21:01 16.01.2018
Բրիտանացի վիրաբույժ Սայմոն Բրեմելը հիվանդների լյարդի վրա իր տվյլաները դաջելու համար տուգանվել է 10 հազար ֆունտ ստեռլինգով: Նա ընդունել է իր մեղքը և խուսափել բանտարկությունից:
53-ամյա բժիշկը խոստովանել է, որ 2013 թվականին, երբ աշխատում էր Բիրմինհեմի հիվանդանոցում, կոագուլյատորով՝ այն սարքով, որով այրում են անոթները, անզգայացած հիվանդների լյարդի վրա դաջել է իր անուն-ազգանվան առաջին տառերը: Բժիշկը խոստովանել է նաև, որ հարձակում է գործել հիվանդների վրա, քանի որ դատարանը նրա արարքը գնահատել է որպես հարձակում: Դատավորն ասել է, որ խոսքը պարզապես բռունցքներով հարձակման մասին չէ:
Ինչպե՞ս է բացահայտվել
Ըստ քրեական գործի նյութերի՝ հիվանդներից մեկը, ում լյարդը բժիշկը փոխպատվաստել էր՝ փրկելով նրա կյանքը, որոշ ժամանակ անց վատ է զգացել իրեն: Կրկնակի վիրահատութուն կատարող մեկ այլ բժիշկ տեսել է, որ լյարդի վրա 4 սանտիմետր խորությամբ դաջված են Ս և Բ տառերը և հեռախոսով նկարել է դրանք: Բժիշկ Բրեմելը խոստովանել է, որ թողել է այդ տառերը՝ որպես իր մասին հիշատակ: 2014 թվականին բժիշկն ազատվել է հիվանդանոցից և ներկայումս աշխատում է որպես առողջապահական խորհրդատու:
Դատական նիստի ժամանակ պաշտպաններն ասել են, թե բժիշկը փորձել է այդկերպ թեթևացնել վիրահատարանում տիրող լարված մթնոլորտը, որը սովորաբար լինում է փոխպատվաստման բարդ վիրահատություների ժամանակ:
Դատավճիռ
«Այն ինչ դուք արել եք, լիազորությունների չարաշահում է, դավաճանություն հիվանդների նկատմամբ, ովքեր վստահել են ձեզ, միևնույն ժամանակ, ընդունում եմ, որ դուք մտադիր չեք եղել որևէ մեկին վնաս պատճառել»,- ասել է դատավորը:
Բժշկին հաջողվել է խուսափել բանտային պատժից, քանի որ մեղքն ընդունել է և խոստովանել արարքը:
12:50 23.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանումՄայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
12:37 23.05.2025
Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...
12:27 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
12:20 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԵրևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...