15:43 02.12.2017
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևան էին այցելել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչերը: Նրանք ներկայացրել են ապրիլի 2-ին անցկացրած խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցը:
14:34 01.12.2017
Հյուսիսային Սիրիայի ինքնահռչակ դաշնությունը ընտրություններ է անցկացնում քաղաքային իշխանության օղակներում, հաղորդում է Hawar քրդական գործակալությունը
12:43 30.11.2017
Այսօր կառավարության նիստում քննարկվեց անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, ռազմավարությունը և միջոցառումների ցանկը:
11:27 30.11.2017
Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքսային ծառայություններին և առևտրային բանկերին դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի տոնական օրերի ավարտը սահմանել աշխատանքային հերթապահություն։
19:53 28.11.2017
Սխտորը դեռ անհիշելի ժամանակներից են օգտագործում որպես մրսածության դեղ, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն անգամ կարող պայքարել կայուն բակտերիաների դեմ, որոնք ներհիվանդանոցային վարակների պատճառ են դառնում: Ինչպես հաղորում է The Daily Mail պարբերականը, սխտորում պարունակվող աջոեն միացությունը հակաբիոտիկների հետ դառնում է բակտերիաների դեմ մահացու զենք անգամ ամենակայուն բակետրիայի՝ ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ: Կոպենհագենի համալսարանի գիտնականների համոզմամբ,աջոեն միացությունը կարող է օգտագործվել նաև շաքարային դիաբետով հիվանդների վերքերի բուժման ժամանակ: Միացությունը քայքայում է բակտերիաների կենսաբանական թաղանթը: Հենց այն թաղանթը, որը պաշտպանում է բակտերիաները դեղերից: Դրա շնորհիվ իմունային համակարգը և հակաբիոտիկները միասին կարողանում են ակտիվ պայքար մղել հիվանդության դեմ: Գիտնականները փորձարկել են միացությունը 2 բակտերինաերի դեմ՝ Staphylococcus aureus и Pseudomonas aeruginosa. երկուսի դեպքում էլ ազդեցությունն արդյունավետ է եղել:
15:00 28.11.2017
Ձայնագրությունները, որոնք ՆԱՍԱ-ն դեռ 1977 թվականին էր ուղարկել Voyager 1տիեզարական ապարատից, արդեն թողարկվել են վինիլային ձայնասկավառակների տեսքով: Ozma Record ձայնագրման ընկերությունն արդեն նախնական պատվերներ է ընդունում:Փաթեթը բաղկացած է 3 ձայնասկավառակից և արժե 98 դոլար: 2018 թվականի հունվարին դրանք կհայտնվեն վաճառքում: Ձայնագրությունները թողարկելու համար ստուդիան գումար էր հավաքում դեռ 2016 թվականից: Այս ժամանակահատվածում հավաքվեց ավելի քան 1.3 միլիոն դոլար:
13:03 28.11.2017
Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների, Արմեն Պողոսյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի դատաքնությունը: Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը միակն է,ով մեղադրվում է երկու դրվագով՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք՝տվյալ դեպքում եվրո թղթադրամներ ձեռք բերելու համար: «Իգլայի» դրվագով մեղադրվում էին նաև Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու՝ այսինքն ապօրինի փողերը օրինականցնելու համար մեղադրվում էին Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:
ատարանը մեղավոր ճանաչեց բոլորին: Ամբաստանյալ Ժորա Զաքարյանի դատապարտեց 2 տարվա ազատազարկման՝ պատժի կրումը պայմանականորեն չկիրառելով և սահմանելով փորձաշրջան 2 տարի ժակետով:
Դավիթ Հարությունյանը ևս դատապարտվեց 2 տարվա ազատազարկման, պատժի կիրառումը պայմանանականորեն չկիրառելով և սահմանելով փորձասշրջան:
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարի ազատարզրկման պայմանականորեն չկիրառելով պատիժը և սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Կարեն Քոչարյանին նշանակվեց պատիժ 2 տարի 6 ամիս ժամկետով, պատժի կրումը պայմանականորեն չկիրառեով և սահմանելով փորձաշրջան: Արմեն Պողոսյանին նշանակվեց պատիժ ազատազրկում 2 տարի ժակետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ:
Սանասար Գաբրիելյանին նշանակվեց պատիժ՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ: Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագներով, նշանակվեց պատիժ հանցագործության մեկ դրվագի համար ազատազրկում 3 տարի ժամկետով, մյուսի համար՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժները մասնակիորեն գումարելով վերջնական պատիժ նշանակվեց 6 տարի ազատազրկում՝ խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելով և պատժի սկիզբը համարելով 2017 թվականի մարտի 22 ից, նրան կալանքի վերցնելու պահից սկսած: Սամվել Բաբայանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը դատավճռի հրապարակումից հետո ասաց, որ մտադիր են դատավճիռը բողոքարկել բոլոր ատյաններում, եթե հարկ լինի՝ կդիմեն նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
17:58 27.11.2017
Բաբայանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ այսօր պաշտպանական ճառով հանդես է եկել Իգլայի գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը: Նա ասել է, որ Սամվել Բաբայանը կապ չունի«Իգլա» համալիր ձեռք բերելու հետ:Ինքն է եղել նախաձեռնող, ցանկացել է Արցախի բանակին նվեր տալ:Ամբաստանյալ Արմեն Պողոսյանին է հանձնարարել, նա էլ գտել է Հրաչյա Մայիլյան անունով մեկին, ասել է նա կարող […]
17:35 27.11.2017
Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը մոտեցավ հանգուցալուցմանը: Դատարանն այսօր շարունակել է լսել պաշտպանական ճառերը եվ ամբաստանյալների վերջին խոսքերը: Ամբաստանյալներից ոչ մեկը չի ընդունել իր մեղքը:Նրանք դատարանից խնդրել են մարդկայնորեն մոտենալ և արդարացի դատավճիռ կայացնել: /Տեսանյութ/
14:29 27.11.2017
Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել բաբայանի և մյուսների գործշով դատաքննության ժամանակ այսօր շարունակվել են պաշտպանական ճառերը: Ամբաստանյալ Սամվել Բաբայանի ձայնը թեեվ նորից կտրվսծ էր, սակայն պաշտպանական ճառով հանդես եկավ: Նա ասաց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքում ասվածը՝ խոսքը ոչ թե հրթիռի մասին է, այլ հրթիռի մասինիկի՝«տրուբայի»: Բաբայանը պատասխանեց նաեվ պետական […]
14:01 27.11.2017
Կենտորն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ շարունակվել են պաշտպանական ճառերը: Ամբաստանյալ Բաբայանն ասել է, որ փողերի լվացման դրվագով իրեն մեղավոր չի ճանաչում, որևիցե հանցագործություն չի կատարել, իրեն պարտք են եղել, գումար են ուղարկել:«Ես ասել եմ ումից եմ էդ գումարը ստացել, ովա ուղարկել առաջին րոպեից որևիցե բան […]
13:01 25.11.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 09:50-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Կապան-Գորիս-Սիսիան-«Զանգեր», Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար: Կոտայքի մարզի […]
12:53 25.11.2017
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում «սև ուրբաթին» հրաձգության դեպքեր են տեղի ունեցել խոշոր առևտրի կենտրոնների մոտ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ։ Իսկ AMazon-ի տիրոջ հարստությունն ավելացել է 100 մլրդ-ով:
Մեկ օրում 4 նման միջադեպ է տեղի ունեցել՝ Նյու Ջերսիում, Նևադայում, երկուսը՝ Թեննեսիում։
14:39 23.11.2017
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լրամշակումից հետո փոխվել է, կարծում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները:
13:39 23.11.2017
Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1ից:Փոփոխություններ են նախատեսվում մասնավորապես եկամտահարկի հետ կապված:
17:11 22.11.2017
Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մականի նախագահությամբ շարունակվել է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի գործով դատաքննությունը:
14:43 22.11.2017
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2017 թվականի ապրիլից ստուգումներ է իրականացնում 32 ոլորտներում: «Խաղալիքների ոլորտը ամենառիսկայիններից է»,- ասել է տեսչության պատասխանատու Արթուր Մկրտչյանը: Խաղալիք արտադրող և ներմուծող տնտեսվարող 17 սուբյեկտների գործունեությունն են ուսումնասիրել: 12-ում ստուգումներն ավարտված են, 5-ում՝ շարունակվում են: «Բոլոր 12 տնտեսվարողները խախտումներ են թույլ տվել սերտիֆիկացման և հայերեն մակնշման հետ կապված»,- […]
14:32 22.11.2017
Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյաին և մյուսների գործով դատաքննության ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
12:22 22.11.2017
Հայաստան ներկրվող խաղալիքների մեծ մասը չունի սերտիֆիկատ: Դրանք չեն ստուգվում սահմանին և անարգել հասնում են խանութներ: Իսկ ոչ բրենդային խանութներում և տոնավաճառներում վաճառվող խաղալիքները պարունակում թունավոր նյութեր՝ ֆտալատներ: Այս մասին ասել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» հասարակական կազմակերպության գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանը: Նրանք ստուգել են 5 երկրից ներկրված 16 խաղալիք: Դրանցից 9-ը ներկրված […]
19:03 17.11.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալը Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ -ի զորավարժությունների ժամանակ հայտնվել են թշնամիների ցուցակում, հաղորդում է Hurriyet Daily News պարբերականը: Այդ մասին պատմել է հենց Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում արդարություն եվ զարգացում կուսակցության շրջանային ղեկավարների առջև: «Նրանք ինչ որ ստենդի պես բան են տեղադրել թշնամիների անուններով, որոնց թվում […]
18:38 17.11.2017
ԱՄՆ Կոլորադո նահանգի բժիշկները հաստատում են, որ մարիխուանայի գերդոզավորումից մահացել է 11 ամսական փոքրիկ: