այսօրվանից ուժի մեջ է մտնում Դատակյան նոր Օրենսգիրքը, Բազմաթիվ փոփոխությունների թվում նախատեսված է, որ այսօրվանից՝ հունվարի 25-ից երևանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության դատարանները դարադեցնում են իրենց լիազորությունները և ստեղծվում է մեկ՝ երևանի ընդհանուր իրավասության դատարան
12:34 25.01.2018
ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ մոտ մեկուկես ժամ տևած քննարկումն իր վերջո ավարտվեց ընդմիջմամբ: Ամբաստանյալ Արմեն Լամբարյանն ընդդիմացավ, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, չնայած բոլոր՝ հանրային և պայմանագրային պաշտպանների, ամբաստանյալների բողոքին, ներգրավեց հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանին՝ որպես Մանվել Աթոյանի շահերի պաշտպան:
10:57 25.01.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն է ընթանում Էրեբունի – Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում
12:34 24.01.2018
ՊՊԾ գնդի գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ մերժեց փաստաբան Արա Ղարագյոզյանի՝ դատարանին ինքնաբացարկի միջնորդությունը և նախազգուշական սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ՝ «զապաս պաշտպաններ» և «զապաս դատավոր» արտայտությունների համար
11:58 24.01.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը ընդմիջումից հետո վերսկսվեց պաշտպան Արա Ղարագյողյանի՝ դատարանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությամբ։ Նա նշեց, որ դատարանն ապօրինաբար հանրային պաշտպաններ է ներգրավել վարույթ այն պարագայում, երբ ամբաստանյալներն ունեն պայմանագրային պաշտպաններ։
11:25 24.01.2018
Երևանի ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր կրկին սկսվել է հետաձգումով։ Նիստը սկսվելուց րոպեներ անց դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված է եղել մեկ ժամ ընդմիջում տալ, քանի որ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը խնդրել է դատարանին մեկ ժամ ուշ սկսել նիստին հասցնելու համար։ Ամբաստանյալի մյուս պաշտպան Մուշեղ Շուշանյանը ևս ներկա չէր։
19:36 23.01.2018
ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ գնաճը հիմնականում պայմանավորված է արտաքին աշխարհից եկող գործոններով, օրինակ՝ վառելիքի ոլորտում միջազգային գները թանկացել են:
18:45 23.01.2018
Եթե հարկերն իջեցնենք, արհեստական է, աշխատավարձերը բարձրացնենք, նույնպես արհեստական է: Այդ գործընթացները ճիշտ կազմակերպելու համար պետք է առաջին հերթին մտածենք տնտեսական ակտիվությունը մեծացնելու ուղղությամբ: Նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
18:11 23.01.2018
Արտակ Շաբոյանը նաև նշել է, որ կարագը կէժանանա, քանի որ շուկայի 50 տոկոսը գրաված և գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող ընկերությունից բացի, ևս 28 ներմուծող կա: Բացի այդ՝ Հայաստան կարագ ներմուծվում է ոչ միայն Նոր Զելանդիայից, այլև Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից:
14:55 23.01.2018
Աժ-ում շարունակվում են լսումներն «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով:
14:40 23.01.2018
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի ելույթից հետո, որը վերաբերում էր գնաճին, իրավաբան Հայկազ Մակարյանը հարց բարձրացրեց, թե եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմինները ՀԴՄ կտրոն չտալու համար տուգանել են քաղաքացիներին:
11:23 23.01.2018
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանական լսումներում մեկնաբանեց սննդամթերի շուկայում գնաճի՝ կոնկրետ կարագի թանկացման պատճառը միջազգային շուկայում: Նա նշեց, որ կարագի մասին երկար ժամանակ ասում էին,թե վնասակար է առողջությանը, խոլեստերին է պարունակում, սակայն անցած տարվա մայիս-հունիսին սկսեցին խոսել կարագի օգտակարության մասին, և հակառակը ուսումնասիրությունները պարզել են, ըստ Ջավադյանի ,որ բուսական ճարպերն են պարունակում կանցերոգեն նյութեր
17:18 22.01.2018
«Սմբատ Գալոյանը գործակալ է: Նա ներդրվել է իրավապահների կողմից, որպեսզի ինչ-որ բան կարողանան սարքել Սեֆիլյանի դեմ», – համոզված է ամբաստանյալ ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: «Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն էլ համագործակցում էր Սմբատ Գալոյանի հետ: Նրան խոստացել էին ազատ արձակել, եթե Սեֆիլյանի դեմ ցուցմունք տար, սակայն խոստումը չեն պահել, թեև Սեֆիլյանի դեմ այդ ցուցմունքը նա […]
16:39 22.01.2018
Փաստաբանները շարունակում են մտահոգություններ հայտնել աղմկահարույց դատավարությունների մասին
14:09 22.01.2018
Սեֆիլյանի դեմ միակ ապացույցն առայժմ Սմբատ Գալոյանի ցուցմունքն է, որը գործակալ է, ներդրված է այդ գործում: Այս մասին այսօր հայտարարել է Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
13:08 22.01.2018
«Մեր պաշտպանյալները հստակ հայտարարում են, որ իրենք ապստամություն են արել, այսինքն՝ իրացրել են ապստամբության իրենց բնական իրավունքը: Իրենք հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացել են, և այդ խումբը կազմակերպվել է որպես հանցավոր համագործակցություն»,- հայտարարել է ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
12:18 22.01.2018
Իշխանությունները ընդունել են ապստամբության իրավունքը, ասուլիսի ժամանակ ասել է ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան Տիգրան Հայրապետյանը
11:56 22.01.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպանների ասուլիսի ընթացքում ամբաստանյալների շահերի պաշտպանները պնդեցին,թե գունդը գրավողները ապստամբներ են, այլ ոչ թե քրեական հանցագործներ
15:44 20.01.2018
Կանադայի մերձակայքում անտանելի սառնամանիքներ են, որի հետևանքով ամերիկյան ռազմածովային ուժերի Little Rock նավը խրվել է կանադական Մոնրեալի սառցաբեկորներում:
14:51 20.01.2018
Երկուշաբթի Դավոսում մեկնարկելու է համաշխարհային տնտեսական համաժողովը: Փորձագետները հրապարակել են հերթական զեկույցը՝ 2018 թվականին մարդկությանը սպառնացող սարսափների մասին
08:40 20.01.2018
Կիևի Օբոլոնսկի դատարանում , որտեղ հեռակա քննվում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործը, հնչել են մի քանի մանրամասներ, թե ինչպես է նա 2014 թականի փետրվարին փախել Ռուսաստան:Այդ ամենը պատմել է նրա նախկին թիկնապահ Վիկտոր Րեզնիչենկոն: Նա հերքել է Յանուկովիչի և իր պաշտպանների հայտարարությունն այն մասին, թե փախուստի ժամանակ նրա ավտոմեքենան գնդակոծել են: