15:50 21.03.2020
Ս.թ. փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է «Աղավնո» անցակետից (Սյունիքի կողմից): Մարտի 14-ի՝ ժամը 22։00-ից «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» ու «Կովսական» անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ, անհրաժեշտության […]
15:39 21.03.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և ցույց տվել կորոնավիրուսի՝ մարտի 21-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ: Աղյուսակը՝ ստորև. https://www.facebook.com/armembiran/photos/a.940464132645383/3958914754133624/?type=3&theater
15:15 21.03.2020
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 17.9 միլիոն եվրո (20 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք) արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը և կիրառելիությունը բարելավելու գործում։ Լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները և […]
14:47 21.03.2020
ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի` տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ։ Իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը՝ այդ թվում աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը ներկայումս դուրս է տեսչական […]
14:31 21.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել և ծնողներին կոչ արել կիրակի՝ ժամը 17։00-ին. միանալ համազգային ծնողական ժողովի՝ իր էջի լայվի ընթացքում։ Նախարարը հայտնել է, որ կրթության վերաբերյալ ասելիքներ ունի։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158125334653501
14:07 21.03.2020
Մարտի 19-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գաջեգործների փողոցից բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու։ Նա ժամը 23.00-ին, օգտվելով Գաջեգործների փողոցում կայանված «Օպել Աստրա» ավտոմեքենայի դռները բաց լինելու և վարորդի բացակայության հանգամանքից, բացահայտ հափշտակել էր ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել և […]
13:18 21.03.2020
ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նոր գրառում է կատարել․ «Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ, հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,- գրել է մամուլի […]
13:10 21.03.2020
Մարտի 20-ին, ժամը 07:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բորիս Ա.-ին (ծնված 1961 […]
12:35 21.03.2020
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ Այս առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Էլիզիկը, Արմանը, Մոնթեն, Գրետան և մյուսները վաղուց արդեն մեր ընկերներն են: Նրանք ընդգրկվում են մեր միջոցառումներին՝ իրենց կարողություններով կոտրելով կարծրատիպեր: Ցավոք, կորոնավիրուսով պայմանավորված՝ այս տարի հետաձգեցինք նախատեսած բարեգործական միջոցառումը, բայց առաջիկայում գաղափարն իրականացնելու այլ առիթ կունենանք: […]
13:12 19.03.2020
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ կառավարությունում քննարկվել է հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունը և ռազմավարությունը: Վարչապետի խոսքերով` կառավարության առաջ խնդիր դրված չէ վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան այն ՀՀ-ում լավն էր, այլ առաջնորդվել շատ ավելի մեծ ամբիցիաներով՝ հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս: «Մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր: Այս ընթացքում գուցե ավելի […]
19:30 18.03.2020
Չիկագոյում այցելուների համար փակվել է Shedd Aquarium օկեանարիումը: Այս մասին հաղորդվել է օվկիանարիումի թվիթերյան էջում: Աշխատակիցները թույլատրել են պինգվիններին զբոսնել ամբողջ տարածքում: Այժմ պինգվինները` Էդվարդը և Էննին, ազատորեն շրջում են սրահներով: Penguins in the Amazon?! 🐧🌴 Some of the penguins went on a field trip to meet other animals at Shedd. Wellington seemed most interested […]
18:04 18.03.2020
Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողները Երևանում ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրել են չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ. ավտոբուսի մի վարորդ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ […]
17:43 18.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա: ««Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Սոցիալական ապահովության ծառայություններ այցելելու անհրաժեշտություն չկա․ կստեղծվեն իրավական հիմքեր այն դեպքերի համար, եթե կենսաթոշակի և նպաստների […]
17:30 18.03.2020
«Նորք» ինֆեկցիոն բժշկական հիվանդանոցից տեղեկացնում են, որ բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում: Ուստի բժշկական հիվանդանոցի բուժանձնակազմը հորդորում և խորհուրդ է տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Իսկ կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները կարող են վնասել […]
17:05 18.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Հիշյալ օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար (դիստանցիոն) կրթության համակարգի ներդրմանը: Դեռևս մի քանի օր առաջ հղած իր ուղերձում Հանրապետության նախագահը կարևորել էր ստեղծված իրավիճակում ավելի կազմակերպված, պատասխանատու և […]
13:49 18.03.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության անդամների կողմից թեկնածու է առաջադրվում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։ Իլինոյս և Ֆլորիդա նահանգներում կայացած նախնական ընտրությունների (փրայմերիզ) ժամանակ նա անհրաժեշտ թվով ձայներ հավաքեց, հայտնում է Associated Press-ը: «Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին՝ իբրև 2020-ի նախագահի հանրապետական թեկնածու»,- գրել է Թրամփի քարոզչության մենեջեր Բրեդ Փարսկալը իր Twitter-ում: Congratulations to @realDonaldTrump […]
17:38 17.03.2020
Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմով պայմանավորված՝ սահմանափակվել են որոշակի իրավունքներ և ազատություններ: Արտակարգ դրության առանձնահատկությունների վերաբերյալ այսօր լրատվամիջոցների հարցերին պատասխանել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Ըստ նրա՝ Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների մուտքը, անկախ վերջիններիս՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքից: Արգելվում է ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային ճանապարհով ելքը՝ բացառությամբ բեռնափոխադրումներով զբաղվող քաղաքացիների: […]
13:40 17.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արտակարգ դրության առաջին օրը ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսը կրող քաղաքացիներն այս պահին առողջական այլ գանգատներ չունեն, նրանց վիճակը կայուն է, իսկ երկու քաղաքացիների մոտ ախտորոշված թոքաբորբը վերահսկելի է: «Մենք պետք է կարողանանք մեր քաղաքացիական ինքնապատասխանատվությունը բարձրացնել, որ մեր հարազատ, […]
10:52 17.03.2020
Բրիտանացի գիտնականների խումբը պարզել է, թե ում են պատկանում մնացորդները, որոնք հայտնաբերվել են բրիտանական Ֆոլքսթոնի եկեղեցիներից մեկի պատի մեջ: Ոսկորները հայտնաբերվել են դեռևս 19-րդ դարում ՝ տաճարի վերականգնման ժամանակ, գրում է Live Science- ը: Մասնագետները կարծում են, որ պատի մեջ ամփոփվածը Սուրբ Էնսվիդան է ՝ Անգլիայի առաջին քրիստոնյա միապետ, Քենթ թագավորության թագավոր Էթելբերտ Առաջինի թոռնուհին: […]
10:35 17.03.2020
Հնագետները Մեքսիկայում հայտնաբերել են մայաների թագավորության կորուսյալ մայրաքաղաքը: Հայտնաբերվել են պալատ և բուրգեր: Այս տարածքը մ.թ.ա. 750 թ.-ին բնակեցված էր մարդկանցով, հայտնում է Phys.org կայքը: Հնագիտական խումբն այս ամենը գտել են մեքսիկական ֆերմայում պեղումների ժամանակ: Լաքանյա Զելթալ անվանումով պեղումնավայրի ընդերքում, ենթադրաբար, գտնվում է մեծ քաղաք: Գիտնականները կարծում են, որ այն մայա թագավորության Սաք Ցի քաղաքն […]
19:01 16.03.2020
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է, որ նպատակահարմար չէ փակել Եվրամիության սահմանները կորոնավիրուսի պատճառով, քանի որ վիրուսն արդեն առկա է միության բոլոր երկրներում: «Սահմանների փակումը վիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը չէ, որն առկա է ԵՄ բոլոր երկրներում արդեն հիմա, երբ մենք քննարկում ենք դա»,- մեջբերել է նրա խոսքերը ՏԱՍՍ-ը: Մամերը նաև նշել […]
18:36 16.03.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Իրանում կորոնավիրուսի վիճակագրական տվյալները նախորդ օրվա համեմատությամբ. https://www.facebook.com/armembiran/photos/a.940464132645383/3941601169198316/?type=3&theater
18:21 16.03.2020
Ռուսաստանում անհայտ անձինք հայտնում են` իբրև ականապատվել է չորս ուղևորատար ինքնաթիռ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին: «Շերեմետևո» օդանավակայանում էլեկտրոնային փոստով անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվա-Պերմ, Մոսկվա-Տյումեն, Մոսկվա-Ուֆա չվերթների ականապատման մասին: Աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռներն իրենց երթուղիները չեն փոխում և գնում են նպատակակետեր: Մարտի 14-ին անհայտ անձինք ահազանգել էին, թե […]
09:47 16.03.2020
ԱՄՆ-ում ձկնորսը բռնել է հսկայական կարպ (ծածան)՝ Նևադայում սահմանելով նոր ռեկորդ: Այս մասին հաղորդվել է Նևադայի վայրի բնության հարցերով դեպարտամենտի ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ Ռենո քաղաքի բնակիչ Բրանդեն Բերնհեմը հսկա ձուկը բռնել է Վիրջինիա լճում։ Տարածած լուսանկարին կից տղամարդը գրել է, որ իրականում ձուկը շատ ավելի մեծ է, քան երևում է լուսանկարում: Տղամարդը բռնել է […]
21:59 15.03.2020
Ուֆայում կիսամերկ աղջիկը փորձել է տաքսի կանչել: Այս մասին հաղորդել է «Բաշկորտոստան» հեռուստատեսության և ռադիոհաղորդման պետական ընկերությունը։ Կադրերում կարող եք տեսնել մի աղջկա, որ ներքնազգեստով ճանապարհին վազելիս փորձում է տաքսի կամ միկրոավտոբուս կանչել: Վերջում դա հաջողվե՞լ է ռուս կնոջը, թե՝ ոչ, ճշտված չէ: Ինչպես հաղորդում է Bash.news-ը, անցյալ տարվա սեպտեմբերին, Ուֆայում նման դեպք էլի էր […]
14:02 15.03.2020
ԱՄՆ Կոլորադո նահանգում ագրեսիվ պուման հարձակվել է ոստիկանի կին օգնականի վրա: Դեպքի մասին Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել: Չորեքշաբթի՝ մարտի 11-ին, ոստիկանությունը հաղորդագրություն է ստացվել։ Պումնա հարձակվել է ոստիկանների վրա, երբ նրանք փորձել են որսալ կենդանուն։ Կադրերում երևում է, թե ինչպես է գիշատիչ կենդանին կնոջը տապալում գետնին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:45 13.03.2020
Weproject.media-ի ռուսերեն հրատարակությունը կազմել է «Մոսկվայի լավագույն ղեկավարների» ցանկը, որում ընդգրկված են նաև հայկական ծագում ունեցող երեք ռուսաստանցիներ: Պարբերականը նշում է, որ Ռաֆայել Աբրահամյանը «Ռամբլեր» խմբի գործադիր տնօրենն է 2019 թվականից, որը համատեղում է մի քանի խոշոր ռուսական լրատվամիջոցների հարթակներ երկրի ամենամեծ լսարանի հետ ՝ ավելի քան 50 միլիոն մարդ: «Կառավարչի աշխատանքի արդյունքում «Ռամբլեր» խումբը […]
21:44 13.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում. « Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում, հնարավորության դեպքում, առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև […]
21:29 13.03.2020
Forbes-ի փոխանցմամբ՝ մարտի 12-ին աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ կորցրել են գրեթե 78 միլիարդ դոլար: Forbes-ի փորձագետները գնահատել են, որ ամենամեծ կորուստները կրել է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ իր ընկերության բաժնետոմսերի գնի 8% անկումից հետո նա կորցրել է գրեթե 8 միլիարդ դոլար: Louis Vuitton Moet Hennessy-ի գլխավոր տնօրեն Բերնար Առնոն 1 оրում 7 միլիարդ դոլար է […]