16:49 17.11.2017
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը հերթական անգամ անգամ վետո է դրել ՄԱԿ-ի և քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության համատեղ մանդատի երկարացման՝ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի վրա:
14:13 17.11.2017
Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Նորքի զինված խմբի գործով դատաքննություննը չի կայացել,քանի որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը, ըստ ՔԿՀ-ից ստացված տեղեկանքի, վատացել է, եվ նրան դատարան չէին բերել: Նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դա անակնկալ չէ, քանի որ նրա առողջական վիճակը միշտ շատ վատ է եղել, եվ նա մեծ […]
12:53 17.11.2017
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պիտի շարունակվեր Նորքի զինված խմբի գործով դատաքննությունը, սակայն նիստը տեղի չունեցավ, քանի որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը, ըստ ՔԿՀ-ից ստացված տեղեկանքի, վատացել էր և նրան չէին ուղեկցել դատարան:
18:35 14.11.2017
Լոնդոնի կայարանից գողացել են մեծ սև ճամպրուկ,որում եղել են 1 մլն ֆունտ արժողությամբ թանկարժեք քարեր, հաղորդում է The Telegraph պարբերականը: Ճամպրուկը պատկանել է զարդերի վաճառքով զբաղվող 35-ամյա մի գործարարի ,ով գնացքով ճանապարհորդում էր Լոնդոնից Բիրմինգհեմ: Իսկ ճամպրուկում եղել են ավելի քան 40 տեսակի թանկարժեք քարեր՝ ռուբին, զմրուխտ, սապֆիր: Ուղևորը պնդել է,որ ճամպրուկը դրել էր ուղեբեռի համար նախատեսված պահարանում, իսկ Ռագբի քաղաքում այն արդեն անհետացել էր:
Հետաքննության վարկածով ճամպրուկն անհետացել է մինչև կայարանից գնացքի շարժվելը: Տարածքի տեսախցիկները ֆիքսել են կասկածելի մի անձնավորության,ով պտտվում էր գնացքի շուրջբոլորը և խոսում հեռախոսով:
17:12 14.11.2017
Թրամփը փաստորեն կրկին հասատեց իր այն համոզմունքը, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ նախագահի ընտրություններին: Խաղաղ օվկիանոսյան Ասիական տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ շաբաթ օրը երկու նախագահները կարճատև զրույց են ունեցել: Դոնալդ Թրամփը ուղղակի հարցրել է իր ռուս գործընկերոջը՝ արդյոք Կրեմլը միջամտել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություներին:
16:17 14.11.2017
Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում սովորող աշակերտներից մեկի մայրը՝ Մարինե Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ դպրոցում իր որդուն ծեծի են ենթարկել, սկոտչով կապել են ձեռքերը և կտրել են թարթիչները: Մայրը նշված գործողությունների մեջ մեղադրում է նույն դասարանի մի քանի աշակերտների, ինչպես նաև ուսուցչական անձնակազմին` անտարբերության համար:
Երեխայի դասվարը՝ Վերոնիկա Բաբաջանյանը նշել է, որ ոչ ոք 7-ամյա տղային չի ծեծել: Նրա խոսքով՝ տղան սոցմանկավարժի հետ անցկացվող դասերից մեկի ժամանակ նրան հարցրել է, թե արդյոք կարելի է հոնքերը կտրել, սոցմանկավարժն էլ նրան պատասխանել է, որ ոչ: Հաջորդ օրը արդեն երեխան դպրոց է եկել թարթիչները կտրած, ծեծի հետքեր նրա վրա դասվարը չի նկատել: Կտրած թարթիչների մասին նա հայտնել է երեխայի վարորդին, վարորդն էլ երեխայի հորը: Վերոնիկա Բաբաջանյանի խոսքով՝ թարթիչները կտրելու օրը երեխան մնացել է մոր տանը: Երբ դասվարը նրան հարցրել է, թե ինչի համար է թարթիչները կտրել՝ երեխան պատասխանել է. «Ուզել եմ աչքերիս գույնը տեսնել»: Դասվարը մեզ հետ զրույցում նշեց, որ մայրը հազվադեպ է դպրոց եկել, միայն հորն են տեսել, իսկ առօրյա հարցերը քննարկել են նրանց վարորդի հետ: Տղան էլ հատուկ կարիքներ ունեցող երեխա է: «Երեխային երբ հարցնում են, թե քեզ ծեծե՞լ են, նա պատասխանում է՝ մեկ այո, մեկ էլ՝ ոչ: Տարբեր մարդկանց է նշում ու բացի այդ՝ նրա նշած անունով երեխա մեր դասարանում չկա: Նա անընդհատ Մինաս է ասում»,-ասաց նա:
14:53 14.11.2017
Ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման քրեական գործից անջատված մասով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ շտապօգնության բրիգադ է կանչվել: Վատացել է ամբաստանյալ Արամ Հակոբյանի վիճակը: Մինչ այդ դատարանը մերժել էր ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանին և Մարտիրոս Հակոբյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունները:
Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման գործով 32 ամբաստանյալ է անցնում: Քրեական գործը մասնատվել է 3 մասի: 11ամբաստանյալների գործը քննում է Արթուր Օհանյանը: Եվս 10-ի գործը դատավոր Մեսրոպ Մակյանին է մակագրվել: 11 ամբաստանյալներ մնացել են Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից քննվող գործի վարույթում:
14:12 14.11.2017
Պարեկապահակային գնդի գրավման քրեական գործից անջատված մասով դատաքննությունը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակվել է: