17:26 05.07.2023
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրերով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ԶՈՒ […]
17:07 05.07.2023
Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը. «Հայաստանը նշում է իր պետական կարևոր տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունը սահմանում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստան պետության հիմնարար սկզբունքները։ Իր ճանապարհին դեռևս բախվելով դժվարին մարտահրավերների՝ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել պետականության ամրապնդման և արդար խաղաղության կերտման հարցում»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել […]
19:49 04.07.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին, Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստի շրջանակում, այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ: ՌԴ […]
18:37 04.07.2023
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության կազմավորման 105-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա առթիվ պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար մի խումբ դատախազների պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 105-ամյակ հոբելյանական մեդալով», «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, հուշանվեր ժամացույցով: Գլխավոր դատախազի հրամաններով մի խումբ դատախազների, Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, մեկ դատախազի շնորհվել է արտահերթ դասային աստիճան: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «Ծովակալ Իսակով» […]
18:30 04.07.2023
2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 34.3 մլրդ դրամ: 2022թ. նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրներից (այդ թվում՝ ՀՀ-ից) մաքսատուրքերի բաշխման արդյունքում ստացվել են 28.9 մլրդ դրամ մուտքեր (այդ թվում` հուլիս ամսին փոխանցված և 2022թ. 1-ին կիսամյակին վերաբերող): 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով […]
17:58 04.07.2023
2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 72.1 մլրդ դրամով կամ 69.5%-ով իսկ 2021թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավել է 91.7 մլրդ դրամով կամ 109%-ով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում հարկ […]
17:42 04.07.2023
Ավարտվել է 2022թ. հունիսի 23-ին Արմավիրի մարզի 36-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 մեղադրյալի մասով: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ «Թոխմախցի Յուրո» մականվամբ հայտնի 33-ամյա տղամարդը, Արմավիրի մարզի […]
17:23 04.07.2023
Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների հետ կիսամյակային արդյունքների ամփոփման հավաք-խորհրդակցություն։ Հանդիպման ընթացքում հնչել են զեկույցներ՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվության ապահովման, զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության, հանրային […]
17:16 04.07.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վարշավայում ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկրի համար առաջնային են ժողովրդավարական արժեքները, իսկ դրանց ամրապնդումն առանցքային է: Ալեն Սիմոնյանը նշել է, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի առաջնային գործընկերը ժողովրդավարական ինստիտուտների […]
16:27 04.07.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված մեծ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը՝ […]
16:16 04.07.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին Եկատերինբուրգում մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստին և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերն ու դրանք հաղթահարելու ուղիները: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կուրմանկուլ Զուլուշևը, […]
16:10 04.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ գործունեության և հայ-իրանական հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Զոհուրիի պաշտոնավարման տարիները Հայաստանի համար եղել են դժվարին ու չնայած դրան՝ երկու […]
16:06 04.07.2023
Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներն ու քննարկումներն իրենց ներդրումը կունենան երկկողմ համագործակցության խթանման հարցում: Ալեն Սիմոնյանը նշել է, որ […]
18:25 03.07.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները։ Նախարարի հետ […]
17:58 03.07.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 26-29-ն աշխատանքային այցով գտնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տիանջին քաղաքում և մասնակցել Համաշխարհային տնտեսական ֆորումի «Նոր չեմպիոնների 14-րդ տարեկան հանդիպում 2023»-ին (Annual Meeting of the New Champions 2023): Համաժողովի շրջանակում քննարկվել են տնտեսական և արդյունաբերական զարգացումները, գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու ուղիները, դիտարկվել են Համաշխարհային տնտեսական ֆորումի […]
17:33 03.07.2023
Դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել և շորթում կատարելու մեղադրանքով կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի Վ.Ա.-ն, 2016թ. մարտին գտնվելով Հայաստանում, մարտի 26-ին՝ […]
17:25 03.07.2023
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր նախաձեռնել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր: Պատգամավորը տեղեկացրել է, որ եզդիական համայնքի կողմից ստացել է հարյուրավոր նամակներ, որոնցում բարձրաձայնված […]
17:05 03.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին ու Քարոլին Մուգարին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մշտապես ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և դեռևս 90-ականներից շատ լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի […]
16:42 03.07.2023
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված են օրենսդրությունը ներդաշնակեցնելու եւ ոլորտային համալիր ծրագրի մշակման համար լիազորող նորմ ամրագրելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 34-րդ եւ 35-րդ հոդվածները, սահմանվում է «Համալիր ծրագիր» հասկացությունը, որն ապահովելու է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական եւ արդյունավետ իրականացումը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է […]
16:18 03.07.2023
Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած համաժողովի ընթացքում հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել «Օրինականություն» գիտագործնական պարբերականի նոր համարը: Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ ամիսներ առաջ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ջանքերով մեկնարկեցին 1997 թվականից հրատարակվող «Օրինականություն» գիտագործնական պարբերականի բարեփոխման աշխատանքները, […]
16:14 03.07.2023
Հուլիսի 3-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության պետ Սումիթ Սեթի գլխավորած պատվիրակությանը: Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակա խնդիրները, երկուստեք […]
14:29 02.07.2023
Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ հուլիսի մեկին մեկնարկած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել դատախազական հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերին: Պանելային քննարկման ժամանակ թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) նախագահ (2021-2022) և ԵԴԴԽ բյուրոյի գործող անդամ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Անտոնիո Վերչերև […]
14:46 01.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը նախ շնորհավորել է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, ՊՊԾ բոլոր ծառայողներին, այդ թվում՝ ծառայության հիմնադրման առաջին օրից ներգրավվածներին, տոնական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել օրենքով ու Սահմանադրությամբ իրենց առջև դրված պարտականությունները կատարելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2023 թվականը շրջադարձային […]
13:09 01.07.2023
Կայացել է Ճապոնիայի՝ Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի ընկերակցության (“ROTOBO” ֊ Japan Association for Trade with Russia and NIS) հետ Ճապոնիա-Հայաստան առաջին առցանց բիզնես ֆորումը։ Համաժողովին ճապոնական կողմից մասնակցել է շուրջ 100 ընկերություն, այդ թվում՝ Mitsubishi Heavy Industries, Japan Tobacco Inc., Toyota Caucasus LLC, մի շարք բանկեր, պետական գերատեսչություններ։ Շնորհանդեսով հանդես են եկել ՀՀ […]
20:26 30.06.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը Հայաստան ժամանելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու պատրաստակամության համար: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ […]
19:35 30.06.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեին: ՀՀ գլխավոր դատախազությունը 1999 թվականի մայիսի 17-ից անդամակցում է Դատախազների միջազգային ասոցիացիային: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Ասոցիացիայի փոխնախագահին հրավերն ընդունելու […]
19:30 30.06.2023
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալներ, եկամուտների ծառայության պետը, Վրաստանի ազգային բանկի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում տեղի է ունեցել համատեղ աշխատաժողով, որին հայկական կողմից մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, […]
19:25 30.06.2023
Հունիսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այիրին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Երկուստեք կարևորվել […]
19:19 30.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell ընկերության ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների գծով փոխտնօրեն Ջոանա Քուենսբերգի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է հեղինակավոր ընկերության մուտքը հայկական շուկա, որի առաջին բենզալցակայանը հունիսի 29-ին բացվել է Երևանում: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն իր գործունեությամբ նոր որակ և բիզնես մշակույթ կներդնի հայկական շուկայում: Վարչապետն ընկերությանը մաղթել […]
18:46 30.06.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) փոխնախագահ Բոշտյան Շկռլեցին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրաջասթի գործընկերոջը Հայաստան այցելելու համար և ընդգծել, որ Հայաստանն իր պետականության ձևավորման ճանապարհի ընթացքում մշտապես […]