16:59 25.11.2021
Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ կայացել է խորհրդարանի հերթական նիստը։
Օրակարգի առաջին հարցը ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր, որը նախօրեին արժանացել էր գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանը։ 2 կողմ, 12 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չի ընդունվել։
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով ԱՀ Ազգային ժողովը որոշել է առաջին ընթերցմամբ ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված կարգով վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ։ 16 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է։
Հաջորդիվ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր։
Փաթեթը նախապես արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։ 22 կողմ ձայնով այն ընդունվել է որպես օրենք։
Նիստի քննարկմանն է ներկայացվել նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է իրավական հստակեցում մտցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ:
Հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր։ 22 կողմ ձայնով օրինագիծն ընդունվել է որպես օրենք։
Ընդմիջումից հետո 12 պատգամավորներ 22 հարց ուղղեցին կառավարության անդամներին։ Հարցերը վերաբերում էին բնակարանաշինությանն ու բնակշահագործման ժամկետներին, ներհանրապետական երթուղիների շահագործմանը, համավարակով պայմանավորված համապետական կարանտինի արդյունավետ կիրառմանն ու իրավիճակով պայմանավորված կրթության կազմակերպման խնդիրներին, հանրապետությունում վարկավորման գործընթացին, արտաքին քաղաքականությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոպարկերի բացմանը և այլն։
Պատգամավորական հայտարարությամբ հանդես եկավ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
21:55 21.08.2025
Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկՕգոստոսի 21-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ […] ...
21:50 21.08.2025
Դոնարուման վերսկսել է մարզումները ՊՍԺ-ումՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել է մարզումներն ակումբի հետ, հաղորդում է L’Equipe-ը: Իտալացի դարպասապահն աշխարհի ակումբային առաջնությունից ի վեր չէր մարզվել ՊՍԺ-ի կազմում: Դոնարումայի ու ակումբի հարաբերությունները վատացել էին նոր պայմանագրի շուրջ համաձայնության չհասնելուց հետո: 26-ամյա դարպասապահը դուրս էր մնացել «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթային և «Նանտի» դեմ Լիգա 1-ի առաջին տուրի խաղերի հայտացուցակներից: Մրցաշրջանի առաջին […] ...
21:44 21.08.2025
ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) և Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական […] ...
21:34 21.08.2025
Իրավունք չունես խաղաղության մասին խոսելու, եթե դրա մասին չի խոսում քո թշնամին․ Հրաչյա Արզումանյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի իրադարձություններին և քաղաքական զարգացումներին, մասնավորապես ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Հայաստան կատարած այցի նպատակներին, վաշինգտոնյան բանակցություններին, վարչապետի ուղերձին։ Հիշեցնենք՝ վարչապետն ասել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ «Խոսել խաղաղության մասին դեռ շուտ է, մենք պատերազմի […] ...
21:25 21.08.2025
Ռոդրիգոյի գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի գործակալը առաջիկա օրերին նախատեսում է հանդիպել «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ: Բրազիլացին այժմ ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն։ Ռոդրիգոն «Օսասունայի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի հանդիպմանը (1-0) խաղաժամանակ չի ստացել։ Ալոնսոյի ժամանումից հետո ֆուտբոլիստի համար սկսվել է բարդ ժամանակաշրջան։ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված են Ռոդրիգոյի ծառայություններով։ Պեպ Գվարդիոլան […] ...
21:17 21.08.2025
Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներՕգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն […] ...