TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու համար մեղադրվող կինը կալանավորվել է. ՔԿ

10:09 20.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս երեխաների մոր` Ա.Ա.-ի կողմից Գավառ քաղաքի իրենց բնակարանում իր երեխայի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ իր մյուս անչափահաս երեխաներին պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու […]

̰
Կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ

15:12 19.08.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ այսօր կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ։ Հանդիպումը կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին այս պահին փոխարինող Աննա Ժամակոչյանի նախագահությամբ՝ ԱՍՀ նախարարի տեղակալների, Գեղարքունիքի մարզպետի, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ՀՀ գլխավոր դատախազության, Ներքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի […]

̰
Արայիկ Հարությունյանը և Արմեն Գրիգորյանը ներկայացուցչական չվերթով մեկնել են Կապան

13:12 19.08.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան: «Սյունիք» օդանավակայանում Արայիկ Հարությունյանին և Արմեն Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք: Բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի […]

̰
Վարչապետն այցելել է Գորիս, Քարաշեն և Ակներ, ծանոթացել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ընթացքին

13:05 19.08.2023

Օգոստոսի 19-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ: Վարչապետը նախ այցելել է Գորիս, որտեղ ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Գորիս համայնքի «Ավանգարդ 5-րդ թաղամասի մոտեցման 1067 մետր ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ 2022 թ.-ին մեկնարկած սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքը 194 մլն դրամ է, որի 45% […]

̰
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

18:34 18.08.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԱՀ կառավարության անդամները, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, դատական ու իրավապահ համակարգի ղեկավար կազմի ներկայացուցիչները: Քննարկվել են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղղությամբ իշխանությունների քայլերը: Խորացող հումանիտար աղետի հետևանքների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

18:17 18.08.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական թեման «Ասիական զարգացման բանկի «2024-2028թթ. երկրի գործընկերության ռազմավարության» մշակման աշխատանքների ընթացքն էր: Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ առաջիկա տարիներին համատեղ իրականացվելիք ծրագրերի հնարավոր ուղղությունները և համագործակցության զարգացման հեռանկարները:

̰
Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ

18:05 18.08.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է ԱՀ պաշտպանության բանակի հրամկազմի հետ: Քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը: Նախագահ Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին լիակատար պաշարման պայմաններում ԱՀ բնակչության անվտանգության ապահովմանը:

̰
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

17:45 18.08.2023

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին և շնորհավորել պարոն դեսպանին նշանակման կապակցությամբ ու հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Նախարարն հույս է հայտնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի […]

̰
Սնանկության ոլորտը կբարեփոխվի. տեղի է ունեցել քննարկում

17:33 18.08.2023

Այսօր տեղի է ունեցել Սնանկության մասին նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգային ուղղությունների վերաբերյալ քննարկումը, որին բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, Տիգրան Դադունցը նշել է, որ Կառավարությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու ի կատար ածել դատաիրավական բարեփոխումների օրակարգը՝ դատաիրավական ոլորտի զարգացման և արդարադատության […]

̰
Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցվել է 13 կուսակցություն և մեկ դաշինք

17:26 18.08.2023

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցություններ և 1 դաշինքի ընտրական ցուցակները։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Գրանցված կուսակցություններն են․ «Հայաստանի եվրոպական կուսակցություն «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն «Ուժը հայրենյաց» կուսակցություն «Հանրային ձայն» կուսակցություն […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

17:14 18.08.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ կներդրվեն առավելագույն ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Փոխվարչապետը բարձր է գնահատել տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում Ֆրանսիայի դերակատարությունը՝ հատուկ ընդգծելով նաև Լաչինի միջանցքի շուրջ ութ ամիս շարունակվող […]

̰
Լանջաղբյուրի նախկին ղեկավարը համայնքին պատճառել է շուրջ 13 մլն դրամի գույքային վնաս. նախաքննությունն ավարտվել է

18:07 17.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի նախկին ղեկավար Յ.Բ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Լանջաղբյուր համայնքի ղեկավարը, 2005թ. հոկտեմբերից մինչև 2021թ. դեկտեմբեր ամիսը զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, նախապես իմանալով, որ նույն համայնքի վարչական տարածքում հեռահաղորդակցական […]

̰
Զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կտրվի մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք. օրենսդրական նախաձեռնություններ

17:53 17.08.2023

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված՝ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի կյանքին […]

̰
Արցախի ԱԺ նախագահն ու պետնախարարը քննարկել են երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները

17:43 17.08.2023

Օգոստոսի 17-ին Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Պետնախարարը ներկայացրել է հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանք մեղմելու ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները:

̰
Վարչապետին են ներկայացվել Սյունիքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

17:29 17.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցության սկզբում` մինչ հաշվետվության քննարկումը, վարչապետը նշել է, որ […]

̰
Սևանա լճում ծառայությունները ուժեղացնելու անհրաժեշտություն ունենք. վարչապետ

16:56 17.08.2023

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և դրա կազմում ձևավորվող ջրային պարեկային ծառայության ստորաբաժանման գործունեության նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կարիքների համար ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարելու նպատակով: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծման նպատակը Սևանա լճում և լճի ավազանում իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն […]

̰
Կառավարությունը գումար կհատկացնի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման համար

16:45 17.08.2023

ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ Արարատի մարզպետարանին կհատկացվի 616,854.2 հազ. դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 66,417.2 հազ. ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 6,309.7 հազ. դրամ, ինչպես նաև նվիրաբերության պայմանագրի հիման վրա 125,000.0 հազ. դրամ հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին: Ընդհանուր գումարի չափը կազմում է 814,581.1 հազ. դրամ: […]

̰
Վարչապետը շրջել է «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին

16:24 17.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով: Վարչապետին ուղեկցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Սյունիք» օդանավակայանում վարչապետին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և պաշտոնատար այլ անձինք: Նիկոլ Փաշինյանը շրջել է «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահին

16:18 17.08.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ առավել կընդլայնենք և կխորացնենք փոխշահավետ գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

̰
Գործադիրն ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացրել ճանապարհների միջին նորոգման համար

16:06 17.08.2023

«Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։ Միջոցառման շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 5 ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար կնքել է 2,624,260․8 հազ․ դրամ արժողությամբ պայմանագրեր: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախատեսվում է ֆինանսավորվել ընդհանուր 60.7 […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

18:29 16.08.2023

Օգոստոսի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Գնել Սանոսյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի տնօրենների խորհրդի նախագահին

18:18 16.08.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել ընկերության հետ առկա համագործակցությունը․ «Երկաթուղին մեր տրանսպորտային ենթակառուցվածքներում բավական մեծ դերակատարում ունի։ Մենք պետք է համատեղ փորձենք աշխատել, որպեսզի եղած համակարգն ավելի բարելավենք՝ դարձնելով ավելի արդյունավետ և […]

̰
Իրանի նորանշանակ դեսպանն այցելել է ՀՀ քննչական կոմիտե

18:06 16.08.2023

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին օգոստոսի 16-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ քննչական կոմիտե։ Նրան ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նախ շնորհավորել է պարոն Սոբհանիին՝ Հայաստանում ստանձնած բարձր և պատասխանատու դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ ի շահ դարավոր բարեկամություն ունեցող […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի տնօրենների խորհրդի նախագահին

17:47 16.08.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 16-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը և դրա հետագա զարգացումը, Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքների բարելավմանը, ուղևորափոխադրումների ավելացմանն ու բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր: Վահան Քերոբյանը մատնանշել է նաև ներքին երկաթուղային գծերի […]

̰
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

17:39 16.08.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաև անդրադարձ է […]

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

17:14 16.08.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել Տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Սլավիկ Սարգսյանին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշանակման առթիվ շնորհավորել է Սլավիկ Սարգսյանին և շնորհակալություն հայտնել վերջին ամիսներին ղեկավարի պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Խոսելով այս ընթացքում կատարված աշխատանքի արդյունքների մասին՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը չի բավարարվի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

17:05 16.08.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով նման փորձառություն ունեցող դիվանագետի նշանակումը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձել առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Երկուստեք կարևորվել է ս.թ. […]

̰
Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետի և մի շարք աշխատակիցների կողմից խարդախությամբ հափշտակվել է շուրջ 169 միլիոն ՀՀ դրամ գումար. նախաքննությունն ավարտվել է

17:58 15.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի և մի շարք աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով […]

̰
Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում վատթարացող հումանիտար ճգնաժամը

17:45 15.08.2023

Օգոստոսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Նախարար Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով, որ այն կարող է միջազգային հանրության աչքի առջև վերածվել իրական հումանիտար աղետի: Արարատ Միրզոյանը ներկայացրել […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանին

16:14 15.08.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալոիս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ համագործակցության առավել սերտացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների»:

̰
BACK_TO_TOP