TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Հայտնի է Եվրոպայում ավերիչ հրդեհներից ամենաշատ տուժած երկիրը

21:08 13.08.2022

Երաշտի հետևանքով առաջացած ավերիչ անտառային հրդեհներից ամենաշատը տուժել է Իսպանիան։ Եվրոպական միության (ԵՄ) Երկրի դիտարկման «Կոպեռնիկուս» ծրագրի համաձայն՝ երկրին բաժին է ընկել հրդեհներից այրված հողերի գրեթե 40 տոկոսը, հայտնում է 20 minutos թերթը: Փորձագետների տվյալներով՝ երկրում հրդեհից տուժել է ավելի քան 236,9 հազար հեկտար՝ ԵՄ-ում անտառային հրդեհների ընդհանուր տարածքի 37,7 տոկոսը։ Կլիմայի փոփոխության հետ կապված […]

̰
Ուգրայում անտառային հրդեհները անոմալ շոգ եղանակի են հանգեցրել

00:05 13.08.2022

Աննորմալ չոր եղանակը՝ օդի բարձր ջերմաստիճանով, անտառային հրդեհների պատճառով բարդ իրավիճակ է ստեղծել Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգում, ուրբաթ լրագրողներին ասել է տարածաշրջանային հիդրոօդերևութաբանական կենտրոնի ղեկավար Օլգա Վոլկովսկայան։ «Հուլիսի առաջին տասնօրյակից և ամբողջ ամսվա ընթացքում Ուգրայում հաստատվել է չոր եղանակ՝ օդի բարձր ջերմաստիճանով․ այս իրավիճակը բնորոշ չէ շրջանին իր կտրուկ մայրցամաքային կլիմայով: Վերջին տասը տարիների ընթացքում՝ […]

̰
Թրամփի մոտ հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր՝ կապված միջուկային զենքի հետ․ CNN

23:15 12.08.2022

Հետաքննությունների Դաշնային Բյուրոն (ՀԴԲ)-ն խուզարկել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքը. Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով The Washington Post-ի աղբյուրներին, նրանք փնտրում էին միջուկային զենքի հետ կապված գաղտնի փաստաթղթեր։ Չի հաղորդվում, թե որ փաստաթղթերն են խուզարկվել ու հայտնաբերվել, սակայն ընդգծվում է դրանց ծայրահեղ կարևորությունը։ Բացահայտումը առանցքային ենթատեքստ է տալիս Արդարադատության նախարարության կողմից նախկին նախագահի […]

̰
Հայաստանի առաջին 6 ամիսների տնտեսության ակտիվ ցուցանիշը վերջին 15 տարվա լավագույն արդյունքն է․ Քերոբյան

16:18 12.08.2022

Կառավարության վերջին նիստում քննարկված տնտեսական բնույթի ծրագրերի, տնտեսության զարգացման առկա միտումների և խնդիրների վերաբերյալ «Հորիիզոն»-ի տաղավարում Արտակ Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։  «Առաջին 6 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսական աճը, տնտեսության ակտիվության ցուցանիշը  կազմել է 11․8 %, որը վերջին 15 տարվա լավագույն ցուցանիշն է՝ առաջին կիսամյակի ակտիվության և որը շատ ուրախալի է։ […]

̰
Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրում է HIMARS զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և հաուբիցներ

14:26 12.08.2022

Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով ապահովել HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգերի (MLRS) զինամթերքի մատակարարումը, ինչպես նաև Կիևին տրամադրել անօդաչու թռչող սարքեր և հաուբիցներ՝ M777-ից տարբերվող , որոնք արդեն տեղափոխվել են երկիր։ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան Bloomberg-ին տված հարցազրույցում խոսել է Կիևի խնդրանքի մասին։ Մեկնաբանելով ներկա իրավիճակը՝ Ուկրաինայի ֆինանսների նախարարության նախկին ղեկավարը նշել է, որ […]

̰
Հաշմանդամություն ունեցող 2450 անձ կունենա անձնական օգնական․ Կառավարության հերթական նիստը

19:33 11.08.2022

Հաշմանդամություն ունեցողները կօգտվեն պետության ևս 2 օժանդակող ծրագրերից, պետության սուբսիդավորմամբ կավելացվի աշնանացան ցորենի ցանքաշրջանառությունը, Սյունիքում կփորձեն ավարտին հասցնել այլընտրանքային ճանապարհների վերանորոգումն, այլապես կպատժվեն անբարեխիղճ շինարարները։ Որոշումներն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում։ Աշխատավայրում, ուսումնական հաստատությունում, հաշմանդամություն ունենալու հիմքով մարդկանց նկատմամբ խտականությունը բացառելու նպատակով, Կառավարության որոշմամբ կիրականացվի խելամիտ հարմարեցում ծրագիրը։ Մեկ այլ ծրագրով էլ անապահով ընտանիքներում ապրող […]

̰
«Մեզ պետք չի սև ցուցակ գցենք կամ տուգանենք, մեզ ճանապարհն է պետք»․ վարչապետը դժգոհել է Տաթևում ճանապարհաշինարարների տեմպից

12:30 11.08.2022

ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 2մլդ 734 մլն դրամ՝ Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ, Տաթև-Աղվանի ճանապարհահատվածներում ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու կամ դրանք իրականացնելու համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։ Վարչապետ Փաշինյանը հատկապես հետաքրքրվել է, թե այժմ ո՞ր փուլում է Տաթև-Աղվանի ճանապարահատվածում առաջացած խնդիրների լուծումը, ապա անդրադարձել է Սյունիքի մարզի այլ ճանապարհահատվածներում իրականացվող աշխատանքներին ու իր դժգոհությունն է հայտնել այդ […]

̰
Բորելը եվրոպացիներին հորդորել է պատրաստ լինել «վճարել» Ուկրաինայի աջակցության համար

11:49 11.08.2022

Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն  Ուկրաինային աջակցելու համար «գին վճարելու». նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` հինգշաբթի իսպանական El País թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, «քաղաքացիները պետք է պատրաստ լինեն վճարել Ուկրաինայի աջակցության և ԵՄ միասնության» համար: ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը […]

̰
Սևանա լճում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

12:31 10.08.2022

Օգոստոսի 23-ին Սևանա լճում անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը։ Տեղանքն արդեն իսկ ընտրված է՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնք։ Միջոցառման նախապատրաստական աշխատանքները և այլ մանրամասներ բանախոսները ներկայացրեցին ասուլիսի ընթացքում։ «Օգոստոսի 23-ին՝ ժամը 08։15-ին, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից գնացքը շարժվելու է դեպի «Շորժայի» կայարան։ 11։30 հասնելու են այնտեղ, և տեղում անցկացվելու է մանդատային գործընթացը»,- […]

̰
Ռուսաստանի ԱԳՆ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերադարձնել իր միջուկային զենքը երրորդ երկրներից

11:10 09.08.2022

ԱՄՆ-ը պետք է միջուկային զենքը հեռացնի երրորդ երկրներից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Զենքի չտարածման և վերահսկողության վարչություն փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին։ «ԱՄՆ միջուկային զենքը պետք է բերվի ազգային տարածք»,- ասել է Վիշնևեցկին ՄԱԿ-ում: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն բացահայտորեն իրեն հռչակում է որպես միջուկային դաշինք, և որ ԱՄՆ միջուկային զենքը գտնվում է ոչ միջուկային երկրների տարածքում: […]

̰
Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության ոլորտում փոփոխություններ են սպասվում

12:59 08.08.2022

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին օրենքում փոփոխություն է կատարվել։ Նախագիծն արդեն պատրաստ է և ներկայացվել է հանրային քննարկման։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ու նախարարության իրավաբանական վարչության պետը ասուլիսի միջոցով ներկայացրել են նախագծի կարևոր շեշտադրումներն ու պատասխանել հանրությանը հուզող հարցերի։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հայաստանի շախմատիստներն այսօր մրցելու են Ադրբեջանի թիմի հետ

12:50 08.08.2022

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ: Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կմրցի Շահրիար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Հադիր Հուսեինովի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի […]

̰
Ճապոնիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն են հայտնել Չինաստանի զորավարժությունների կապակցությամբ

12:17 08.08.2022

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին երկուշաբթի օրը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։ Բանակցությունների ընթացքում Հայաշին և Գուտերեշը լուրջ անհանգստություն են հայտնել Թայվանի շուրջ Չինաստանի կողմից իրականացվող լայնածավալ հրթիռային զորավարժությունների կապակցությամբ, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Կողմերը նաև ընդգծել են Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակում լարվածության աստիճանը […]

̰
Չինաստանը պատժամիջոցներ կկիրառի Փելոսիի և նրա ընտանիքի նկատմամբ

16:30 06.08.2022

Չինաստանը պատժամիջոցներ կկիրառի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի և նրա մերձավոր ընտանիքի նկատմամբ Թայվան կատարած այցից հետո։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ Փելոսին կղզի է ժամանել օգոստոսի 2-ին և իր այցն անվանել «թայվանական ժողովրդավարությանն աջակցելու ԱՄՆ հանձնառության վկայություն»: Սա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին պաշտոնական այցն է Թայվան` վերջին 25 տարվա […]

̰
Ֆլեբոլոգը թվարկել է թրոմբոսի ակնհայտ և ատիպիկ ախտանիշները

16:07 06.08.2022

Թրոմբոզի ախտանիշները կախված են նրանից, թե որտեղ է առաջացել թրոմբոսը, այնուամենայնիվ, կան վտանգավոր հիվանդության զարգացման և՛ բնորոշ, և՛ ատիպիկ նշաններ: Այս մասին հայտարարել է  ՕՐՏԵԿԱ օրթոպեդիկ սրահների առաջին մասնագիտական ​​ցանցի վիրաբույժ-ֆլեբոլոգ Արմեն Ավագյանը։ Ինչպես պարզաբանել է մասնագետը, թրոմբները արյան մակարդուկներ են, որոնք առաջանում են զարկերակներում և երակներում։ Նրանք կարող են մասամբ կամ ամբողջությամբ խանգարել արյան […]

̰
ԱՄՆ-ում հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել

12:55 06.08.2022

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը՝ Նեսկոպեկ քաղաքի երկհարկանի տանը։ «Երեք մեծահասակներ կարողացել են ինքնուրույն դուրս գալ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Զոհերից ամենակրտսերը 5 տարեկան էր, ամենատարեցը՝ 79։ Ոստիկանությունը հավելել է, որ տունն ամբողջությամբ այրվել է։ Ողբերգության պատճառները […]

̰
Փելոսին մեկնեց Ճապոնիայից՝ ավարտելով ասիական շրջագայությունը

12:27 06.08.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ավարտել է իր ասիական շրջագայությունը, գրում է Nikkei-ը։ Օրակարգի վերջին կետը Ճապոնիան էր, որտեղ Փելոսին մի քանի հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ վարչապետ Ֆումիո Կիսիդայի և խորհրդարանի ստորին պալատի նախագահ Հիրոյուկի Հոսոդայի հետ։ Հանդիպմանը կողմերն ընդգծել են ԱՄՆ-Ճապոնիա դաշինքի և համագործակցության ամրապնդման կարևորությունը «ազատ և բաց հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» […]

̰
Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

19:30 05.08.2022

Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել է 40-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի, այդ թվում՝ 5-ամյա աղջկա, և 23 վիրավորի մասին։ Ինչպես արդեն հայտնել ենք, Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է իր ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Թայսիր ալ-Ջաբարիի մահը ավիահարվածի ժամանակ։ Ավելի վաղ իսրայելական […]

̰
Պուտինը հրամանագիր է ստորագրել ֆինանսական և վառելիքաէներգետիկ ոլորտներում անբարյացակամ երկրների դեմ հակաքայլեր ձեռնարկելու մասին

16:59 05.08.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ֆինանսական և վառելիքաէներգետիկ ոլորտներում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին՝ կապված որոշ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների հետ։ Փաստաթուղթը հրապարակվել է ուրբաթ օրը՝ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Այն նաև արգելում է մինչև 2022 թ․-ի դեկտեմբերի 31-ը մի շարք գործարքներ կատարել՝ կապված անբարյացակամ երկրներից օտարերկրացիների մասնակցության հետ […]

̰
Ի՞նչ են բանակցել Պուտինն ու Էրդողանը Սոչիում

16:57 05.08.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սոչիում անցկացրել են նեղ ձևաչափով բանակցություններ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ռուսաստանի ղեկավարը «Թուրքական հոսքը» անվանել է Եվրոպային Ռուսաստանից գազ մատակարարելու կարևորագույն զարկերակներից մեկը, ինչի համար տարածաշրջանի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Անկարային։ ««Թուրքական հոսքը», ի տարբերություն մեր ածխաջրածինների մատակարարման բոլոր այլ ուղղությունների, աշխատում է նորմալ, […]

̰
Ռուսաստանը պաշտպանում է ԳՀՀԾ-ի շուրջ Իրանի դիրքորոշումը. Լավրով

16:52 05.08.2022

ԱՄՆ-ը փորձում է փոփոխված ԳՀՀԾ-ն նոր պայմանավորվածության առարկա դարձնել, ՌԴ-ն պաշտպանում է Իրանի դիրքորոշումն այն մասին, որ միջուկային գործարքը պետք է վերականգնվի սկզբնական տեսքով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այդ պլանը պետք է վերականգնվի բացառապես այն տեսքով, ինչ տեսքով, որ դրան հավանություն է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ առանց որևէ բացառությունների: Խոսքն […]

̰
Կառավարությունն ընդլայնում է տնտեսության արդիականացման գործընթացը

16:44 05.08.2022

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի ծրագիր, որով նախատեսվում է ընդլայնել տնտեսության արդիականացման գործընթացը։ Այն բխում է կառավարության գործողությունների հնգամյա ծրագրից, որով որ կառավարությունը թիրախավորել է բարձրացնել տնտեսության արտադրողականությունը։ Ասուլիսի ընթացքում ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նրա խոսքերով՝ տնտեսության արտադրողականության բարձրացման համար կառավարությունը պլանավորել է իրականացնել 3 հիմնական աշխատանք․1-ը ուղղված […]

̰
Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է

16:42 05.08.2022

Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից հետո 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին հայտնում է CNN-ը: Կայծակը հարվածել է Լաֆայետ այգուն, որը Սպիտակ տան դիմացի փողոցում է: Շտապօգնության ծառայության ներկայացուցիչն ասել է, որ 4-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում են, ստացել են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Տուժածներից 2-ը կին են, 2-ը՝ տղամարդ: Նրանք տեղափոխվել են […]

̰
Մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

16:02 05.08.2022

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգության համար՝ մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումների պատճառով։ «Մենք չենք ցանկանում վերադարձ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ինչպիսիք էին 2020 թ․-ին տեղի ունեցածները․ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել հետագա էսկալացիայից»,- «Թվիթեր»-ում գրել է դեսպան […]

̰
Ո՞ր ոլորտներում է Չինաստանը դադարեցրել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ

15:47 05.08.2022

Չինաստանը ուրբաթ օրը հայտարարեց Միացյալ Նահանգների հետ համագործակցության ութ մեխանիզմների ժամանակավոր կասեցման կամ վերացման մասին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցի պատճառով։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ ՏԱՍՍ-ը կազմել է ցուցակը, թե ինչ է դադարեցրել Չինաստանը. ԱՄՆ-ի հետ երկխոսություն տարածաշրջանային ռազմական հրամանատարությունների մակարդակով Աշխատանքային հանդիպումներ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ […]

̰
Փելոսին կոչ է արել Պեկինին՝ անհապաղ դադարեցնել հրթիռների արձակումը Թայվանի մերձակայքում

15:40 05.08.2022

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Պեկինը պետք է «անհապաղ» դադարեցնի հրթիռների արձակումը Թայվանի մերձակայքում: Այդ մասին հաղորդել է Axion-ը: Տոկիո այցի ընթացքում Փելոսին նշել է, որ Չինաստանը «մեր այցը (ամերիկյան պատվիրակության) որպես արդարացում է օգտագործում» այդ արձակումներն իրականացնելու համար: «Նրանք կարող են փորձել թույլ չտալ, որպեսզի այցելեն Թայվան, կամ որպեսզի Թայվանը […]

̰
Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

15:22 05.08.2022

Հանրապետության տարածքում օգոստոսի 6-8-ը՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:   «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: […]

̰
Չոր բեռնատար «Ռոջեն», «Նավիստար» և «Պոլարնետ» նավերը լքել են Ուկրաինայի նավահանգիստները

14:51 05.08.2022

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է ուրբաթ առավոտյան Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով երեք չոր բեռնատար նավերի՝ «Նավիստար», «Ռոջեն» և «Պոլարնետի» մեկնումը։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Բոլոր նավերը, ինչպես նշվում է, կստուգվեն Համատեղ կոորդինացիոն կենտրոնի (ՀԿԿ) ներկայացուցիչների կողմից։ Նավերը ծովային հումանիտար միջանցքով կմեկնեն Ստամբուլ, որտեղ դրանք կզննվեն Համատեղ կոորդինացիոն կենտրոնի ներկայացուցիչների կողմից, հաղորդում է Al […]

̰
Ռուսաստանում ապրիլի 1-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 18000 դեպք

14:29 05.08.2022

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 18555-ով՝ նախորդ օրվա 17126-ի դիմաց։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են Վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։ Ապրիլի 1-ից ի վեր, առաջին անգամ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի օրական ավելի քան 18 հազար դեպք։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է վարակի 18 672 422 […]

̰
Բայրամովն ու Չավուշօղլին քննարկել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը

14:24 05.08.2022

Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան վրա ծայրահեղական կրոնական խմբերի հարձակման կապակցությամբ: Չավուշօղլուն խստորեն դատապարտել է այդ հարձակումը և նշել, որ Թուրքիան միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Մահդիի հետևորդներ» կրոնական խմբավորումը ներխուժել […]

̰
BACK_TO_TOP