15:15 19.08.2024
Եվրամիությունը մոտ ապագայում չի կարողանա սեփական բանակը ստեղծել։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Սանտանդերի համալսարանում։ Նրա ելույթը հեռարձակել են Եվրահանձնաժողովի ծառայությունները։ «Սա մի գիշերում տեղի չի ունենա: Բանակը, ընդհանուր արժույթը և ընդհանուր սահմանները սահմանում են ինքնիշխանությունը: Մեզ մնում է բանակի ստեղծումը, բայց դա անելը շատ դժվար է: Մեզ անհրաժեշտ […]
14:58 19.08.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում բանակցություններ է վարում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դմիտրի Գենդելմանը, ով Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակի խորհրդականն է։ «Այո, հանդիպումը սկսվել է»,- ասել է նա։ Դրանից հետո «կկայանա ընդլայնված կազմով հանդիպում» Իսրայելում ԱՄՆ դեսպանի, ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ռազմական քարտուղարի, ինչպես […]
15:27 17.08.2024
«Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու իրական հնարավորությամբ», «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Համաժողովն անցկացվելու է հնդկական առաջատար ուղեղային կենտրոն «Observer Research Foundation»-ի հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:55 16.08.2024
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել: Պատճառն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված կորուպցիոն գործարքներն են, որոնցում կասկածվում է քաղաքապետը: Ի՞նչ գործարքների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, վաղուց ապացուցված փաստ են եվրոպացի քաղաքական ու պետական գործիչների՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու փաստերը: Ինչ վերաբերում է ամերիկյան պետական գործիչներին, […]
14:37 16.08.2024
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան X սոցցանցի իր էջում մեղադրել է երկրի փոխնախագահ Վերոնիկա Աբադին իրեն դավաճանելու և հաջորդ ընտրություններին իրեն խանգարել փորձելու մեջ։ «Նա ուզում է հանրապետության նախագահին հեռացնել իշխանությունից, որպեսզի ինքը զբաղեցնի այս պաշտոնը։ Եվ ուզում է, որ ես դուրս մնամ ընտրապայքարից, ակնհայտ է, որ փոխնախագահը դեր է խաղում շատ ավելի մեծ դավադրության մեջ։ […]
12:56 16.08.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մոտ 300 հազար դոլար է ստացել Աստվածաշնչի վաճառքից։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով ֆինանսական հաշվետվություններին։ Թրամփը սկսել է 60 դոլար արժողությամբ Աստվածաշունչը վաճառել մարտի վերջին, Ավագ շաբաթվա ընթացքում՝ Ամերիկայում «կրոնական ոգին վերակենդանացնելու և այն կրկին հիանալի» դարձնելու համար: Հեռուստատեսության տվյալներով՝ Թրամփն ունի նաև ավելի քան 1 […]
21:54 15.08.2024
Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստանի սահման նոր արագընթաց մայրուղի կառուցելու որոշում է կայացրել: Մեր երկրի համար այդքան կարևոր այդ նախագծին որոշել են խոչընդոտել Վրաստանում ապրող ադրբեջանցիները: Ի՞նչ նախագիծ է, ի՞նչ կտա այն Հայաստանին, ի՞նչ կապ ունեն այդ նախագծի հետ ադրբեջանցիները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի համար: Ռուսթավի թաղամասից մինչև […]
21:53 14.08.2024
Հավանաբար վաղը պարզ կլինի՝ կհարվածի՞ Իրանը Իսրայելին ամբողջ հզորությամբ, թե՞ կսահմանափակվի լոկալ գործողություններով: Դա կախված է Գազայում հրադադարի հարցի շուրջ վաղը կայանալիք բանակցություններից: Հարվածը սպասում էին օգոստոսի 8-ին, հետո՝ օգոստոսի 12-ին: Բայց այդպես էլ չկայացավ: Հնարավո՞ր է, որ այդպես էլ չկայանա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Վլադիմիր Պուտինի հետ […]
22:13 13.08.2024
ԱՄՆ նախագահական ընտություններին մասնակցող անկախ թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը կարող է դուրս գալ ընտրապայքարից: Նյու Յորք նահանգի դատարանը որոշել է, որ նրա անունը չի լինելու նահանգի տարածքի քվեաթերթիկների մեջ: Ի՞նչն է պատճառը. «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Բանն այն է, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը իր բոլոր փաստաթղթերում ներկայանում էր որպես Նյու Յորք […]
11:55 13.08.2024
Թեհրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրի՝ օգտագործելու ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կոչը Իսլամական Հանրապետությանը՝ զերծ մնալ Իսրայելին պատասխան տալուց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է պաշտպանելու ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, նպաստելու […]
21:57 12.08.2024
Թուրքիան Ռուսաստանից գնած S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը կարող է վերավաճառել 3-րդ երկրի: Տեղեկություններն այդ մասին տարածում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները: Ինչո՞ւ պետք է վաճառեն: Չէ՞ որ այն գնելը Անկարան իր համար շատ մեծ հաջողություն էր համարում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Նախ նշեմ, որ արդեն մի քանի անգամ […]
16:00 10.08.2024
Կատարի իշխանությունները դատապարտել են իսրայելական օդուժի հարվածը Գազայի Ալ-Թաբիին դպրոցի վրա և կոչ են արել միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի հատվածում իսրայելական զինվորականների կողմից դպրոցի և տեղահանվածների ապաստարանների վրա հարձակումների վերաբերյալ: Այս մասին ասվում է էմիրության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Կատարը խստորեն դատապարտել է իսրայելական օկուպանտի հարձակումը Գազայի արևելյան հատվածում գտնվող դպրոցի վրա, որտեղ տեղահանվածները […]
12:57 10.08.2024
Փարիզում Օլիմպիական խաղերի կազմակերպիչները քաղաքական կարգախոս անելու համար որակազրկել են փախստականների հավաքականի կազմում հանդես եկող աֆղանստանցի Մանիժա Թալաշին։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։ Մրցույթի ժամանակ Թալաշը ցույց է տվել թիկնոց՝ «Ազատություն աֆղան կանանց» մակագրությամբ։ «Թալաշը որակազրկվել է հագուստի վրա քաղաքական բովանդակություն ցուցադրելու համար, սա Օլիմպիական խարտիայի 50-րդ կանոնի խախտում է», – ասվում է հայտարարության […]
12:45 10.08.2024
Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքի հարվածների, նախնական տվյալներով զոհեր չկան, շաբաթ օրը Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։ «Նախնական տվյալներով՝ վիրավորներ չկան։ Ներկայումս մենք գնահատում ենք վնասը», – ասել է ամերիկացի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։ Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիին» սիրիական աղբյուրը հայտնել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ակտիվացրել են զորավարժությունները, […]
12:36 10.08.2024
Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում վկայում են այն մասին, որ հրեական պետությունը չունի վճռականություն՝ դադարեցնելու զինված հակամարտությունը պաղեստինյան անկլավում։ Այսպիսի հայտարարություն է արել Եգիպտոսի ԱԳՆ-ն՝ Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական վերջին հարվածի համատեքստում։ «Ամեն անգամ, երբ միջնորդներն ակտիվացնում են ջանքերը՝ փորձելով Գազայի հատվածում հասնել հրադադարի, Իսրայելը հերթական կանխամտածված սպանությունն է անում խաղաղ բնակչության նկատմամբ, ինչը ակնհայտորեն […]
12:14 10.08.2024
Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո դա Սիլվան եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Վինհեդո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի։ Ուրբաթ օրը վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռը, որում եղել է 61 մարդ։ «Ի հիշատակ Վինետուում տեղի ունեցած ողբերգական դեպքի 61 զոհերի՝ մենք երկրում պաշտոնական եռօրյա սուգ ենք հայտարարում»,- գրել է Լուլան։ Համաձայն հայտարարության տեքստի՝ այն ուժի […]
11:58 10.08.2024
Ֆրանսիան ներկայացնող Ալեսիա Զարբոն Փարիզի Օլիմպիական խաղերի 10000 մ մրցավազքի ժամանակ ընկել է. մարզիկը մրցավազքի 26-րդ րոպեին ուշագնաց է եղել։ Ինչպես հայտնում է Le Figaro թերթը, 22-ամյա մարզիկը Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ հիվանդ է եղել։ Օգոստոսի 8-ին Փարիզի Oլիմպիական խաղերի հեռացատկի արծաթե մեդալակիր, գերմանուհի Մալայկա Միհամբոն ևս մրցումներն ավարտելուց հետո ընկել էր և կարողացել մարզադաշտը […]
22:40 08.08.2024
Իրանը կարող է վերանայել Իսրայելին պատասխան հարված հասցնելու մասին որոշումը: Այդ մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Որքանո՞վ են տեղեկությունները հավաստի, իսկ լուրը՝ հավանական: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս ինֆորմացիայի աղբյուրն ընդամենը լրատվամիջոց է, բայց տեղեկացված լրատվամիջոց. ամերիկյան Politico պարբերականն է այդ մասին գրում և վկայակոչում է ամերիկյան վարչակազմում բարձրաստիճան […]
22:10 08.08.2024
Իրան-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում արդյո՞ք մեր տարածաշրջանում կսկսվի լայնածավալ պատերազմ: Թեմայի շուրջ մամուլի ասուլիս է տվել տարածաշրջանի հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:33 07.08.2024
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից փոխնախագահի թեկնածուի պաշտոնի համար ներկայացված Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը անմիջապես իր առաջադրումից հետո մարտահրավեր է նետել հանրապետականների փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսին: Նա հակառակորդին բանավեճի է հրավիրել: «Անհամբերությամբ եմ սպասում այդ տղայի հետ բանավեճին, եթե իհարկե նա համարձակվի իրեն բազմոցից պոկել ու գալ», – ասել է Ուոլցը: Արդյո՞ք սպասելի էր այն, […]
21:35 16.07.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է իր փոխնախագահի թելնածուի անունը: Թրամփի հաղթանակի դեպքում, վարչակազմի երկրորդ դեմքը կլինի Միլուոկի նահանգը ներկայացնող սենատոր Ջեյ Դի Վերնսը: Ամերիկյան քաղաքական ավանդույթը այնպիսին է, որ փոխնախագահի դերը բավական համեստ է: Բայց, այս ընտրարշավում, փոխնախագահների թեկնածուների անձը շատ է կարևորվում: Ինչո՞ւ. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […]
21:26 15.07.2024
Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանում վերսկսում է իր աշխատանքը: Տեղեկությունն այդ մասին պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ չնայած նրան, որ հայտարարվել էր այս ամսվա վերջին դեսպանության աշխատանքը վերսկսելու մասին: Ազդարարված ժամկետից շո՞ւտ են դիվանագետները գործի անցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեսպանատան աշխատանքը վերսկսելու մասին որոշումը կայացվեց բանակցությունների արդյունքում, իսկ այդ բանակցություններին նախորդել էր Իլհամ […]
20:48 15.07.2024
Մինչև 2027 թ.-ը Ֆրանսիայի պետական պարտքը ներկայիս 3,1 տրիլիոն եվրոյից կարող է հասնել 3,6 տրիլիոն եվրոյի: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Հաշվիչ պալատի ղեկավար Պիեռ Մոսկովիսին։ «Ներկայումս Ֆրանսիայի պետական պարտքը կազմում է 3,1 տրիլիոն եվրո (ՀՆԱ-ի մոտ 110%-ը), մինչև 2027 թ.-ը այն կարող է հասնել 3,6 տրիլիոն եվրոյի», – ասել է Մոսկովիսին: […]
14:21 15.07.2024
Նեպալում հուլիսի 12-ին երկու մարդատար ավտոբուս գետն էր ընկել, առնվազն 55 մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Փրկարարական գործողությունը շարունակվում է արդեն չորս օր։ «Ողջ մնացածներին գտնելու ոչ մի հնարավորություն չկա: Մեր ուշադրությունը կենտրոնացած է դիերի հայտնաբերման վրա»,- լրագրողներին ասել է Չիթվան շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Բեշ Ռաջ Ռիջալը: Նրա խոսքով՝ գործողության […]
13:58 15.07.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայց կներկայացնի սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, հայտնում է TV Pirveli-ն։ «Նախագահն այսօր Սահմանադրական դատարանում վիճարկելու է «ռուսական» օրենքը։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանքի» ընդունած օրենքը ապազգային է և անհամատեղելի Սահմանադրությանը։ Հայտնի է, որ եթե ՍԴ-ն ընդունի նախագահի հայցը, նրա շահերը կպաշտպանի Էկա Բեսելիան»,- […]
12:19 15.07.2024
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը, որը դադարեցվել էր 2023 թ.-ի հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Իրանում Ադրբեջանի դեսպանությունը նոր հասցեով 2024 թվականի հուլիսի 15-ից վերսկսել է իր գործունեությունը: Դեսպանը և դեսպանատան […]
16:06 13.07.2024
Հուլիսի 4-ից Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ այն համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը կրկին Կապանում է. կազմակերպիչները խոստանում են հուլիսի 4-18-ն անցկացնել հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և […]
21:40 12.07.2024
Բաքվի դատարանն այսօր վճիռ է կայացրել մեր գերեվարված հայրենակից Ռաշիդ Բեգլարյանի գործով: Ինչպես և սպասվում էր, դատարանը ամբողջովին բավարարել է դատախազության պահանջը՝ Բեգլարյանին մեղավոր ճանաչելով նրա կողմից չկատարած հանցանքների համար: Ի՞նչ մեղադրանքներ էին ներկայացված: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «62-ամյա խաղաղ արցախցի Ռաշիդ Բեգլարյանը գերեվարվել էր անցած տարվա օգոստոսին և նրա դեմ ներկայացվել […]
20:08 12.07.2024
Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով այսօր մամուլի ասուլիս է անցկացվել: «Ադրբեջանի Քրեական […]
22:20 11.07.2024
Կիրակի օրը աշխատանքային այցով Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան: Սպասվում է, որ նրա այցը կտևի 3 օր: Ի՞նչ նպատակով է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան այցելում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա տարածաշրջանային այց է. հիմա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիում է, բայց հատկանշական է, որ տարածաշրջանային այս այցի շրջանակում Բաքու այց չի […]