Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

12:01 06.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է.

«Ընդունեք իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Պետական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ղազախստանի Հանրապետության շահերը վճռականորեն պաշտպանելու և միջազգային լայն համագործակցության խնդիրներ լուծելու կարողությամբ Դուք միջազգային ասպարեզում հեղինակության և հարգանքի եք արժանացել:

Համոզված եմ, որ Հայաստանի և Ղազախստանի՝ փոխադարձ աջակցության և շահերի հարգանքի վրա հիմնված կառուցողական գործակցությունը թույլ կտա էապես հարստացնել հայ-ղազախական միջպետական համագործակցության օրակարգը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրակnցներ՝ Վանաձորում, կան վիրավnրներ

11:52 10.08.2025

Կրակnցներ՝ Վանաձորում, կան վիրավnրներ

Oգոստոսի 9-ին կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում Վանաձոր բժշկական կենտրոն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2 անձ՝ մեկը՝ հրազենային վնասվածքով, մյուսը՝ դանակահարված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները քրեական ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ […] ...

Ճապոնիայում մեկ մրցաշարից հետո երկրորդ բռնցքամարտիկն է մահացել

11:47 10.08.2025

Ճապոնիայում մեկ մրցաշարից հետո երկրորդ բռնցքամարտիկն է մահացել

Ճապոնացի 28-ամյա բռնցքամարտիկ Հիրոմասա Ուրակավան մահացել է ռինգում ստացած վնասվածքներից: Այս մասին հայտնել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ուրակավան մահացել է իր հայրենակից Յոջի Սաիտոյի հետ մենամարտից հետո, որը տեղի է ունեցել Տոկիոյում։ Սաիտոն հաղթել է տեխնիկական նոկաուտով վերջին՝ ութերորդ ռաունդում։ Ուրակավան տարել է 10 հաղթանակ (7-ը՝ նոկաուտով) և կրել 4 պարտություն։ 2024 թվականի […] ...

Լեհաստանի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած համաձայնագիրը բացում է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ճանապարհը

11:39 10.08.2025

Լեհաստանի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած համաձայնագիրը բացում է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ճանապարհը

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն X-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ «Մենք մեծ գոհունակությամբ ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ Միացյալ Նահանգների արժեքավոր աջակցությամբ ձեռք բերված այս համաձայնագիրը տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության հիմքն է՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»,- նշվում է […] ...

Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը. Եղիազար Վարդանյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ

11:28 10.08.2025

Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը. Եղիազար Վարդանյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ «Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ: Ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով դուք նպաստում եք մեր երկրում նոր դպրոցի, մանկապարտեզի, ժամանակակից հարմարություններով առողջապահական, մշակութային ու մարզական կառույցների ստեղծմանը, ճանապարհների, ջրամբարների և այլ ենթակառուցվածքների կառուցմանն ու բնակելի նոր թաղամասերի ձևավորմանը։ Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում […] ...

Գեղարքունիքի մարզում Honda-ն բախվել է ճանապարհային ցուցանակներին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է հողաթմբերին և կողաշրջվել․ հղի կինը և մեկամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց

11:17 10.08.2025

Գեղարքունիքի մարզում Honda-ն բախվել է ճանապարհային ցուցանակներին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է հողաթմբերին և կողաշրջվել․ հղի կինը և մեկամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ին Երևանի բնակիչ, 67-ամյա Ռոբերտ Խ․-ն իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Սևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա երկաթե ճանապարհային նշաններին և, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

ԱՄԷ-ի նախագահը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ

11:11 10.08.2025

ԱՄԷ-ի նախագահը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանն X-ի իր միկրոբկոգում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպմանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկու երկրների ժողովուրդներին՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս […] ...

BACK_TO_TOP