TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Հեղափոխական շունչը պետք է արտահայտվի նաև պետական վերահսկողության ոլորտում. Նիկոլ Փաշինյան

12:13 29.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:  Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ:    Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների և […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցեր

20:50 28.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել երկու երկրների միջև փոխադարձ ջերմ վերաբերմունքի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ կլինի աշնանը Երևանում ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով մեր երկիր […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ժան-Իվ Լե Դրիանին

19:28 28.05.2018

Մայիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը հատկանշական համարեց, որ ֆրանսիացի գործընկերոջ այցը տեղի է ունենում, երբ համայն հայությունը նշում է […]

̰
Նախագահն ընդունել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին

19:05 28.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանին: Բարի գալուստ մաղթելով հյուրին Հայաստանում, որին երկու օր առաջ հանդիպել էր Թբիլիսիում տոնակատարությունների ժամանակ, նախագահը նշել է, որ Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի օրերին այս այցը խորհրդանշում է հայ-ֆրանսիական հարաբերությունների անխախտ բնույթը և երկուստեք որդեգրած […]

̰
Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը

18:37 28.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: ՌԱԿ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Սերխիո Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկրում տեղի կունենան այնպիսի բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Բրիջիթ Բրինքը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները

17:11 28.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության զարգացմամբ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքերի պաշտպանության և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության հարցեր

16:58 28.05.2018

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտգործնախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ունեցած համակողմանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը նպատակադրված է առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամ գործընկերությունը: Բրիջիթ Բրինքը պատրաստակամություն է […]

̰
ԱԻ նախարարն այցելել է Տավուշի փրկարարական վարչությունն

15:32 28.05.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարի այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների, քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների անձնակազմերին, նրանց աշխատանքներին, առկա գերակա խնդիրներին և բարոյահոգեբանական մթնոլորտին։ Նախարարի առաջին կանգառը եղել է ԱԻՆ Փրկարար ծառայության […]

̰
Մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը. Արմեն Սարգսյան

12:39 28.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ: Նախագահի ուղերձում ասված է.   Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր միասին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները: 100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

12:36 28.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության հետագա խորացմամբ: Նախագահ Սարգսյանը կարևորել է Միացյալ Նահանգների ջանքերը՝ ԵԱՀԿ […]

̰
Նշանակալի է առաջին հանրապետության դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

12:32 28.05.2018

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  Բակո Սահակյանի ուղերձում ասված է. Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: 1918 թվականի մայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման […]

̰
Հաջորդ հարյուրամյակը Հարավային Կովկասի համար պետք է դառնա խնդիրներն անցյալում թողնելու ժամանակաշրջան. Արեմն Սարգսյան

21:20 26.05.2018

Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանն իր խոսքում  ընդգծել է, որ հանուն բարգավաճման համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և […]

̰
Հայ և վրացի ժողովուրդները երբևէ չեն ունեցել խոշոր հակամարտություն. Արմեն Սարգսյան

16:04 26.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիի Անկախության հրապարակում մասնակցել է Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Նախագահը Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ և նշել, որ իր համար մեծ պատիվ է այդ հրաշալի առիթով լինել այնտեղ: Արմեն Սարգսյանի խոսքով հայ-վրացական բարեկամությունը […]

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության պատվիրակությանը

21:23 25.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից: Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը մեր երկրում և նշել, որ դա վկայում է ոչ միայն ֆրանկոֆոն պետությունների հետ գործընկերային հարաբերությունների, այլ նաև Հայաստանի նկատմամբ […]

̰
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը

20:30 25.05.2018

Մայիսի 8-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը, որը ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը: Մայիսի 18-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: Փաստաթղթում փաստարկներ են ներկայացվում, որոնք ցուցադրում են ադրբեջանական կողմի […]

̰
Անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

19:41 25.05.2018

Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստին քննարկվել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, առկա խնդիրներն ու լուծման ուղիները: Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Ընդհանուր […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԶՈւ գլխավոր շտաբի պետին

15:10 25.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար և շնորհավորել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչի […]

̰
Արմեն Սարգսյանը կմեկնի Վրաստան

12:31 25.05.2018

Վրաստանի նախագահ Գիորգի  Մարգվելաշվիլիի հրավերով այսօր՝ մայիսի 25-ին, նախագահ Արմեն Սարգսյանը  կմեկնի Թբիլիսի: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի շրջանակում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, և տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ:

̰
BACK_TO_TOP