19:32 13.09.2023
Սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հ․ 139 դպրոցի աշխատակցից ահազանգ է ստացվել, որ դպրոցում առկա է ուսումնական ական և սնդիկ։ Տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության քիմիկ-հետախույզների հերթապահ և ինժեներասակրավորական խմբերը։ Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ սկսելու նպատակով նկուղում իրականացվել են մաքրման […]
19:26 13.09.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնում է, որ այն անձինք, ովքեր չեն կարողացել օգտվել կտրոնների տրամադրման առաջին փուլի ընթացքում տրված 1-8 կտրոններից, ս.թ. սեպտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 8:00-ից կարող են այդ կտրոններով հաց ձեռք բերել Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից (платочный комбинат):
19:16 13.09.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված բաց աղբյուրների մշտադիտարկումները, ինչպես նաև ստացված ահազանգերի վերլուծությունն ու ուսումնասիրությունը վկայում են, որ ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծերի երկայնքով՝ առավել վատթարացնելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկումները վկայում են, որ […]
19:12 13.09.2023
Բելգիայում ֆրանսախոս բարեկամության շրջանակի համակարգող Անդրե դը Բյուսը, բարեկամության շրջանակի անունից, շնորհավորական նամակ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, ներկայացված է ստորև․ Պարոն նախագահ, Տեղեկացանք, որ ընտրվել եք Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ, ջերմորեն շնորհավորում ենք։ Ներկա պայմաններում Ձեր ընտրությունն այս պաշտոնում իրական հույս է առաջին հերթին Արցախի բնակիչների, բայց նաև մեզանից յուրաքանչյուրի համար, […]
19:07 13.09.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարություններով, ով վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ոչ բարեկամական էր որակել պաշտոնական […]
18:56 13.09.2023
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է սցենարների դրամաշնորհային բաց մրցույթ, որը նպատակ ունի ի ցույց դնելու Երևանի մշակութային շերտերն ու հանրահռչակելու քաղաքի դարավոր ժառանգությունը, ներկայացնելու երևանցիներին բնորոշ մարդկային հատկությունները: Մասնավորապես, ակնկալվում է ստանալ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի սինոփսիսներ (սցենարների նկարագրություններ): Հայտերի ստացումից հետո մասնագիտական հանձնաժողովը կընտրի լավագույն տասը սինոփսիսները: Հաջորդ փուլ անցած հայտատուները կմասնակցեն կարճամետրաժ ֆիլմերի սցենարների մրցույթին, […]
18:50 13.09.2023
ՀՑԹԻ-ն մեկնարկում է նոր շարք, որի նպատակն է ընթերցողներին ներկայացնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղված և հայ ցեղասպանագիտության ակունքներում կանգնած հայաստանցի գիտնականների գործունեությունը և նրանց ունեցած դերը հայ ցեղասպանագիտության ձևավորման և զարգացման գործում: Այս շարքում առաջինը ներկայացնում են պատմաբան, արևելագետ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Երվանդ Սարգսյանին (1913-2010), ում ծննդյան 110-ամյակը լրանում է այսօր: Խորհրդային ժամանակաշրջանում նա […]
18:41 13.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանին անդրադարձել է բնակարանների ձեռքբերման, ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհների կառուցման, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու վերաբերյալ հարցերին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում:
18:38 13.09.2023
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին ու մեր երկրում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Ողջունելով հյուրերին՝ Հայկ Մամիջանյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքը: Պատգամավորն իր խոսքում անդրադարձ է կատարել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին եւ մեր […]
11:57 13.09.2023
2021 թվականի սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը, հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը նպատակ ուներ նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների հանդեպ կարևորության բարձրացմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, բազմության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկության բարձրացմանը։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և […]
11:54 13.09.2023
Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Իմ տեղեկություններով մինչև այս պահը Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկներին»,- ասաց Խանդանյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած […]
11:49 13.09.2023
Վոլգոգրադի մարզում կործանված Սու-24 ռազմական ինքնաթիռի երկու օդաչուները, նախնական տվյալներով, զոհվել են։ Այս մասին Mash-ը հայտնում է իր Telegram ալիքում։ Հրատարակության տվյալներով՝ ինքնաթիռի երկու օդաչուներն էլ՝ 46-ամյա հրամանատարը և 34-ամյա ծովագնացը, չեն հասցրել դուրս նետվել։ Ռուսների որոնումները շարունակվում են։ Սու-24-ը կործանվել է Վոլգոգրադի մարզում սեպտեմբերի 13-ին ուսումնական թռիչքի ժամանակ։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռազմական ինքնաթիռը թռել […]
11:39 13.09.2023
Անցյալ շաբաթ ամփոփվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, որը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ այցն էր դեպի արաբական երկրներ։ Նախորդը՝ մարտին, ԱԳ նախարարի այցն էր Եգիպտոս, որի շրջանակներում Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին։ ԱՄԷ այցի ընթացքում կայացած հանդիպումներն ու միջոցառումներն էին. հանդիպում ԱՄԷ նախագահի […]
11:34 13.09.2023
Երեկ՝ ժամը 22։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Զ․ Մաթևոսյանը իր վարած «ԳԱԶ» 5312 (բենզատար) մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145 կմ հատվածում՝ Ցողամարգ գյուղի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա […]
11:10 13.09.2023
Բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում կրթական ծրագրերի կատարելագործմանը, մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչի ուժեղացմանը և շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակմանը խթանելու նպատակով սույն թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ի դեմս ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի, և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի, կնքել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի […]
11:04 13.09.2023
Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնն ու Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը ներկայացրել են կյանքը Ջերմուկում ռմբակոծությունից 1 տարի անց. Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի: Սեպտեմբերի 13-ն է, ու եկել է պահ, ալեկոծ հոգեվիճակը մի կողմ դնելով, խոսելու 2022 թվի սեպտեմբերի 13-ից մինչև օրս մեր քաղաքի, մարդկանց ու իրադարձությունների մասին: Կեսգիշերն անց առողջարանային քաղաքի […]
10:59 13.09.2023
ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: «Ինչպես ես երեկ խոսեցի, քարտուղարն անձամբ է ներգրավված եղել դրանում՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ հեռախոսազրույցներով: Մենք նշել ենք, դարձյալ կասեմ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է մատակարարվել մարդասիրական բեռների […]
10:48 13.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,05 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,17 դրամ:
10:40 13.09.2023
Սեպտեմբերի 12-ին ժամը 22:40-ին, Ասկերանի շրջանի Շոշ համայնքի բնակչից ահազանգ է ստացվել, համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Հրդեհը մարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 23:05-ին, լիկվիդացրել` ժամը 23:34-ին: […]
10:37 13.09.2023
Սեպտեմբերի 11-ին և 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել է կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում։ Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են քրեակատարողական հիմնարկներ մոնիթորինգային այցերն ավելի արդյունավետ դարձնելու մեխանիզմները, մասնավորապես՝ առկա խնդիրները վեր հանելու նպատակով կիրառվող ուղեցույցները, ստուգաթերթերը, գործիքակազմը, մշտադիտարկման […]
20:54 12.09.2023
Թուրքիայի եվ Իսրայելի միջև վերջերս աճող մերձեցման ֆոնին Թուրքիայում ազատ է արձակվել Իսրայելի քաղաքացի Դենի Աուկանը, ով մեղադրվել և ազատազրկվել էր թմրանյութերի մաքսանենգության համար, հայտնում է «Էրմենիհաբերը»: Նա նշել է, որ բանտում գտնվելու ժամանակ իրեն հետապնդել են իրանցի և սիրիացի բանտարկյալները։ Դիվանագիտական նախաձեռնությունների արդյունքում 4․5 տարի ազատազրկման մեջ լինելուց հետո Աուեկը վաղաժամ ազատ է արձակվել […]
20:40 12.09.2023
Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությանը՝ Թերեզ Մարիա Րիթերի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է Կոմիտեի դերն ու նշանակությունը ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում: Սարգսյանը փաստել է, որ հատկապես հիմա՝ ոստիկանության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման փուլում, […]
20:33 12.09.2023
Ocean Explorer շքեղ զբոսաշրջային նավը բախվել է Գրենլանդիայի արևելյան ափերի մոտ: Մոտակա նավը կկարողանա օգնության հասնել միայն մի քանի օրից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Դանիայի զինված ուժերի Արկտիկական միացյալ հրամանատարությանը (JAC)։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ քաղաքից մոտավորապես 1,4 հազար կմ հյուսիս-արևելք գտնվող ազգային պարկում։ Նավի վրա 206 մարդ կա, […]
20:18 12.09.2023
«Ուռուցքաբանության ոլորտը Հայաստանում շատ արագ տեմպերով ու մեծ քայլերով է զարգանում։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այս նոր ծառայությունների ներդրմամբ կարող ենք վստահաբար ասել՝ աշխարհի ուռուցքաբանական լավագույն կլինիկաների հետ այսօր համահունչ ենք քայլում»,- ներկա գտնվելով ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բաժանմունքների բացմանը` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը շրջել է նորաբաց բաժանմունքներում, ծանոթացել […]
20:06 12.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Վթարի […]
11:51 12.09.2023
Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգում կատարվել են փոփոխություններ. ըստ այդմ՝ լրամշակվել է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշումը։ Սահմանվել է, որ մինչև հանրակրթության նոր պետական չափորոշչի ամբողջական ներդրումը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) […]
11:48 12.09.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 12-ին` ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժաանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
11:43 12.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու 3 դեպքերի հանգամանքները: Մասնավորապես, 2023թ․ սեպտեմբերի 10-ին` ժամը 23:02-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ սեպտեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ […]