


21:55 07.10.2023
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի առաջնախաղին ընդառաջ: Մամուլի ասուլիսի բանախոսներն են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, նախագծի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին,
բալետմայստերի օգնական Տատյանա Ռաստորգուևան, թատրոնի գլխավոր բալետմայստերի պ/կ Ռուբեն Մուրադյանը։
Ավելի քան 35 տարի ընդմիջումից հետո ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կարապի լիճը» Օպերային թատրոնում կբեմադրվի 5-րդ անգամ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է Օպերային թատրոնին առաջնախաղի առիթով և վերահաստատել ԿԳՄՍ նախարարության՝ մշտապես թատրոնի կողքին լինելու ու առաջիկա ծրագրերին աջակցելու պատրաստակամությունը։
«Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի բեմադրությունը կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում։ Հատկապես այս օրերին նաև մշակույթով պետք է հաղթահարենք դժվարությունները։ ԿԳՄՍ նախարարության քաղաքականության առանցքում է աջակցել և խրախուսել մշակույթի զարգացմանն ու հանրահռչակմանն ուղղված ցանկացած ծրագիր»,- ասել է Դանիել Դանիելյանը։
Կարեն Դուրգարյանի գնահատմամբ՝ յուրաքանչյուր Օպերային թատրոն պետք է բեմադրի «Կարապի լիճը» բալետը, որին թատերախումբը վաղուց պատրաստ էր։
Նինո Անանիաշվիլին շնորհակալություն է հայտնել հաջող համագործակցության համար՝ բարձր գնահատելով արված աշխատանքը։
Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետային ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 16-ին, 17-ին, 18-ին՝ ժամը 19:00-ին։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...