14:21 05.08.2022
ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմը» ստորագրել են համագործակցության ներդրումային համաձայնագիր, որի շրջանակում Եվրասիական զարգացման բանկը «Երեմյան փրոջեքթս» ընկերությունների խմբին կհատկացնի 25 մլն ԱՄՆ դոլար՝ արտադրության ամբողջական ցիկլի զարգացման համար: Նախատեսվում է քիչ արտադրողականությամբ կենդանիների փոխարինում ավելի բարձր արտադրողականությամբ կենդանիներով, կերային կուլտուրաների աճեցման համար գյուղատնտեսական տարածքների ընդլայնում և արդիականացում՝ մսամթերքի և կաթնամթերքի […]
14:08 05.08.2022
Գիտնականները հունիսի 29-ին գրանցել են Երկրի պատմության ամենակարճ օրը՝ դիտարկումների ամբողջ պատմության մեջ. պարզվել է, որ այն 1,59 միլիվայրկյանով ավելի կարճ է, քան սովորական 24-ժամյա օրը: Սա վկայում է իր առանցքի շուրջ Երկրի պտույտի պոտենցիալ արագացման մասին։ Այս մասին հինգշաբթի ասվել է ամերիկյան The Smithsonian ամսագրի կայքում։ «Ատոմային ժամացույցների վերջին չափումները ցույց են տալիս, որ […]
20:52 04.08.2022
Ինչպե՞ս է ստացվում, որ ռուս խաղաղապահների կողմից փակ համարվող Արցախի օդային տարածք է հասնում ադրբեջանական անօդաչու թռչող սարք, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ից հետո հայտարարվել էր, որ օդային տարածքը փակվում է։ «Հորիզոնի» տաղավարում Վահագն Հակոբյանի հնչեցրած հարցին ի պատասխան ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշել է․ «Օդային տարածքը փակ չէ, չնայած հայտարարվել էր, որ փակվում է, բայց […]
20:08 04.08.2022
Արցախից Հայաստանի զորքերը դուրս բերելու տակ Ադրբեջանը հասկանում է ՊԲ-ի ցրում։ Ադրբեջանցիների երեկ արած հայտարարությունը «Հորիզոնի» տաղավարում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը որակեց ծայրահեղ անընդունելի։ «Նշեմ, որ այս մասին որևէ կերպ նշված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ադրբեջանը ցանկանում է, որ լինեն միայն ռուս խաղաղապահները, այն էլ ժամանակավորապես, կետային հսկողությամբ, ճանապարհների վրա, չլինի շփման գիծ։ Օրինակ […]
19:00 04.08.2022
Արցախում, ըստ պաշտոնական տեղեկատվության, իրավիճակը հարաբերականորեն կայուն է, բայց շարունակում է այն լարված մնալ։ Ինչպե՞ս ընկալել սա․ այս և Արցախում ռազմական այլ զարգացումների թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Վահագն Հակոբյանը զրուցել է «Օրբելի» կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։ Նա կարծում է, որ հավանականությունը 50 տոկոսից բարձր է, որ իրավիճակը Արցախում կսրվի, քանի որ չկան […]
18:09 04.08.2022
Չինական հրթիռները վայրէջք են կատարել Ճապոնիայի Բացառիկ տնտեսական գոտում (EEZ). Տոկիոյում նրանք պաշտոնական բողոք են ներկայացրել Չինաստանի իշխանությունների դեմ, հայտնում է NHK հեռուստառադիոընկերությունը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ չինացի զինվորականները 9 բալիստիկ հրթիռ են արձակել, որոնցից առնվազն 5-ն ընկել են ճապոնական Բացառիկ տնտեսական գոտում։ Միջադեպից հետո Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Տակեո Մորին հեռախոսազրույց է ունեցել […]
17:14 04.08.2022
«Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ապրի». մեկնարկում են Երևանի Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները։ Այս և գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ևս երկու այլ նախագծեր ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում։ Այն վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո կառավարությունը որոշեց մեր նահատակների անվամբ կամ նրանց հիշատակը խորհրդանշող նոր կարգի սիմվոլ ունենալ, մայրաքաղաքում ստեղծել […]
14:57 04.08.2022
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը Թայվանի մերձակայքում իրականացրել է ուղիղ կրակի հաջող վարժանքներ, հաղորդում է PLA-ի Արևելյան մարտական հրամանատարության գոտին իր պաշտոնական WeChat աքաունթում։ «Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Թայվանի նեղուցում իրականացրել են հեռահար ուղիղ կրակոցներ և ճշգրիտ հարվածներ Թայվանի արևելյան նեղուցի թիրախային հատվածներին, և ակնկալվող արդյունքներն արդարացվել են»,- ասվում է հրատարակության մեջ։ Զորավարժությունները սկսվել են տեղական […]
13:36 04.08.2022
Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ, սակայն բացառապես ՀՀ օրենսդրության համաձայն: Օգոստոսի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակին: «Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապն ապահովել: Մենք ամեն օր էլ […]
13:28 04.08.2022
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման վերաբերյալ որևէ հաստատված պլան այս պահին գոյություն չունի: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը՝ իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և, […]
12:59 04.08.2022
Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն: Օգոստոսի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին առկա լարված իրավիճակին: «Գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր: Մասնավորապես, 2020 […]
12:40 04.08.2022
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում վերջին օրերին տիրող իրավիճակին, նշեց, որ Ադրբեջանը շարունակ շահարկում է ԼՂ-ում Հայաստանի ԶՈՒ-ի ներկայությունը։ «Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա»,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում։
12:37 04.08.2022
Լեռնային Ղարաբաղում այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում […]
12:36 04.08.2022
Չնայած այս պահին Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան՝ իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ […]
12:13 04.08.2022
Կառավարության հերթական նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է։ Տեղի ունեցած մարտերի հետևանքով, ԼՂ ՊԲ 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող՝ զոհվել։ Վարչապետը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր զինծառայողներին։ Ապա մանրամասներ է ներկայացրել […]
21:23 03.08.2022
Տուրիզմի զարգացման, հարևան երկրների միջև փոխադարձ կապի ամրապնդման, հաճելին ու օգտակարը մեկտեղելու երկուստեք ձգտումով, Սյունիքում օգոստոսի 10-11-ը անցկացվելու է հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոն։ Ըստ բանախոսների` փառատոնն ունի մեծ նշանակություն։ Այն ուղղված է հետկորոնավիրուսյան ժամանակահատվածում նոր, մրցունակ, տարածաշրջանային միասնական արդյունքի ձևավորմանը, մշակութային ասպարեզում ու շուկայում առավել մրցունակ հանդես գալու գործընթացին։ «Կորոնավիրուսից հետո, երբ իրականում աշխարհը, համաշխարհային […]
21:02 03.08.2022
«Հորիզոնին» տված հարցազրույցում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ հայակական կողմը պարբերաբար հայտարարում է, որ միջազգային հանրությունը և առաջին հերթին հակամարտության կարգավորման առաջնային մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները պետք է հայտարարություններից այն կողմ անցնեն ավելի հասցեական գնահատականների, կոնկրետ սաստող գործողությունների, որոնք, ցավոք սրտի, տեղի չեն ունենում։ «Որո՞նք կարող են լինել առավել առարկայական գործողությունները․ […]
20:40 03.08.2022
Թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակութունից բխում է, որ ռազմական գործողություններ չպետք է լինեն և դրա համար Արցախում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորակազմեր, այնուամենայնիվ, շատ հաճախ հենց ՊԲ-ն է ստիպված լինում կանխել կամ հետ շպրտել այդ գործողությունները։ Այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով հաղորդավար Քրիստինե Ալագուլյանի այն հարցին, թե ինչու […]
20:18 03.08.2022
Արցախն այս օրերին անհանգիստ է։ Ադրբեջանն այսօր նոր սադրանքի դիմեց։ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ «Հորիզոնին» ամփոփիչ հարցազրույց է տվել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Օգոստոսի 1-ից սկսած՝ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության տարբեր ուղղություններով իրականացրել է սադրանքներ, և այսօր էլ առավել ակտիվ գործողություններով սրել է իրավիճակը։ Ըստ ԱՀ ՊԲ-ի՝ Ադրբեջանը հատկապես մեծ ակտիվություն է ցուցաբերել հյուսիսային և […]
19:42 03.08.2022
Շվեդիան միջուկային զենք չի տեղակայի երկրում, սակայն մտադիր է ամբողջությամբ ներկայություն ունենալ ՆԱՏՕ-ի կառույցներում։ Այս մասին օգոստոսի 3-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է արտգործնախարար Անն Լինդը։ «Մենք ցանկանում ենք լիովին ներգրավվել ՆԱՏՕ-ի բոլոր կառույցներում։ Բայց մենք մեր տարածքում միջուկային զենք չենք տեղակայի»,- ասել է նա լրագրողներին։ Ինչպես հիշեցրել է շվեդական դիվանագիտության ղեկավարը՝ Ստոկհոլմը սպասում է ՆԱՏՕ-ին՝ […]
19:26 03.08.2022
Ֆրանսիայի Բերժերակ կոմունայի Eurenco պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։ Այս մասին օգոստոսի 3-ին հայտնել է Reuters գործակալությունը։ Արտակարգ ծառայությունները շրջափակել են ձեռնարկության տարածքը։ Համայնքի քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է հեռու մնալ նրանից։ Գործարանը արտադրում է պայթուցիկ նյութեր, շարժիչներ և վառելիք զինվորականների համար: Արտադրանքի մի մասը նախատեսված է քաղաքացիական օգտագործման […]
19:03 03.08.2022
Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են 27 գերիների փոխանակում։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 3-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ «ԿԽՄԿ-ի մասնակցությամբ հնարավոր է եղել նաև երկխոսություն կազմակերպել Կիևի հետ՝ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցի շուրջ։ Մինչ օրս իրականացվել է 27 նման գործողություն»,- ասել է նա՝ օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ։ […]
16:59 03.08.2022
Ուկրաինական հացահատիկով բեռնանավը մտել է Բոսֆորի նեղուց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ռազոնի նավը նախօրեին Սև ծովից հասել է նեղուցի մուտքն ու խարիսխ է գցել։ Այսօր Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները՝ ընդհանուր առմամբ մոտ 20 մարդ, բեռի ստուգում են անցկացրել։ Երկուշաբթի առավոտյան Օդեսայի նավահանգստից դուրս է եկել Սիերա Լեոնեի դրոշով 26 հազար տոննա ուկրաինական […]
16:52 03.08.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի և նրա պատվիրակության ինքնաթիռը օդ է բարձրացել Թայբեյի օդանավակայանից։ Հատուկ ինքնաթիռը օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 18:01-ին Թայվանի Սոնգշան օդանավակայանից և շարժվել դեպի Հարավային Կորեա։ Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մինչ այդ Օկինավայի ամերիկյան ռազմաբազայից օդ են բարձրացել վեց F-15 կործանիչ և երեք ինքնաթիռ։ Փելոսիի այցը Թայվան տևել է […]
16:48 03.08.2022
Մոսկվայի մարզի Իստրա շրջանի «Օզոն»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 6 մարդ է տուժել։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Նախնական տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով տուժել է վեց մարդ»,- ասել է աղբյուրը։ Հրդեհը, ըստ ԱԻՆ-ի վերջին տվյալների, հասել է 35 հազար քառակուսի մետրի։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ […]
14:38 03.08.2022
Առնվազն 90 մարդ է զոհվել Իրանում վերջերս տեղի ունեցած հզոր ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ վկայակոչելով բժիշկներին, հայտնել է Tasnim գործակալությունը։ Եվս 8 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ հաղորդվում էր 69 մարդու մահվան մասին։ Իրանում հուլիսի վերջին հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ էին, որի հետևանքով տուժել էր երկրի 31 նահանգներից 24-ը: Ամենաշատը տուժել […]
14:31 03.08.2022
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 3-ի առավոտյան իբրև Արցախի ՊԲ-ն ինտենսիվ կրակ է բացել Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հրազենային վնասվածքից զոհվել է զինծառայող Քազիմով Անար Ռուստամ օղլուն։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի […]
14:10 03.08.2022
Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնի (ՀՎԿ) փորձագետներն ավարտել են ուկրաինական հացահատիկով առաջին բեռնանավի, որը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղումով։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ստուգման արդյունքներով բեռնանավին թույլատրվել է անցնել Բոսֆորի նեղուցով։ «Ռազոնի» բեռնանավը, որը 27 հազար տոննա եգիպտացորեն է տեղափոխում Լիբանան, շուտով կմտնի Բոսֆոր»,- հայտնել են […]
13:52 03.08.2022
Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ օգոստոսի 3-ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 3 ամսով կալանավորվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Հանրային մեղադրողն առաջարկել է Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը` գումարի չափը թողնելով դատարանի որոշմանը։ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն էլ նշել է, որ ցանկացած դեպքում խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հիմնավոր […]
12:18 03.08.2022
Դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական որոշ օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 11-ը, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Անապայում, Բելգորոդում, Բրյանսկում, Վորոնեժում, Գելենջիկում, Կրասնոդարում, Կուրսկում, Լիպեցկում, Դոնի Ռոստովում, Սիմֆերոպոլում և Էլիստայում ժամանակավորապես փակ են օդային տրանսպորտային հանգույցները: «Ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և […]