15:56 02.09.2022
Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CERD) հրապարակել է Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները։ Արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը: Կոմիտեն առանձին ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ […]
16:00 01.09.2022
Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո թե՛ Շառլ Միշելի, և թե՛ Հայաստանի կառավարության կողմից տարածված տեքստերում նշվում է, որ հանդիպմանը խոսվել է նաև գերիների, ձերբակալված անձանց մասին։ Վահագն Հակոբյանի այն հարցին, թե արդյո՞ք առաջիկայում կարելի է սպասել գերիների վերադարձին, թե ամեն դեպքում Ադրբեջանը շարունակելու է այդ ցավոտ թեման իր ձեռքում պահել մինչև վերջ իր ուզածին հասնելու […]
15:14 01.09.2022
Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն անդրադառնալով՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովան նշել էր, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով: Ըստ նրա՝ Ռուսաստանի կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը նպաստելու ռեալ ցանկության հետ։ «Դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելուն, որոնց տակ […]
14:54 01.09.2022
Երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: «Խնդիրն այն է, որ խոսքը ոչ թե տեքստի մասին է, այլ տեքստի նախագծի մասին։ Դա նշանակում է, որ նախագիծը գոյություն չունի։ Հիմա եկեք հասկանանք […]
13:50 01.09.2022
Բրյուսելում օգոստոսի 31-ին նույն ձևաչափով արդեն 4-րդ հանդիպումն անցկացվեց։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, իսկ երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։ Փաշինյան-Միշել- Ալիև կողմերի 4-րդ հանդիպումից հետո բավականին կոնստրուկտիվ տպավորություն են թողել և՛ հայկական կողմի, և՛ Եվրամիության կողմի տարածած հաղորդագրությունները․ այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում […]
20:43 31.08.2022
Պայթյու՞ն, ռմբակոծությո՞ւն, թե՞ հրավառություն․ նոր-նոր քնով անցած ցանկացած մեկիս մոտ է ակամայից այս հարցերն առաջանում, երբ գիշերը քնից վեր թռած փորձում ենք հասկանալ ու վերլուծել մեր լսած հուժկու ձայները։ Հանգստանում ենք միայն 2-3-րդ կրկնվող ձայնը լսելուց ու աչք ծակող լուսային էֆեկտը տեսնելուց հետո միայն։ Իսկ այդ ձայներից հետո ինչպե՞ս են նորից քնում փոքրերը, գիտեն միայն […]
17:55 31.08.2022
Ինչպե՞ս անել, որ հրավառություններն արգելող նախագծում բացթողումներ չլինեն։ Թեմայի շուրջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում։ «Տվյալ նախագիծը առաջարկում է առհասարակ մասնավոր միջոցառումներից հրավառական նյութերի օգտագործումը, որպես այդպիսին, հանել և որոշակի սահմանափակումներ մտցնել ներմուծման առումով և որոշակի բացառիկ դեպքերի համար, տոների […]
14:33 31.08.2022
Ադրբեջանն օրերս Շուշիում հերթական խորհրդաժողովն էր կազմակերպել։ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված քաղաք Բաքվի հրավերով 40 դիվանագետ էր այցելել։ Պաշտոնական Բաքվի հրավերն անտեսել էին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Այդ երկրների դեսպանները չէին մասնակցել Շուշիում անցկացվող խորհրդաժողովին, ինչն էլ Բաքվում մեծ աղմուկ է բարձրացրել։ «Հորիզոնին» տված հարցազրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի […]
14:09 31.08.2022
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետների՝ Ադրբեջանի կողմից օրերս Շուշիում կազմակերպած խորհրդաժողովին չմասնակցելն ու այդօրինակ քայլերը նշանակում են, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան չեն ընդունում, որ ԼՂ-ի հարցը սպառվել է, ինչի մասին խոսում է Ադրբեջանը, և ինչի մասին լուռ համաձայնություն է կարծես թե տալիս Ռուսաստանը։ Այս տեսակետը հայտնեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հորիզոն»-ին […]
19:54 30.08.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի կառչել նախագահական աթոռից։ «Ինձ կսկսեն մեղադրել, թե ես վախենում եմ ժողովրդից, ուզում եմ աթոռից բռնել, թե իմ ժողովրդին կհավաքեմ, ինձ նորից նախագահ կընտրեն, ես նման նպատակ չեմ ունեցել, չունեմ և երբեք չեմ ունենա»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի օրը Մինսկում կուսակցաշինության և քաղաքացիական հասարակության զարգացման թեմայով հանդիպման ժամանակ։ […]
18:08 30.08.2022
Մահացել է աշխարհահռչակ հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի որդիներից մեկը՝ Կամիլո Գևարան, հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը։ «Խոր վշտով հրաժեշտ ենք տալիս Կամիլոյին՝ Չեի որդուն, որն առաջ էր մղում նրա գաղափարները։ Ցավակցում եմ նրա մորը՝ Ալեյդային, նրա այրուն, դուստրերին և ամբողջ ընտանիքին»,- գրել է Դիաս-Կանելը Twitter-ում։ Կամիլո Գևարան 60 տարեկան էր։ Էռնեստո Չե Գևարան […]
17:54 30.08.2022
Բելառուսում ավելի քիչ կուսակցություններ կլինեն, կմնան միայն այն կուսակցությունները, որոնք ինչ-որ բան են ներկայացնում, երեքշաբթի լրագրողներին ասել է Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի ասել է, որ երկրում կուսակցությունները պետք է գործընկերային հարաբերություններ ունենան իշխանությունների հետ և հետևեն Համաբելառուսական ժողովրդական ժողովի նախանշած կուրսին, այլապես դրանք կլուծարվեն։ «Իհարկե, կլինեն փոփոխություններ, և […]
18:29 29.08.2022
Երևանի քաղաքապետարանում անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը։ Տարբեր կառույցների վարչություններից ու բաժիններից հերթով-կարգով քաղաքապետին զեկուցեցին անցած մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գրանցված դեպքերի մասին։ Հերթը հասավ նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներին։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ կա կառավարության որոշում, որով կարգավորվում է բեռների փոխադրման կարգը մարզից մարզ, ինչը Երևանում չի կիրառվում: Ըստ բեռի քանակի՝ դա արվում […]
20:14 21.08.2022
Թաթարստանում քննիչները քրեական գործ են հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման համար, երբ տեղի բնակիչը ատամի հեռացումից հետո կաթվածահար է եղել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դենիս Բատմանովը մարտի վերջին Կազանից եկել է իր հայրենի Նիժնեկամսկ, որտեղ երկու ատամ է հեռացրել։ Վիրահատությունից հետո երիտասարդի այտն ու պարանոցը սկսել են ուռել, իսկ Կազան վերադառնալուն պես նա դիմել է […]
16:38 20.08.2022
ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետում նոր կամուրջ է կառուցվել։ Ռազմավարական նշանակություն ունենալուց զատ, ակնկալվում է, որ «Բարեկամության» նոր կամրջի շնորհիվ կավելանա սահմանային անցման կետի թողունակությունը։ 1 տարի 48 օր տևած շինարարությունից հետո Հայաստանի Բագրատաշեն -Վրաստանի Սադախլո հատվածում իրականություն դարձավ Հայաստանը Վրաստանին կապող «Բարեկամություն» կամուրջը։ Բագրատաշենով է անցնում Հայաստանից արտահանվող և մեր երկիր ներմուծվող բեռների […]
12:50 20.08.2022
Առնվազն ութ խաղաղ բնակիչ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում Hayat հյուրանոցի վրա հարձակման հետևանքով, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի անվտանգության հրամանատար Մուհամեդ Աբդիկադիրին։ Ավելի վաղ հաղորդվել էր հյուրանոցի տարածքում երեք պայթյունի և կրակոցների մասին: Կրակահերթ է տեղի ունեցել ուժայինների ներկայացուցիչների և արմատական «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալների միջև։ «Անվտանգության ուժերը շարունակում են չեզոքացնել ահաբեկիչներին, ովքեր շրջափակված […]
12:23 20.08.2022
Ֆրանսիայի գինեգործներն այս տարի երաշտի և աննորմալ շոգի պատճառով կզրկվեն գինու որոշակի ծավալներից, սակայն այս տարին չի կարելի անվանել աղետալի. ֆրանսիացիներն առանց գինու չեն մնա, ՌԻԱ Նովոստիին ասել է Vignerons Engagés ֆրանսիական գինեգործների ասոցիացիայի զարգացման մենեջեր Ամելի Պետիտը: «Բազմաթիվ կլիմայական գործոններ կան, որոնք ազդել են գինու արտադրության վրա 2022 թվականի սկզբից: Դրանք են, օրինակ, սառնամանիքներն […]
18:20 18.08.2022
Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին 757 միլիոն դրամ կհատկացնի 15 բնակավայրում 15 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ուրախալի է համարել այն հանգամանքը, որ հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրի հայտերն իրենց ծավալներով արդեն գերազանցում են այս տարվա ցուցանիշները։ Այս տարի հաստատվել էր 363 ծրագրային հայտ, […]
12:24 18.08.2022
«Սուրմալու»-ի պայթյունի վայրում փրկարարները գիտեն՝ կոնկրետ ում են փնտրում և որ հատվածում: Պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Քրեական գործով ահաբեկչության վերաբերյալ չկան փաստական տվյալներ։ Այս մասին կառավարության հերթական նիստի մեկնարկին զեկուցվել է վարչապետին։ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարել է խորքային ուսումնասիրություն կատարել դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ և հանգել օբյեկտիվ եզրակացության։ Վարչապետն ու կառավարության […]
00:00 18.08.2022
Լեհաստանի Ռժեշովից գանգի բաց հատվածով ծնված երեխան նորարարական վիրահատության է ենթարկվել։ Նա ծնվել է գանգի հինգերորդ մասով, իսկ ուղեղի հետևի մասը բաց է եղել: Վիրաբույժները հազվադեպ են կյանք փրկում 3D տպագրված վիզուալիզացիայի մոդելներով, գրում է Daily Mail-ը։ Հղիության ընթացքում՝ սկանավորման ժամանակ, դեֆորմացիան չի նկատվել, այլ միայն ծնվելուց հետո։ Ուղեղի բաց հյուսվածքները ենթակա են եղել վարակվելու, […]
18:19 17.08.2022
«Սուրմալու» տոնավաճառի բակում անցած գիշեր ևս ուժերի գերլարումով շարունակվել են որոնողափրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները։ Նախորդ երեք օրվա ընթացքում ողբերգության վայրից հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, գիշերվա դրությամբ նրանցից մեկի ինքնությունը պարզված չէ։ Անհետ կորած է համարվում երկու քաղաքացի՝ Գագիկ Կարապետյան, Վանիկ Ամիրխանյան։ Եթե նրանցից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա անհետ կորած կհամարվի […]
17:26 17.08.2022
ԱՄՆ-ն Ուկրաինայից կգնի 150 հազար տոննա հացահատիկ, որը կուղարկվի Աֆրիկա մարդասիրական օգնության համար, չորեքշաբթի հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցելով, կծախսի 68 միլիոն դոլար՝ մինչև 150,000 տոննա ուկրաինական հացահատիկ գնելու, տեղափոխելու և պահեստավորելու համար՝ պարենի սուր դեֆիցիտը հաղթահարելու նպատակով»,-ասել է Բլինկենը։ «Գնումը կլրացնի 23,000 […]
13:00 17.08.2022
Չորս բեռնատար նավ՝ բեռնված ուկրաինական հացահատիկով, լքել են Օդեսան և Չորնոմորսկը, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի մատակարարումները շարունակվում են, ինչպես նախատեսված էր: Առավոտյան ևս չորս նավ է մեկնել ուկրաինական Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ օգոստոսի 1-ից օգոստոսի 15-ը Օդեսայից, Չեռնոմորսկից և Յուժնիից դուրս է եկել 21 […]
12:49 17.08.2022
Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Բոբկովը «ֆանտաստիկ անհեթեթություն» է անվանել Կիևի հերթական հայտարարությունը Ղրիմի կամուրջը քանդելու ծրագրերի մասին։ Չորեքշաբթի ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Guardian-ին տված հարցազրույցում ասել էր, որ Կիևը ծրագրում է քանդել Ղրիմի կամուրջը։ Թե ինչպես է Կիևը պլանավորում դա անել, նա չի նշել: Նրա խոսքով՝ կամուրջը «ապօրինի շինություն […]
12:43 17.08.2022
Հուլիսին Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճն արագացել է մինչև 10,1%՝ թարմացվելով մեկ ամիս առաջվա 9,4% ցուցանիշը և գերազանցելով 1982 թվականի ռեկորդը, հայտնում է երկրի Ազգային վիճակագրության բյուրոն: Տվյալների համաձայն՝ հուլիսին հանրապետությունում սպառողական գներն աճել են 0,6%-ով, իսկ հունիսին՝ 0,8%-ով։ Daily FX պորտալի կողմից հարցված վերլուծաբանները ենթադրում էին, որ Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը չի գերազանցի 9,8%-ը, իսկ […]
21:48 16.08.2022
Բազմաֆունկցիոնալ անօդաչու ուղղաթիռը բարձր բեռնվածությամբ БАС-750 առաջին անգամ ներկայացվել է «Армия-2022» ռազմատեխնիկական ֆորումում, երեքշաբթի հայտնել է «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգը (Ռոստեկի մաս): «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգը ցուցադրել է БАС-750 ուղղաթիռի տիպի ունիվերսալ անօդաչու թռչող համակարգ, որն իր մեջ ներառում է 750 կիլոգրամ առավելագույն քաշով երկու ուղղաթիռ, ինչպես նաև ցամաքային կառավարման և թռիչքի աջակցման երկու կայան: Ինքնավար շարժական […]
20:05 16.08.2022
Ղրիմի հյուսիսում գտնվող ռազմական պահեստում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի հետևանքով 3000 մարդ է տարհանվել, հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ օբյեկտը վնասվել է դիվերսիայի արդյունքում, փոխանցում է iz.ru-ն: Ավելին, դեպքի հետևանքով մի քանի տներ են այրվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ «Օգոստոսի 16-ի առավոտյան դիվերսիոն գործողությունների արդյունքում վնասվել է Ջանկոյ գյուղի մոտ […]
15:17 16.08.2022
Տարածաշրջանային բնույթի արտակարգ ռեժիմը ներդրվել է Ղրիմի հյուսիսում՝ Ջանկոյ շրջանում զինամթերքի պայթեցումից հետո, ասել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը։ «Մենք գտնվում ենք արտակարգ դրության մեջ»,- լրագրողներին ասել է Ակսյոնովը։ Միաժամանակ, հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ տարածաշրջանային բնույթի արտակարգ իրավիճակ է մտցվել՝ հաշվի առնելով Ղրիմի Ջանկոյ շրջանի մի քանի տուժած գյուղերը։ Ղրիմի Մայսկոյե գյուղի […]
19:35 15.08.2022
«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի պատճառով նախնական տվյալներով զոհվել է 7, անհայտ կորել 17, վիրավորվել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Որոնողական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 14, կիրակի։ Շատերի համար հանգստյան օր, առևտրականների համար կրկնակի աշխատանքային։ Ժամը 13։20․ Անոմալ շոգ, եռուզեռ և […]
22:49 13.08.2022
ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը Նորվեգիայի ափերի մոտ ստիպել են դուրս գալ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի միջուկային սուզանավին։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։ Հրապարակման համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի P-8 Poseidon հակասուզանավային ռազմական ինքնաթիռը հայտնաբերել է 941 «Shark» նախագծի ռուսական միջուկային սուզանավը։ Դրանից հետո թերթի աղբյուրները հայտնել են, որ տեսել են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի նավեր, ինչպես […]