TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Արխիվ

ՀՀ ՔԿ-ն հասանելիություն կունենա ԱՄՆ-ի կորած և շահագործվող երեխաների հարցերի ազգային կենտրոնի տեղեկատվական բազաներին

17:50 11.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ազգային անվտանգության քննչական մարմնի կցորդի տեղակալ Կառլ Սթիֆլերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համացանցի միջոցով երեխաների դեմ կատարվող հանցագործություններին, մասնավորապես՝ սեռական բնույթի ոտնձգություններին և դրանց դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Շնորհավորելով Հայկ Գրիգորյանին նոր նշանակման կապակցությամբ՝ Կ. Սթիֆլերը հույս է հայտնել, […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

16:31 11.07.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին սկսել է քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք: Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

̰
Կորած համարվող 16-ամյա Անուշ Ասատրյանը գտնվել է

14:55 11.07.2018

Հուլիսի 10-ին` ժամը 16.10-ին, 1982 թ. ծնված Ջեմմա Ն.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 08.00-ին, դուստրը՝ 2002 թ. ծնված Անուշ Ասատրյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 20.30-ին, Անուշ Ասատրյանը վերադարձել է տուն և բացատրություն տվել, որ հուլիսի 10-ին՝ […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեքսիկայի նորընտիր նախագահին

14:26 11.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Արմեն Սարգսյանը նրան մաղթել է հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության: Այս մասին տեղեկանում են […]

̰
Սուրբ Աթոռի նվիրակն իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

14:12 11.07.2018

Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի) այսօր իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում։ Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը […]

̰
«Լիդիան Արմենիա»-ին սպառնալու համար ակտիվիստները բերման են ենթարկվել ԱԱԾ

13:33 11.07.2018

Ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին: Ըստ ԱԱԾ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և […]

̰
Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի հետ այցելել է զորամասեր

13:25 11.07.2018

Հուլիսի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է հարավային ուղղությամբ գործող մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել ծառայության պայմաններին, ներկա գտնվել հրետանավորների ցուցադրական պարապմունքներին, ուսումնասիրել վերջերս կարկտահարության և ուժեղ քամու պատճառով զինծառայողներին ու նրանց ընտանիքներին հասցված նյութական վնասները և վստահեցրել, որ երկրի ղեկավարությունը ամենասեղմ ժամկետներում համարժեք լուծումներ […]

̰
Ստեփանավանի սոցծառայությունների կողմից խարդախությամբ հափշտված ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է

12:48 11.07.2018

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ մարզում կոռուպցիոն բնույթի դրսևորումների ռիսկերը մեծ են հատկապես սոցիալական աջակցության ոլորտում, որտեղ հանցավոր ոտնձգությունները հաճախ կատարվում է խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ: Մասնավորապես ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ […]

̰
Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի. Նիկոլ Փաշինյան

21:35 10.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ընթացքին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր: «Մենք պետք է հասկանանք, թե մինչև այժմ ի՞նչ է կատարվել նախագծի իրագործման համատեսքտում, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ խնդիրներ ունենք և ինչպե՞ս ենք պատկերացնում ծրագրի շարունակությունը ֆինանսավորման և իրագործման առումով: Հյուսիս-հարավ ծրագիրը երրորդ հանրապետության պատմության […]

̰
ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ Քննչական կոմիտեի համար բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ. վարչապետ

21:29 10.07.2018

Վարչապետ նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանին: Վարչապետը նշել է, որ Քննչական կոմիտեն Հայաստանի ամենամեծ քննչական մարմինն է, հետևաբար նրա ազդեցությունը քրեաիրավական վիճակի վրա, օրինականություն հաստատելու, հանցագործության պարագայում պատժի անխուսափելիությունն ապահովելու գործում չափազանց մեծ է:  «Հույս ունենք, որ քաղաքական նոր իրավիճակում այս նշանակումով նոր էջ կբացվի ՔԿ գործունեության […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիություն է շնորհել հայազգի գիտնական Յուրի Օգանեսովին

21:16 10.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսովին: Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին կառավարությունում և կարևորել նրա պատրաստակամությունն` աջակցելու Հայաստանի գիտության զարգացմանը:  «Ձեր հեղինակությունը բարձր է ողջ աշխարհում, իհարկե, Ձեր աջակցությունը շատ օգտակար կլինի մեր երկրի ու ժողովրդի համար: […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն

18:41 10.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և […]

̰
Թիվ 41 մանկապարտեզի տնօրենն աշխատավարձեր է յուրացրել

18:19 10.07.2018

Հուլիսի 9-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 41 մանկապարտեզի տնօրեն Հայկուշ Մ.-ն բակապանի, հավաքարարի և դաստիարակի օգնականի հաստիքներում աշխատանքի է ընդունել Գրետա Գ.-ին, Ռոզա Մ.-ին և Սուսաննա Վ.-ին, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ Հայկուշ Մ.-ն յուրացրել է նշված անձանց աշխատավարձը: Նախապատրաստվում են նյութեր:

̰
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտի առաջնահերթությունները

17:55 10.07.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Արթուր Խաչատրյանը։ Նիստի սկզբում օրակարգի առաջին կետով նախարարը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսական քաղաքականության  առաջնահերթություններն ու զարգացման առաջիկա տեսլականը։ Նախարարի խոսքերով՝  առաջնահերթ մոտեցումներից է լինելու ավելացնել պետության կարգավորիչ դերը գյուղատնտեսության ոլորտում։ Արթուր Խաչատրյանը կարևորել է […]

̰
Հրազդանը կին քաղաքապետ ունի

17:48 10.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Հրազդան համայնքի ղեկավար: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել, ինչն էլ մի քանի օր անց հաստատել էր քաղաքի ավագանին:

̰
Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղավիացիայի կոմիտեի նախագահ

17:47 10.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կյաքից:

̰
Ջրային պետական կոմիտեն նոր նախագահ ունի

17:41 10.07.2018

Ջրային կոմիտեն նոր նախագահ ունի: Այս մասին որոշումն այսօր ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով. Ինեսսա Գաբայանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»։

̰
Սուրբ Աթոռի նվիրակը հավատարմագրերի պատճենն է հանձնել Զոհրաբ Մնացականյանին

17:09 10.07.2018

Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարար Մնացականյանը  հաջողություններ է մաղթել արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին իր կարևոր առաքելության մեջ։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ առկա է հայ-վատիկանյան հարուստ օրակարգ ինչպես երկկողմ, […]

̰
Փաշինյանը ցավակցել է ճապոնացիներին

16:16 10.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին՝ Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների հետևանքով մեծաթիվ զոհերի և ավերածությունների մասին, ինչի կապակցությամբ վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում […]

̰
Կանադայի դեսպանը հրաժեշտ է տվել Արմեն Սարգսյանին

14:33 10.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման հեռանկարների […]

̰
Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության. Նիկոլ Փաշինյան

21:40 09.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին: Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առաջիկայում լիարժեք իրացնել երկկողմ կապերում առկա մեծ ներուժը: «Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության: Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարևորում ենք փոխադարձ շահերի հիման վրա երկխոսությունը և համոզված ենք, […]

̰
Նախագահն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությանը

19:35 09.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հարևան ու բարեկամ Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և համագործակցության հագեցած օրակարգը: Նախարար Ռեզա Արդաքանյանը Հանրապետության նախագահին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները: Զրուցակիցները […]

̰
Այս զորակոչը տարբերվելու է նրանով, որ տեղի է ունենում նոր Հայաստանում և նոր մթնոլորտում. վարչապետ

18:09 09.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ Հանրապետական կենտրոնական հավաքակայան: Վարչապետը զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության և վիճակահանության իրականացման կարգը: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ամառային զորակոչի ընթացքի մասին: Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի […]

̰
Բնապահպանության նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցության ուղղությունները

17:47 09.07.2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարության տեղեկետվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծել է բնապահպանության ոլորտում երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցության փաստը, որի համատեքստում հիշատակել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ռուսաստանի հետ իրականացված և իրականացվող ծրագրերի […]

̰
Արցախի պետնախարարը հանդիպել է ՀԲԸՄ նախագահի հետ

16:12 09.07.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 9-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին, գործադիր տնօրեն Թալար Կազանջյանին և ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին: Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել մշակութային, կրթական, հումանիտար և […]

̰
Հափշտակվել են ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղյա ձողերը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

15:17 09.07.2018

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Արմավիրի մարզի 3 տարբեր գյուղերից ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղյա ձողերի հափշտակության դեպքերը, մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Քրեական գործով կատարված բազմակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ Թ. Ղազարյանը, որը 2016 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը պայմանագրային հիմունքներով ծառայել է ՀՀ […]

̰
Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցել է սահմանամերձ համայնքների զարգացման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովի

14:19 09.07.2018

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը երեկ՝ հուլիսի 8-ին, մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության վարչությունից: Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն ընդգծել […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի նորընտիր նախագահին

13:15 09.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարականյության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանի  ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կոլումբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության ընթացքում: Վստահ եմ, որ համատեղ […]

̰
Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում. Յուրի Ջորկաեֆ

12:11 09.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին: Ջորկաեֆը երեկ՝ հուլիսի 8-ին, Երևանում մասնակցել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին: «Շատ ուրախ եմ Ձեզ ողջունել այստեղ՝ Հայաստանի կառավարությունում։ Հուսով եմ՝ գիտեք, որ Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում բոլոր […]

̰
Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Փաշինյան

23:34 08.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ: Դիմելով հավաքի մասնակիցներին ՝վարչապետը նշել է. «Սիրելիներս, եղբայրներ և քույրեր, ինձ համար մեծ երջանկություն է ձեզ այստեղ տեսնելը՝ Հայաստանում, Երևանում: […]

̰
BACK_TO_TOP