ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Բայազետի բարբառի բառարան»-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+25.09 oC

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Բայազետի բարբառի բառարան»-ը

11:35 22.02.2023

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը լույս է ընծայել «Բայազետի բարբառի բառարան» աշխատանքը, որի հեղինակն է ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը:

«Բայազետի բարբառի բառարան» աշխատանքով հանրությանն առաջին անգամ ներկայացվում է Բայազետի բարբառի բառապաշարը: Բառարանն ընդգրկում է բարբառի բառային շուրջ 8000 միավոր, որոնց մի մասը հավաքվել է նաև Գավառի տարածաշրջանի բնակավայրերում կատարված դաշտային աշխատանքների ընթացքում: «Բառարանում ներկայացված հետաքրքրական շերտերից են գրաբարում չվկայված հնդեվրոպական արմատները (կըլըմբօստիկ՝ գլուխկոնծի, փըմփուխ՝ փափուկ. սըղին՝ սառույցի բարակ շերտ ջրի վրա, լավօթել՝ անպատիվ խոսքերով մեկին ծանր վիրավորել. լիժ՝ ողորկ, հարթ, լօնք՝ մեծ քայլ, մռու` բարկ, կծու), արդի գրական հայերենում ոչ գործածական գրաբարյան շրջանի բառերն ու բառաձևերը (հանքան` ուշ – գրբ. անագան, հ՛ընթել՝ թևի տակն առնել – գրբ. անթել, հատըկել՝ գործերը վերջացնելով՝ ազատ ժամանակ ունենալ – գրբ. ատակել, հէրկէն – գրբ. երկայն), փոխառյալ բառերը (արաբ. յեսիր` գերի, հալ՝ վիճակ, կուվաթ՝ ուժ. պարսկ. շօռվա՝ ապուր, փեղամ՝ լուր, շոռ՝ աղի. ռուս. գըռուզավիկ՝ բեռնատար, ըսկըբօ՝ ժլատ, կըռիս՝ առնետ), միայն Բայազետի բարբառում դիտված բառերը (գըխկըմել՝ խոնավությունից փափկել, դասէթափուկ՝ գոռոզ, իրավատեղ՝ վստահելի անձ, ծէրխընել՝ սկսել), յուրօրինակ բաղադրությունները (ջիգրեծուռ՝ շատ հարազատասեր, քար քաշել՝ շատ չարչարվել, լուսումթախառը՝ լուսադեմ), իմաստափոխված բառերը (քընուկ՝ դանդաղամիտ, ծնել՝ անասունի ձագ բերելը, կամենալ՝ ամուսնության բարեխոս լինել), դարձվածքները (լիզվից առատ՝ լեզվանի, գլոխը լվալ՝ գերազանցել, հառծակ հոռթիկ՝ ինքնագլուխ)»,- ասում է Վիկտոր Կատվալյանը: Նա նշում է, որ բառարանում հետաքրքրական նորություն է այն, որ հաճախ իրար հաջորդող բառերի համար բերված նմուշները կապակցված են իրար հետ և պատումներ են ձևավորում: Բարբառային խոսքը ներկայանում է կենդանի գործածությամբ:

«Բառարաններում բարբառային բառապաշարի արտացոլումը միայն լեզվաբանական խնդիրներ չի լուծում: Այդ բառապաշարը արտացոլում է բարբառակիր հանրության աշխարհայացքը, պատկերացումները, կենցաղը, անցյալն ու ներկան»,- ասում է Վիկտոր Կատվալյանը:

Բառարանն օգտակար կլինի լեզվաբաններին, բարբառագետներին, ազգագրագետներին, բանահյուսության մասնագետներին, կարող է օգտագործվել ԲՈՒՀ-ական դասընթացներում, շտեմարաններում: Աշխատության ստեղծումն ու հրատարակումը իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բազային ֆինանսավորմամբ՝ «Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP