TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

«Քրեական հեղինակություն «Ռոբսոնը» այժմ ԱԳ նախարարի խորհրդական չէ».Տիգրան Բալայան

17:27 09.01.2018

«Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, այժմ նա այդ կարգավիճակը չունի»,- SHANTNEWS-ին պարզաբանեց Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ի պատասխան հայտնի քրեական հեղինակություն, գործարար և մեկենաս Ռուբեն Թաթուլյանի այն հայտարարությունը, թե դիվանագիտական համանանիշով մեքենա օգտագործելու պատճառն այն է, որ Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական է:

̰
Պավլիկ Մանուկյանի գործով դատական նիստն ընդմիջվեց

15:41 09.01.2018

Երևանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պավլիկ Մանուկյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավոր Մարաբյանը քիչ առաջ նիստն ընդմիջեց ,որպեսզի որոշում կայացնի պաշտպանական կողմի երկու միջնորդությունների վերաբերյալ։ Պաշտպանները միջնորդել էին լրացնել դատակոչի ցուցակը և դատարան կանչել դատավոր Արտուշ Գաբրիելյանին,ում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ անվանել էր «ցռան մոզի»։ Երկրորդ միջնորդությամբ պաշտպանները պահանջում էին կարճել գործի վարույթը։

̰
Դատավորին «ցռան մոզի» անվանելու գործով դատական առաջին նիստը

15:24 09.01.2018

Պավլիկ Մանուկյանի գործով դատական նիստը սկսվեց մոտ կես ժամ ուշացումով։ Հենց սկզբից ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն ըմբոստացավ, երբ դատավորը նրան դիմեց «ամբաստանյալ» իրավական տերմինով։ Պավլիկ Մանուկյանը պահանջեց որ իրեն դիմեն այլ կերպ՝ որպես ազատության մարտիկ։ Դատավորը որոշոց, որ նրան կդիմի հարգելի Մանուկյան ձևով։ Հետագայում դատավորը մի քանի անգամ սխալմամբ ասաց ամբաստանյալ և անմիջապես ուղղեց ինքն իրեն։

̰
Քրեական հեղինակություն «Ռոբսոնը»՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդակա՞ն

10:31 09.01.2018

«ԲլոգՍոչի» կայքի լրագրող Ալեքսանդր Վալովի հետ հարցազրույցում նա պատմում է այն մասին, որ վարում է դիվանագիտական համարանիշով ավտոմեքենա:

̰
«Ցռան մոզու» թեմայով դատական նիստն՝ այսօր

08:00 09.01.2018

Այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 15.00-ին Երևանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավմնան գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական առանձին գործով դատական առաջին նիստը։ Մանուկյան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3րդ մասի հատկանիշներով՝անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
Հիշեցնենք՝2017 թվականի հունիսի 26 ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, չենթարկվելով նիստի կարգապահությանը, շարունակելով խոսել առանց դատավորի թույլտվության,ենթարկվել էր 10 ժամով նիստից հեռացման սանկցիայի։ Ի պատասխան՝ Մանուկյանը դատավորին անվանել էր «ցռան մոզի»։ Ամբաստանյալտ հրաժարվել էր ծանոթանալ քրեական գործին, չէր ստորագրել որևէ փաստաթղթի տակ, ցուցմունք չէր տվել։

Դատական առաջին նիստը քննվելու է դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ։

Պավլիկ Մանուկյանը մեղադրվում է նաև 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելուն մասնակցություն ունենալու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ շենք-շինությունն ապօրինի գրավելու և զենք զինամթերք ձեռք բերելու,պահելու և փոխադրելու համար։

̰
Ճանապարհային ոստիկանության աշխատակցի վիճակը շարունակումէ մնալ ծայրահեղ ծանր

18:07 08.01.2018

Անցած գիշեր ժամը 4-ի սահմաններում ողբերական ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում՝ Սայաթ նովա Աբովյան փողոցների խաչմերուկում

̰
Հայ առաքելական եկեղեցիներում Սուրբ Ծննդյան և Մկրտության պատարագ է մատուցվել

14:18 06.01.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցել, որին ներկա են եղել նաև Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, կառավարության անդամները:

̰
2018 թվականից մի քանի սարքերի վրա այլևս չի աշխատի WhatsApp մեսինջերը

15:58 29.12.2017

2018 թվականից մի քանի սարքերի վրա այլևս չի աշխատի WhatsApp մեսինջերը: Այս մասին հաղորդում են ծրագրի սպասարկման պատախանատուները:

̰
Ռոբոտ դիջեյներ՝ չեխական ակումբում

14:35 29.12.2017

Ո՞րն է ավելի լավը՝ վինիլայի՞ն, թե՞ թվային սկավառակը. դիջեյների հավերժական հարցի լուծումը կարծես երկրորդ պլան է մղվում: Հիմա շատ ավելի կարևոր է հասկանալ՝ մա՞րդ դիջեյն է ավելի լավը, թե՞ ռոբոտը:

̰
Ռուսաստանի ամենակոպիտ ֆուտբոլիստը խոստացել է դառնալ ավելի զուսպ և կոտրել է փայտե  վահանակը

14:27 29.12.2017

Ռուսական ԲԿՄԱ ֆուտբոլային թիմի կիսապաշտպան Պոնտուս Վերնբլումը խմբի թվիթերյան էջում ներկայացրել է իր ակնկալիքները Նոր Տարուց: Տոնական տեսահոլովակում նա խոստանում է 2018 թվականին լինել ավելի զուսպ և հանդուժող, բայց թղթի կտորին գրված այդ խոստումը վահանակին ամրացնելու մի քանի անհաջող փորձերից հետո նա պարզապես մուրճով հարվածում և կոտրում է վահանակը:

̰
Ինչո՞վ են տարբերվում ուղղափառ և կաթոլիկ Սուրբծննդյան տոները

13:43 29.12.2017

Սուրբ Ծննդյան տոնը նշելու ամսաթվերի տարբերությունը հուլիոսյան և գրիգորյանական օրացույցների տարբերությունից է սկսվել: Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Սուրբ Ծնունդ նշում են կաթոլիկները և աշխարհի 11 ուղղափառ եկեղեցիները, որոնք օգտվում են, այսպես կոչված, նորհուլիոսյան օրացույցից:

̰
11-ամյա աղջնակի կյանք խլած վարորդն  ազատ է  արձակվել

17:57 25.12.2017

 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը՝ պաշտոնավարման ժամկետի լրանալուց առաջ  անսպասելի որոշում է կայացրել՝ ազատ  է  արձակել  մահացու ելքով վթարի գործով կալանավորված՝ Գառնիի «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռանը՝ 23-ամյա Արթուր Արտուշի Հակոբյանին: դեպքը տեղիէ ունեցելտարվա սեպտեմբերի 5-ին Երևանի Աճառյան փողոցում : Վթարը խլել է 11-ամյա աղջնակի կյանքը:  Նախաքննություն  ավարտվել է և քրեական  […]

̰
Ո՞ւմ է պետք արձակուրդը. Միակ երկիրը, որտեղ արձակուրդն արտոնություն է

20:01 23.12.2017

ԱՄՆ-ը միակ երկիրն է, որտեղ արձակուրդը ոչ թե օրենք է, այլ արտոնություն

̰
Որտեղի՞ց է ծագել թեյավճար թողնելու սովորությունը

15:59 23.12.2017

Ճանապարհորդները լավ գիտեն՝ տարբեր երկներում թեյավճար թողնելու տարբեր ավանդույթնր կան: Միացյալ Նահագներում ընդունված է թողնել հաշվի 15-25 տոկոսը: Բրազիլիայում՝ 10 տոկոսը, Շվեդիայում՝ 5-10 տոկոսը:

̰
Պապիլոմա վիրուսից խոսում են մարդիկ, որոնք այդ մասին գաղափար չունեն. Արա Ասոյան

13:02 22.12.2017

Մոտ 9-10 տարի է՝ աշխարհի 72 երկրում կատարվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում: Ցանկացած դեղամիջոց ունի մոտակա և հեռավոր ազդեցություններ, որոնք ուսումնասիրում են գիտնականները: Այդ 9-10 տարվա մեջ որևիցե չար արդյունք չի նկատվել: Մենք ընդունում են այն երկրների փորձը, որտեղ պատվաստում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

̰
Այս ձմեռը նման չէ նախորդներին. Արա Ասոյան

12:38 22.12.2017

Ձմեռն այս տարի մեղմ է, դա պատճառներից մեկն է, որ սուր շնչառական վարակները շատ տարածված չեն, լրագրողների հետ զրույցում ասել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

̰
Պապն իր ծննդյան տարեդարձը նշել է պիցցայով

17:11 21.12.2017

Հռոմիր Պապ Ֆրանցիսկոսն այս ծննդյան տարեդարձը ևս նշել է անսովոր ձևով: Պապն այս անգամ Պոլ VI սրահում 4 մետրանոց պիցցա է հյուրասիրել Վատիկանի մանկական հիվանդանոցի երեխաներին, հաղորդում է The Independent-ը: Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համոզում էր երեխաներին ուտել պատրաստված պիցցայի ամբողջ 4 մետրը (13 ֆուտ) առանց մնացորդի՝ ասելով, որ դա կօգնի իրենց հասակ առնել:

Պիցցայով արարողությունը անցկացվել է Սուրբ Պետրոսի հրապարակ նայող Պապի պատշգամբում: Հրապարակում հավաքվել էին իրենց հոգևոր առաջնորդին շնորհավորելու եկած հազարավոր քաղաքացիներ: Հռոմի պապի կազմակերպած միջոցառումը սոցիալական ցանցերում ջերմ արձագանքներ էր ստացել՝ ռեստորանատերերին վարակելով հսկայական պիցցաներ պատրաստելու մտքով: Այս անգամ պապի տարեդարձը համընկել էր նրա՝ամենշաբաթյա ուղերձի հետ:

Պապի ծննդյան 7-րդ տարեդարձն, օրինակ, 2014 թվականին նշանավորեց զանգվածային տանգոյով. Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հարյուրավոր զույգեր տանգո էին պարել:

2013թ.-ին Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնը ստանձնած Խորխեմ Մարիո Բերգոլյոն մի առիթով ասել էր, որ շատ է սիրում արգենտինական տանգոն: Տանգոյի գաղափարը հղացել էր մի պարուսույց, ով սոցցանցերի միջոցով համախմբել էր իր կողմնակիցներին: Շնորհավորողները Պապին նաև տորթ և բացիկներ էին բերել:

Իսկ 2013 թվականին Պապն իր ծննդյան տարեդարձը նշել էր 3 անօթևանների հետ: Նրանք բոլորով նախաճաշել էին Սանտա-Մարտա նստավայրի աշխատակիցների հետ, որտեղ մինչ այժմ բնակվում է Հռոմի Պապը: Պապին անսովոր նվեր էր մատուցել Վատիկանի հեռուստատեսությունը` պատրաստելով 45 վայրկյան տևողությամբ տեսաֆիլմ, որը ներկայացնում էր Ֆրանցիսկոսի առաջին ինը ամիսների առավել հիշարժան իրադարձությունները:

̰
ՊՆ-ի «Ես եմ» ծրագիրը կգործարկվի

17:06 21.12.2017

Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում դիմում ներկայացնելու, դիմում ներկայացրած անձանց հաշվառելու, նրանց զորակոչի կազմակերպման կարգը, կնքվող պայմանագրի ձևը:
Հստակեցվել են նաև այդ զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը, նրանց հատկացվող իրային ապահովության չափաքանակները: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որոշումների նպատակն է ապահովել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը:

̰
Ջուր թանկացավ, բայց սպառողը ավելին չի վճարի

16:47 21.12.2017

Ջրային տնտեսության կոմիտեի պետ Արսեն Հարությունյանը կառավարության նիստին ներկայացրեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման մասին» որոշման նախագիծը: Որոշման նպատակը հայտով ներկայացված բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանաչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 9.702 դրամը (ներառյալ ԱԱՀ) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 1.712 դրամը (ներառյալ ԱԱՀ) սուբսիդավորելն է:

Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին «Վեոլիա ջուր» ՓԲԸ դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը 183-ից մինչև 194.3 դրամ թանկացնելու մասին: Հանձնաժողովը բավարարել էր հայտը, սակայն սակագինը բարձրացրել մինչև 191.4: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մշակել կարգ, որի համաձայն հետագա նման գործողությունների դեպքում կառավարությունը կսուբսիդավորի միայն սոցիալապես խոցելի խմբերին, ոչ թե՝ համատարած բոլորին:

̰
«Ապահովել Մեղրու ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների գործարկումը». ՀՀ վարչապետ

16:34 21.12.2017

Կառավարության ղեկավարի դեկտեմբերի 21-ի հանձնարարականերից մեկը վերաբերում էր «Մեղրի ազատ տնտեսական գոտու» աշխատանքների երկրորդ փուլին:

«Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված՝ Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը։ Միաժամանակ՝ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»,-նշել է Կարեն Կարապետյանը։

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին՝ 2-ամսյա ժամկետում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ։ Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտու» առավելությունների, առևտրային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացնի կառավարության աշխատակազմ։

̰

17:21 20.12.2017

Այսօր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում բացվեց հիմնանորոգված թիվ 91 մանկապարտեզը: Այն այսուհետ կկոչվի «Փոքրիկ երկիր»:

̰
Միջադեպ ՊՊԾ գնդի գրավման անջատված գործով դատաքննության ժամանակ

15:53 19.12.2017

Պարեկապահակային գունդը 2016 թվականի հուլիսի 17 ին գրաված խմբի 11 անդամների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստը դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:Հետազոտվում են գործում առկա ապացույցները։ Պետական մեղադրողներ Արթուր Չախոյանն ու Հակոբ Ենոքյանը հրապարակել են 2016թ. սեպտեմբերին ՊՊԾ գնդի տարածքում այս գործի անջատված մասով անցնող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արթուր Սողոմոնյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը, համաձայն որի՝ Արթուր Սողոմոնյանը խմբի անդամներից մի քանիսի հետ ՊՊԾ գնդի գրավման օրը եկել է Սպիտակից՝ ամբաստանյալներից Արմեն Բիլյանի«Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով: Ըստ արձանագրության՝ այդ ժամանակ իրենց մոտ զենք չի եղել: Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, որ դմփոց է լսել, ինչից հետո տեսել է ՊՊԾ գնդի դարպասներից կիսով չափ ներս մտած «Կռազ» մակնիշի ավտոմեքենան: Ճաշարանի մոտ կրակոցներ է լսել, շոկի մեջ է ընկել, ցանկացել է դուրս գալ և ազատվել այդ ամենից: Նա մատնանշել է զորանոցի պատուհաններից մեկը, որտեղից կրակոցներ է լսել: Այդ ժամանակ ինքնաձիգ է եղել Արմեն Բիլյանի մոտ, իսկ Արայիկ Խանդոյանի զենքը կախված է եղել ուսից: Բիլյանը կրակել է եւ ոտքի հարվածով բացել դուռը եւ մտել շենք: Ըստ այդմ՝ նա նաեւ տեսել է ձեռքը փորին դրած սպիտակ շապիկով տղամարդու, որը կռացած շտապել է դուրս գալ տարածքից: Հաջորդ օրն է իմացել, որ նա վիրավոր ոստիկան է եղել:

Գործի նյութերի հրապարակաման ժամանակ Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը ըմբոստացավ՝ հայտարարեց, որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ դատախազները ըստ էության չեն խոսում: Նշենք, որ ապացույցներում նշվում էին նաև Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և մյուսների անունները, որոնք քրեական գործից անջատված մասով են անցնում:

«Մարդկանց անուններ եք տալիս, որոնք ներկա չեն այստեղ: Ես չեմ ուզում նստեմ, ինձ պետք չի, որ ես իզուր տեղը ժամանակ մեռցնեմ: Ես լավ գիտեմ ինչ եմ արել, իմ ասածը հասկացողների համար ա, ոչ թե մտավոր հետամնացների»,- ասաց նա: Ամբաստայալը փորձեց հեռանալ նիստից, սակայն ոստիկաններն արգելեցին:

«Ձեզ կոռեկտ պահեք»,- Դեդին նկատողություն արեց դատավոր Արթուր Օհանյանը: Մարտիրոս Հակոբյանը պատասխանեց. «Անկոռեկտը դու ես, թուրքը դու ես, չեմ ուզում ոչինչ լսել, թուրքե՛ր»:

Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Մարտիրոս Հակոբյանի իրավունքն է, ոչ թե պարտականությունը դատական պրոցեսին ներկա գտնվելը, ուստի որևէ խոչընդոտ չկա առանց նրա նիստը շարունակել: Վարոսյանը միջնորդեց թույլատրել իր պաշտպանյալին լքել նիստերի դահլիճը: Դատարանը բավարարեց Դեդի պաշտպանի միջնորդությունը և Դեդը, «թուրքեր» բացականչելով ուղեկցող ոստիկանների հետ լքեց նիստերի դահլիճը: Մարտիրոս Հակոբյանին տեղից արձագանքեց մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը. «թուրքը դու ես»:

Դահլիճը լքելու ցանկություն հայտնեց նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Հակոբյանը, ինչը դատարանը նույնպես բավարարեց: Ապա նրանց միացավ Տիգրան Մանուկյանը.

«Չի կարելի այդքան թշվառ լինել, մենք չունենք պետություն, հետեւաբար՝ չունենք դատարան», -ասաց նա: Ի պատասխան դատավորն ասաց, որ նրանց ներկայությունը դատարան ապահովել են, որպեսզի ներկա լինեն նիստին, ինչին Մանուկյանը արձագանքեց. «Դուք շատ փոքր եք, որ ապահովեք իմ ներկայությունը, ձեզ վերևից հրահանգել են, որ նիստը պետք է կայանա դուք լուռ կատարում եք», -ասաց Մանուկյանը եւ լքեց նիստերի դահլիճը: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց սանկցիա կիրառել մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի նկատմամբ «թուրքը դու ես» արտահայտության համար:Լեզվակռիվ սկսվեց ամաստանյալներիև պետական մեղադրողներ միջև:

«Լսի՛, այ դուդուկ, էդքան աճել ես այ տղա»,- տեղից արձագանքեց Արամ Մանուկյանը, «Չափերիդ մեջ մնա»,- պատասխանեց մեղադրող դատախազը: Ինչից հետո լարված իրավիճակ ստեղծվեց, դատավոր Արթուր Օհանյանը ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո Գյուրջյանը հիշեցրեց իր միջնորդությունը. «Բոլորիդ կարգի եմ հրավիրում, նիստի ժամանակ բոլորդ կոռեկտ եղեք»,- ասաց դատավորը: Գյուրջյանը կրկին հիշեցրեց, որ մեղադրողի նկատմամբ սանկցիա կիրառի, սակայն դատավոր Արթուր Օհանյանն ասաց, որ դատախազի կողմից «թուրքը դու ես» արտահայտություն չի լսել:

Նշենք, որ դատախազի այդ արտահայտությունը լսելի էր անգամ ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար: Հերթական անգամ, երբ Գյուրջյանը պնդեց իր միջնորդությունը, դատարանն ասաց, որ բոլորին կարգի է հրավիրում այդ թվում՝ մեղադրող դատախազներին, ապա հավելեց, որ մերժում է Գյուրջյանի միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ:

̰
Գնաճի իրական պատկերն այլ է. Թաթուլ Մանասերյան

16:02 18.12.2017

Գնաճի հաշվարկի սխալ մեթոդաբանություն է գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա համոզված է, որ գնաճի իրական մակարդակն ավելի բարձր է:

̰
Ե՞րբ կավարտվի ի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

15:25 18.12.2017

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Կառավարության անդամներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մասնակցել են «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկմանը:

̰
Ե՞րբ կծաղկեն Մարսի  խնձորենիները

15:18 18.12.2017

 Երբ Տիեզերքի նվաճման ծրագրերի մասին են խոսում,առաջինը նշում են Մարս մոլորակը: Մարդկությունը դրանով հետաքրքրվում  է արդեն 200 տարի և ավելի շատ բան գիտի Մարսի մասին, քան Լուսնի, թեև Լուսնի վրա ամերիկացի աստղագնաց Նիլ Արմսրթոնգն անգամ զբոսնել է:   Երկիր Մոլորակի բնակիչների համար,պարզ  ասած,Մարսն ապրելու տեղ չէ:Նախ շատ ցուրտ է՝ձմռան գիշերներին մինչև -120 աստիճան է, շնչելու օդ […]

̰
Հրդեհի 14 զոհ Հնդկաստանում

14:52 18.12.2017

Հնդկաստանի Մումբա քաղաքի սննդի օբյեկտներից մեկում բռնկված հրդեհից 12 մարդ է զոհվել: 4-ը ծանր վնասվածքներ են ստացել, այս մասին հաղորդում է Times of India պարբերականը: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Այրվող շինության մեջ դեռ կարող են լինել մարդիկ, հարղորդում է  նույն աբյուրը:  Հրդեհից շինությունը մասնակի փլուզվել է: Տեղում աշխատում են ոստիկանությունը և հրշեջ-փրկարարները:  

̰
Մեղրու ազատ տնտեսական գոտին միացնում է Եվրասիական շուկան  Իրանական շուկայի հետ.  Մանասերյան

14:31 18.12.2017

Տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանը և Վադան  Բոստանջյանը խոսել են անցնող տարվա տնտեսական ցուցանիշենրի,գնաճի տեմպերի մասին, Նրանք չժխտեցին, որ տարին եզրափակվում է նկատելի գնաճով, ընդ որում այդ գնաճը հաշվելու ճիշտ մեթոաբանություն չի ընտրված՝ նշեց Թաթուլ Մանասերյանը: Պետք է դիտարկել ամենասպառվող ապրանքների, սննդամթերքի գնաճը,այդ դեպքում պատկերն այլ կլինի: Վարդան Բոստանջյանն էլ կանխատեսեց, որ 2018 թվականի հունվարից երբ կլրանՀայաստան […]

̰
Ինչպե՞ս ապրել ծակ գլխով. Ֆինեաս Գեյջի պատմությունը

20:39 16.12.2017

19-րդ դարի կեսին ոմն Ֆինեաս Գեյջ 180 աստիճանով փոխեց բժիշկների և գիտնականների կարծիքն ուղեղի մասին: Նա ողջ մնաց այն բանից հետո, երբ երկաթե ձողը անցավ նրա գլխի ձախ կիսագնդի ճակատամասով::

̰
Սանտա Կլաուսի գաղտնիքը բացահայտված է

21:01 15.12.2017

Սոցիալական կայքերում տարածվել է Նյու Յորքից մի ուսանողուհու՝ Քեթ Ռեյնոլդսի գրառումը Twiiter-ում, որտեղ նա առաջ է քաշել Սանտա Կալուսի եղջերուների գենդերային պատկանելության տեսությունը:

̰
Ձմեռ Պապին թոշակ պետք չէ

20:21 15.12.2017

Ռուսաստանի գլխավոր Ձմեռ Պապը հրաժարվել է թոշակի գնալ

̰
BACK_TO_TOP