Վարչապետը ՊՎԾ աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

Վարչապետը ՊՎԾ աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին

17:34 10.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Տիգրան Ուլիխանյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Ռոմանոս Պետրոսյանին՝ նշելով, որ ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար:

«Ծառայությունը պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին որպես այդպիսին գոյություն ունի, և դեռ պետք է կայացման բավական ճանապարհ անցնի: Բայց պետք է արձանագրել նաև, որ այս ընթացքում կառույցը կայացման բավականին լավ ուղի է անցել: Իհարկե, աշխատանքում ի հայտ են եկել նաև որոշակի խնդիրներ, և այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել»,- ասել է վարչապետը:

Տիգրան Ուլիխանյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար և աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար:

«Հաջողություն եմ մաղթում ձեզ պարոն Պետրոսյանի գլխավորությամբ, որպես ՀՀ վարչապետին ենթակա կարևորագույն մարմին, ձեր ծառայությունը լավագույն իրականացնելու գործում»:

Ռոմանոս Պետրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման բարձր վստահության համար.

«Վստահեցնում եմ, որ նոր եռանդով, նոր նվիրումով ողջ ներուժս ներդնելու եմ Պետական վերահսկողական ծառայության ինստիտուցիոնալ դերի բարձրացման համար: Ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում պետք է բոլորս ականատես լինենք խորքային բարեփոխումների, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրագործմանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարը

09:30 30.04.2025

Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարը

Պակիստանի զորքերը կրկին կրակ են բացել վերահսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի մի քանի շրջաններում: Այս մասին հայտնել են Հնդկաստանի ցամաքային զորքերը։ «2025 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել Վերահսկողության գծի վրայով Նաուշերա, Սունդերբանի և Ախնուր հատվածների դիմաց՝ Ջամուի և Քաշմիրի միութենական տարածքում: «Հնդկական […] ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն անընդունելի է համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները

09:20 30.04.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն անընդունելի է համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ջոյս Մսույան հայտարարել է, որ Բրյանսկի և Կուրսկի շրջաններին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների համատեքստում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են։ «Պարոն նախագահ, մեր վերջին ճեպազրույցից ի վեր, տեղական լրատվամիջոցները հաղորդում են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի և Կուրսկի շրջաններում քաղաքացիական զոհերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասների մասին: Ես պետք […] ...

Հյուսիսային Կորեան նոր կործանիչի սպառազինության համակարգեր է փորձարկել

09:09 30.04.2025

Հյուսիսային Կորեան նոր կործանիչի սպառազինության համակարգեր է փորձարկել

Հյուսիսային Կորեան փորձարկել է անցյալ շաբաթ գործարկված Choe Ryong բազմաֆունկցիոնալ կործանիչի սպառազինության համակարգերի մարտական ​​պիտանիությունը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Ընդգծվում է, որ կործանիչի սպառազինության համակարգերի առաջին փորձարկումները տեղի են ունեցել ապրիլի 28-ին և 29-ին, մասնավորապես, իրականացվել է գերձայնային թեւավոր հրթիռների, ռազմավարական թեւավոր հրթիռների և զենիթահրթիռների փորձնական արձակում, ինչպես նաև կրակոց […] ...

Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է․ Գերմանիայում ուզում են, որ նրան հեռացնեն հավաքականից

09:00 30.04.2025

Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է․ Գերմանիայում ուզում են, որ նրան հեռացնեն հավաքականից

Գերմանիայում ուզում են, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին հեռացնեն հավաքականից, հայտնում է Goal-ը։ ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Տորստեն Կինհոֆերը, որն այժմ ֆուտբոլային փորձագետ է աշխատում, գերմանացի պաշտպանի` «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում (2-3) դրսևորած վարքագիծը որակել է «խայտառակություն»։ «Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պետք է մտածի` նման խաղացողը կարո՞ղ է ներկայացնել […] ...

Մալիի ազգային համաժողովն առաջարկել է կառավարման նոր համակարգ

08:52 30.04.2025

Մալիի ազգային համաժողովն առաջարկել է կառավարման նոր համակարգ

Մալիում բոլոր քաղաքական և հասարակական ուժերի ազգային համաժողովի մասնակիցները հավանություն են տվել ընթացիկ անցումային շրջանի ավարտին երկրի նոր պետական ​​համակարգի վերաբերյալ առաջարկներին։ Այս մասին հայտնում է malijet պորտալը։ Ակնկալվում է, որ ներկայիս ժամանակավոր նախագահ, բանակի գեներալ Ասիմի Գոյտան նախագահի պաշտոնը կստանձնի 2025 թվականից՝ հնգամյա մանդատով և վերընտրվելու հնարավորությամբ՝ հետևելով Սահելի պետությունների դաշինքի (ASS) Համադաշնության իր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:43 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP