17:50 25.04.2020
Ամստերդամում Արևմտյան Եվրոպայի աﬔնահին՝ «Հայ Առաքելական Սուրբ Հոգի» եկեղեցու պատին տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ ապրիլի 24-ին նախատեսված ավանդական արարողությունն այս տարի համավարակի պատճաով չեղարկվել էր, սակայն երեկ, տեղի ոստիկանության հետ համաձայնությամբ, սահմանափակ մասնակիցներով արարողություն անցկացվել է։
«Նույնիսկ այս արտասովոր, արտակարգ պայմաններում մենք միասնական ենք, և դա նաև արտացոլվեց այն բոլոր ուղերձներում, որ հոլանդացի մեր բարեկամները հղում են հայ ժողովրդին իրենց տներից և ոգեկոչում են ու իրենց աջակցությունը և համերաշխությունը հայտնում։ Սա, իհարկե, կարևոր հանգրվան է, որին Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները ձգտել են տասնամյակներ, և Ամստերդամի կենտրոնում այս խաչքարի առկայությունն այստեղ ևս այդ պայքարի ու այդ պայքարում հաջողության առհավատչյան է»,- ասել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Ապրիլի 24-ի նախօրեին կոչ է արվել հայ համայնքին, որ հետևեն սահմանափակումների հրահանգներին, որպեսզի կորոնավիրուսի համավարակը տարածում չգտնի և հետևեն աշխարհում հայրենակիցների օրինակին ու մնան տանը՝ տանից մասնակից դառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առիթով կազմակերպվող միջոցառումներին։
«Սակայն Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներն ու Ամստերդամի քաղաքապետարանի անդամները ընդառաջեցին և կազմակերպվեց փոքր արարողություն»,- ասել է Ամստերդաﬕ «Սբ. Գրիգոր Նարեկացի» հիﬓադրաﬕ նախագահ Վահան Ավագյանը։
Նիդերլանդների խորհրդարանի «Քրիստոնեական միություն» խմբակցության անդամ Ջոել Ֆորդևինդն էլ ուրախությամբ տեղեկացրել է, որ իրենց կուսակցության առաջարկով և իրենց խորհրդարանի որոշմամբ՝ այս ամռանը Երևանում կբացվի Նիդերլանդների դեսպանոթյուն։
«Շատ հաճելի է այսօր, չնայած կորոնավիրուսի համավարակին և ընդունված սահմանափակուﬓերին, գտնվել այստեղ և իմ խմբակցության անունից հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեծ ափսոսաքով պիտի նշեմ, որ ապրիլի 24-ին նախատեսված Նիդերլանդների կառավարական պատվիրակության այցը Երևան, կրթության նախարարի գլխավորությամբ, չեղարկվեց հասկանալի պատճառներով: Մյուս կողﬕց՝ ﬔծ գոհունակությամբ կուզենայի նշել, որ ﬔր կուսակցության առաջարկով, ﬔր խորհրդարանի որոշմամբ, այս ամռանը Երևանում կբացվի Նիդերլանդների դեսպանոթյուն: Վստահ եմ, որ դա կնպաստի ﬔր երկրների և ժողովուրդների ﬕջև կապերի ամրապնդմանը: Բայց այսօր ﬔնք ներկա ենք այստեղ և հայ համայնքի հետ ﬕասին ﬔր տուրքն ենք մատուցոմ Օսմանյան կայսրությունում 105 տարի առաջ ﬔկ ﬕլիոնից ավելի հայ զոհերի հիշատակին»,- ասել է Ջոել Ֆորդևինդը:
Մանրամասները՝ տեսանյութում։
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...
21:10 27.06.2025
ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունների զարգացման հարցումՄիացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ, սակայն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն ավելի ուշ, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք համաձայնագիր ունենք Չինաստանի հետ։ Կիրառումը կսկսվի մի փոքր ավելի ուշ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ առևտրային տարաձայնությունները կարգավորելու համար մի շարք այլ երկրների հետ նույնպես […] ...
21:00 27.06.2025
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերըԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը՝ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հարմոնիում» ՀԿ-ի նախաձեռնությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան), այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Վարպետության դասերին մասնակցել են տարբեր երաժշտական դպրոցների պատանի դաշնակահարներ։ Ծրագրի մասին […] ...
20:48 27.06.2025
Մխիթարյանը ասել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում խոսել է իր ժամանցի մասին։ 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտից դուրս սիրում է շախմատ խաղալ, հատկապես թիմակից Ստեֆան դե Վրեյի հետ։ «Մենք տախտակ չունենք, բայց ես օնլայն խաղում եմ Դե Վրեյի հետ»,- ասել է Մխիթարյանը։ Հարցազրույցում Մխիթարյանը հայտնել է, որ իր սիրելի բառը «դրականն» է․ «Երջանիկ […] ...
20:40 27.06.2025
Իրանի արտգործնախարարը անիմաստ է համարում Գրոսիի ցանկությունը՝ այցելել իրանական միջուկային օբյեկտներԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի պնդումը՝ այցելել վնասված իրանական միջուկային օբյեկտներ, անիմաստ է և կարող է չարամիտ լինել։ «Ռաֆայել Գրոսիի՝ անվտանգության երաշխիքների պատրվակով ռմբակոծված վայրեր այցելելու պնդումն անիմաստ է և, հնարավոր է, նույնիսկ չարամիտ։ Իրանը իրավունք է վերապահում ձեռնարկել ցանկացած միջոց՝ իր […] ...