15:20 19.02.2020
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին այսօր շնորհավորել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 3-12 դասարանցի լավագույն ընթերցողները:
Շնորհավորելով Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 151-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ պետք է անել հնարավորը՝ երեխաների շրջանում խրախուսելու ընթերցանությունը:
«Գիրք կարդալն արժեքային համակարգ է փոխում և ավելի հանդուրժող ու հարգալից դարձնում միմյանց նկատմամբ: Մեր հասարակության մեջ այդ արժեքները պետք է սերմանվեն հենց այս տարիքից, և դուք՝ որպես այդ արժեքները կրող դեսպաններ, պետք է դրանք տարածեք ձեր միջավայրում: Վստահ եմ, որ այս սերունդն ամբողջությամբ փոխելու է Հայաստանի Հանրապետությունը և ավելի լավ հասարակություն ստեղծելու, իսկ գրքերը դրան շատ են օգնելու»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ ներկաներին խորհուրդ տալով՝ շատ կարդալ:
Նախարարի խոսքերով՝ տարիներ առաջ Լևոն Անանյանի նախաձեռնած գեղեցիկ այս տոնը տարեցտարի մեծ տարածում է գտնում, և երեխաները միմյանց գրքեր են նվիրում: Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը և երեխաները ևս միմյանց գրքեր են նվիրել, զրուցել կարդացած գրքերի, սիրած հեղինակների, գրական ժանրային նախասիրությունների, էլեկտրոնային գրքերի, դպրոցական գրադարանների և գրքին առնչվող այլ թեմաների շուրջ:
https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2804057223154887?__xts__[0]=68.ARBpylMXiN6BcIjPYe-jsTIXI_hdLyDGDoADhhvoTNVmpAl_CDdyWogu05sx90_i0eGOZ045GMJtu6vmLCpDNMFyZLdzzuXCN01R3vH26oodzsCQ83R7ECYlSSE2cIkyMsWG5zS3jWnVl_KCSBe9dV-TK5BqVkm4yOstH6FRFmZXkoT8JXzNo6PQZX9aS_8ixlGBe2DoWiDMmSYinSbG68m9MSTEjeDRWGvboiY615epC3DKBX_5rcNUjnCqV4kUQ449sOoym8TIPQI6dgb2XsrXZIibChIUHPrX0K1hRV2pc6ItUA39pPAhQmZAWnqwor3gckNPJbD6hLFG5JvJryOCJEjE&__tn__=-R
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...