Նվիրյալ, անպարտելի հրամանատար, բացառիկ տեսակ… Տեղ գյուղի սահմանագծում զոհված Մկրտիչ Հարությունյանը կամ լեգենդար Մգրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Նվիրյալ, անպարտելի հրամանատար, բացառիկ տեսակ… Տեղ գյուղի սահմանագծում զոհված Մկրտիչ Հարությունյանը կամ լեգենդար Մգրոն

21:20 10.05.2023

2023 թ.-ի ապրիլի 11-ին թշնամու կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս քաջի մահով զոհվեց Մայոր Մկրտիչ Հարությունյանը։

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, ցուցաբերած բացառիկ արիության և անմնացորդ, անձնազոհ նվիրումի համար Մկրտիչ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով։

Մկրտիչ Հարությունյանը ծնվել է 1989 թ.-ի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ զինծառայողի ընտանիքում։
1996 թ.-ին հաճախել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոց, այնուհետև ուսումը շարունակել է Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցում, որն ավարտել է բարձր առաջադիմությամբ 2006 թ.-ին։
2006 թ.-ին ընդունվել և սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի <<Միջազգային հարաբերություններ>> ֆակուլտետում։
2007 թ.-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և ծառայել է ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասում։
2009 թ.-ին զորացրվել է և ուսումը շարունակել <<Միջազգային հարաբերություններ>> ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։
2013 թ.-ին պայմանագրային ծառայության է անցել դարձյալ ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասում որպես սերժանտ։
2014 թ.-ին իր բարեխիղճ ծառայության համար ստացել է <<Լեյտենանտ>> կոչում և զբաղեցրել է հատուկ նշանակության խմբի հրամանատարի պաշտոն։
2016 թ.-ին ստացել է <<Ավագ լեյտենանտ>> կոչում և բարձր պատասխանատվությամբ կատարելով ծառայողական պարտականությունները՝ 2017 թ.-ին զբաղեցրել է հատուկ նշանակության N զորամասի սպա-հրահանգչի պաշտոն։
2016 թ.-ին ծառայողական գործունեությանը զուգահեռ ընդունվել և 2018 թ.-ին բարձր առաջադիմությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի <<Իրավագիտության>> ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2016 թ.-ին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին՝ ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ջոկատայինների հետ իրականացնելով մի շարք կարևորագույն մարտական գործողություններ, որի արդյունքում հակառակորդին չի հաջողվել գրավել Արցախի Հանրապետության Մատաղիսի շրջանի Թալիշ գյուղը, և թշնամու հատուկ նշանակության զորքերին (Յաշմա) պատճառվել է զգալի կորուստներ։
2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի սպա-հրահանգիչների կազմում մեկնել է Արցախի Հանրապետություն՝ առաջնագծում մարտնչելով ամենաթեժ կետերում (Քարվաճառ, Ջրական (Ջաբրայիլ), Հադրութ, Կուբաթլու, Սղնախ, Շուշի, Քարինտակ, Լիսագոր)։
Մարտական գործողությունների ընթացքում հատուկ նշանակության ջոկատայինների կազմով մարտնչել և ջախջախել են բազմազգ և վարձկան ելուզակներին։
Ծառայության ընթացքում հատուկ ջոկատայինների կազմում կատարել է մի շարք պատժիչ գործողություններ:
2021 թ.-ին ստացել է <<Մայոր>> կոչում։ Անբասիր ծառայության և փառքով անցած մարտական ուղու համար վերադաս հրամանատարության կողմից առաջադրվել և 2022 թ.-ին նշանակվել է ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում՝ միաժամանակ կատարելով գումարտակի հրամանատարի պարտականությունները։
2022 թ.-ին իր գումարտակով մասնակցել է սեպտեմբերյան մարտերին՝ հաջող իրականացնելով հատուկ առաջադրանքներ կարևորագույն նշանակություն ունեցող բարձունքում՝ Իշխանասարում։
2023 թ.-ի փետրվարից նշանակվել է ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի սպայական գումարտակի հրամանատար։
Ծառայության ընթացքում որպես ռազմական գործի գիտակի, հմուտ հրամանատարի աչքի է ընկել սխրանքներով և իր առջև դրված մարտական խնդիրների իրականացումը գնահատվել է գերազանց։
Որպես գիտելիքներով զինված հմուտ հետախույզի գործուղվել է մի շարք օտարերկրյա պետություններ, որոնցում կազմակերպված ռազմական միջոցառումներին հանդիսացել է ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների կազմում՝
2015թ.-ին մասնակցել է Հունաստանում կազմակերպված հատուկ ռազմական դասընթացներին:
2015թ.-ին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Բլագովեշենսկ քաղաքում եռամսյա լեռնային դասընթացների։
2017թ.-ին մասնակցել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության (Exercise CAMBRIAN PATROL) զորավարժությանը։
2018թ.-ին մասնակցել է Իտալիայի Հանրապետության Ալպիական զորքերի զորավարժությանը։
2019թ.-ին մասնակցել է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում հայ-չինական համատեղ զորավարժությանը։
2019թ.-ին և 2023թ.-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվող (THE UAE SWAT CHALLENGE) մրցումներին։
2021թ.-ին մասնակցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում Հայ-Հույն-Կիպրական զորքերի հետ համատեղ զորավարժությանը։
2022թ.-ին մասնակցել է Սերբիայում կազմակերպված զենք-զինամթերքի ցուցահանդեսին:
2022թ.-ի մարտ-հուլիս ամիսներին գործուղվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն որպես 9-րդ զորախմբի հրամանատարի տեղակալ։
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է <<Գարեգին Նժդեհ>>, <<Անբասիր ծառայության համար>> 1-ին աստիճանի մեդալներով, ռազմական հետախուզության <<Ծառայության համար>> կրծքանշանով, ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի Պատվո գրքում զետեղվելու հավաստագրով և մի շարք գերատեսչական պատվոգրերով և շնորհակալագրերով։
44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար պարգևատրվել է ՀՀ պետական պարգևով՝ Մարտական ծառայության մեդալով։

Մկրտիչ Հարությունյանը ամուսնացած է, ունի երկու դուստր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում՝ դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ

11:55 09.05.2025

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում՝ դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների նոր հանդիպում՝ երկու երկրների դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Այո, կլինի։ Դեռևս ամսաթվեր չկան, բայց կա փոխըմբռնում, որ շփումն անհրաժեշտ է։ Այս ուղղությունը հիմնականում գործում է, կա առաջընթաց, այն պետք է զարգացնել», – ասել է նա Մոսկվայում լրագրողներին։ ...

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոս

11:44 09.05.2025

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ […] ...

Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար

11:30 09.05.2025

Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սերտորեն համագործակցել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։ «Նախագահ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Մերցը համաձայնել են սերտորեն համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Թրամփը նշել է, որ վճռականորեն կաջակցի Գերմանիայի ջանքերին հասնելու երկարատև խաղաղության։ Միևնույն ժամանակ, […] ...

Բայդենը նշել է Հարիսի պարտության պատճառները նախագահական ընտրություններում

11:20 09.05.2025

Բայդենը նշել է Հարիսի պարտության պատճառները նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ենթադրել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում պարտության պատճառներից մեկը ամերիկացիների կողմից նրա նկատմամբ սեքսիզմն ու ռասիզմն են եղել։ «Ես զարմացած չէի ոչ թե այն պատճառով, որ չէի կարծում, թե Հարիսը նախագահի լավագույն թեկնածուն էր։ Ես զարմացած չէի, քանի որ նրանք գնացին սեքսիստական ​​ճանապարհով», – ասել է […] ...

Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

11:12 09.05.2025

Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն օրվա խորհրդի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Այսօր` Հաղթանակի օրը, մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին՝ նրանց խիզախության ու զոհաբերության համար»։ ...

Բայդենը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը

11:05 09.05.2025

Բայդենը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Դոնալդ Թրամփը չի կատարում իր աշխատանքը, խաթարում է ՆԱՏՕ-ի միասնությունը և ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ։ «Կարծում եմ՝ նա ( Թրամփը – խմբ.), անկեղծ ասած, շատ վատ աշխատանք է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից։ Գիտեք, աշխարհի պատմության մեջ ամենամեծ դաշինքը ՆԱՏՕ-ն է։ Եվ Թրամփը […] ...

BACK_TO_TOP