TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Տարվա բառն ըստ Օքսֆորդի բառարանի

20:12 15.12.2017

Youthquake՝ ահա թե որն է տարվա բառը  ըստ Օքսֆորդի բառարանի:Youthquake նշանակում է մշակութային, քաղաքական և սոցիալական փոփոխություններ, որոնք առաջացել են երիտասարդ սերնդի  ներգործության շնորհիվ, ասվում է  Oxford University Press կայքում:Այդ բառը 5 անգամ ավելի շատ են օգտագործել 2017 թվականին , քան նախորդ տարի:Իսկ առաջին անգամ այդ բառն օգտագործել է Vogue ամսագրի խմբագիր Դիանա Վրիլանդը: Տարվա բառ անվանակարգում  […]

̰
«Դա վիրավորում է  փաստաբանի մասնագիտությունը». Հայկ Ալումյան

11:35 15.12.2017

Նորքի զինված խմբի գործով դատական նիստն այսօր մի քանի րոպե տևեց

̰
Տնտեսությունն այնուամենայնիվ աճում է. Վլադիմիր Պուտին

14:01 14.12.2017

«Կառավարության կողմից ներկայացվող թվերը պարզապես նկարվա՞ծ են, թե՞ իրական աճի մասին է խոսքը: Գուցե մենք ավելի շատ տրակտորներ, հաստոցներ ու համակարգիչնե՞ր ենք սկսել արտադրել»,-հարցել է լրագրողը: Պուտինը պատասխանել է, որ տնտեսությունն իսկապես աճում է:

̰
Լապշինը դիմելու է ՄԻԵԴ

13:37 14.12.2017

Բաքվում կրած տառապանքների համար ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆինանսական փոխհատուցում է պահանջելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով: Ադրբեջանի դեմ հայցը Լապշինը մտադիր է ներկայացնել եկող տարվա սկզբին:

̰
Լավաշ, գինի, պիցցա. համաշխարհային մշակութային ժառանգության ճաշացանկը

13:29 14.12.2017

Գիտե՞ք ինչն է միավորում կորեական կիմչհին, իտալական պիցցան, արաբական սուրճը և հայկական լավաշը: Դրանք բոլորը ՅՈՒՆԵՍԿՕ -ի մշակութային, ոչ նյութական արժեքների ժառանգության ցուցակում են ընդգրկված, որը ամեն տարի թարմացվում է:

̰
Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը մեկնարկել է

13:22 14.12.2017

Մոսկվայի ժամանակով ժամը 12.00-ին սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա` արդեն 13 րդ մեծ մամուլի ասուլիսը, որին այս տարի մասնակցում է զանգվածային լրատվամիջոցների 1640 ներկայացուցիչ Ռուսաստանից և արտերկրից:

̰
Ֆիմեր, գինի, խորոված. 10 բան, որ արգելված է Սաուդյան Արաբիայում

21:00 13.12.2017

2018 թվականի մարտից Սաուդյան Արաբիայում կրկին կգործեն կինոթատրոնները, որոնք փակ էին արդեն 30 տարի: Դրանք գոյություն են ունեցել մինչև 1970-ական թվականները: Հետո այդ երկրի իշխանությունը պահպանողական հոգևորականների ճնշման ներքո որոշեց, որ կինոթատրոնները նպաստում են անբարոյականության տարածմանը և կարող են խարխլել երկրի բարոյական հիմքերը:

̰
Պուտինի կենդանաբանական այգին

18:36 13.12.2017

Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դարձավ 65 տարեկան: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը շնորհավորեց Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձը և նվիրեց ալաբայ ցեղատեսակի շուն:

̰
Անի Հովհաննիսյանը մեղավոր է.Դատավճիռը մնաց ուժի մեջ

16:19 13.12.2017

 Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, ով շորթման մեղադրանքով դատապարտվել էր 1.5 տարվա ազատազարկման,վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան:Այսօր հայտնի է դարձել,որ Վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:Հիշեցնենք՝ ըստ դատավճռի Analitik.am կայքի գլխավոր խմբագիրը ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, նրա անձի,գործունեության և ընտանիքի անդամների վերաբերյալ վարկաբեկող  հրապարակումներ չգրելուփոխարեն պահանջել էր ամսական 300 […]

̰
Մի՞ս, թե՞ կարտոֆիլ. ինչ է ուտում Խոսրով Հարությունյանը

15:12 12.12.2017

Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը մտադիր չէ ոչ հրաժարական տալ, ոչ էլ ներողություն խնդրել որևէ մեկից՝ իր այն արտահայտության համար, թե մսի թանկացումը չի ազդի աղքատ մարդկանց վրա, որոնք միևնույն է`միս գնելու փող չունեն և շարունակելու են կարտոֆիլ ուտել: Խոսրով Հարությունյանն ասել է, որ ընդամենը մեկնաբանել է մեկ այլ պատգամավորի`Հակոբ Հակոբյանի հայտարարությունը:Լրագրողները հարցրել են` ինչո՞ւ կարտոֆիլ չի ուտում, ինչպես խորհուրդ էր տվել անապահով խավին:

«Իմիջիայլոց, ուտելուց լավ էլ ուտում եմ»,- պատասխանել է պատգամավորը։

Հաջորդ հարցը վերաբերել է մսին. «Իսկ ի՞նչ միս եք նախընտրում»

«Դե արդեն զավեշտի եք վերածում»,- պատասխանել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով թանկացումների մասին, հայտարարել էր, թե աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում։ Հետևաբար նրանց համար միևնույն է`կարագն ու միսն էժան են, թե թանկ։

Լրագրորղները խնդրել էին Խոսրով Հարությունյանին մեկնաբանել այդ տեսակետը: Վերջինս էլ նշել էր, որ գործընկերը չի ցանկացել վիրավորել մարդկանց, պարզապես նկատի է ունեցել, որ եթե մարդը սովոր է կարտոֆիլ ուտել, միևնույն է, մսի թանկացումը նրա վրա չի ազդի, քանի որ միս գնելու գումար չունի և շարունակելու է կարտոֆիլ օգտագործել։

̰
Ովքե՞ր են Ազգային Ժողովի ակտիվներն ու անպարտաճանաչները

15:08 12.12.2017

Parliamentmonitoring-ի արդյունքներով 6-րդ գումարման առաջին նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով 82 անգամ ելույթ է ունեցել և հարց հնչեցրել: Հաջորդը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է. 59 հարց ու ելույթ: Նույնչափ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ամենաակտիվ պատգամավորների 4-րդ հորիզոնականում է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 52 ելույթով և հարցով: Նույնքան ակտիվ է եղել նաև 5-րդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Նա նիստերից բացակայել է 213 անգամ: Ծառուկյանին հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 155 անգամ: Նիստերից հաճախակի բացակայել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 123 անգամ: Ամենաշատը բացակայած պատգամավորների թվում է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը. նա բացակայել է 99 անգամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նիստերից բացակայել է 97 անգամ և այդ ցուցանիշով 5-րդն է ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկում:

Առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորները իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը կողմ են քվեարկել 209 անգամ, իսկ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը՝ 208:

Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորներն էլ ներկայացնում են ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դեմ է քվեարկել 47, Մանե Թանդիլյանը՝ 44, Արամ Սարգսյանը՝ 42, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ 40 անգամ:

Ամենահաճախ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էլ բացառապես ներկայացնում են «Ծառուկյան» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահան Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել 10 անգամ, Արայիկ Աղաբաբյանը՝ 9 անգամ:
Առաջին նստաշրջանի ընթացքում ընդունված նախագծերի 12.5 տոկոսը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորները, 87.5 տոկոսը՝ կառավարությունը: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է պատգամավորների հեղինակած 25 և կառավարության հեղինակած 160 օրենսդրական նախաձեռնություն:

̰
Սաակաշվիլիի կինը օգնություն է խնդրում ամուսնու համար

12:15 12.12.2017

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանագպես Միխեիլ Սաակաշվիլիի կինը դիմել է Արևմուտքին:

̰
Արցախում զոհված զինվորը Պյատիգորսկից էր եկել՝ ծառայելու

11:18 12.12.2017

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում կրակոցից մահացու վիրավորում ստացած զինծառայող ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը ծնվել էր 1996թ: Ավարտել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գտնվող Դմիտեր Մարինովի անվան թիվ 69 հանրակրթարական դպրոցը: Սովորում էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտություն և կառավարում ֆակուտետում: Ընտանիքի հետ բնակվել էր ՌԴ Ստավրոպոլի մարզի Պյատիգորսկ քաղաքում:Ռուսաստանի Դաշնությունում ծառայությունն ավարտելուց հետո Նարեկը վերադարձել էր Հայաստան: 2016 թվականի հունվարին նրան զորակոչել էին բանակ և ծառայության տարել Արցախ:

Հիշեցնենք՝ նարեկ Ադիբեկյանը մահացու վիրավորում էր ստացել համածառայակցի կողմից արձակված գնդակից:Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

̰
Մեքենա ներմուծելու արգելք չի լինի. Վախթանգ Միրումյան

14:35 11.12.2017

2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի մի քանի բացառություն, որոնց թվում` զուգահեռ ներմուծման արգելքի համար որոշակի անցումային ժամանակահատված սահմանելն էր՝ 3 տարի:

̰
ՊԵԿ-ն ավտոմատացրել է հաշվետվությունների ներկայացման գործընթացը

13:33 11.12.2017

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման գործընթացը: Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկներն այսուհետ կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով, ասել է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

̰
Որ ապրանքնեին են թանկանալու մինչև 2021 թվականը

12:08 11.12.2017

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո  որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչեվ 2021 թվականը կբարձրանան և կհավասարվեն  ընդհանուր մաքսատուրքերին, ասել է ՊԵԿ նախագահ Վախթանգ Միրումյանը: Դա չի նշանակում ամենևին, որ տվյալ ապրանքները կթանկանան:«Օրինակ եթե թռչնի մսի մաքսատուրքը 14 տոկոս է, և հունվարի մեկից սահմանվի 18 տոկոս, դա չի նշանակում, որ թռչնի միսը կթանկանա առնվազն էդքան: Կան մի քանի […]

̰
Հեղինակային իրավունքների պաշտպանության հարցերում Հայաստանը տայգա է. Արամ Աբրահամյան

15:36 09.12.2017

«Հեղինակային իրավունքների պաշտպանության հարցերում Հայաստանը տայգա է, հեռուստատեսային հաղորդումների 90 տոկոսը գողացվում է և անօրինական ցուցադրվում Հայաստանից դուրս՝ հայաշատ վայրերում»,- նշել է հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը:

̰
Ինչպե՞ս պաշտպանվել տեսահեններից. խորհուրդներ Արփինե Հովհաննիսյանից

14:36 09.12.2017

Տեսաարտադրանքի հեղինակային իրավունքները պաշտպանելու, տեսահենների դեմ պայքարելու ուղղությունները բազմավեկտոր են, կարծում է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

̰
Տեսահենության պերճանքն ու թշվառությունը

14:17 09.12.2017

Ողջ աշխարհում ծաղկող տեսահենությունը իրավատերերին ավելի քան 12.5 մլրդ դոլարի վնաս է հասցնում: Օգտատերերը մի տեսակ հանդուժողականությամբ են վերաբերվում դրան, քանի որ ընդունված է համարել, որ համացանցից օգտվելն արդեն տեսահենության տարրեր է պարունակում, կարծում է ԱԺ փոխնախագահ, իրավաբանության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը:

̰
Վիճաբանություն Նորքի զինված խմբի գործով դատաքննության ժամանակ

16:52 08.12.2017

Վահան Շիրխանյանի և մյուսների գործով հրապարակվեցին քրեական գործի փաստաթղթերը:

̰
Ձայնագրությունն ապացույց չի կարող դիտվել. Հայկ Ալումյան

16:23 08.12.2017

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր անդրադարձավ նախորդ դատական նիստին հրապարակված աղմկահարույց ձայնագրության սղագրությանը, որի ընթացքում, ըստ գործի նյութերի, խոսում են ամբաստանյալներ Վահան Շիրխանյանը և Արթուր Վարդանյանը։

̰
Եգիպտական մումիայի առեղծվածը

20:01 07.12.2017

Ամերիկացի գիտնականները ռենտգենյան ճառագայթներով սքանավորում են մոտ 100 տարի առաջ գտնված եգիպտական մումիան:

̰
«Աշխարհի փրկիչը»՝ Աբու Դաբիում

13:40 07.12.2017

Աբու Դաբիի Լուվր թանգարանում շուտով կցուցադրվի Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը», որն անցյալ ամիս վաճառվել էր ռեկորդային՝ 450 մլն դոլարով: Կտավի ցուցադրման մասին 3 լեզվով՝ արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն, հայտնել է Թվիթեր սոցիալական կայքը: Թե ով է ձեռք բերել այդ կտավը Նյու Յորքի Քիստիի աճուդում, մնում է անհայտ: Հայտնի է, սակայն, նախորդ տերը՝ ռուս բիզնեսմեն Դմիտրի Ռիբալովլեվ:

̰
Ի՞նչ են պարունակում բրազիլական, ռուսական սառեցրած հավերը

17:16 06.12.2017

Ներկրված սառեցրած հավի միսըն անվտանգ չէ առողջության համար: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն այս մասին ահազանգել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

̰
Իլոն Մասկը ցույց է տվել Լոս Անջելեսում կառուցվելիք  թունելների քարտեզը

13:13 05.12.2017

Այս քարտեզը ցույց է տալիս այն թունելները, որոնք պետք է անցնեն Լոս Անջելեսի տակով և որոնք պետք է կառուցի Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Boring ընկերությունը:Կարմիրով նշված են փորձարկվող ուղղությունները, իսկ կապույտով՝ այն թունելներն են, որոնք պետք է գործարկվեն համընդհանուր օգտագործումից հետո: Ցանցի ընդհանուր երկարությունը է 100 կմ է:

̰
Միջադեպ ՊՊԾ գնդի գրավման  անջատված գործով  դատաքննությանը

12:43 05.12.2017

2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊծ գնդի գրավման և մի քանի ծանր հանցագործությունների համար մեղադրվող 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի,Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր օհանյանի նախագահությամբ այսօր սկսվեց մեղադրանքների հրապարակումը:

Այդ պահին «Դեդ»մականունով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի նյարդերը տեղի տվեցին: Նա հայտարարեց,որ հեռանում է դահլիճից.

«Իմ մոտ տենց ա, ես չեմ կարող լսել բաշիբոզուկների եւ ենիչերների։ Դուք կամակատարն եք Սերժիկի:Չե՜մ նստելու, չե՜մ մնալու, չե՜մ լսելու այդ բարբաջանքները»,-բղավեց նա:

հրահանգեց նստել և առանց իր թույլտվության քայլեր չձեռնարկել: Հակոբյանը դատարանի հորդորները չլսեց և դատավոր Արթուր Օհանյանին «կամակատար» անվանեց,ապա պնդեց, որ պետք է հեռանա:Ոստիկանները փորձեցին արգելել նրան:

Դատարանը սանկցիա կիրառեց. Հակոբյանին այսօրվա դատաքննությունից հեռացնել, նրան հետևեց նաև ամբաստանյալ Արամ Մանուկյանը: Նա հայտարարեց, թե վատառողջ է: Նույնը կրկնեց նաև Արայիկ Հակոբյանը, սակայն դատավոր Արթուր Օհանյանը արգելեց նրանց հեռանալ դահլիճից: Նիստն ընդմիջվեց, որպեսզի լարված մթնոլորտը հանդարտվի:

̰
Time ամսագիրը հայտնել է «Տարվա մարդ» անվանակարգում հաղթողի անունը

12:28 05.12.2017

2017 թվականի Տարվա մարդն, ըստ Time ամսագրի օնլայն քվեարկության արդյունքերի, դարձել է Սաուդյան Արաբիայի ժառանգական արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը: Նրա օգտին օնլայն քվեարկել է ընթերցողնի 24 % ը:Արքայազնը նոյեմբերի 4-ից գլխավորում է հակակոռուպցիոն կոմիտեն և պաշտոնը ստանձնելու հաջորդ օրն իսկ կարգադրեց ձերբակալել կառավարման համակարգի 11 ընտանիքների անդամների, 4 տասնյակից ավելի քաղաքական գործիչների, ազդեցիկ նախկին պաշտոնյաների, գործարարների, ովքեր մեղադրվեցին փողերի լվացման,ծառայողական դիրքի չարաշահման, ապօրինի գործարքներ կնքելու և կաշառք ստանալու համար:

Заместитель наследного принца, второй заместитель премьер-министра и министр обороны Саудовской Аравии Мухаммад ибн Салман Аль Сауд. Архивное фотоԵրկրորդ տեղում ձայների 6%-ով #MeToo/ես նույնպես/ արշավի մասակիցներն են, ովքեր համացանցում պատմել են, թե ինչպես են ենթարկվել բռնության:

Երրորդ տեղը 5% ձայներով բաժանել են ամերիկացի ֆուտբոլիստ Քոլին Կափերնիկը, այսպես կոչված «Ռուսաստանի» գործով պետական մեղադրող Ռոբերտ Մյուլլերը և «Երազողները» (Dreamers)՝ այն երիտասարդները, ում ծնողները, չունենալով ԱՄՆ մուտքի օրինական թույլտվություն, նրանց բերել են այդ երկիր:

Անցյալ տարի ամսագրի քվեարկության արդյունքներով Տարվա մարդ էր ճանաչվել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդին:

«Տարվա մարդ» անվանակարգում հաղթող ճանաչելու ավանդույթը ձևավորվել է 1927 թվականից:

̰
Արդյո՞ք պատվաստումներն ու աուտիզմը իրար հետ կապված են. գիտնականներ

11:15 05.12.2017

Հնարավոր է՝ շուտով ապացուցվի պատվաստումների և աուտիզմի միջև ուղղակի կապը: Այս մասին գրում է Daily Mail-ը: Քիլի համալսարանի պրոֆեսոր Քրիս Էքսլիի հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերում առկա ծանր մետաղը մոտ 10 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը աուտիզմով հիվանդ երեխաների ուղեղում:

Ալյումինը կուտակվում է այն բջիջներում, որոնք «պատասխանատու» են օրգանիզմի օպտիմալ ջերմաստիճանի և ներքին կայունության համար: Ուսումնասիրության հեղինակը կարծում է,որ պատվաստումների և աուտիզմի միջև ուղղակի կապը հաստատվում է այն փաստով, որ պատվաստանյութերի պարտադիր բաղադրիչներից մեկը հենց ալյումինն է:

Գիտնականները երբեք միանաշնակ չեն ընդունել պատվաստումների արդյունավետությունը: Դրանք շարունակում են մնալ գիտական բուռն վեճերի և ուսումնասիրություների թեմա: Դեռ 1995 թվականին գաստրոէնտերոլոգ Էնդրյու Ուեյքֆիլդը տեսակետ էր հայտնել, որ կարմրուկի,կարմրախտի, խոզուկի պատվաստանյութերի, աղիքայի հիվանդությունների և աուտիզմի միջև որոշակի կապ կա: Այդ վարկածը ժխտվեց, սակայն համաշխարհային առողջապահական կազմակերպությունը փաստում է, որ մարդկանց մեծ մասը վերապահումով է մոտենում պատվաստումներին, շատերը հնարավորության դեպքում խուսափում են դրանիցից, մինչդեռ հատկապես փոքր երեխաները լրիվ անպաշտպան են կարմրուկ հիվանդության դեմ, եթե չպատվաստվեն:

The Hippocratic Post ամսագրի հետազոտության համաձայն, ստացվում է, որ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստումները պաշտպանում են տվյալ հիվանդություններից, սակայն ավելացնում են մի քանի այլ հիվանդություններով տառապելու հավանականությունը, ինչպես օրինակ Ալցհեյմերի հիվանդությունը և աուտիզմը:

̰
Հարավային Կորեան և Ճապոնիան՝ Հյուսիսային Կորեայի հնարավոր զոհեր

14:43 04.12.2017

Կորեական թերակղզում հակամարտության առաջին զոհերը կլինեն Հարավային Կորեան և Ճապոնիան, բելառուսական СТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

̰
ՊՊծ գնդի գործով պետական մեղադրողը  ներկայացնում է  մեղադրական եզրակացությունները

12:45 04.12.2017

ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով դատաքննությունը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է: Հիշեցնենք՝  մի քանի ամիս տևած նախապատրաստական փուլն ի վերջո հաղթահարվել է և դատարանում […]

̰
BACK_TO_TOP