TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+24.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Կբավարարի՞ արդյոք Հայաստանը բելառուս այլախոհի քաղաքական ապաստանի խնդրանքը

22:13 03.09.2024

 Երեկ հայ-վրացական սահմանին պաշտոնական Մինսկի պահանջով կալանավորված Բելառուսի քաղաքացի Դիանա Մոիսեենկոն արդեն ազատ է արձակվել: Նրա հետագա ճակատագիրը առայժմ հայտնի չէ: Ինչի՞ համար էր կալանավորվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բանն այն է, որ այդ երիտասարդ տիկնոջ դեմ իր հայրենիքում՝ Բելառուսում քրեական գործ է հարուցված և իրավապաշտպաններն այդ գործը համարում են քաղաքական և […]

̰
Ադրբեջանի նորընտիր խորհրդարանում չի լինի գեթ մեկ ընդդիմադիր․ Իլհամ Ալիևը ամբողջությամբ կվերահսկի մեջլիսը

21:39 02.09.2024

Ադրբեջանում երեկ կայացան խորհրդարանական արտահերթ ընտությունները: Ինչպես և սպասվում էր, համոզիչ հաղթանակ է տարել Իլհամ Ալիևի ղեկավարած «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: Քանի՞ ձայն է հավաքել Ալիևի կուսակցությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, եթե զուտ թվերին հետևենք, կարող է նույնիսկ տպավորություն ստեղծվել, որ նախորդ գումարման խորհրդարանի համեմատ այս խորհրդարանը ոչ այդքան բարենպաստ է […]

̰
Գեղամ Ստեփանյանը՝ Արցախ վերադարձի իրավունքի մասին

19:39 02.09.2024

Այսօր` Արցախի Անկախության օրը, Երևանում՝ Արցախի մշտական ներկայացուցչության բակում, հավաքվել են հանրային, ընդդիմադիր գործիչներ և լրագրողների հետ ունեցել ճեպազրույցներ: Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ «Վերադարձի իրավունքը՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է»: Գեղամ Ստեփանյանն ասել է, որ այս պահին որպես առաջնահերթություն են հռչակում Արցախ վերադարձի իրավունքի […]

̰
Ադրբեջանում կրկին արտահերթ ընտրություններ են․ ինչպիսին կլինի ապագա մեջլիսը

21:31 30.08.2024

Վաղը Ադրբեջանում լռության օր է: Սեպտեմբերի 1-ին այնտեղ  կկայանան խորհրդարանական արտահերթ ընտություններ: Ինչպե՞ս է ընթացել ընտրարշավը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախ հիշեցնեմ՝ հունիսի 28-ին Իլհամ Ալիևը ստորագրեց խորհրդարանը լուծարելու մասին իր հրամանագիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով: Ֆորմալ պատճառն այն էր, իբրև թե այդ ընտրությունները, եթե ժամանակին անցկացվեին, այսինքն՝ նոյեմբերին, կխանգարեին հենց այդ […]

̰
Եվրոպական մայրաքաղաքները կարող են պատասխանել ԵԽԽՎ պատգամավորներին պերսոնա նոն գրատա հայտարարելու Բաքվի որոշմանը

20:35 29.08.2024

Եվրախորհդի խորհդարանական վեհաժողովի ևս մի քանի պատգամավորներ հաստատաել են, որ հայտնվել են ադրբեջանական սև ցուցակում ու զրկվել են այդ երկիր այցելելու իրավունքից: ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Մարկուս Վիհելը «Արմենպրեսին» ասել է՝ հպարտ է, որ այդ ցուցակում է հայտնվել: Էլ ովքե՞ր են այդ ցուցակում հայտնվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ հունվարին ԵԽԽՎ պատգամավորները […]

̰
Նոր ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա, նոր չափորոշիչ է ներդրվելու ևս 4 դասարանում

18:37 29.08.2024

Նոր ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա: Նոր չափորոշիչ է ներդրվելու ևս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ ու 10-րդ: Դրանք գումարվելու են նախորդ տարվա 3 դասարաններին: Արդյունքում 12-ից 7 դասարաններում նոր չափորոշիչը կգործի: Նախարարի վստահեցմամբ՝ նոր դասագրքերի տպագրման գործընթացն այս տարի ժամանակի որևէ ձգձգում չի ունենա. Դասագրքերի մեծ մասը դպրոցներում է, մնացածը՝ Անդրեասյանի խոսքով, […]

̰
Ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ են մտցվել

12:05 29.08.2024

Ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ կարվեն. բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համագարկով: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Նոր մոտեցմամբ՝ յուրաքանչյուր ուսուցիչ նախ և առաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև, նաև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է թե ո՞ր […]

̰
Էմանուել Մակրոնին փորձում են պաշտոնանկ անել․ որքանո՞վ է հավանական, որ իմպիչմենտը հաջողվի

21:35 28.08.2024

Ֆրանսիայի խորհրդարանում սկսվում է նախագահի իմպիչմենթի գործանթացը: Էմանուել Մակրոնին պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը պատկանում է ձախակոմյան «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությանը: Իմպիչմենթը սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կուսակցության պատգամավորները ներկայացրել են Ազգային ժողով: Ի՞նչն է պատճառը և որքանո՞ վ է իրական, որ իմպիչմենթը հաջողվի: «Ինչպես հիշում եք, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ չկարողացավ վերահսկողության տակ […]

̰
Վրաստանում ուղղափառությունը ցանկանում են պետական կրոն հռչակել․ ինչպե՞ս դա կազդի վիրահայերի վրա

22:30 27.08.2024

Հնարավոր է, որ Վրաստանը գալիք խորհրդարանական ընտրություններից հետո դառնա կրոնական պետություն ու ուղղափառությունն այնտեղ հռչակվի պաշտոնական պետական կրոն: Նախաձեռնողը երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է: Ինչի՞ համար է դա արվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն մասին, որ իշխող կուսակցությունը նման մտադրություն ունի, առաջինը տեղեկացրել է ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը, որը պնդում է, որ […]

̰
Կրեմլը պաշտոնական նպատակներով չի օգտագործում մեսենջերներ, ներառյալ Telegram-ը․ Պեսկով

21:22 27.08.2024

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում ասել է, որ Կրեմլի վարչակազմը չի օգտագործում մեսենջերներ, այդ թվում՝ Telegram-ը, պաշտոնական նպատակներով։ Նրան հարցրել են, թե արդյոք Կրեմլի պաշտոնյաներին խնդրել են «մաքրել» նամակագրությունը Telegram-ում Պավել Դուրովին Ֆրանսիայում կալանավորելուց հետո: Պեսկովը պատասխանել է. «Քաղաքացիական ծառայողները, տեսականորեն, չպետք է օգտագործեն մեսենջերները տեղեկատվական անվտանգության տեսանկյունից, և ոչ էլ Telegram-ը: Նախագահի աշխատակազմում […]

̰
Կուրսկի ԱԷԿ-ից հայտնել են, որ իրավապահ մարմինները ձեռնարկում են անվտանգության բոլոր միջոցները

21:15 27.08.2024

Իրավապահ մարմինները ձեռնարկում են անվտանգության բոլոր միջոցները՝ Կուրսկի ԱԷԿ-ի առավելագույն պաշտպանության համար, օպերատիվ իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին հայտնում է կայանի մամուլի ծառայությունը՝ հղում անելով Կուրսկի ԱԷԿ-ի անձնակազմի կառավարման գծով փոխտնօրեն Վադիմ Ելեցկիխին։ «Ատոմակայանի և քաղաքի անվտանգության ապահովման հարցում կարող եմ ամենայն պատասխանատվությամբ նշել, որ անվտանգության ուժերը ներկայումս ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ բոլոր ոլորտներում առավելագույն […]

̰
Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ նախագահի օգնականի հետ

16:00 27.08.2024

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ինչպես նշվում է, սա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի առաջին այցն է Չինաստան՝ ութ տարվա ընդմիջումից հետո։ Բացի դրանից, Սալիվանն իր պաշտոնում առաջին անգամ է այցելում Չինաստան, ինչը կարելի է համարել […]

̰
Վրաստանում ընդդիմությունը թաքցրել է ֆինանսավորման աղբյուրները․ հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար

15:55 27.08.2024

Վրաստանի մի քանի խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մասամբ կամ ամբողջությամբ թաքցնում են իրենց ֆինանսավորման աղբյուրները, հայտարարել է Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին։ «Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ քաղաքական կուսակցությունները, մասնավորապես՝ «Եվրոպական Վրաստան. շարժում հանուն ազատության», «Այո Եվրոպային. Աղմաշենեբելի ռազմավարություն», «Ազգային շարժում» կուսակցությունները մասնակի կամ ամբողջությամբ թաքցրել են ֆինանսավորման աղբյուրները»,- ճեպազրույցի ժամանակ […]

̰
Ռուսաստանն առաջին անգամ կասետային զինամթերքով հարձակվել է ուկրաինական բաշխիչ ենթակայանների վրա. Շմիգալ

15:17 27.08.2024

 Ռուսաստանն առաջին անգամ կասետային զինամթերքով հարձակվել է Ուկրաինայի բաշխիչ ենթակայանների վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով «Ուկրաինա 2024. Անկախության ֆորումի» հեռարձակմանը։ «Ի դեպ, երեկ առաջին հարձակումները եղել են կասետային զինամթերքով: Հարձակվել են մեր բաշխիչ ենթակայանների վրա, եղել են տասնյակ հրթիռներ», – ասել է նա։ Նրա խոսքով՝ տեխնիկայի […]

̰
Ինձ խորհուրդ են տալիս երես թեքել Ռուսաստանից. Լուկաշենկո

14:48 27.08.2024

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անընդունելի է համարում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու և Ուկրաինային աջակցելու առաջարկները։ Այս մասին նա ասել է հանրապետական ​​մանկավարժական խորհրդում ելույթ ունենալիս։ «Հիմա մեզ խորհուրդ են տալիս, դրսից ասում. «Եկեք պատերազմենք Ուկրաինայի հետ Ռուսաստանի դեմ»։   Այսօր նրանք բոլոր կողմերից ինձ առաջարկներ են անում, որոնք մենք չենք կարող ընդունել 99%-ով», – Լուկաշենկոյի խոսքերն […]

̰
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ. Պեսկով

14:08 27.08.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բառացիորեն մեկ ժամ առաջ Պուտինը միջազգային հեռախոսազրույց ունեցավ, նա խոսեց Հնդկաստանի իր գործընկերոջ՝ պարոն Նարենդրա Մոդիի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ 2024 թվականի հուլիսին Մոդին պոշտոնական այցով եղել է Ռուսաստանում։ Վերջին անգամ Մոդին […]

̰
Բաքուն պերսոնա նոն գրատա է հայտարարում ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սառեցան օգտին

22:07 26.08.2024

Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Եվրախորհրդի խորհդարանական վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սառեցման օգտին: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները հունվարին են սառեցվել: Ինչո՞ւ են հանկարծ հիմա հիշել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե հիշում ենք, որ նոյեմբերին Ադրբեջանում պետք է կայանա ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսը […]

̰
Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացվեց

19:25 24.08.2024

Երևանի քաղաքապետարանը «Green Green» կազմակերպության հետ, Հրազդանի կիրճում այսօր շաբաթօրյակ է անցկացրել. քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, մաքրման աշխատանքներին միացել են Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակիցներ, կամավորներ: Հավաքված աղբը տարածքից հեռացվում էր բեռնատարների միջոցով. շաբաթօրյակի մասնակիցները աղբը նախ տեսակավորում էին՝ չորացած ճյուղեր, որոնք, Արմեն Բեգոյանի հավաստմամբ, հետագայում մուլճի կամ թեփի են վերածվելու, կենցաղային աղբ, […]

̰
Ո՞վ է լինելու Ֆրանսիայի նոր վարչապետը․ թեկնածուների մեծ մասը հայամետ գործիչներ են

22:02 23.08.2024

Այսօր Ելիսեյան պալատում կսկսվեն Ֆրանսիայի նոր վարչապետի թեկնածուի ու կառավարության կազմի շուրջ բանակցությունները: Նախագահ Մակրոնը հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ուժերի առաջնորդների հետ:  Ո՞վ է վարչապետի հավանական թեկնածուն: «Գրեթե երկու ամիս է արդեն անցել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, բայց չի հաջողվել կոնսենսուսի գալ վարչապետի անձի շուրջ: Այսօրվա հանդիպումը հավանաբար վերջին փորձը կլինի՝ ներքաղաքական ճգնաժամից երկիրը դուրս […]

̰
ԱՄՆ պետդեպը հաստատում է, որ Հայաստանի հետ պատրաստվում է համաձայնագիր կնքել ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ

21:23 22.08.2024

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ  համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները այժմ շարունակվում են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «1954թ.-ին ԱՄՆ-ում ընդունվեց միջուկային էներգետիկայի մասին օրենքը, որի 123-րդ կետում շարադրվում են բոլոր այն պայմանները, որոնց պետք […]

̰
Կառավարությունը կաջակցի ֆերմերներին. գործադիրի այսօրվա նիստի որոշումները

19:55 22.08.2024

Կառավարությունը կաջակցի ոչխարաբուծությամբ, այծաբուծությամբ, մեղվաբուծությամբ զբաղվողներին: Կձևավորվի նոր Հանրային խորհուրդ, որի կազմում կստեղծվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել նաև Էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառելու պարզեցված կարգին վերաբերող որոշումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կառավարությունը անասնաբուծության խթանման 3 ծրագիր կիրականացնի

12:15 22.08.2024

Կառավարությունը անասնաբուծության խթանման ուղղությամբ կիրականացնի 3 ծրագիր՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացում, մթերատվության բարձրացում և մեղվաբուծության զարգացում: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանը փորձում է անջատողական շարժումներ հրահրել Նիդերլանդներում` ի պատասխան արցախյան հարցում Ամստերդամի սկզբունքային դիրքորոշման

21:40 21.08.2024

Ադրբեջանը փորձում է անջատողական շարժումներ հրահրել Նիդերլանդներում: Վաղը Բաքվում իր աշխատանքը կսկսի միջազգային մի կոնֆերանս, որի նպատակն է օգնել Նիդերլանդների կազմի մեջ մտնող նախկին գաղութներին անկախանալ Ամստերդամից: Բոնայրե կղզում իսկապե՞ս կան անջատողական տրամադրություններ, և ո՞վ է կոնֆերանսի կազմակերպիչը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես նշվում է անոնսներում, այդ կոնֆերանսը նվիրված է Բոնայրե կղզում […]

̰
Վարչապետը շրջայցով եղել է Արարատի մարզի տարբեր բնակավայրերում

19:21 21.08.2024

Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում շրջայց է կատարել: Վարչապետն առաջինն այցելել է Դալար բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Էլարթ ագրո» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգի: Լուսառատում Փաշինյանը բնակիչների հետ քննարկել է գյուղի հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը: Վարչապետը Երասխում հետևել է սուբվենցիոն ծրագրով մարզադպրոցի կառուցման աշխատանքներին, ունեցել նաև չնախատեսված կանգառ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արևմտյան Նեղոսի տենդը Հայաստանում առաջին անգամ է արձանագրվել, սակայն այն հայտնի է դեռևս 1960-ականներից․ մասնագետ

15:05 21.08.2024

Հայաստանում այս պահի դրությամբ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 41-ը հոսպիտալացված են, 4-ի վիճակը ծանր է: Մեր երկրում վերջին օրերին գրանցվող կորոնավիրուսի դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են, սակայն այս պահին շրջանառվող «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է: Վարակիչ հիվանդությունների թեմայով ասուլիս է տվել Առողջապահության նախարարության […]

̰
Ռուսաստանում արշավ են սկսում հայկական կոնյակի դեմ

21:15 20.08.2024

Մոսկվայում նոր արշավ է սկսվում հայկական կոնյակի դեմ: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հետազոտությունը հաստատել է խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսի վնանգավոր լինելու փաստը: Այստեղ ինչ-որ միտո՞ւմ կա, թե՞ իրականությունն է արձանագրվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարող է լուրը և համապատասխանում է իրականությանը՝ հաշվի առնելով այն, որ ռուսաստանյան խանութներում շատ հաճախ […]

̰
Ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին միացողները

20:09 20.08.2024

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումները: Օրենսդրական փոփոխությունների համաձայն, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ալիևը փրկում է Պուտինին՝ ապահովելով ռուսական գազի ռեէքսպորտը Եվրոպա

21:56 19.08.2024

Մոսկվան ցանկանում է մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահն Ադրբեջանում: Իր պաշտոնակցի հետ հանդիպմանը նա ասել է, թե Մոսկվայի միջնորդությունը բանակցություններում կլինի այնքանով, որքանով պահանջված կլինի Երևանի և Բաքվի կողմից: Էլ ո՞ր հարցերն են օրակարգում եղել կարևորագույն տեղում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ հիշեցնեմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև […]

̰
Ամստերդամի քաղաքապետարանն արգելել է Telegram-ն աշխատանքային հեռախոսներում՝ լրտեսության պատճառով

15:47 19.08.2024

Ամստերդամի քաղաքապետարանն իր քաղաքացիական ծառայողներին արգելել է օգտագործել Telegram հավելվածն իրենց աշխատանքային հեռախոսներում՝ լրտեսության և հանցավոր օգտագործման սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտնում է հոլանդական BNR ռադիոկայանը։ Արգելքը մտցվել էր ապրիլի վերջին, սակայն այդ մասին հրապարակավ չհայտարարվեց։ Telegram-ը դարձել է «ապաստան հաքերների, կիբերհանցագործների և թմրավաճառների համար», – ասել է Ամստերդամի քաղաքապետարանի խոսնակ Ալեքսանդր Շոլտեսը ռադիոկայանին տված […]

̰
Դանիան Ուկրաինային ռազմական աջակցության համար կհատկացնի ևս 116 մլն դոլար 

15:30 19.08.2024

Դանիայի կառավարությունը որոշել է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել՝ 783 մլն կրոն (մոտ 116 մլն դոլար) չափով։ Այս աջակցությունը կօգնի «կատարել Ուկրաինայի ռազմական կարիքները ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում».- ասել է թագավորության պաշտպանության նախարարությունը: Միջոցները նախատեսված են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների միջոցով ապրանքներ գնելու համար։ Մասնավորապես, ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրից գնումների […]

̰
BACK_TO_TOP