ՀՀ ՔԿ-ն հասանելիություն կունենա ԱՄՆ-ի կորած և շահագործվող երեխաների հարցերի ազգային կենտրոնի տեղեկատվական բազաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

ՀՀ ՔԿ-ն հասանելիություն կունենա ԱՄՆ-ի կորած և շահագործվող երեխաների հարցերի ազգային կենտրոնի տեղեկատվական բազաներին

17:50 11.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ազգային անվտանգության քննչական մարմնի կցորդի տեղակալ Կառլ Սթիֆլերին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համացանցի միջոցով երեխաների դեմ կատարվող հանցագործություններին, մասնավորապես՝ սեռական բնույթի ոտնձգություններին և դրանց դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Շնորհավորելով Հայկ Գրիգորյանին նոր նշանակման կապակցությամբ՝ Կ. Սթիֆլերը հույս է հայտնել, որ երկու մարմինների միջև կձևավորվի արդյունավետ համագործակցություն՝ ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության և կարևորել «Կորած և շահագործվող երեխաների հարցերի ազգային կենտրոն» (ԿՇԵԱԿ) ԱՄՆ ոչ-կառավարական կազմակերպության հետ փոխգործակցության իրավական հենքի ստեղծումը։

ԿՇԵԱԿ-ը մասնագիտացված մեծ կառույց է, որը վարում է համացանցում երեխաների դեմ կատարվող սեռական բնույթի ոտնձգություններ պարունակող տեղեկությունների բազա, ինչը զեկույցների տեսքով փոխանցվում է ԱՄՆ իրավապահ մարմիններին։ Մասնավորապես` պատրաստվում են 8 տարբեր զեկույցներ՝ մանկական պոռնկագրություն ստեղծելու և տարածելու, երեխաներին սեռական հարաբերության մեջ մտնելուն առցանց եղանակով հակելու, երեխաների մարմնավաճառության, երեխաների ներգրավմամբ սեքս-զբոսաշրջության, մանկապղծության, անառակաբարո նյութեր երեխային ուղարկելու, ապակողմնորոշող տիրույթային անունների, համացանցում ապակողմնորոշող բառերի կամ թվային պատկերների վերաբերյալ։ Նշված զեկույցներից և ԿՇԵԱԿ-ի օգնության համակարգչային գծից ԱՄՆ-ում օգտվում են քննչական և իրավապահ մի շարք մարմիններ։

Նշված տվյալների բազայում մշակվում են նաև օտարերկրացի երեխաների վերաբերյալ տեղեկությունները, և ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ դրանց հասանելիություն կարող է ունենալ նաև Հայաստանի քննչական կոմիտեն։

«Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են երեխաների և, հատկապես, հանցագործությունից տուժած անչափահասների իրավունքների պաշտպանությունը։ Երկրի ապագան առողջ սերունդն է, իսկ առողջ մանկությունը՝ հիմնական գրավականը։ Օրեցօր լայն տարածում ստացող համացանցը հրապուրիչ է անչափահասների համար, սակայն միևնույն ժամանակ այն կարող է ավելացնել նրանց՝ հանցագործությունների զոհ դառնալու հավանականությունը։

Ուղղակի մեր պարտքն է պաշտպանել մեր երեխաներին բոլոր հնարավոր հանցագործություններից»,- ասել է ՔԿ նախագահը և հույս հատնել, որ ԿՇԵԱԿ-ի համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի` այդ արատավոր երևույթի դեմ առավել արդյունավետ պայքար իրականացնելու համար։

Հանդիպման ընթացքում ստորագրվեց Կիբերօգնության համակարգչային գծի հեռակա մուտքի կարգի վերաբերյալ փաստաթուղթը, որը համապատասխան իրավական ընթացակարգերն անցնելուց հետո կապահովի ՀՀ քննչական կոմիտեի հասանելիությունը՝ միջազգային այդ տվյալների բազային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP