22:37 02.08.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Լիզ Թրասը լեզվի սայթաքում է թույլ տվել Պահպանողական կուսակցության իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին, գրում է Daily Express-ը։ «Ես կշարունակեմ պայքարել Վլադիմիր Պուտինի համար»,- ասել է քաղաքական գործիչը Exeter-ում ունեցած ելույթի ժամանակ։ Դրանից հետո Թրասն ուղղել է՝ նշելով, որ մտադիր է պայքարել ՌԴ նախագահի դեմ։ […]
21:52 02.08.2022
Չինաստանի բանակը Թայվանի մոտ ռազմական գործողությունների շրջանակներում մտադիր է հրթիռային փորձարկումներ և մարտական հրաձգություններ իրականացնել, երեքշաբթի հայտարարել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին, հայտնում է Ռիա Նովոստին։ Օգոստոսի 2-ի երեկոյան Չինաստանի զինված ուժերը ռազմական գործողություններ կսկսեն Թայվանի շուրջ, հեռահար ուղիղ կրակահերթեր կիրականացվեն Թայվանի նեղուցում, իսկ սովորական հրթիռների փորձարկումները […]
21:36 02.08.2022
Թայվանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է ՉԺՀ-ի առաջիկա զորավարժությունները կղզու մոտ՝ դրանք անվանելով քաղաքացիների «հոգեբանական ահաբեկման նպատակ», հայտնում է Reuters-ը։ Չինական բանակը մի շարք ռազմական գործողություններ կսկսի Թայվանի շրջակայքում երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի այցի շրջանակներում։ Գործակալության տվյալներով՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Չինաստանը «փորձում է սպառնալ կղզու գլխավոր նավահանգիստներին ու […]
21:13 02.08.2022
ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում 893 ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ Դաշնային խորհրդի անդամների և ռուս զինվորականների նկատմամբ, հայտնել է Պետդեպարտամենտը։ Անվանացանկը չի հրապարակվել։ Պարզաբանման մեջ ասվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նրանք, ովքեր ակտիվորեն ներգրավված են «Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը կամ քաղաքական անկախությանը» սպառնացող գործողություններում։ Վիզային պատժամիջոցներ են սահմանվել նաև 31 «օտարերկրյա պետական պաշտոնյաների» […]
20:40 02.08.2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել։ «Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի «զինված կազմավորումների» ներկայացուցիչը։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է […]
20:25 02.08.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել են Շոյգուի գլխավորած վարչությունում։ «Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՌԴ ՊՆ-ում։ Երեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ղարաբաղյան պայմանավորվածությունների կատարման […]
20:10 02.08.2022
Չինաստանը հայտարարել է Թայվանի շրջակայքի վեց շրջաններում ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «2022 թվականի օգոստոսի 4-ի ժամը 12:00-ից (Մոսկվայի ժամանակով 07:00-ին-խմբ.) օգոստոսի 7-ը Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը կանցկացնի կարևոր զորավարժություններ և ուսումնական գործողություններ` ներառյալ ուղիղ կրակով վարժանքներ, հետևյալ ծովային տարածքներում և դրանց օդային տարածքում. Անվտանգության նկատառումներից ելնելով՝ արգելվում է նավերի և օդանավերի մուտքը […]
20:00 02.08.2022
Գերմանիան արգելափակում է Ուկրաինային 8 միլիարդ եվրո հատկացնելու հարցի քննարկումը, օգոստոսի 2-ին հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ «Մենք ակնկալում ենք, որ կտրամադրվի ևս 8 միլիարդ եվրո: Ցավոք, Եվրամիության որոշ երկրներ, մասնավորապես Գերմանիան, առայժմ արգելափակում են այդ հարցի քննարկումը, և Ուկրաինայի նախագահը ակտիվորեն բանակցում է իր գործընկերների հետ»,- ասել է Ժովկվան, որի […]
19:55 02.08.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ին ասել է, որ իր այցը Թայվան «վկայում է թայվանական ժողովրդավարությանն աջակցելու ԱՄՆ հանձնառությունը»: «Մեր Կոնգրեսի պատվիրակության այցը Թայվան ցույց է տալիս Ամերիկայի անսասան հանձնառությունը՝ աջակցելու Թայվանի կենսունակ ժողովրդավարությանը: Մեր այցը ուղղված է փոխադարձ անվտանգության, տնտեսական գործընկերության և ժողովրդավարական կառավարմանը»,- ասել է Փելոսին՝ Թայվան ժամանելուն պես։ Նա […]
19:37 02.08.2022
Թայվանի նախագահի աշխատակազմի կայքը ենթարկվել է կիբերհարձակման։ Որոշ ժամանակ ներխուժողների գործողությունների պատճառով այն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել է Reuters գործակալությունը։ «Թայվանի նախագահի աշխատակազմի կայքը այսօր հարձակման է ենթարկվել օտարերկրյա հակերների կողմից և ինչ-որ պահի խափանվել է, շուտով կայքը վերսկսել է իր աշխատանքը»,- գրում է թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրին։ Հատկանշական […]
19:26 02.08.2022
Կիպրոս կղզում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցել։ Այս մասին երեքշաբթի օրը՝ օգոստոսի 2-ին, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ վարակվածը 40-ամյա տղամարդ է, նրա մոտ եղել են վարակի կլինիկական ախտանիշներ, հայտնում է RT-ն։ «Համապատասխան արձանագրություններն առաջին իսկ պահից իրականացվել են։ Տղամարդը հոսպիտալացվել է Նիկոսիայի հիվանդանոցի հատուկ տարածքում՝ նրա վիճակի դիտարկման և […]
19:01 02.08.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանում։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Boeing C-40C ինքնաթիռը օդ է բարձրացել Կուալա Լումպուրից (Մալայզիա): Հենց որ SPAR19-ը մտավ Թայվանի օդային գոտի, այն ուղեկցել են Թայվանի ռազմաօդային ուժերի կործանիչները։ Թայվանի իշխանությունները ներկայացրել են մարտական պատրաստության երկրորդ մակարդակ։ Չինաստանն իր հերթին […]
17:57 02.08.2022
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ իրավիճակի ցանկացած զարգացման, եթե Վաշինգտոնը որոշի խզել դիվանագիտական հարաբերությունները, Մոսկվան կդիմանա դրան, երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատում կոչը` Ռուսաստանը հռչակել ահաբեկչության հովանավոր պետություն. «Ամերիկացի օրենսդիրները, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին, ըստ երևույթին, հակառուսական եռանդով անցել են պատժամիջոցների բոլոր գործիքները, […]
17:21 02.08.2022
«Ռոսպոտրեբնադզորը» խորհուրդ է տալիս ռիսկային խմբերի քաղաքացիներին դիմակներ կրել մարդաշատ վայրերում և հասարակական տրանսպորտում՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգը նվազեցնելու համար, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Չնայած այն հանգամանքին, որ Omicron շտամի նոր ենթատեսակներով առաջացած հիվանդությունը հաճախ ընդունում է SARS-ի ձևը, նոր կորոնավիրուսային վարակը էական վտանգ է ներկայացնում քաղաքացիների խոցելի խմբերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի […]
12:53 02.08.2022
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան համաշխարհային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել միջուկային զենքից հրաժարվելու համար։ Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 1-ին Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) վերանայման համաժողովի ժամանակ։ «Որքան էլ դժվար լինի ճանապարհը, քայլ առ քայլ մենք պետք է իրատեսական միջոցներ ձեռնարկենք դեպի միջուկային զենքից զերծ աշխարհ: Եկել է ժամանակը, որ բոլոր կողմերը […]
12:48 02.08.2022
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի երկու ավիակիրներ ծով են դուրս եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցի ֆոնին, գրել է Zhongguo Shibao թերթը։ Չինաստանի բանակը օգոստոսի 1-ից 4-ը զորավարժություններ է անցկացնում Բոհայ ծովածոցում, իսկ օգոստոսի 2-ից 6-ը՝ Հարավչինական ծովում։ Փելոսին իր ասիական շրջագայությունը սկսել է անցած շաբաթ: Նախատեսված են այցելություններ Ճապոնիա, Հարավային […]
12:44 02.08.2022
Արմատական «Թալիբան» շարժումը (ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ) խախտել է իր պարտավորությունները՝ Քաբուլում «ընդունելով և թաքցնելով» «Ալ-Քաիդա» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Այման ալ Զավահիրիին։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 1-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Հյուրընկալելով և թաքցնելով «Ալ-Քաիդայի» առաջնորդին Քաբուլում՝ թալիբները կոպտորեն խախտեցին Դոհայի համաձայնագիրը և աշխարհին տրված իրենց բազմաթիվ […]
12:36 02.08.2022
Գերմանիան Ուկրաինային այնպիսի նոր զինտեխնիկա է մատակարարում, որ դրա որոշ օրինակներ դեռ գործածության մեջ չեն նույնիսկ գերմանական բանակում։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Եթե նախկինում Գերմանիան, ըստ կանցլերի, Ուկրաինա էր ուղարկում հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ), ականներ և թնդանոթներ՝ զինամթերքով, ապա այժմ եկել է ավելի բարդ և արժեքավոր համակարգերի […]
19:52 01.08.2022
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը: Առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ: Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ, որի քանակն ըստ անհրաժեշտության հանձնարարվել է ավելացնել: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների […]
13:25 01.08.2022
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երկար տարիներ իրականացնում է ամերիկյան շուկայում միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ՝ հայաստանյան գործարարների համար ստեղծելով լայն հնարավորություններ։ Նախ Քովիդով, ապա նաև Արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված` Միացյալ Նահանգներում կասեցվել էին խորհրդի բոլոր ծրագրերը, որոնք կրկին մեկնարկել են այս տարվա փետրվարից։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահը և գլխավոր քարտուղարը հանդես են եկել ծրագրերն […]
12:16 01.08.2022
65 տարեկանում մահացել է «Սարդ-մարդու» մասին կոմիքսների հեղինակ, պրոդյուսեր և սցենարիստ Ռոն Զիմերմանը։ Այս մասին հայտնել է Deadline-ը։ Հրատարակության տվյալներով՝ հեղինակի մահվան պատճառը եղել է օնկոլոգիական հիվանդությունը։ Զիմերմանը երկար ժամանակ աշխատել է Marvel-ի հետ՝ մասնակցելով հանրահայտ կոմիքսների ստեղծմանը: Բացի դրանից, հեղինակը հանդես է եկել նաև որպես սցենարիստ՝ «Արդարության լիգա» և «Սիմփսոններ» նախագծերում։ 2010 թվականին հայտնի […]
12:04 01.08.2022
Սուդանում հաստատվել է կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքը: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook սոցիալական ցանցում։ «Առողջապահության նախարարությունը հայտնում է Սուդանում կապկի ծաղկի առաջին հաստատված դեպքի մասին։ Հանրային առողջության ազգային լաբորատորիան հինգշաբթի օրը դեպքը հաստատել է Արևմտյան Դարֆուր նահանգի 16-ամյա դպրոցականի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ հուլիսի 31-ին հիվանդությունից հնարավոր առաջին […]
14:40 30.07.2022
Պատերազմի ավարտից հետո կարողացել ենք Արցախում խնդիրները հստակեցնել ծավալների, տեսակների որակական առումներով և նաև բավականին շատ խնդիրներ լուծել, «Հորիզոնին» տված հարցազրույցում այս մասին ասել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Պատերազմի հետևանքով վնասված կենսական նշանակության ենթակառուցվածքների հիմնական մասը, ճնշող մեծամասնությունը արդեն բավարար չափով վերականգնվել է, գործում է, որոշակի այլընտրանքային լուծումներ ենք տվել, արդեն զգալի հաջողություններ ունենք […]
14:20 30.07.2022
Ադրբեջանի համար հակամարտությունն իրենց տարբերակով լուծելը և Արցախի հայաթափումը նշանակում է այդ ճանապարհին վերացնել բոլոր խոչընդոտները, տվյալ դեպքում՝ ռուս խաղաղապահների ներկայությունը և Ռուսաստանի ռազմաքաղաքական երաշխիքները։ Այս մասին նշել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում։ «Մյուս խոչընդոտը Արցախի պաշտպանության բանակի և, ընդհանրապես, Արցախի ժողովրդի դիմադրողականության բոլոր մեխանիզմներն ու ռեսուրսներն են, որոնք իրենք որպես վտանգ […]
14:00 30.07.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում նշել է, որ միջազգային հանրության կողմից քիչ ընկալելի է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն ու պարբերաբար նախահարձակ գործողությունները, չնայած նրան, որ հայկական կողմը տարբեր կերպ փորձում է իրավիճակը ճշգրտորեն ներկայացնել։ «Մյուս կողմից միգուցե նաև միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից դա ընկալելի է, բայց շահերի տեսանկյունից ակնհայտորեն հաճախակի նրանց […]
13:24 30.07.2022
Ադրբեջանական զինված ուժերը նախորդ օրերին խախտել էին հրադադարը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի տարածքում։ Թեմայի շուրջ Հորիզոն լրատվականի հաղորդավար Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Վերջինս նշել է, որ հիմա Արցախում համեմատած նախորդ օրերի՝ հարաբերականորեն հանդարտ վիճակ է։ «Հիմա հարաբերականորեն հանգիստ իրավիճակ է, և լրացուցիչ խախտումներ դրանից (նկատի ունի […]
21:00 29.07.2022
Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակիցների համար արդեն մեկ շաբաթ է ընձեռվել է աշխատանքի ընդունվելու նոր հնարավորություն։ Նախաձեռնությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է, ծրագիրը՝ փորձնական՝ 1 տարի ժամկետով՝ լավարկման միտումով։ Աջակցություն կտրամադրվի ինչպես աշխատանք փնտրող պատերազմի մասնակցին, այնպես էլ գործատուին։ Պայմանները հստակ են՝ տարբերակները՝ 3-ը։ 3 դեպքում էլ, հարկավոր է նախ այցելել միասնական սոցիալական […]
17:55 28.07.2022
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս փուլում տարբեր հանդիպումների շրջանակներում աշխատանքներ է տանում Երևանում և մարզերում՝ հավաքագրելու խնդիրներն ու նախանշելու լուծումները: Այս մասին կառավարության հուլիսի 28-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: «Հիմա հանձնաժողովն ակտիվ աշխատում է մարզերում և Երևանում՝ տարբեր հանդիպումների շրջանակներում: Հանձնաժողովի 5 անդամները կհավաքեն ամբողջ խնդիրներն ու […]
17:43 28.07.2022
Կառավարության հերթական նիստում ներկայացված հերթական նախաձեռնությամբ նախատեսվում է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով 2022թ․-ի շրջանակներում դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին հնարավորություն ընձեռել մատչելի և արտոնյալ պայմաններով օգտվելու հիփոթեքային վարկավորման ծրագրից։ Նախագծի վերաբերյալ դիտարկումներ, դեմ արտահայտվողներ չեղան, որոշումն ընդունվեց։ Օրակարգի հաջորդ […]
15:37 28.07.2022
Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում, մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հուլիսի 28-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները: Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում […]